Շատ լավ ու օգտակար թեմա է, ապրես, Ֆրեյա ջան:
Եթե ուզում եք լուսանկարել ձեր ընկերոջը, ասենք, եկեղեցու (կամ մի այլ մեծ օբյեկտի) ֆոնի վրա, և ուզում եք, որ անպայման այդ եկեղեցին ամբողջությամբ երևա, կարիք չկա, որ ձեր ընկերը կանգնի եկեղեցուն մոտ՝ պատի տակ: Սա բավականին տարածված սխալ է, ու սրա արդյունքում մարդկիկ փոքր են դուրս գալիս, դեմքերը չեն երևում: Թող ձեր ընկերը կանգնի ձեզ հնարավորինս մոտ, իսկ եկեղեցին մնա հեռվում. այսպիսով երկուսն էլ լավ կերևան, երկուսն էլ կլինեն կադրի մեջ:
Նկարելու կոճակը սեղմելիս պետք չէ ամբողջ քաշով հենվել ֆոտոապարատի վրա: Երկու ձեռքով անշարժ բռնում եք ապարատը և ցուցամատով սահուն, թեթև, առանց ցնցումների սեղմում եք կոճակը: Աշխատում է միայն մատը, ոչ թե ամբողջ ձեռքը:
Լուսանկարելիս մատով օբյեկտիվը մի՛ փակեք:
Նկարելիս աշխատեք, որ նկարը առավելագույնս «ինֆորմատիվ» լինի. հակառակ օրինակը՝ նկարում են, ասենք, երեք հոգու՝ պատի ֆոնին, ու նկարի մեծագույն մասը լինում է հենց էդ անիմաստ պատը: Էս դեպքում կա՛մ ավելի մոտիկից նկարեք, կա՛մ թող իրենք մոտ գան:
Տարբերեք «պորտրետ» և «լանդշաֆտ» ռեժիմները (ուղղահայաց և հորիզոնական նկարները): Կանգնած մարդուն՝ ապարատը հորիզոնական բռնած նկարելը անհաջող միտք է, ինչպես որ անհաջող է, ասնեք, նավը ուղղահայաց կադրով նկարելը. նկարի մեծ մասը դատարկ ծով ու երկինք կլինի:
Հ.Գ. Եվ վերջինը. գիշերը $100-անոց չխկլիկով լիալուսին նկարելը սխալ զբաղմունք է:




:
:
Մեջբերել

Էջանիշներ