Դորիանսն ու Բամբիռն իհարկե մի քանի գլուխ բարձր էին, բայց կարծում եմ տվյալ դեպքում ընտրությունը հաջող էր` ելնելով մրցույթի ֆորմատից: Եվրոպացուն իր ունեցածով չպիտի զարմացնես, այլ քո ունեցածը ներկայացնես: Կարծում եմ ազգային տարրերով հագեցած երգը, հաջող շոուի և նորմալ կատարման շնորհիվ բավականին տպավորիչ կլինի, և հուսամ, որ միայն սփյուռքահայերի ձայները չենք ստանա:
Իսկ Դորիանսի ու Բամբիռի համար Եվրոտեսիլն այն մրցույթը չէ, նրանց արժե ավելի լուրջ և պրոֆեսիոնալ մրցույթի ուղարկել: Կարծում եմ տղերքը դատարկաձեռն չեն վերադառնա:
Էջանիշներ