Եվրատեսիլ 2009-ին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Նոր պար/Ջան-Ջան» երգի պարային մասը կարելի է սովորել ինտերնետի օգնությամբ: Երգի տեսահոլովակում տեղ գտած արդեն հայտնի պարային հատվածը կարելի է յուրացնել`հետևելով 3 երիտասարդների հաշվարկներին ու շարժումներին: Այս ամենը տեսանյութի ձևով կարելի է դիտել YօuTube-ում:
Տեսանյութը տեղադրված է նաև քույրերի բլոգերում, հասարակական տարբեր օնլայն ցանցերի նրանց խմբերում:

Tert.am