Ուզում եմ մի կաթնամթերքի մասին գրել, որը վերջերս հաճախ եմ պատրաստում և օգտագործում ճաշերի մեջ: Ավելի հարմար թեմա չգտա, էստեղ կգրեմ:
Հնդկական խոհանոցում ինքը հայտնի է paneer անունով, և իսկապես նման է պանրի, չնայած ավելի շուտ կաթնաշոռ է:
Ինքն իմ ամենասիրած ուտելիքներից մեկն է ու հիմա սկսել եմ նաև ինքս սարքել:
Այն սարքելու համար պետք է յուղային կաթը (3.8 %) հասցնել համարյա եռման աստիճանի և մինչև եռ գալը մեջը լցնել թարմ քամած կիտրոնի հյութ, որի հետևանքով կաթը «կտրվում» է: Երբ կաթի կտրված, սպիտակ զանգվածը ամբողջությամբ առանձնացվում է ջրից, պիտի այն դատարկել մառլյայի մեջ, վրան լցնել սառը ջուր, որ լիմոնի համն անցնի, պինդ սեղմել ու քամել, որից հետո վրան դնել որևէ ծանր առարկա ու թողնել մի ժամ: Դրանից հետո paneer-ը պետք է հանել մառլյայի միջից ու դնել սառնարանը. ինչքան երկար մնա սառնարանում, էնքան ավելի կպնդանա ու հեշտությամբ կկտրվի խորանարդիկներով՝ առանց փշրվելու:
Այս խորանարդիկները շատ համով են թե առանձին տապակած, թե բանջարեղեններով ճաշերի մեջ, թե ուղղակի սոուսով:
Էջանիշներ