User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին


    Ժուկով ժամանակով մի արքայազն էր ապրում: Էս արքայազնը էնքան սիրուն էր, որ չուտեիր, չխմեիր, մենակ նստեիր ու իրան նայեիր:
    Երևի էլի խառնեցի, այդպես էլ չեմ կարողանում հեքիաթ պատմել սովորել: Սովորաբար հեքիաթներում արքայադուստրն է այդքան սիրուն լինում: Բայց մեր հեքիաթը պետք է շատ բարի ու գույնզգույն հեքիաթ լինի, այնպես որ եկեք թող մեր արքայազն էլ ադյքան սիրուն լինի:
    Ուրեմն այս արքայազնը ոսկեհեր էր ու կապուտաչ, սպիտակամաշկ էր ու ուներ կեռ քիթ... չէ, հայկական չէ: Ուղղակի կեռ, չգիտեմ թե ինչպես նկարագրեմ, մի տեսակ արքայական, էլի: Հագնում էր գեղեցիկ ու վառ հագուստ ու սիրուն-սիրուն սուր ծայրով կոշիկներ: Բայց այդ կոշիկները այն սև, ծիծակ կոշիկներից չի, որ կարելի է հանդիպել օրինակ Երևանի ծայրամասերում: Չէ, այդ կոշիկները սպիտակ էին, կարմիր նախշերով, հարմար ու գեղեցիկ:
    Ու քանի որ մեր արքայազնը այսքան սիրուն էր, ու հերիք չի սիրուն էր, դեռ շատ խելոք էր, հերիք չի խելոք էր կրթված էր, տասը լեզու գիտեր, հրաշալի երգում էր, ամբողջ աշխարհում իր նման պարող չկար, բանաստեղծություններ էր գրում, հրաշալի ձի էր հեծնում ու ընդհանրապես աշխարհի ամեն լավի մարմնացումն էր, ուրեմն իր համար մեր հեքիաթում պետք է գտնել համապատասխան արքայադուստր:
    Մենակ մի բանն էր վատ: Այն երկրում, որտեղ մեր արքայազնը ապրում ու արքայազնում էր, կար մի կանոն. բոլոր այն արքայազները, ում բեղատեղը սկսում է սևանալ (մեր արքայազնի դեպքում շեկանալ, քանի որ շիկահեր էր), պետք է գնար օտար ամայի երկիր՝ փորձութունների:
    Էս արքայազնի բեղատեղը որ սկսեց սևանալ.. կներեք, շիկանալ, խեղճ տղան խառնվեց իրար: Գնաց իր արքա հոր դարակները քրքրեց ու մի հին ածելի գտնելով այդ բեղերը թրաշեց: Բայց բեղերը համառ էին, նորից թրաշեց, նորից աճեցին, նորից թրաշեց: Բայց դե ինչքան պետք է թաքցներ... մի օր այնպես ստացվեց, որ իր մանկության ընկերը տեսավ իր շիկացած բեղատեղն ու ասաց.
    - Ահա, քեզ ուղարկում ենք օտար ամայի երկիր՝ փորձությունների:
    Ու հեծնեց արքայազնը իր սպիտակ նժույգը... դե սպիտակ չէր, շականագույն էր, բայց մեր հեքիաթը սպիտակով ավելի սիրուն կլինի: Ուրեմն հեծնեց արքայազնը իր սպիտակ նժույգը ու գնաց ճամփորդության:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (19.05.2009), Dorian (19.05.2009), Lion (19.05.2009), Norton (19.05.2009), xumhar (25.05.2009), ԿԳԴ (25.05.2009), Փոքրիկ (19.05.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    շարունակություն

    Արքայազնը հեծնեց իր սպիտակաշականագույն նժույգն ու ճանապարհ ընկավ: Բայց որովհետև ճանապարհը շատ երկար էր, հենց հասավ ալպիական դաշտին կանգնեց: Որ կանգնեց, ձիուց իջավ: Որ ձիուց իջավ, որոշեց պառկել խոտերի մեջ: Որ խոտերի մեջ պառկեց, որոշեց քնել: Որ քնեց, որոշեց հիշել իր մանկությունը ու երազ տեսավ....

    ***

    Տարիներ առաջ էր: Ինքը փոքրիկ արքայազնիկ էր, մի շատ սիրունիկ ու համով երեխա, որ ով տեսնում էր, կարծում էր, թե աղջիկ ա, հետո տրուսիկն իջացնում ու զարմացած էր մնում: Հա, ուրեմն մեր արքայազնը տղա էր, ինչպես մնացած բոլոր արքայազները: Ուներ սև մազեր ու շականագույն աչքեր ու սովորական քիթ: Դե ինքը համով, ուտելու երեխա էր, հեչ պետք չէր, որ ոսկեհեր լիներ, կապույտ աչքեր ունենար, արծվաքիթ լիներ, որ սիրուն համարվեր: Առանց դրա էլ տեսնում էիր թե չէ, ուզում էիր բռնեիր ուտեիր:

    Եվ ուրեմն մեր Արքայազնն ապրում էր իր թագավորական պալատում ու նաև իր երազած աշխարհում: Էդ աշխարհը շատ լավն էր: Այստեղ բոլոր շրջապատողները այնքան լավ ու հարազատ մարդիկ էին, որ փոքրիկ արքայազնը մտածում ու հասկանում էր, որ երբևէ ավելի երջանիկ լինել չի ուզի: Ու մի օր մեր արքայազնը սիրահարվեց...

    Աննման աղջիկը երկնքից իջած հրեշտակ էր: Ինչպես բոլոր հրեշտակներն, էնպես էլ էս մեկն ուներ սպիտակ ու թափանցիկ թևեր, ուներ սպիտակ մաշկ, նուրբ էր ու եթերային: Արքայազնը նստում էր, իր մռութիկ դեմքը դնում էր թաթիկի վրա ու երազանքով նայում էր մեր հրեշտակին: Իսկ հրեշտակը էն հպարտ հրեշտակներից էր, որ ժպտում էր բոլոր մարդկանց անխտիր, բայց երբեք ոչ նրան, ով իրեն սիրում է:

    Արքայազնի արքունիքում էին ապրում նաև հայտնի ավազակները: Սրանք վեցն էին, կեղտոտ դեմքերով, անլվա ձեռքերով, չսանրված մազերով, տգեղ ու գեշ տղաներ, ովքեր անում էին ինչ ուզում են, երբ ուզում են, ոնց ուզում են: Ոչ մի արքայազն ու ոչ մի արքա սրանց հախից չէր կարողանում գալ:

    Այս ավազակներից մեկը մեր հրեշտակի եղբայրն էր: Մեջներից ամենալվացված ու բարի տղան, բայց դե ինքն էլ էր մյուսների նման ավազակ: Վեց ավազակները սիրում էին անել այն, ինչը երբեք ուրիշ մարդիկ, ոչ արքայազնները, ոչ սովորական մահկանացուները չէին անի:

    Ամեն առավոտ մեր արքայազնը վեր էր կենում, լվացվում էր, լվանում էր ատամները, սանրում մազերը, գեղեցիկ հագնվում էր (իր արքայական շորերն) ու իջնում պարտեզում նստում, սպասում էր հրեշտակին: Հետո գալիս էր հրեշտակը ու պարտեզում վարդերի հետ ուրախ խաղում էր: Արքայազնն էլ նստած երազանքն աչքերին նայում էր հրեշտակին ու երջանիկ էր: Իսկ այդ ընթացքում ցանկապատի ետևից վեց ավազակները աչքները սրած նայում էին հրեշտակին ու արքայազնին ու թաքուն ինչ-որ ծրագիր էին գծում:

    Հերթական օրն էր:
    Արքայազնը սիրուն հագնվեց, լվացվեց ու իջավ պարտեզ: Նստել ու սպասում էր, իսկ հրեշտակը չկար: Արքայազնի սիրտը խփում էր ավելի արագ, քան երբևէ: Փոքրիկ, յոթնամյա արքայազնը հուզվում էր, երբ հանկարծ հարևան դղյակի նկուղից մի թույլ բղավոց լսեց: Արքայազնը վախեցավ ու ուզեց փախնել: Բայց հանկարծ մտածեց, որ գուցե իր հրեշտակն է այնտեղ բղավում: Արագ կապեց խաղալիք թուրն ու գնաց սլացավ կողքի դղյակ, իջավ նկուղ: Այնքան արագ էր գնում, որ ճանապարհին գլորվեց, բայց տեղ հասավ:

    Չէր սխալվել:
    Դղյակի նկուղում վեց ավազակներն էին ու իր գեղեցիկ հրեշտակը: Արքայազնը ամոթից աչքերը փակեց, բայց ուշ էր: Ու ինքը չգիտեր թե ինչ աներ: Իր հրեշտակը, իր այդ հրաշքը մերկ էր, առանց շորերի ու վախեցած... խեղճը ձեռքերով փորձում էր ինքն իրեն փակել, իսկ ավազակները երջանիկ ու կեղտոտ դեմքերով, խանդավառված աչքերով նայում էին հրեշտակին:

    Արքայազնը վախենում էր ավազակներից, բայց ուրիշ ելք չկար: Մերկացրեծ իր թուրն ու առաջ սլացավ: Ավազակները անակնկալի եկան, բայց անմիջապես մերկացրին իրենց թրերն ու մի կատաղի ճակատամարտ էր: Արքայազնը իր կյանքում առաջին անգամ պարտվեց. հակառակորդը ավելի մեծաթիվ էր: Բայց հրեշտակն այդ ընթացքում փախավ, հագնելով իր շորերը:

    Արքայազնի քթից ու գլխից արյուն էր հոսում, բայց ինքը ցավ չէր զգում: Զգում էր միայն վիրավորվածություն ու կատաղություն: Ավազակները փախան: Արքայազնը վեր կացավ, թափ տվեց իր շորերը, մաքրեց արյունն ու դուրս եկավ: Դրսում նրա դիմաց ելավ վեցերորդ ավազակը՝ հրեշտակի եղբայրը:

    - Կանգնի՛ր, - բղավեց արքայազնը, - ու հիմա ասա, թե այդ ինչպես հանդգնեցիր:

    Ավազակը շփոթվեց ու կանգնեց ու սկսեց պատմել: Արցունքն աչքերին ասում էր, որ ինքը մեղք չունի, որ մյուս հինգ ավազակներն են իրեն համոզել, որովհետև միշտ երազել են տեսնել առանց հագուստի հրեշտակ, ու իրեն նախանձել, որ ինքը, լինելով նրա եղբայրը, տեսել է: Ու այս մի ավազակը ստիպված է եղել հրեշտակին խաբելով համոզել, բերել նկուղ ու մերկացնել, որպեսզի մյուս հինգ ավազակներն էլ իրենից նեղացած չլինեն:

    Արքայազնը ջղայնացավ: Չներեց ավազակին: Ու թրի շեշտակի հարվածով մի լայն սպի թողեց ավազակի դեմքին ու ասաց. «քեզ եմ նվիրում կյանքդ, բայց այլևս երբեք չհանդգնես վիրավորել քրոջը»:

    Ու տխուր տրտում արքայազնը գնաց պարտեզ: Հրեշտակը չկար:
    Արքայազնի գնաց պալատ ու փորձեց քնել, բայց չստացվեց:
    Առավոտյան գնաց պարտեզ: Հրեշտակը չկար:
    Մտածեց, որ հիվանդ է հրեշտակն ու լաց եղավ:
    Հրեշտակը չկար:
    Հետո իմացավ որ հիվանդ չի, կողքի պարտեզում է վարդերից հոտ քաշում:
    Արքայազնը նորից արտասվեց:
    Հետո գնաց ու գտավ հրեշտակին. «Ինչու՞ չես գալիս մեր պարտեզ», - հարցրեց արքայազնը: «Դու իմ եղբոր դեմքին սպի ես թողել», - պատասխանեց հրեշտակը, - «այլևս չհամարձակվես իմ հետ խոսել»:
    Արքայազնը տխուր հեռացավ:
    Ամեն առավոտ նա զարթնում ու գնում էր պարտեզ ու մենակ նստած սպասում էր, որ հրեշտակը կգա: Հրեշտակը չէր գալիս:

    Անցավ մեկ տարի: Մեկ տարի անց հրեշտակն եկավ ու արաքայազնի սիրտը դրախտային թռչունի պես սկսեց ճախրել: Նրա աչքերից հոսում էին արցունքներն ու ուրախ նայում էր հրեշտակին:

    Հրեշտակը մոտեցավ... կանգնեց: Նայում էին իրար: Հանկարծ հրեշտակը համբուրեց արքայազնի այտն ու ասաց.
    - Ես ընդմիշտ գնում եմ այս երկրից, էլ ինձ չես տեսնի: Ներիր: Ես ուշ հասկացա:
    Ու գնաց:
    Արքայազնը էլ երբեք չտեսավ հրեշտակին...


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.05.2009), comet (25.05.2009), murmushka (25.05.2009), Գալաթեա (25.05.2009), Երվանդ (25.05.2009), ԿԳԴ (25.05.2009), Փոքրիկ (25.05.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    Ինչ դմբո արքայազն ա, բայց:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.05.2009), Lion (28.05.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    Խնդրեմ, Չուկ ջան

    Իրականում արքայազնը ընդամենը վիրահատական միջամտության կարիք ունի` տեսողության: Վերջինիս թերացումները լրացնում ա սեփական դիզայնով:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.05.2009, 04:51:

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    շարունակություն

    ***

    Արքայազնը զարթնեց աղմուկից: Այսպիսի բան նա երբեք չէր տեսել: Աչքերը տրորեց, որ համոզվի, որ քնած չի: Պատկերը նույնն էր: Ուժեղ հետևը կմճտեց ու ցավից գոռաց. «Աաաաա՜յ»: Չորս կողմից բոլոր արքայազնները շուռ եկան իր կողմը:
    - Մոծակը կծեց, - կարմրելով արդարացավ մեր արքայազնը:
    Մյուս արքայազնները գնացին իրենց գործին:

    Չէ, սա իսկապես հետաքրքիր էր: Մեր արքայազնը կյանքում այսքան շատ արքայազններ չէր տեսել: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մեկը մյուսին այնքան նման էին, որ ասես զույգ եղբայրներ լինեին: Բայց այստեղ ինչը զույգ, շատ էին, 347 հոգի հաստատ կլինեին: Բոլորը շեկ մազերով, բոլորը արծվաքիթ, բոլորը կապույտ աչքերով, բոլոր սպիտակ (շականագույն) ձիերով ու միաձև հագնված:

    - Իսկ ես կարծում էի, թե ես յուրահատուկ եմ, - բարձրաձայն մտածեց մեր արքայազնը, - բայց պարզվում է, որ իմ նմաններն այնքա՜ն շատ են...

    - Սա օտար ամայի երկրում փորձությունների միայն սկիզբն է, - ասաց կողքով անցնող սպիտակամորուս ծերունին: - Դեռ այնքան բան կհասկանաս, - ասաց, ու չքվեց:

    Իսկ արքայազները ձիերի սանձերից բռնած հերթ էին կանգնել, հերթով մտնում էին մի սենյակ ու իրենց հերթական համարը ստացած դուրս էին գալիս: Մեր արքայազնն էլ գնաց հերթ կանգնելու, ու քանի որ հերթը դանդաղ էր առաջ գնում, նստեց գետնին ու նորից ընկավ հիշողությունների գիրկը:

    * * *

    Հրեշտակի հեռանալուց հետո արքայազնը մենակ մնաց: Ճիշտ է, շատ ընկերներ ուներ իշխանների մեջ, բայց իրեն մեկ է մենակ էր զգում: Հաճախ էր գնում պարտեզում նստում, արմունկը դնում ծնկին, դունչը ձեռքին ու անթարթ նայելով վարդերին ընկնում հիշողությունների գիրկը:

    Մի անգամ էլ էդպես նստած էր, երբ հանկարծ վարդի թուփը շարժվեց: Արքայազնը կարծեց, թե դա մենակ իրեն է թվում ու գլուխը թափ տվեց: Բայց իր գլխի հետ միասին հանկարծ թուփն էլի շարժվեց: Արքայազնը դանդաղ, ոտքերի թաթերի վրա մոտեցավ վարդի թփին, ձեռքով հետ տվեց ճյուղերն ու տեսավ... բարի կախարդին: Թե ինչից հասկացավ, որ դա բարի կախարդն է, այդպես էլ չհասկացավ, որովհետև կախարդը հագնված էր ճիշտ և ճիշտ իրենց արքունիքում ապրող սպասավորներից մեկի նման ու այնքան նման էր այդ սպասավորին, որ եթե չհասկանար, որ սա կախարդ է, կկարծեր, թե այդ սպասավորն է: Գուցե ձեռքի կախարդական փայտիկն էր պատճառը, որ միանգամից հասկացավ կախարդի ով լինելը: Իհարկե այդ փայտիկն էլ էր քողարկված, սովորական ծառի ճյուղի տեսք ուներ, բայց մեր արքայազնը միանգամից հասկացավ, որ դա սովորական ճյուղ չի:

    - Դու բարի կախարդն ես, չէ՞, - հարցրեց արքայազնը:
    - Հա, բա ով եմ, - ծիծաղեց կախարդը, - քեզնից բան չես թաքցնի:
    - Բա ինչու՞ ես եկել:
    - Որ քո ցանկությունը կատարեմ, բայց մենակ մեկը, - պատասխանեց կախարդը՝ նորից ծիծաղելով:

    Ի՞նչ ցանկություն ասի... արքայազնը սկսեց մտածել, սկզբից ուզում էր ասել, որ իր հրեշտակին բերի իր մոտ, բայց հետո մտածեց. «բա որ այստեղ լինի, բայց իմ հետ էլի խռով լինի՞»: Ու հասկացավ, որ մի ցանկությունը քիչ է:

    - Իսկ ես խելոք եմ, - ասաց արքայազնը, - ես ցանկանում եմ, որ ինքս կախարդել կարողանամ:

    - Շատ լավ, - ասաց կախարդն ուրախ ժպտալով, - դու իսկապես խելոք ես, դե ուրեմն սովորի կախարդանքը.
    «Սալամի, բալամի, դանտա-մանտա,
    Կարամի, հարամի, էյնա-զեյնա,
    Հորովոր, թորովոր, իշլա-բատունա,
    էնտարնա, կենտարնա, այդե արա»:
    Ուրեմն կասես այս խոսքերը ու մտքումդ կպահես ցանկությունը ու ամեն ինչ կստացվի: Իսկ ես փախա:

    Ասեց, ու վազելով հեռացավ, արքայազնին մենակ թողնելով: Արքայազնը շատ ուրախացավ, սրանից հետո ինչ ուզի, կունենա: Ու ուրախ սկսեց վազվզել արքունիքում, երբ ձիերի սմբակների ձայն լսեց ու արքայական բակ ներխուժեցին հարևան արքունիքի 3 մեծ իշխանները:

    - Այդ ինչի՞ ես տենց ուրախ, - հարցրեց նրանցից մեկը ջղայն հայացքով:
    - Որովհետև դուք էլ ինձ երբեք մենամարտում չեք կարող հաղթել, - պատասխանեց արքայզնը հպարտ դիրք ընդունելով:

    Իշխանները սկսեցին քահ-քահ ծիծաղել:

    - Ես ձեզ 5 րոպեից հրավիրում եմ մենամարտի, - ասաց արքայազնը, - շուտով կգամ:

    Գնաց, մի թաքուն տեղ, որ չտեսնեն ու չլսեն, կանգնեց ու արտասանեց.
    -Սալամի, բալամի, դանտա-մանտա,
    Կարամի, հարամի, էյնա-զեյնա,
    Հորովոր, զորովոր, իշլա-բատունա,
    էնտարնա, կենտարնա, այդե արա:

    Ու միաժամանակ մտքում պահեց ցանկությունը, որ ուզում է ուժեղ լինել ու մենամարտում հաղթել մեծ իշխաններին: Ցանկությունը պահեց, սուրը մերկացրեց ու նետվեց կռվի... Իշխանները մեր արքայազնին լավ ծեծեցին, բայց երևի բարի էին, չսպանեցին: Արքայազնը հասկացավ, որ բառերը չի հասցրել ճիշտ անգիր անել...


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (01.06.2009), murmushka (28.05.2009), xumhar (28.05.2009), Գալաթեա (28.05.2009)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    Սպասում եմ շարունակությանը, Չուկ
    Եթե Ձեր քիթը դեռ Ձեզ պետք է, ընկեր Հարությունյան

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (28.05.2009)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ դմբո արքայազն ա, բայց:
    Իմ մտքով էլ դա անցավ, բայց վերջին պահի մասով: Մինչ այդ ուղղակի կարելի էր ասել, որ երեխա էր: Երկրորդ մասը կոմս Դը Լա Ֆերի պատմությանն էր նման...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (28.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Անավարտ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 18.12.2012, 16:32
  3. Արձակ. Հեքիաթ արքայազնի ու դևերի մասին
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.09.2010, 14:23
  4. Հեքիաթ ծաղկի մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.09.2008, 09:51
  5. Հեքիաթ Երկնայինի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 12.09.2008, 00:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •