User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով Եվրատեսիլ 2009-ի եզրափակիչ փուլում ո՞րերորդ տեղ կգրավեն Ինգա և Անուշ Արշակյանները

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    5 7.81%
  • 2-5

    31 48.44%
  • 6-10

    23 35.94%
  • 11 կամ ավելին

    5 7.81%
Էջ 150 150-ից ԱռաջինԱռաջին ... 50100140146147148149150
Ցույց են տրվում 2,236 համարից մինչև 2,243 համարի արդյունքները՝ ընդհանուր 2243 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2009

  1. #2236
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Չեխիան հրաժարվել է «Եվրատեսիլից»

    Չեխիան հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր մասնակցությունից հրաժարվելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նման որոշման պատճառը չեխ կատարողների վատ արդյունքներն են։

    2009թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին Չեխիայի ներկայացուցիչը հավաքել էր 0 ձայն առաջին կիսաեզրափակիչում, մինչդեռ կիսաեզրափակիչի առաջատար Իսլանդիան հավաքել էր 172 ձայն։ 2008թ. Չեխիան զբաղեցրել է նախավերջին տեղը կիսաեզրափակիչում՝ առաջ անցնելով միայն Հունգարիայի ներկայացուցիչներից։ 2007թ. «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչում Չեխիան զբաղեցրել էր վերջին հորիզոնականը։
    Կյանքը ի՞նչ ծանր էն տանում, մրցույթա էլի

  2. #2237
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեխիան հրաժարվել է «Եվրատեսիլից»
    Թող իրանց երգչուհիներից մեկին վռազ ամուսնացնեն նախագահի տղու հետ:
    DIXI
    carpe noctem

  3. #2238
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Հրապարակվելա ժյուրիի ու հեռուստադիտողների էվերակության արդյունքները:
    Ժյուրին տվելա 15-րդ տեղ, քվեարկությանմբ 9-րդն էին ու արդյունքում 10րդ տեղ:

  4. #2239
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեխիան հրաժարվել է «Եվրատեսիլից»


    Կյանքը ի՞նչ ծանր էն տանում, մրցույթա էլի
    ինչ լավ սկսվեց ու ինչ ապուշ ձևի ավարտվեց…
    սկզբում վերնագրից հասկացամ որ չեխերը հասկացել են որ Էտ վիժնը կատարյալ ապուշություն ա ու դուրս են եկել այնտեղից: իսկ վերջում կարդացի որ իրանք վիդիծե, դիլխոր են արդյունքից

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.08.2009), Ռուֆուս (02.08.2009)

  6. #2240
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Առաջին անգամ լսեցի նո քոմմենթ


  7. #2241
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009


    նայեք հետաքրքիրա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (07.09.2009)

  9. #2242
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    «Եվրատեսիլ». Ադրբեջանը հրաժարվում է իր արարքից
    Ադրբեջանական կառավարությունում նշում են, որ անվտանգության ծառայությունների կողմից «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ Հայաստանի օգտին քվեարկած անձանց հարցաքննությունը «մեկ պաշտոնյայի թույլ տված սխալ էր», սակայն մեկնաբանների կարծիքով` այն ստորացուցիչ էր ողջ երկրի համար:

    Այս տարվա մայիսին կայացած ողջ մայրցամաքով հայտնի երաժշտական մրցույթի ժամանակ հայաստանցի մասնակիցների օգտին հաղորդագրություն ուղարկած բոլոր 43 ադրբեջանցիներից պահանջեցին ներկայանալ Ազգային Անվտանգության Նախարարություն (ԱԱՆ). մի քայլ, որը բացասական ազդեցություն ունեցավ Ադրբեջանի հեղինակության վրա:

    «Երբ պահանջեցին, որ ներկայանամ ԱԱՆ, կարծում էի` ինձ պատրաստվում էին ձերբակալել Facebook կայքում Իլհամ Ալիեւի հասցեին գրած խիստ քննադատական խոսքերիս համար: Անգամ մոռացել էի, որ Հայատանի օգտին ձայն էի տվել: Բայց երբ ԱԱՆ-ում սկսեցին հարցաքննել հենց այդ խնդրի վերաբերյալ, հազիվ զսպեցի ծիծաղս», - ասում է օգոստոսի 12-ին Նախարարություն ներկայացած Ռովշան Նազիրլին:

    Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված են: Չնայած զինադադարի ստորագրումից 15 տարի է անցել, երկու երկրները այդպես էլ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը վերջ կդներ 1991-ին սկսված ղարաբաղյան պատերազմին: Ադրբեջանի արեւմտյան տարածքների որոշ մասը դեռեւս գտվում է հայկական ուժերի վերահսկողության տակ:

    Նազիրլիի նկարագրությամբ` իր հարցաքննությունը վտանգավոր հանցագործի գործով հետաքննություն էր հիշեցնում, իսկ քննիչները, նրա խոսքերով` փորձում էին վախեցնել իրեն:

    «Երկու ժամ ինձ դատարկ սենյակում պահելուց հետո, երկու մարդ հայտնվեցին` ասելով, որ ԱԱՆ գլխավոր բաժնից են: Նրանցից մեկի ձեռքում Հայաստանի օգտին բոլոր քվեարկածների անունները եւ հասցեները պարունակող ցուցակ կար: Նրանք ասացին, որ ինձ նմաններին հարկավոր է բանտ նետել: «Այսօր հայի համար ես քվեարկում, վաղն էլ նրանց համար մետրոն կպայթեցնես», - ասացին պաշտոնյաները», - պատմում է Ռովշանը:

    ԱԱՆ-ում հրաժարվեցին այս ակցիայի դրդապատճառների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, սակայն նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նշում է, որ այս միջադեպը չափազանց շատ են ուռճացրել:

    «Առանձնապես ոչինչ չի պատահել: Նրանց վրա ճնշում չի գործադրվել: Պարզապես չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը դեռեւս շատ երիտասարդ պետություն է: Ընդամենը 18 տարի է, ինչ անկախացել ենք, եւ մեր ոչ բոլոր պաշտոնյաներն անհրաժեշտ փորձն ունեն», - նշվում է APA լրատվական գործակալությանը Նովրուզովի կողմից արված հայտարարության մեջ, որտեղ նա մեղադրում է հայերին իր երկրի դեմ ատելություն բորբոքելու մեջ:

    «Հարյուրավոր տարիներ շարունակ բազում ազգեր են խաղաղ ապրել Ադրբեջանում: Ինչո՞ւ ոչ ոք այս մասին չի խոսում: Իսկ մեկ պաշտոնյայի թույլ տված սխալը ներկայացվում է որպես երկրի կառավարության կողմից արված դիտավորյալ քայլ: Սա տարիներ շարունակ Ադրբեջանի դեմ վարվող եւ Հայաստանի կողմից քաջալերվող նենգ քաղաքականության մի մասն է», - հայտարարել է Նովրուզովը:

    Սակայն կրքերը հանդարտեցնելու նրա փորձերը ոչ մի արդյունք չտվեցին. այս ամենին գումարվեցին նաեւ ադրբեջանական բլոգերում ու կայքերում ձերբակալությունների մասին պտտվող ասեկոսները:

    «Համոզված եմ, որ սա ինչ-որ ցածրաստիճան պաշտոնյայի թույլ տված սխալ է: Սակայն դրանից ողջ պետությունն է տուժել», - ասում է քաղաքական վերլուծաբան Թոգրուլ Ջուվարլին:

    «Այս միջադեպը չափազանց մեծ քաղաքական կշիռ ունի: Երբ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ քաղաքակիրթ երկիր ենք, մեզ այսպես ենք պահում», - հավելում է վերլուծաբանը:

    Նազիրլիի խոսքերով` նա ապշել էր, որ դեպքի կապակցությամբ հասարակական բողոքն այդքան փոքր մասշտաբներ էր ունեցել, եւ որ կառավարությունն այդքան պատրաստված էր եղել տասնյակ երիտասարդներին հավաքելու փաստը որպես «սխալմունք» ներկայացնել:

    «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարց տա, թե ինչո՞ւ է Ադրբեջանում թույլատրված անօրինական հարցաքննությունը եւ հետաքննությունը: Սա կարող է բոլորի հետ պատահել, քանի որ պաշտոնյաները հարգանք չունեն օրենքի նկատմամբ», - համոզված է Ջուվարլին:

    «ԱԱՆ-ում պետք է ավելի լուրջ հարցերով զբաղվեն: Ինձ դուր եկավ երգը, այդ պատճառով էլ հաղորդագրություն ուղարկեցի: Սրանով ես չեմ դավաճանում իմ հայրենիքը: Եթե միայն կարողանայինք ղարաբաղյան խնդիրը հաղորդագրությունների միջոցով լուծել»:

    Սակայն նա չի կարող հույսը դնել բոլորի աջակցության վրա: Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց զգայուն հարց է Ադրբեջանում, որտեղ պատերազմի հետեւանքով փախստական դարձած հարյուր հազարավոր մարդիկ կան: Իսկ Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նագին հայտարարել էր, որ ադրբեջանցիներն անգամ հաղորդագրություններ չպետք է ուղարկեն իրենց թշնամու օգտին:

    «Սա անբարոյական է: Այս հարցում հանդուրժողականության մասին անգամ խոսք չպետք է լինի: ԱԱՆ ճիշտ դիրքորոշում է ընտրել: Այնուամենայնիվ, նախարարության պաշտոնյաների սխալը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք քննել այս դեպքը: Հայաստանի օգտին քվեարկածներից պահանջելով ներկայանալ եւ նրանց վրա ճնշում գործադրելով` նրանք չափազանց անմտածված ձեւով են գործել: Այս մարկանց մասին հարկավոր էր տվյալներ հավաքել եւ այնպիսի հսկողության տակ պահել, որ նրանք անգամ չկասկածեին այդ մասին», - հայտարարել էր նա:
    մ
    Էլշան Մամմադալիեւը ազատ լրագրող է Բաքվուm:
    www.a1plus.am

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (07.09.2009)

  11. #2243
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2009

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ վիժնը կատարյալ ապուշություն ա
    Նայած ում համար, ինչպես պարզվեց մեր երկրի համար առայժմ բավական բարդ հաղթահարելի փորձություն է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    urartu (10.11.2009)

Էջ 150 150-ից ԱռաջինԱռաջին ... 50100140146147148149150

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2011
    Հեղինակ՝ Hayazn, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 692
    Վերջինը: 17.09.2011, 02:25
  2. Եվրատեսիլ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 401
    Վերջինը: 15.12.2010, 10:32
  3. Մանկական Եվրատեսիլ 2009
    Հեղինակ՝ Աշխեն, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 02.12.2009, 20:27
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 23:03
  5. Եվրատեսիլ 2009
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 15.01.2009, 04:57

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •