User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Բուսական բաղադրատոմսեր

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուսական բաղադրատոմսեր

    Այստեղ առաջարկում ենք միայն ոչ մսային կերակուրներ:
    Ինձ թվում է այսպիսի թեմայի կարիք կար: Հատկապես զուտ բուսակերների համար, որպեսզի շատ չտանջվեն «Ճաշատեսակների բաղադրատոմսեր» ընդհանուր թեմայում իրենց նախնտրածը գտնելու (մանավանդ, որ այնտեղ շատ խառն է), սա շատ հարմար կլինի :
    Այս թեմայում խնդրում եմ բաղադրատոմսերը ներկայացնել անպայման վերնագրերով ու վերնագրերը bold-ով կամ այլ գույնով նշել, որ թեմայում հստակություն լինի:
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), E-la Via (21.11.2011), Ֆրեյա (23.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Առաջինը սկսեմ ես:

    Սիսեռով Դոլմա

    Կես կգ սիսեռը թրջում եք, այնքան որ լավ ուռչի: Անցկացնում ենք աղացով: Վերցնում եք 6-8 նորմալ չափի սոխ էլի աղում եք և ավելացնում եք սիսեռի զանգվածին: Ավելացնում եք մեկ միջին թեյի բաժակով բրինձ, ինչպես նաև 3 ճաշի գդալ տոմատի մածուկ և 3-4 ճաշի գդալ յուղ: Վերջում ավելացնում էք աղ, սև պղպեղ և խառը կանաչիներ: Կանաչիների մեջ լավ կլինի, որ ռեհան և ծիտրոն լինի անպայման: Ցանկության դեպքում կարող էք աղացած համեմի սերմ ավելացնել շատ լավ համ է տալիս: Այդ ամենը լավ խառնում էք և փաթաթում էք խաղողի տերևով (կաղամբով էլ կարելի է): Ու ինչպես սովորական մսով տոլման եփում էք կաթսայի մեջ դասավորած: Եփելուց ջրի հետ կարող էք էլի ձեթ ավելացնել, եթե ուզում էք յուղոտ ստացվի:
    Շատ շատ համով է ,մսով տոլմայից համով է լուրջ եմ ասում:
    Բարի ախորժակ
    Love has an enemy, but it is already defeated!

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), CactuSoul (30.08.2012), E-la Via (21.11.2011), Մինա (13.07.2013), Նաիրուհի (12.12.2014), Ֆրեյա (23.07.2009)

  5. #3
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Ծաղկակաղամբով կոտլետ

    1,5 կգ ծաղկակաղամբ, կես բաժակ աղացած պաքսիմատ, 1ձու, 1սոխ, աղ, սև պղպեղ, ալյուր և ձու՝ թաթախելու համար, ձեթ

    Ծաղկակաղամբը լավ լվանալ, եփել եռացող աղաջրում՝ մինչև փափկի: Սառեցնել ու քերել քերիչով: Քերիչով անցկացնել նաև սոխը: Խառնել, ավելացնել ձուն, պաքսիմատը, աղը, սև պղպեղը: Դարձնել միասեռ զանգված, պատրաստել կոտլետներ , թաթախել սկզբում ալյուրի մեջ, հետո՝ ձվի, վերջում՝ պաքսիմատի և տապակել երկու կողմից: Մատուցել պոմիդորով աղցանի հետ:
    Բարի ախորժակ
    Վերջին խմբագրող՝ Sona_Yar: 08.05.2009, 13:34:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), CactuSoul (30.08.2012), E-la Via (21.11.2011), Second Chance (08.05.2009), Մինա (13.07.2013), Ֆրեյա (23.07.2009)

  7. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Կցանկանայի մի փոքր ճշտում կատարել, քանի որ կան շատ բուսակերներ, ովքեր ձու չեն ուտում և այն մթերքները, որոնք ձու են պարունակում ևս չեն օգտագործում: Ես լինելով բուսակեր օգտագործում եմ ձու պարունակող մթերքներ, բայց հենց մենակ ձու չեմ օգտագործում: Սա նրա համար, որ հիմա իմ կողմից տեղադրած բաղադրատոմսերը համարվեն բուսական, թեև այնտեղ կա ձու պարունակող մթերք

    Սնկով կարկանդակ

    մեկ տուփ մանրացված մարինացված սունկ, մեկ հատ շերտավոր խմոր, ձվի դեղնուց կամ մածուն, մեկ հատ գլուխ սոխ:

    Մանրացված մարինացված սունկը անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ մանրացնել: Թավայում լցնել ձեթ, գլուխ սոխը կտրատել մանր քառակուսիկներով և տապակել այնքան, որ սոխը սմքի, բայց չսևանա, ավելացնել սունկը և էլի 10-15 րոպե տապակել, դնել մի կողմ, որ հովանա: Վերցել շերտավոր խմորը և գրտնակի օգնությամբ այն բացել ուղղանկյուն, ուղղանկյան մի մասում լցնել տապակած սունկը, իսկ մյուս մասով ծածկել, ծայրերը մատներով ամրացնել, վրան քսել կամ ձվի դեղնուց կամ մածուն, երկուսի դեպքում էլ երեսը լավ կարմրում է և փայլում է: Հետո պատառաքաղի օգնությամբ վրան ինչքան հնարավոր է շատ անցքեր անել և եփել վառարանում 250-300 աստիճանում 40 րոպե կամ մինչ երեսը լավ կարմրի: Մատուցվում է թե տաք թե սառը վիճակում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), CactuSoul (30.08.2012), E-la Via (21.11.2011), Մանուլ (24.08.2009), Ֆրեյա (23.07.2009)

  9. #5
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    «Կանաչ» աղցան
    огурец - 1 шт.
    листья салата зеленого - 100 г.
    лук зеленый - 20 г.
    перец сладкий зеленый - 2 шт.
    яйцо вареное - 1 шт.
    чеснок - 1 зубчик
    уксус 3%-ный - 1/2 ст. ложки
    масло растительное - 2 ст. ложки
    перец черный молотый - по вкусу
    соль - по вкусу

    Зеленый салат, огурец и сладкий перец нарежьте соломкой.
    Чеснок порубите, зеленый лук нарежьте колечками.
    Из уксуса, растительного масла, чеснока, соли и перца приготовьте заправку.
    Нарезанные овощи соедините, введите заправку и перемешайте. При подаче уложите на салат яйцо, нарезанное кружочками.

    Հ. Գ ներողություն ռուսերենի համար…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.11.2011), Ֆրեյա (23.07.2009)

  11. #6
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Լոլիկով աղցան

    Լոլիկ - երեք հատ
    Ձիթապտղի յուղ- ձորս մեծ գդալ
    Լիմոնի հյութ- մեկ մեծ գդալ
    Մյատայի /չգիտեմ հայերեն տարբերակը/ թերթեր՝ հարած
    Կանաչ սոխ՝ հարած
    Մեկ գլուխ սոխ
    Մեղր՝ մեկ թեյի գդալ
    Սև պղպեղ /молотый/

    Միացնում ենք ձիթապտղի յուղը, լիմոնի հյութը, մյատան, կանաչ սոխը, մեղրը, սև պեղպեղը և համապատասխանաբար՝ աղը.
    Լոլիկը օղակաձև կտրտում ենք, գլուխ սոխը նույնպես, ավելացնում ենք պատրաստված այսպես ասած սոուսը.
    Զարդարանքի համար օգտագործվում է նաև զեյթուն և բրնզա պանրի քառակուսիներ.


    http://www.wmj.ru/storage/images/salat_sveg_pomid.jpg

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.11.2011), Second Chance (23.07.2009), Ֆրեյա (23.07.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Լոբիով և բամիայով ուտեստ


    Անհրաժեշտ է 1կգ կանաչ լոբի, 200 գրամ բամիա, 4 միջին պոմիդոր, բուսական յուղ /4-5 հոգու համար/:
    Լոբին լվանալ և խաշել: Պոմիդորները կեղևից մաքրել, կտրատել և լցնել յուղով տապակի մեջ, դնել ջեռուցին: Մի քանի րոպեից ավելացնել բամիան: Երբ բամիան արդեն եփված լինի լոբին ավելացնել զանգվածին: Ավելացնել աղ, ցանկության դեպքում՝ կանաչիներ( համեմ, մաղադանոս, սամիթ):
    Բարի ախորժակ
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Love has an enemy, but it is already defeated!

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), cold skin (24.07.2009), E-la Via (21.11.2011), Հետաքրքրություն ջան (04.08.2009), Ֆրեյա (23.07.2009)

  15. #8
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Ֆալաֆել


    Վերցնում եք ոլոռ ու կարտոֆիլ՝ հավասար քանակությամբ: Ոլոռը մեկ օր թողնել ջրում, ապա ջուրը թափել, ոլոռը թեփազերծել: Կարելի է ոլոռը մի քիչ եռացնել, որպեսզի թեթևակի փափկի: Ապա դա և կարտոֆիլը անցկացնել աղացով, ավելացնել սամիթ, ըստ ճաշակի՝ սոխ ու սխտոր: Խառնել: Կարող եք թաթախել պաքսիմատի մեջ, բայց առանց պաքսիմատի էլ շատ համեղ կստացվի: Ստացված զանգվածից պատրաստել կոտլետները, տապակել ձեթի մեջ: Վրան կարմիր պղպեղ ցանել: Մատուցել կաղամբով աղցանի, կտրատած լոլիկի հետ: Մածունի հետ էլ է ընտիր: Բա թթու վարունգով
    Վերջին խմբագրող՝ Amaru: 23.07.2009, 22:07:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (04.08.2009), Apsara (05.08.2009), armen9494 (15.11.2011), boooooooom (21.11.2011), CactuSoul (30.08.2012), cold skin (24.07.2009), E-la Via (21.11.2011), Kita (16.11.2011), Second Chance (23.07.2009), StrangeLittleGirl (19.09.2011), Հետաքրքրություն ջան (04.08.2009), Նաիրուհի (30.04.2011), Ֆրեյա (23.07.2009)

  17. #9
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Շատ լավ թեմա է, ապրեք
    Բացի բուսական լինելուց, նաև նախընտրելի է, որ կերակուրը լինի ոչ թե տապակած, այլ խարշած, շոգեխարշած, կամ փռում պատրաստած: Շատ եմ սիրում այս ապուրը, ու միշտ պատրաստում եմ:

    Սուպ-պյուրե ծաղկակաղամբից
    Մոտ կես կիլոգրամ ծաղկակաղամբը խարշում եք 10-20 րոպե, որպեսզի շատ չփխրվի, հետո տաք վիճակում բլենդերով մանրացնում եք ծաղկակաղամբը, դարձնելով այն համասեռ պյուրե-զանգված, վրան ավելացնում եք ծաղկակաղամբը խարշելուց մնացած ջուրը եւ դնում եք կրակին՝ հասցնելով եռման… Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև սոխեռած, խարշած գազար կտրատել եւ ցանկացած այլ բանջարեղեն: Երբ զանգվածը եռում է, հարում եք/խառնում եք 1-2 ձու եւ դանդաղ ավելացնում եք վրան: Վերջում նաև կարելի է ավելացնել սև պղպեղ: Իսկ մեջը տրորած պանիրով.... ավելի համով ա ստացվում

    նույն ձևով կարելի է պատրաստել նաև դդմիկ, իսկ ով իրեն թույլ է տալիս ձկնեղեն, կարող է փորձել նույն ապուրը ձկով, սա հայտնի պորտուգալական ապուր է, որը անասելի համեղ է Մատուցելիս, մի քանի կտոր լիմոնով, դառնում է հրաշք
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), Apsara (05.08.2009), CactuSoul (30.08.2012), cold skin (24.07.2009), E-la Via (21.11.2011), Second Chance (24.07.2009), Հետաքրքրություն ջան (04.08.2009)

  19. #10
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Բլինչիկներ ոսպով

    Բլինչիկի շերտերը նախօրոք պատրաստում եք ձեր ունեցած սովորական բաղադրատոմսով: Ցանկալի է, որ փափուկ շերտեր լինեն՝ դրա համար կարելի է բուսական յուղը շատ լցնել մի քիչ:
    Վերցնում ենք 3/2 հարաբերությամբ ոսպ և հնդկացորեն(գրեչկա): Սկզբում եփում ենք ոսպը կեսից ավելացնում ենք հնդկացորենը (որ նույն ջրի մեջ եփվեն): Ովքեր հնդկացորենի համը չեն սիրում կարող են փոխարինել սովորական աղացած ձավարով կամ հաճարով, այդ դեպքում սկզբում պետք է ձավարը եփել: Մաքրում ենք 4-5գլուխ մեծ սոխ մանր կտրատում ենք կամ աղում և տապակում բուսական յուղի մեջ: Երբ սոխն արդեն պատրաստ է կրակն առանց անջատելու ավելացնում ենք նախօրոք քամված ոսպն ու հնդկացորենը: Մի քանի վայկյան խառնում ենք ու անջատում: Անմիջապես ավելացնում ենք մանր կտրատած համեմ, աղ, սև պղպեղ և այլ համեմունքներ (կարող էք օգտագործել մսի ֆարշի համար օգտագործվող համեմունքներ ոչ մսային բաղադրությամբ): Նորից խառնում ենք և թավայի բերանը փակում , որպեսզի համերը խառնվեն: Գոլանալուց հետո փաթաթում ենք պատրաստված շերտերով: Հետո տապակում ենք և մատուցում
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Second Chance: 04.08.2009, 12:25:
    Love has an enemy, but it is already defeated!

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (04.08.2009), E-la Via (21.11.2011), Lexsa (22.10.2009), Հետաքրքրություն ջան (04.08.2009), Մինա (16.06.2012), Նաիրուհի (27.12.2012)

  21. #11
    Papa Noel Lexsa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսական բաղադրատոմսեր

    Բանանով բրինձը վենեսուելական ձևով

    200 գր բրինձ, 2 բանան, 3 ճ. Գդալ բուսական յուղ, սև պղպեղ, աղ
    Բրինձը եփել աղով, բանանները կտրել կուբիկներով տապակել յուղով, պղպելել և խառնել բրինձի հետ, մատուցելու ժամանակ վրան լցնել կտրատած կանաչի

    Բարի ախորժակ…
    Quidguid luce fuit, tenebris agit

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.08.2012), StrangeLittleGirl (19.09.2011)

  23. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուսակերների համար բիբարը հոյակապ սննդամթերք է, որովհետև ինքը շատ «համով կճուճ» կարող է դառնալ՝ տարբեր տեսակի լցոնների համար:
    Բիբարը կարելի է լցոնել մտքովդ անցած ցանկացած մթերքով՝ կարտոֆիլ, բրինձ, ոսպ, սունկ, տոֆու, պանիր, դդում և այլն:

    Իմ սիրած բաղադրատոմսը ոսպով, սնկող ու սոխով լցոնած բիբարն է:
    Ընդհանրապես՝ ոսպեղենն ու լոբազգիները մշատ կարևոր սննդամթերքներ են բուսակերների համար:
    Ես՝ ինքս, ոսպեղեն շատ եմ օգտագործում: Ու ոսպեվ լցոնած բիբարն էլ իմ սիրած ճաշատեսակներից մեկն է:

    Վերցնում եք մի քանի տարբեր գույնի բիբարներ՝ կանաչ, կարմիր, դեղին, նարնջագույն (որ սիրուն լինի , թե չէ կարելի է մենակ կարմիրի մեջ էլ լցնել), գլխի մասը կտրում եք, բայց ոչմինչև վերջ՝ էնքան որ «կճուճը» բացվի: Ներքևում մնացած սերմը հանում եք: Պոչը կարող եք կտրել կամ թողնել: Ես թողնում եմ, որովհետև էդպես սիրուն է լինում:
    Մի ամանի մեջ լցնում եք մանր ոսպ, կտրտած սոխ, կտրտած սունկ, աղ և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի, վրան ավելացնում մի քիչ ձեթ, որ զանգվածը չոր չլինի ու ամբողջը խառնում: Ստացված միջուկով լցոնում եք բիբարները և «կանգնեցնում» պղնձի մեջ՝ պոչերով դեպի վերև: Երեք բաժակ եռացրած ջրի մեջ լցնում եք տոմատ, ձեթ կամ կարագ, աղ ու լցնում ամանի մեջ: Եփում եք մոտ կես ժամ՝ մինչև ոսպը լավ եփված լինի:
    Ուշադրություն դարձրեք, որ մանր ոսպն ավելի արագ է եփվում և ավելի քիչ ջուր է պահանջում, քան խոշորը: Եթե դժվարաեփ ոսպ է, ապա արժի նախապես կիսաեթ անել, նոր լցնել բիբարի մեջ, որովհետև շատ երկար եփվելու դեպքումբիբարները կփլվեն:
    Կարելի է ուտել մածունով, հատկապես եթե համեմունքներ շատ են մեջը:

    Դնում եմ տարբեր տեսակի լցոնած բիբարների նկարներ՝ այդ թվում նաև ոսպով լցոնած:


  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.11.2011), Arpine (15.11.2011), CactuSoul (30.08.2012), E-la Via (21.11.2011), impression (16.11.2011), Kita (16.11.2011), Second Chance (22.07.2013), StrangeLittleGirl (15.11.2011), Արևանուռ (13.07.2013), Մինա (13.07.2013), Նաիրուհի (12.12.2014), Սլիմ (16.11.2011)

  25. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուսակերների համար, ովքեր շատ են օգտագործում ոսպ, սիսեռ, ոլոռ ու նման դժվարաեփ սննդամթերքներ, կա մի շատ լավ, արագաեփ կաթսա, որը հաշված րոպեների ընթացքում պատրաստում է ուզածդ կերակրատեսակը: Ինքը հերմետիկորեն փակվում է և եփում «ճնշումով» ("Pressure Cooker"): Վրայի պստլիկ փականը սկսում է սուլոցներ հանել՝ գոլորշին բաց թողնելով: Օրինակ՝ ոսպով սուպը մի սուլոցից հետո, այսինքն՝ հինգ րոպեից, պատրաստ է:
    Մենակ թե, ովքեր տանը փոքրիկ բալիկ ունեն, պիտի էդ սուլոցից նրան հեռու պահեն, որ լեղապատառ չլինի:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (16.11.2011), murmushka (17.11.2011), Renata (18.11.2011), Սլիմ (16.11.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ նման ծույլերի համար

    Սունկ ու դեղին ոլոռով պյուրե

    Դեղին ոլոռն էնքան եք էփում, որ փափկի, ճզմում եք, պյուրե սարքում: Առանձին թավայի մեջ սունկը սոխի հետ տապակում, լցնում պյուրեի վրա, խառնում: Ընտիր բան ա աստացվում: Փորձած ա:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.11.2011), CactuSoul (30.08.2012), E-la Via (21.11.2011), Մինա (13.07.2013), Նաիրուհի (09.10.2012)

  29. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էնպիսի ախորժաբեր կոտլետի բաղադրատոմս եմ գտել: Թեև կարտոֆիլ հարյուր տարին մեկ եմ օգտագործում, էս մեկը պիտի փորձեմ, հլը նայեք ինչ ընտիր բան է.
    Նյամ-նյամ

    Առաջին մի քանի տողից չվախենաք. ուկրաիներեն է, հետո բայց ռուսերեն է դառնում տեքստը:
    Ու ընդհանրապես, բուսակերներին խորհուրդ եմ տալիս երբեմն նայել ru-vegetarian.livejournal.com կայքը, շատ հավես բաներ կան:
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.08.2012, 16:52:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2012), CactuSoul (30.08.2012), Մինա (13.07.2013), Ուլուանա (30.08.2012), Ֆոտոն (30.08.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհամությունների բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 05.04.2017, 00:07
  2. Ճաշատեսակների բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 151
    Վերջինը: 05.07.2014, 14:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •