Կաթիլ-ի խոսքերից
եթե նրան երջանիկ տեսնելն արդեն իսկ երջանկություն է քեզ համար, (ինչը դեռ չեմ նկատել քո գրառումները կարդալուց), ապա էլ ինչո՞ւ ես քեզ դժբախտ ու պատժված զգում, ապրիր քո սիրուց երջանկություն քամելով, ոչ թե մտածիր ու դեռ մի բան էլ մարդկանց հակառակում համոզիր, որ դու չես ուզում կործանել նրա կյանքը…
...եթե մարդը երջանիկ է առանց քեզ, երբեք մի խցկվիր նրա աշխարհ...
եթե քո սերն այդքան մաքուր է ու դու հաստատ որոշել ես՝ երկար ժամանակ սիրում ես ու չես ուզում հրաժարվել քո սիրուց, որը կարծում եմ սիրահարվածություն է, ոչ թե սեր, ապա լուռ սիրիր, նույնիսկ թույլ մի տուր, որ սերդ բառերի վերածվի…
գիտեմ…խորհուրդներ տալը շատ հեշտ է, դրանց հետեւելն՝ անհամեմատ դժվար, բայց դու ուզում էիր, որ էստեղ քեզ խորհուրդներ տան, օգնեն…
մի բան էլ անցավ մտքովս...
եթե էդքան լավ ես ճանաչում նրան, ենթադրում եմ, որ մոտ եք... մի օր խոսք գցի նրա մոտ նման իրավիճակի մաիսն, տես ինչ կարծիք կարտահայտի... եթե բախտդ բերի ու չհասկանա, որ խոսքը քո ու իր մասին է, կպատասխանի անկեղծ ու կասի էն ինչ իրոք մտածում է... իսկ, եթե գուշակեց միտքդ՝ կստանաս քեզ տանջող հարցի պատասխանը, այն է «ասել, թե չասել»...
Էջանիշներ