Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Տասնութ տարի..պահ, էղածը մի բան էլ լինի Առանց կատակի։

Անձամբ ես խորհուրդ կտայի նախ պարզել զգացմունքիդ խորությունն ու իսկական լինելը...աղջիկները հաճախ են տարիքով մարդկանցով տարվում...չխառնես դրա հետ, ահավոր կլինի հետո, հենց քեզ համար։

Երկրորդ...եթե այդ մարդն ապրում է երջանիկ ընտանիքում..եթե կա սեր, հատկապես, կան երեխաներ..մի ամպոտիր իրենց երկինքը։
Իրենք արդեն կազմել են ընտանիք, հասկանում ե՞ս։ Ապրել են միմյանց օդով շնչելու հրաշքը..

Ընդունենք, որ սիրում ես, հասկանում եմ..պատրաստ ե՞ս սիրելիիդ երեխաներին դժբախտացնել..էլի եմ ասում, եթե ընտանիքն ամուր է ու սիրով կառուցված։ Ուզում ե՞ս էդ ընտանիքն իր բալանսը կորցնի քո սիրո պատճառով։

Աշխատիր սերդ եսասիրությամբ չհամեմել։
Քանի որ այսպես թե այնպես կյանքը հետդ դաժան խաղ է խաղացել, փորձիր քո բարձրության վրա գտնվել..քեզ դավաճանիր, բայց սերը մաքուր պահիր...մինչև այլ մի ժպիտից ոտքերդ կթուլանան..

Հա..ու մեկ էլ՝ էս սաղ գրածներիս վրա թքած ունեցիր, եթե պարզապես պարապ ու համառ մարդ ես, որ չ
գիտի իր օրը ինչով լցնի, բացի իր դժբախտ սիրո մասին էստեղ էնտեղ լացելուց։
շնորհակալ եմ հասկանալու համար

ես երեխա չեմ,ամեն բան շատ լավ եմ հասկանում ու չեմ պատրաստվում կործանել նրա կյանքը.
ես վստահ եմ իմ զգացմունքների վրա...ցավը այն բանում է կայանում,որ ես չափազանց շատ եմ սիրում նրան ու արդեն բավականին երկար ժամանակ,ավելի լավ է ես տառապեմ,քան նա,ես արտասվեմ,տանջվեմ,մեռնեմ,բայց տող ՆԱ լավ լինի,իսկ ես...ես էլ կշարունակեմ ապրել,տեսնելով նրա ժպիտը երջանիկ լինել