Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
Թափով կարծածվեր, բայց ոչ գիտական շրջաններում: Դա ոչ մի մեծ օգուտ չէր տա: Մի քանի ցույց ավել, մի քանի ցույց պակաս: ՊոլիԾիկները հո ՍՕԱԴ-ի երգը չէին լսելու ու ասեին "ըհը, ճիշտ ա, էղել ա եղեռն": Երգելով չպիտի մինչև վերջ գնանք, Աստղ ջան... Բայց մենք` հայերս սիրում ենք ամեն առիթով միայն հավայի երգել...
Էս հարցում պոլիծիկների դերը մի քիչ մեծացնում եք. նախ շատերը չգիտեն ցեղասպանության մասին, հավատում են թուրքական ստերին, իսկ այս համերգից հետո նույնիսկ 6-7 տարեկան երեխաները կսկսեին հետաքրքրվել, իսկ պոլիծիկները, որ գիտեն, ինչ են անում? երբ իրենց պետք ա, հիշում են, երբ էլ որ պետք չի, ասում են՝ համոզված չենք...

ուղղակի, Դորիան ջան, մեր թշնամու թույլ կետը հայոց ցեղասպանությունն է, որը ինքն էլ է ճանաչել, բայց դա չի գիտակցում. քեմալականները մահվան դատապարտեցին չէ կազմակերպիչներին? ուղղակի մերոնք ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունեն, որ անեն էն, ինչ պետք ա: Ես էլ չեմ ընդունում, որ ամեն առիթով ցեղասպանությունն են վկայակոչում, բայց մինչև էս հարցը չլուծվի, մեր ազգերի միջև հարաբերությունները նույնն են մնալու

իսկ գիտական շրջանակներում ամեն ինչ էլ պարզ ա. իրենք ամեն ինչ էլ գիտեն