Sharick ջան ոչ մի բանն էլ դուրս չեկավ: Գրիգի «Ֆանտոմային ցավերը» դեռ կուտվեին, բայց այս մեկը... Նյարդայնացնում էր:
Թմրամոլության մասին է պիեսը: Այն մասին, թե ինչպես է թմրամոլ Ռոմանը դժոխքի վերածում իր ընտանիքի կյանքը: Ցավոք սրտի Ռոմանին մենք մի քանի դրվագում ենք տեսնում (Արտաշն է կատարում դերը)... Հենց այդ մի քանի դրվագն էլ պահելու բան է, մնացածը ԱՂԲ...
Կարելի է ասել ռեժիսյոր չունի այդ բեմադրությունը:![]()



ինձ դուր է եկել 
Մեջբերել


Ամենքն իրա տեղն ունի

Ես մեր թատրոններից շաաատ գոհ եմ ու շատ մեծ տպավորությամբ եմ հեռանում թատրոնից: ֆիլմեր ավելի հաճախ եմ նայում, դե ավելի հարմար է, սակայն թատրոնը իր մեեեծ արժեքն ունի ինձ համար, քանի որ կենդանի է և լիցքերն էլ են կենդանի հասնում ինձ:
Սակայն դեպքերի բերումով հազվադեպ եմ գնում թատրոն: Իսկ կինոն բնականոբար բոլորիս կողմից էլ ավելի հաճախ է դիտվում, հատկապես հեռուստացույցով, քանի որ այն շատ ավելի հասանելի է: Բայց անշուշտ թատրոնն իր անփոխարինելի դերն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում!!! Կտրականապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում են թատրոն չունենք… Ավելին` «լավ էլ» ունենք: Ուղղակի որոշ մարդիկ անպայման ուզում են մի բան ասեն, բողոքեն, վարկաբեկեն, ասում են փող չունենք, որ լավ ներկայացում բեմադրենք: Չգիտեմ` հնարավոր է, որ ես շատ սուբյեկտիվ կարծիք ունեմ, այնուամենայնիվ ինձ թվում է, որ դրանց մեծ մասը սուտ լացուկոց է, ու ով որ ուզում է իրոք լավ թատրոն մատուցել հայ ազգին, նրա մոտ անկասկած ստացվում է!!!!
արագ-արագ գրելու արդյունքն էլ սա է
Էջանիշներ