User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Պրոգրեսիվ ռոք/մեթալ

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Եկեք քննարկենք ռոք երաժշտության այս ուղղությունը:

    Ի տարբերություն հարդ ռոքի, որտեղ գերակշռում է բլյուզի ազդեցությունը, պրոգրեսիվ ռոքի վրա մեծ ազդեցություն են թողել դասական, ջազ և էթնիկ երաժշտությունները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշող ամենաառաջին (ու ամենահայտնի) ալբոմն է համարվում King Crimson խմբի "In The Court of The Crimson King" ալբոմը (թողարկվել է 1969թ-ին): Այս ուղղությունը իր պոպուլյարության պիկին է հասնում 70-ական թվականներին, այնուհետև կամաց կամաց տեղը զիջում է ռոքի մյուս ճյուղերին: Պրոգրեսիվ ռոքը հիմնականում համարվում է բարձր ինտելեկտուալ երաժշտություն:

    Պրոգրեսիվ ռոք երգերը հիմնականում երկար, շատ բարդ կառուցվածք ունեն, երբեմն երգի ընթացքում մեղեդին և տակտը փոխվում են: Հաճախ օգտագործվում են ռոքին ոչ բնորոշ երաժշտական գործիքներ: Երգերի բառերը փիլիսոփայական են, ալբոմները հիմնականում կոնցեպտուալ են, այսինքն կամ բոլոր երգերը մի ընդհանուր թեմայի շուրջ են, կամ էլ երգերի հիմքում մի պատմություն է ընկած: Ալբոմների շապիկների ձևավորմանը նույնպես շատ մեծ տեղ է տրվում:

    Պրոգրեսիվ ռոքի սկզբնադիրներ են համարվում անգլիական King Crimson, Yes, Genesis, Emerson, Lake and Palmer, Pink Floyd խմբերը: Մյուս հանրահայտ խմբերից են Jethro Tull, Rush, Kansas, Gryphon, Gentle Giant, Asia, Van Der Graaf Generator, U.K. նաև այսպես կոչված Քենտրբերիի սցենայի ներկայացույցիչները, որոնցից են Soft Machine, Camel, Caravan խմբերը:

    2000-ականներին այս նեոպրոգրեսիվ ռոքը և պրոգրեսիվ մեթալը նորից վերելք է ապրում, հայտնի խմբերից են Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը, հայկական Oaksenham-ը և ուրիշներ:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (17.05.2009), Yellow Raven (15.05.2009), Հարդ (19.09.2009), Ուլուանա (18.05.2009), Ռեդ (29.05.2009), Ֆրեյա (17.05.2009)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Պրոգրեսիվ ռոք - արտ ռոք

    Իսկապես, երևի թե ռոքի այն ուղղություններից է. որ իր մեջ մաքսիմալ ներառել է սիմֆոնիկ երաժշտության, ակապելլայի ու միաժամանակ էթնիկ երաժշտության տարրեր:

    Նաև հետաքրքիր է, որ նշված խմբերը երբեք շատ հայտնի ու մասսայական հայտի չեն եղել ու չեն էլ դառնա: Սա պոպսա չէ, ավելի շուտ` արվեստ
    Լսեք, հետաքրքիր է
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #3
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Իմը հեչ չսիրել պրոգ ռոք Բացառությամբ երեք խմբի` Yes,Jethro Tull(Արտ ռոք), Riverside: Իսկ Dream Theater-ից հետ եմ տալիս Ասում են նրանիցա, որ չեմ հասկանում.եսիմ կարողա, բայց դե որ ճեմ հասկանում ուրեմն տենցա պետք: Ընդհանրապես, իրոք, պրոգ,արտ,եթնիկ ռոքը չափազանց "լուրջ" եմ համարում իմ համար Դրա համար էլ չեմ լսում:

    Հ.Գ. Devil Doll լսեք

  5. #4
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Ի դեպ, ես ցանկում կավելացնեի նաև Marillion-ին, որին չնկատեցի: Նրանց նույնպես քիչ եմ լսել, բայց ինքը post-prog-ի դեմքերիցա)))))))))))) Ու արժանիա վերևի ցուցակում հայտնվելու

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Economist (17.05.2009), Rhayader (17.05.2009), Ռուֆուս (18.05.2009)

  7. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ես ցանկում կավելացնեի նաև Marillion-ին, որին չնկատեցի: Նրանց նույնպես քիչ եմ լսել, բայց ինքը post-prog-ի դեմքերիցա)))))))))))) Ու արժանիա վերևի ցուցակում հայտնվելու
    Բա Փինք Ֆլոյդը????

    Ժամանակակիցներից` šPorcupine Tree-ն ա շատ լավը, ծանր չի ընդհանրապես:
    Ու Opeth-ն էլ ա համարվում պրոգրեսիվ /երևի միայն որոշ երգերի,ալբոմների համար /
    Չես սիրում?
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #6
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Ընդհանրապես ռոք երաժշտության մեջ տարբեր ոճերի, ուղղությունների, հոսանքերի, ենթամշակույթների բաժանումը շատ ու շատ պայմանական է: Մի օր Կոռն խմբի լիդերի հարցազրույցն էի կարդում, լրագրողը հարցնում է ."Հպարտ եք, որ ձեզ համարում են նյու-մետալ ոճի հիմնադիր??", պատասխան. "Մենք նվագում ենք պրոգրեսիվ երաժշտություն, որտեղ արտահայտում ենք մեր մտքերը, ապրումները...Իսկ թե մեր երկպագուները դրան ինչ ոճ են կոչում կամ մեր պռոդյուսերը գովազդի համար ինչեր է հորինում, դա մեզ չի հետաքրքրում":
    Իմ անձնական կարծիքով չկա ոչ պռոգրեսիվ ռոք: Եթե ռոքի` երգի/երաժշտության մեջ չկա իմաստ, իդեա, ապա դա արդեն ռոք չի, դա պոպա կամ ռոք&ռոլլ...Կարող եմ երգերի օրինակ բերել, որ գործիքավորումը, հարմոնիան ռոք է բայց, որ լսես, երբեք մտքովդ չի անցնի դրան ռոք ասես...Չնայած մարդկանց մեծամասնությունը հենց էլեկտրական գիտառ է լսում ասում է ռոք` օրիան Հասմիկ Կարապետյանի երգը
    Իմ համար անհրաժեշտ է, որ երգը լինի պռոգրեսիվ`ինտելեկտուալ որ կոչվի ռոք, բայց ոչ բավարար: Օրինակ Հախվերդյանի երգերի մեջ էլ իմաստ կա, բայց դա իհարկե ռոք չի...այսիքն երաժշտությունը`գործիքավորումը ևս շատ կարևոր է:
    Մի քանի համեմատաբար նորաստեղծ նորմալ խմբերի անուն ասեք լսեմ էլի? Ժամանակից նոր բան չեմ կարողանում գտնել: Հին խմբերի նոր ալբոմները մի տեսակ սպառված են իմ համար, մի անգամից արդեն հոգնում եմ...Բայց գռոուլինգ չլինի: Էտ ոռնոցը ինձ դուր չի գալիս: Պատահական Edguy ընկավ ձեռքս: Լսել եք? Դուրս եկավ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (19.10.2009)

  10. #7
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք քննարկենք ռոք երաժշտության այս ուղղությունը:

    Ի տարբերություն հարդ ռոքի, որտեղ գերակշռում է բլյուզի ազդեցությունը, պրոգրեսիվ ռոքի վրա մեծ ազդեցություն են թողել դասական, ջազ և էթնիկ երաժշտությունները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշող ամենաառաջին (ու ամենահայտնի) ալբոմն է համարվում King Crimson խմբի "In The Court of The Crimson King" ալբոմը (թողարկվել է 1969թ-ին): Այս ուղղությունը իր պոպուլյարության պիկին է հասնում 70-ական թվականներին, այնուհետև կամաց կամաց տեղը զիջում է ռոքի մյուս ճյուղերին: Պրոգրեսիվ ռոքը հիմնականում համարվում է բարձր ինտելեկտուալ երաժշտություն:

    Պրոգրեսիվ ռոք երգերը հիմնականում երկար, շատ բարդ կառուցվածք ունեն, երբեմն երգի ընթացքում մեղեդին և տակտը փոխվում են: Հաճախ օգտագործվում են ռոքին ոչ բնորոշ երաժշտական գործիքներ: Երգերի բառերը փիլիսոփայական են, ալբոմները հիմնականում կոնցեպտուալ են, այսինքն կամ բոլոր երգերը մի ընդհանուր թեմայի շուրջ են, կամ էլ երգերի հիմքում մի պատմություն է ընկած: Ալբոմների շապիկների ձևավորմանը նույնպես շատ մեծ տեղ է տրվում:

    Պրոգրեսիվ ռոքի սկզբնադիրներ են համարվում անգլիական King Crimson, Yes, Genesis, Emerson, Lake and Palmer, Pink Floyd խմբերը: Մյուս հանրահայտ խմբերից են Jethro Tull, Rush, Kansas, Gryphon, Gentle Giant, Asia, Van Der Graaf Generator, U.K. նաև այսպես կոչված Քենտրբերիի սցենայի ներկայացույցիչները, որոնցից են Soft Machine, Camel, Caravan խմբերը:

    2000-ականներին այս նեոպրոգրեսիվ ռոքը և պրոգրեսիվ մեթալը նորից վերելք է ապրում, հայտնի խմբերից են Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը, հայկական Oaksenham-ը և ուրիշներ:
    Շատ գեղեցիկ է պրոգրեսիվ երաժշտությունը:
    Նշված խմբերից հատկապես սիրում եմ Jethro Tull, Rush,Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը: Իմ կողմից կավելացնեի Symphony X, Meshugah, Sadist, Gojira, Uriah Heep,Marillion խմբերը: Իսկ Pink Floyd, Opeth խմբերը էդքան էլ պրոգրեսիվ չեն՝ չնայած պրոգրեսիվ էլեմենտներ ունեն:
    Նշվեց հայկական Oaksenham խմբի մասին: Շատ սիրում եմ: Իմ կողմից կավելացնեի հայկական Stryfe խմբին, որը ստեղծագործում է պրոգրեսիվ մետալ ոճում:

  11. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ռոք երաժշտության մեջ տարբեր ոճերի, ուղղությունների, հոսանքերի, ենթամշակույթների բաժանումը շատ ու շատ պայմանական է: Մի օր Կոռն խմբի լիդերի հարցազրույցն էի կարդում, լրագրողը հարցնում է ."Հպարտ եք, որ ձեզ համարում են նյու-մետալ ոճի հիմնադիր??", պատասխան. "Մենք նվագում ենք պրոգրեսիվ երաժշտություն, որտեղ արտահայտում ենք մեր մտքերը, ապրումները...............................Էտ ոռնոցը ինձ դուր չի գալիս: Պատահական Edguy ընկավ ձեռքս: Լսել եք? Դուրս եկավ:
    Ընդհանրապես ասած` ճիշտ ես, ոճերի բաժանումը մի քիչ պայմանական է ու հիմնականում նույն խումբը մի քանի ոճերի տակ կարող է գնալ:
    Հետո, այս նույն խմբերը իրենց զարգացման փուլերում տարբեր երաժշտություն են ստեղծել, ամեն ալբոմ տարբեր է մյուսից:
    Օրինակ, Yes-ը նույնիսկ մի հատ նենց երգ ունի, որ ես կդասեի պոպսայի տակ, չնայած որ դուրս շատ է գալիս
    Կամ էլ, Opeth-ը, որ համ պրոգրեսիվ մեթալ ա համարվում, համ հարդ, համ death...
    Բայց Korn-ը հաստատ NU-ա, նենց որ թող շատ չխոսա իրենց խմբի լիդերը
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #9
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Փինք Ֆլոյդը????

    Ժամանակակիցներից` šPorcupine Tree-ն ա շատ լավը, ծանր չի ընդհանրապես:
    Ու Opeth-ն էլ ա համարվում պրոգրեսիվ /երևի միայն որոշ երգերի,ալբոմների համար /
    Չես սիրում?
    ՓՖ-ն նշված էր:
    Հմ,քանի որ Opeth սիրում եմ, ու չհասկացա իրանց ինչի կարելիա անվանել պրոգ, թեկուզ որոշ երգերի համար, դրա համար եթե դժվար չի կասես կոնկրետ որ գործերը)))Զարմացա ուղակի))))) Ըստ wiki-ի , ինքը heavy-ա, որի հետ էլ ընդհանարապես համաձայն չեմ)))) Լավ,չնայած, որ ճիշտն ասեմ չի էլ հետաքրքրում ինչա, սիրում եմ, դուրս գալիսա` լսում եմ:
    Վերջին խմբագրող՝ Արտիստ: 17.05.2009, 18:33:

  13. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Ժող ես ստեղ նկատեցի, որ հարցականի տակ էր դրվում Օպետի պրոգ լինել կամ չլինելը, ու նախքան բոլորին աջուձախ զխկելը կուզեի պատմել ձեզ, ինչ ասել է պրոգրեսսիվ ռոք:
    Պրոգրեսսիվ՝ բնավ ոչ «առաջադեմ» իմաստով:

    Պրոգտեսսիվ ռոքն այդպես է սկսել կոչվել մեղեդու, հարմոնիաների ու ռիթմի «պրոգրեսիվ» փոփոխությունների հաշվին:
    Այլ կերպ ասած՝ լսողի մոտ երաժշտական տեսանկյունից պրոգրեսսիայի զգացողություն է առաջանում:
    Հիմիկվա դրությամբ պրոգ է համարվում այ ռոք/մետալ երաժշտությունը, որն իր մեջ ներառում է բարդ ռիթմեր, հարմոնիաներ կամ ակադեմիկ երաժշտության կառուցվածքային տարրեր:

    Իսկ Օպետն իր մեջ այդ ամենը ներառում է: Պետք է միայն ուշադիր լսել:

    Փինք Ֆլոյդի առումով ասեմ, որ այն ընդհանրապես պրոգ չի: Պրոգի տարրեր կան միայն Բարրետական ալբոմներում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (19.10.2009)

  15. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Ռամմեր, համաձայն եմ, որ ոճերի բաժանումը քիչ թե շատ պայմանական է, որովհետև շատ խմբեր մի ոճի մեջ չեն ստեղծագործում ու տարբեր ոճերի էլեմենտներ են օգտագործում իրենց երաժշտության մեջ: Բայց միևնույնն է, էս խմբերի մեջ ընդհանրություններ կան, որոնք թույլ են տալիս նրանց ոճերի մեջ դասակարգել:

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ, Yes-ը նույնիսկ մի հատ նենց երգ ունի, որ ես կդասեի պոպսայի տակ, չնայած որ դուրս շատ է գալիս
    Yes-ը, Genesis-ը, Pink Floyd-ը իրենց ավելի ուշ շրջանի ալբոմներում անցում կատարեցին դեպի փոփ ռոք: 80ականների ալբոմները էդքան էլ հետաքրքիր չեն:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փինք Ֆլոյդի առումով ասեմ, որ այն ընդհանրապես պրոգ չի: Պրոգի տարրեր կան միայն Բարրետական ալբոմներում:
    Ես միշտ դժվարացել եմ Փինք Ֆլոյդին որևէ ոճի տակ դասակարգել, որովհետև իրենց երաժշտությունը էնքան հարուստ է, որ մի քանի ոճերի միացություն ոնց որ լինի:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (19.10.2009)

  17. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Ի միջի այլոց, ի՞նչ կասեք Վան դեր Գրաաֆ Ջեներեյթոր խմբի նոր՝ «Թրայսեկտոր» ալբոմի մասին ու յոթանասունականների պրոգ խմբերի վերածննդի մասին ընդհանրապես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իտալական պրոգրեսիվ ռոք
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.06.2014, 15:14
  2. Գրառումներ: 251
    Վերջինը: 11.06.2014, 23:50
  3. Պրոգրեսիվ էլեկտրոնային երաժշտություն
    Հեղինակ՝ tombraider, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.12.2011, 20:14
  4. Ռոք/մեթալ տեսահոլովակը, որն իմ ջանը դող է գցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.11.2009, 12:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •