Չեխիան հրաժարվել է «Եվրատեսիլից»

Չեխիան հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր մասնակցությունից հրաժարվելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նման որոշման պատճառը չեխ կատարողների վատ արդյունքներն են։

2009թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին Չեխիայի ներկայացուցիչը հավաքել էր 0 ձայն առաջին կիսաեզրափակիչում, մինչդեռ կիսաեզրափակիչի առաջատար Իսլանդիան հավաքել էր 172 ձայն։ 2008թ. Չեխիան զբաղեցրել է նախավերջին տեղը կիսաեզրափակիչում՝ առաջ անցնելով միայն Հունգարիայի ներկայացուցիչներից։ 2007թ. «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչում Չեխիան զբաղեցրել էր վերջին հորիզոնականը։
Կյանքը ի՞նչ ծանր էն տանում, մրցույթա էլի