Ակումբցիներից շատերը, համոզված եմ, համեղ և հետաքրքիր ուտեստներ են պատրաստում, համի յուրօրինակությունը կարող է կապված լինել փոքրիկ մանրուքի հետ, ասենք ինչ-որ համեմունքի օգտագործման կամ համադրման հետ:
Օրինակ իմ ուտեստները միշտ համեղ և գեղեցիկ են լինում, քանզի խոհանոց մտնում եմ միշտ բարձր տրամադրությամբ, պատրաստում եմ հաճույքով, երբեմն երգելով… Ուղղակի սիրում եմ պատրաստել և հյուրասիրել:
Հիմա իմ գաղտնիքներից մեկը. որոշ ակումբցիների բախտ է վիճակվել համտեսել իմ պատրաստած պիրոգը՝ խնձորով, կամ մեկ այլ մրգով, կամ առանց մրգի:
Նրա յուրօրինակ համը ստանում եմ խմորի մեջ ավելացնելով աղացած դարչին: Իսկ եթե պիրոգը խնձորով է դարչինը ավելացնում եմ հենց խնձորի վրա, հիանալի համ է ստացվում
Էջանիշներ