User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Պրոգրեսիվ ռոք/մեթալ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պրոգրեսիվ ռոք/մեթալ

    Եկեք քննարկենք ռոք երաժշտության այս ուղղությունը:

    Ի տարբերություն հարդ ռոքի, որտեղ գերակշռում է բլյուզի ազդեցությունը, պրոգրեսիվ ռոքի վրա մեծ ազդեցություն են թողել դասական, ջազ և էթնիկ երաժշտությունները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշող ամենաառաջին (ու ամենահայտնի) ալբոմն է համարվում King Crimson խմբի "In The Court of The Crimson King" ալբոմը (թողարկվել է 1969թ-ին): Այս ուղղությունը իր պոպուլյարության պիկին է հասնում 70-ական թվականներին, այնուհետև կամաց կամաց տեղը զիջում է ռոքի մյուս ճյուղերին: Պրոգրեսիվ ռոքը հիմնականում համարվում է բարձր ինտելեկտուալ երաժշտություն:

    Պրոգրեսիվ ռոք երգերը հիմնականում երկար, շատ բարդ կառուցվածք ունեն, երբեմն երգի ընթացքում մեղեդին և տակտը փոխվում են: Հաճախ օգտագործվում են ռոքին ոչ բնորոշ երաժշտական գործիքներ: Երգերի բառերը փիլիսոփայական են, ալբոմները հիմնականում կոնցեպտուալ են, այսինքն կամ բոլոր երգերը մի ընդհանուր թեմայի շուրջ են, կամ էլ երգերի հիմքում մի պատմություն է ընկած: Ալբոմների շապիկների ձևավորմանը նույնպես շատ մեծ տեղ է տրվում:

    Պրոգրեսիվ ռոքի սկզբնադիրներ են համարվում անգլիական King Crimson, Yes, Genesis, Emerson, Lake and Palmer, Pink Floyd խմբերը: Մյուս հանրահայտ խմբերից են Jethro Tull, Rush, Kansas, Gryphon, Gentle Giant, Asia, Van Der Graaf Generator, U.K. նաև այսպես կոչված Քենտրբերիի սցենայի ներկայացույցիչները, որոնցից են Soft Machine, Camel, Caravan խմբերը:

    2000-ականներին այս նեոպրոգրեսիվ ռոքը և պրոգրեսիվ մեթալը նորից վերելք է ապրում, հայտնի խմբերից են Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը, հայկական Oaksenham-ը և ուրիշներ:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (17.05.2009), Yellow Raven (15.05.2009), Հարդ (19.09.2009), Ուլուանա (18.05.2009), Ռեդ (29.05.2009), Ֆրեյա (17.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իտալական պրոգրեսիվ ռոք
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.06.2014, 15:14
  2. Գրառումներ: 251
    Վերջինը: 11.06.2014, 23:50
  3. Պրոգրեսիվ էլեկտրոնային երաժշտություն
    Հեղինակ՝ tombraider, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.12.2011, 20:14
  4. Ռոք/մեթալ տեսահոլովակը, որն իմ ջանը դող է գցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.11.2009, 12:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •