Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարաս համոզես,որ մեյլով քեզ ինչ-որ բան ուղարկի?
Վահիկ ջան ինքը հիմա ընկերուհիներիսա գրում, իմ հետ ասումա որ էլ չի ուզում խոսա, ասումա որ ես իրան բարկացրել եմ:

Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Sisuan, չես խառնվում իրար: Իրա պահանջները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չկատարես: Այ դա կլինի վերջը: Եթե շանտաժ է անում ռեզյումեով, պատկերացնում ես ինչ շանտաժ կանի մերկ նկարներով, կամ վիդեոյով? Էս ամեն ինչի իմաստը լուրջ կոմպրոմատ ունենալնա:
Էլի եմ ասում, հանկարծ նման բան չանես, մտածելով լավ ջհանդամ գյոռ մենակ թե յան տա...
Դա ամենավատ սցներան ա, որ կարողա պատահել:
Հիմա անցնեք առաջ: Օտար մարդը սովորաբար նման բան չի անի, սաղ ինտերնետով լիքը մերկ աղջիկներ ու օնլայն տրանսլացիաներ են: Պետք ա փնտրել ծանոթների շրջանում:
Արի սկսենք մոտիկից: Որպես նախաբան ասեմ, որ երբեք չեմ հավատացել աղջիկների ընկերությանը: Արի անդրադառնանք վերը նշված երկու ընկերուհիներիդ: Մենակ չասես թե վայ իրենցից նան բան չեմ սպասում: Երբեք չես իմանա ումից ինչ սպասես: Էդ ընկերուհիներդ ճանաչում են իրար? Ինչքան մոտ են, եթե ճանաչում են?Էդ ոնց պատահեց, որ ընկերուհուդ մեյլն էլ հետը ջարդվեց? Իրեն էլ են նույն պահանջները դեմ տալիս? Էդ իրա մեյլ ջարդելը կարող ա ուղղակի շիրմա լինի, որ տեսեք տեսեք իմ մեյլն ել են ջարդել, իսկ մյուսն ուղղակի կապավոր ա այսպես ասած: Էդ ընկերուհիներդ ինչ շահ կարող էին ունենալ էս ամեն ինչից? Ի միջի այլոց ընկերոջդ հետ ինչ հարաբերությունների մեջ են? ինչ որ մոտ-մոտ չես նկատել? Եթե նման բան կա քեզ ընկերոջդ աչքում գցելը, կամ շանտաժով ձեզ բաժանելը լրից հավանական սցնենարներ են: Ու ընդհանրապես, դու ում ճամփեն ես փակում? Մի շտապի պատասխանել լավ մտածի:
ministr ջան ընկերոջս վրա չեմ կասկածում ընդհանրապես, լուրջ վատություն չեմ հիշում որ ինչ որ մեկին արած լինեմ, կան մարդիք որ նախանձում են , շատ կան, ընկերուհիս իմ ընկերոջը դու չի գալիս, իրա ճաշակը ուրիշա, բացի էտ էլ ընկերուհիս էլ լավ ընկեր ունի: Կասկածում եմ մի քանի տղաների վրա, ես էլ արդեն մտածում եմ որ աղջիկ չի:

Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Sisuan դու տանից էս մտնում մեյլդ.թէ՞ պատահել ա որ ինտերնետ ակումբից ես օգտվել ։եթէ այո.հնարավո՞ր է որ մեյլիցդ դուրս գալուց выход արած չլինես։
Կտրուկ ջան աշխատանքի վայրից են մտնում, բայց Ֆայրֆոքսի կարգավորքւները էնպես եմ դրել, որ դուրս գալուց ինքը ավտոմատ ջնջումա:


Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ընդհանրապես, եթե իգնոր անես, ոչինչ էլ չի անի.
Հա ջանս իգնոր անում եմ , բայց արդեն գրելա ինչ ուզեցելա, հիմա ուզում եմ իրան գտնեմ , էս մի քանի օրը էտ հիմարը կյանքս լրիվ դժողք սարքեց:
Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
IP -ն էլ կարամ իմանամ, տեղն էլ, եթե հայկական պրովայդերներից/բացի հայլայնից/ ա օգտվում, հասցեն էլ հեռախոսն էլ:
Բայց իմաստը չեմ տեսնում: Թեմայի հեղինակին խորհուրդ եմ տալիս մի հատ 8 հարկանի քրֆել դրան, եթե չէս կարա, ընկերոջդ ասա, թող անի: Mail.ru -ի ադմինիստրացիային նամակ ուղարկի, որ փոսարկղդ ջարդել են, իրանք բլոկ կանեն: Ու անտեսի դրան: Մեկ էլ բոլոր պառոլներդ փոխի, մի հատ նորմալ, հեշտ պառոլ դիր: Իմը շանս անունն ա դրած(իմ շան անունը $&bhgTTf65L*@ -ա, բայց շուն էլ չունեմ, որ ունենամ անունը տենց եմ դնելու) Ոչ էլ հեռախոսիդ համարը փոխի: Ոչ ոք էլ չի զանգի:
Էլ ի՞նչ էի ուզում ասել: Հա մեկ էլ կարող ա արկղդ հետ բերելու տարբերակ կա: ՄԻ քիչ բզբզեմ, կգրեմ:
Elmo ջան իրան գտնելը շատ կարևորա իմ համար, քրֆելը, ինչ ասես չեմ ասել, չի ազդում, ադմինիստրացիային էլ գրել եմ , չեն փակում ու պատասխան էլ չկա: