Էտ երգը "Դաժե" հայաստանում չսիրվեց, էլ ուր մնաց եվրոպացին սիրի, կամ քվեարկի...
Լավ էին երգում, բայց դա ոչ երգ էր, ոչել Շոու...
Ադրբեջան - Aysel - Սիրահարվեցի.. սիրում եմ քեզ...: դու պետքա հաղթեիր...
Թուրքիանել պակաս չեր....
Ռուսաստան - Խայտառակ...
ministr (17.05.2009)
Էն որ Ռուսաստանի երգը մեր պնդուկապոպոք երգին պաթթած ուներ, էդ հաստատ, բայց որ Ռուսաստանի օգտին 12 միավորի չափ քվեարկող էլ չի եղել, էդ էլ կարելի ա ասել հաստատ: Ուղղակի մենք, վաղուց լինելով Ռուսաստանի գաղութը, պարտավոր ենք քվեարկել նրանց օգտին ամենաբարձր միավորներով:
Ես ուզում էի, որ Ադրբեջանի երգը առաջին հորիզոնականում լիներ, լավ երգ էր, ինձ դուր եկավ: Թուրքիայի երգը նույնպես Հայաստանի երգից լավն էր, ինձ համար:
Իսկ ինչո՞ւ էր Սիրուհու ձեռքի թղթի վրա Ղարաբաղը խորհրդանշող պատկեր. չէ՞ որ Ղարաբաղն առանձին հանրապետություն է, դե Թուրքիայի դրոշը դնեինք, էլի: Դե էն, որ Թուրքիային ու Ադրբեջանին էլ ձեռի հետ քիրվայություն արեցինք, էդ էլ վադիկը չէր: Մի խոսքով՝ 10-րդ տեղը էդ երգի, էդ կատարման, էդ գաղութաքիրվայական պետության համար լրիվ լավ էր, մի բան էլ շատ էր:
Վերջին խմբագրող՝ Kuk: 17.05.2009, 17:59:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
T!gran (17.05.2009)
Ճիշտ պատասխանը թվարկածս տարբերակներից մեկն ա:
1. Որովհետև արդեն 10 տարուց ավել ա պրեզիդենտդ ղարաբաղցի ա/ուրիշ պետության քաղաքացի/
2. Որովհետև մենք արտաքին քաղաքականությամբ Ռուսաստանի գաղութն ենք, իսկ ներքինով՝ Ղարաբաղի:
3. Որովհետև ճոռոմախոս ենք, ու լեզվի տակ չենք մնում, բայց մենակ լեզվի տակ չենք մնում, երբ գործը հասնում ա բուն գործողություններին, մեզ խաբում, քցում, երեխու պես հարիֆացնում են: Նույնիսկ թուրքերը, ու նույնիսկ մի քանի անգամ:
էսպես չի մնա
Kuk (17.05.2009), Terminator (18.05.2009)
ես Վրաստանի երգը չեմ լսել, բայց կարիքը չկա էլ, որ իրական պատճառը տեսնենք... վրացիները եթե իրոք էդքան անխելք չեն, պետք է կանխատեսած լինեին, որ Մոսկվայում անցկացվող Եվրատեսիլում իրենց թույլ չեն տա կատարել այդ երգը. իմ կարծիքով, դիտմամբ էին այդպիսի երգ ընտրել, որ լավ հակառուսական պրոպագանդա գնա... շատ չեմ ծավալվում, բոլորիդ էլ կարծում եմ պարզ է
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Kuk (17.05.2009)
Լրիվ ճիշտ ես: Եթե նկատել եք, ձայն տալիս են այն երգերին, որոնց մեջ առահասարակ մեղեդի կա, որը հասանելի է լայն զանգվածներին, ոչ թե միայն երաժշտագետներին, և որը հաճելի է, ու հետո հեշտությամբ կարող ես մտքում կամ վերջիվերջո սուլելով վերարտադարել:
Դե հիմա արի մեր զույգից նման բան պահանջի: Էդ երգը մի քանի ամիսա եղած-չեղած մի հաշիվ էր մեզ համար, ի տարբերություն նախորդ երգերի, էլ ուր մնաց միջին վիճակագրական եվրոպացին: Որևէ մեքենայի մեջից լսել եք էդ երգը? Իսկ Սիրուշոյի ու Արևիկի երգը լսում էինք: Հիմա ամբողջ աշխարհում երաժշտության վիճակն էն օրինա հասել որ "Անտոշկան" կարող էր հաղթող դառնալ երեկ: Իսկ մեր պՌաֆեսորները քթներից էն կողմ չեն տեսնում: Թողնես ռաբիզին քննադատեն` բացառելով Թաթային: Քույրերը սկզբից էլ որ ասեցին, թե իրենց ոճին չեն դավաճանելու, մտածեցի` քաշվանք:
Ինչ վերաբերում է ժողովրդի ընտրելուն, ապա անցած տարի հենց ժողովուրդն ընտրեց այն երգը, որը պետք է կատարվեր, ու արի տեղ որ չսխալվեց: Էկող տարի կամ Արամե, կամ Ռազմիկ Ամյան, կամ Էմմի, կամ նման ոճի մի երգիչ կամ երգչուհի, ու ամենակարևորը ` ԼԱՎ ԵՐԳ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ!
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ