Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ի՞նչ տրուսիկ, աղջիկը հրաշք էր: Պահի քեզ, համ էլ մի տրցակ տենց տռուսիկի փող դու հլը չունես:Ես մեզ չեմ կարա քվեարկեմ, որ կարանայի էլ, չէի քվեարկի, չնայած դե պարզ ա, ուզում եմ, որ իրանք հաղթեն (էս հեքիաթների բաժնից): Ինչ էին, ինչ չէին, սաղս էլ գիտենք, ստեղ երգելը առաջին պլանում չի, իսկ մեր երգի ժամանակ սկի աղջիկները չէին երևում, որ միկրաֆոն չլներ ձեռքերին, չէի էլ տարբերի, իրանց դիմացի ինչ-որ անկապ պարողների էին ցույց տալիս, իսկ Եվրոպան, հաստատ իմացի, ու մենակ Եվրոպան չէ, ոչ մեկն էլ տենց բանից չի տպավորվի:
Ու ընդհանրապես, ես զզվում եմ, որ ընկնում են, սկսում են մուրացկանություն անել, սփյուռքահայեր, մեզ քվեարկեք, և այլն, հլը մի հատ էլ գնացեք հարևանին ասեք, մեզ քվեարկի: Դրա փոխարեն թող նորմալ երգեր գրեն ու սովորեն նորմալ շոուներ կազմակերպել:
Բայց դե, էլի ասում եմ, ուրախ կլինեմ ու ուզում եմ, որ մենք հաղթենք:
Հայաստանը իր կարողացածն անում է , ու սփյուռքահայերն էլ քվեարկում են իրենց հայրենիքի համար , օտար հո չենք , իսկ ով չի ցանկանում չի քվեարկում , ստիպված չեն վերջիվերջո