Ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքը, որը ինտրիգների համար օգտագործում է նույնիսկ «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը, հանգեցրել է հերթական սկանդալի։
Չբավարարվելով Հայաստանի տեսահոլովակում հայ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի օգտագործման հետ կապված հիստերիայով, ինչպես նաև իրանական «Բանաստեղծների դամբարանն» իրենց երկիրը ներկայացնող տեսահոլովակում ընդգրկելու շուրջ բարձրացրած աղմուկով՝ ադրբեջանցիներն ավելի հեռու գնացին՝ միջամտելով մրցույթի հեռարձակման գործընթացի մեջ։
Խնդիրը նրանում է, որ «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ ադրբեջանական TV-ն չի ցուցադրել հեռախոսահամարը, որով կարելի է քվեարկել Հայաստանի օգտին, ինչը երգի մրցույթի կանոնների կոպիտ խախտում է։
Հայաստանի Հանրային հեռուստատեսության քվեարկության նախագծի ղեկավար Ռուբեն Մուրադյանի խոսքերով՝ «Եվրատեսիլ-2009»-ի կազմկոմիտե է ուղարկվել համապատասպան բողոք՝ ադրբեջանական հեռարձակող կողմին պատժելու պահանջով։ Մրցույթի արարողակարգային գործընթացների համաձայն՝ պատիժը կարող է տուգանքի տեսքով լինել, ինչպես նաև Ադրբեջանը՝ որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել։
tert.am
Ինչ լավ կլինի, եթե լուրը ճիշտ լինի ու կարողանան հաստատել դրանց վրա, մեզ էին ասում, բայց իրենք Իրանի հուշահամալիրի նկարն են դրել իրենց ռոլիկհի մեջ։![]()
Էջանիշներ