Հայաստանում, հատկապես մտավորականների ( բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ, դասախոսներ և այլն) մի ահռելի զանգված պարզապես թքած ունի քաղաքականության, երկրի իշխանության, ընդդիմության, հայլուրի ու մնացածի վրա: Այսօր ապրում են կամ գոյատևում են (թեկուզ անազատ, թեկուզ ունենալով խայտառակ իշխանություններ, թեկուզ երկրում ունենալով խայտառակ բարքեր և այլն) և դա իրենց հերիք է: Հիմնականում իմ կողմից նշված մարդիկ պատկանում են միջին սերնդին: Ընդ որում, այս մարդիկ լուրջ կոմպլեքսներ ունեն՝ կապված իննսունականների հետ: Նրանք բոլորն էլ ընկալում են, որ սրանք ընդհանրապես մարդ չեն, հասկանում են, որ իննսունականներին եղել են «վատ ապրելու» օբյեկտիվ պատճառներ, բայց այժմ մատը մատին չեն խփի: Իսկ նրանց քանակը բավականին շատ է:
Մի անգամ ընդդիմադիր վերլուծաբանի հոդված կարդացի, որտեղ ասվում էր, որ հասրակության մեծամասնությունը ՀԱԿ-ի համախոհներ են, բայց այդ մեծամասնությունը բացարձակ մեծամասնություն չէ: Եվ դա իրոք այդպես է: Խնդիրն այստեղ ՀԱԿ-ի համախոհ լինել կամ չլինելը չէ: Խնդիրը նրանում է, որ մեր հասարակության մի ահռելի զանգված, որոնց գերակշիռ մեծամասնությունը կազմում են մտավորականներ, կրկնում եմ՝ թքած ունի ցանկացած քաղաքական պրոցեսի վրա, անգամ չի էլ փորձում հետաքրքրվել իր երկրում կատարվող գործընթացներով: Աշխատանքն ունի, կարողանում է որոշակի գումար վաստակել, կարողանում է ընտանիքը մի կերպ պահել, իրեն հերիք է: Եվ դրանում իրենք մեղավոր չեն: Կյանքն է այդպիսին դարձրել նրանց:
Անհրաժեշտ է մարդկանց մեջ քաղաքացիական գիտակցություն արթնացնել, որը Հայաստանում ստեղծված իրավիճակում շատ բարդ է: Ընդդիմությունն ի տարբերություն հանցագործ վարչախմբի հզոր լծակների չի տիրապետում… Ինձ թվում է՝ փոփոխությունները պետք է կատարվեն աստիճանաբար: Իհարկե, ցանկալի չէ ապրել այսպիսի իրավիճակում երկար ժամանակ, բայց վիճակն այսպիսին է: Պետք է ընդունել: Փոփոխությունների համար ժամանակ է պետք:
Էջանիշներ