Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ասելն արդեն խցկվել է նշանակում։ Դրանով կամա թե ակամա խցկվելու ես, թեկուզ նրանով, որ այդ մարդու ներսում արդեն ինչ–որ բան փոխվելու է՝ անկախ նրանից՝ քո հանդեպ պատասխան սեր տածում է, թե ոչ։ Առանց ակնկալիքի ասելն ուղղակի ինքնախաբեություն է։ Խոստովանելն ինքնին ակնկալիք է ու շատ որոշակի, ի դեպ։ Իսկ իսկապես ակնկալիք չունեցողը պարզապես հեռանում է՝ լուռ ու աննկատ։
շնորհակալ եմ...

հասկանում եմ...ու չափազանց լավ...
ես միշտ էլ փորձում եմ նրա հետ հանդիպումներից խուսափել,բայց երբեմն չեմ դիմանում: Չեմ կարող չտեսնել...ուզում եմ գոնե հազարից մեկ տեսնել,որ զգամ,իմանամ,որ հաստատ լավ է...հետո գնամ մի տեղ,որ ինձ ոչ մեկ չի կարող գտնել,ու լուռ արտասվեմ,հետո գիտակցել,թե որքան շատ եմ սիրում ես նրան ու պարզապես երջանիկ լինեմ...