Արշակյան քույրերը ֆավորիտ չեն
17:30 | Ապրիլ 09, 2009 | ՄՇԱԿՈՒՅԹ
www.a1plus.amՄայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթում բուքմեյքերական կազմակերպությունները Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերին ֆավորիտների շարքում չեն դասում:
Հայաստանի հաղթանակի հնարավորությունը գնահատված է 20 գործակցով: Ընդամենը 1.01 գործակցով էլ գնահատված է Արշակյան քույրերի չհաղթելու հնարավորությունը: Այսինքն` չհաղթելու համար` ասենք 1000 դրամ խաղադրույք կատարելու դեպքում շահումը կկազմի ընդամենը տասը դրամ:
Քիչ հավանական է համարվում նաեւ Հայաստանի եզրափակիչ փուլ դուրս գալը: Այն գնահատված է 15 գործակցով: Հաղթողի ամենաիրական հավակնորդն, ըստ բուքմեյքերների, Նորվեգիան ներկայացնող ազգությամբ բելառուս Ալեքսանդր Ռիբակն է:
Վերջինիս հաղթելու հնարավորությունը գնահատված է 2.1 գործակցով: Երկրորդ հորիզոնակոնում «Եվրատեսիլ 2004»-ի երրորդ մրցանակակիր Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է թուրք երգչուհի Խադիսեն:
Ադրբեջանի կիսեզարափակչ դուրս գալը գնահատված է 6.5, իսկ հաղթանակը` 8.5 գործակցով:
Լեո (09.05.2009)
Կայանալիք մրցույթում Ինգայի և Անուշի բեմական կերպարները (հանդերձանք, դիմահարդարում, վարսահարդարում) և բեմականացումն իրականացրել է ոճաբանների «Fresh art» եռյակը: «Ոճաբաններից երկուսը թիֆլիսահայեր են, մեկն էլ ադրբեջանցի է: Նրանք շատ լավ տեղյակ են հայկական պարին բնորոշ տարրերին, ու շոուն հայկական կերպարներից ընդհանրապես հեռացված չի լինելու»,- ասաց պրոդյուսերն ու նշեց, որ ոչ մի կապ շոուի ու տեսահոլովակի միջև չի լինելու:
«Շոուն շատ հետաքրքիր է լինելու եվրոպացի հանդիսատեսի համար»,- ասաց Ինգա Արշակյանը:
http://www.panorama.am/am/culture/20...22/arshakyan1/
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Երկրորդ փորձը Մոսկվայում
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ