Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, դու ճիշտ ես: Միապետության մեջ եթե միապետը անի էն, ինչ որ բոլորի սրտով է, ապա ավելորդ քաղաքական բազարների կարիքն էլ չի զգացվի: Սակայն միապետը հենց այնպես չի անում էն. ինչ որ բոլորի սրտով է, եթե Արաբական Էմիրություններով ալամ աշխարհի ապրանքներն են անցնում, արտադրությունից ու զարգացումից երկրի եկամուտները ավելանում են, միապետինն էլ հետը, ապա մեր պարագայում թերարժեքության խորը բարդույթով տառապող որոշ իշխանիկներ կասկածում են, որ իրենք կկարողանան անել էն, ինչ կարողանում է անել Էմիրությունների էմիրը, դրա համար ճնշում են բոլոր պոտենցիալ էմիրներին, հետևաբար իրենց պարբերաբար փոխելու կարիքն է առաջանում: Իսկ փոխելու համար ստիպված հնարել են ժողովրդավարական ջանջալ մեխանիզմները:
Բոլոր օրենքները գործում են որոշակի հաշվարկման համակարգում: Ամեն ինչն է այդպես...կեցցե պոլիտեխը Հիմա...Ժողովրդավարական երկրներում այո գործում են ժողովրդավարական ջանջալ մեխանիզմները, բայց քո նշած համակարգերից և ոչ մեկում չի կարող գործել այդ մեխանիզմները` հաշվարկման համակարգերն են տարբեր: Կոմիտ ասած գերմանիայում չինարենով սուպերմակետում առևտուր չես անի( էս կատակով, հիմա արդեն կանես ): Բայց թշնամուն հաղթելու համար պետք ա իրա լեզուն`օրենքները իմանանք և օգտագործենք: Իսկ մենք ոտներս դրել ենք մի կոշիկի մեջ ու մենակ շարժվում ենք ժողովրդավարական "լեզվով"...Չգիտեմ կարող է գիրքը կարդամ և համոզվեմ որ այդպես հնարավոր է մի բան փոխել, բայց էս պահին մեղմ ասած թերահավատորեն եմ մոտենում այդ տակտիկային...