Բարև բոլորին, ուզում եմ ֆոտոապարատ գնել. ինչ խորհուրդ կտաք Fuji Finepix JX250 մասին.
Բարև բոլորին, ուզում եմ ֆոտոապարատ գնել. ինչ խորհուրդ կտաք Fuji Finepix JX250 մասին.
Նկարել մենյուալ ռեժիմում եւ RAW ֆորմատով, եթե ֆոտո-յի հնարավորություններում կա: Ռոյի ֆայլերից համարյա ցանկացած փչացած նկար հնարավոր ա լինում ուղղել: Ռոու ֆորմատի ֆայլերը ավելի շատ ինֆորմացիա են պարունակում, քան ֆոտոյի մեջ արդեն իսկ վերամշակվածները: Դրա շնորհիվ, վառած, կամ շատ մուգ մասերը հնարավոր ա լինում բացացնել/մգացնել:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Համենայն դեպս թեմայավրեպ չեմ
Բարի երեկո երևանցիներ:
Երեկոյան (և ուշ երեկոյան) լուսանկարչության համար ինչ վայրեր խորհուրդ կտայիք այցելել? Ցանկալի է սակավամարդ ու ոչ ծայրամասային վայրեր: Համ էլ հարցից բխող մեկ այլ հարց՝ հասարակական վայրերում լուսանկարչության համար կարող է օրինապահների ուշադրության արժանանամ?Ինչքան գիտեմ արգելված չէ, այնուամենայնիվ...
Շնորհակալություն!
Ինչպես հասկացա, այստեղ անծանոթներին կամ նորեկներին չեն սիրում... Ափսոս... Ինձ թվացել էր անմիջական միջավայր է![]()
Չէ, IVI ART ջան, պարզապես ակումբը ծերացել է, հաճախ հավես չենք անում պատասխանել։
Ընդհանրապես, Հայաստանը լուսանկարչության համար ամենաանհարմար երկրներից է։ Կարժանանաս ոչ միայն օրինապահների, այլ նաև սովորական մարդկանց ուշադրությանը։ Ու ինչքան ֆոտոխցիկդ ավելի պրոֆեսիոնալ տեսք ունի, այնքան ավելի շատ կարժանանաս։ Ինձ հետ դեպք է պատահել, որ աշնանային այգին էի նկարում, վաղուց արդեն հեռացել էի, մի կին մոտեցավ, հարցրեց, թե ինչու էի իրեն լուսանկարում։ Կամ եղել է, որ մոտեցել հարցրել են, թե որ հեռուստաալիքի համար եմ նկարում, ու երբ ասել եմ որ ինքս իմ համար եմ նկարում, հոբբի է, նենց ռեակցիա են տվել, ոնց որ "լավ, չես ուզում ասել, մի ասա":
IVI Art (26.10.2017)
Էհ, արդեն ցրտել է, փողոցային սիրողական լուսանկարչությունը գլորվեց պահարանի ամենամութ անկյունը մինչ գարուն: Համենայն դեպս շնորհակալ եմ պատասխանի համար:
Ի դեպ, ինձ էլ է ծանոթ այդ իրավիճակը, Ղարաբաղում, ստադիոնում մի ոստիկան մոտեցավ հարցով, թե ինչի համար եմ նկարում: Ասացի՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ համար: Կես րոպե զավիսատ արեց, ասաց, լավ, գնա ))))
Աթեիստ (26.10.2017)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ