ՀՀ նախկին արտգործնախարար. Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է 27.04.2009 19:57 GMT+04:00
/PanARMENIAN.Net/ §Եթե Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համատեղ հայտարարության ստորագրումը ապրիլի 24-ից մեկ օր առաջ պատահական էր, ապա դա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անտարբեր են մեր ընդհանուր զգացմունքների հանդեպ: Եթե հայտարարությունը դիտավորյալ է արվել, ինչ-որ բան փոխանակելու հույսով, ապա դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է աճուրդի առարկա, իսկ դա անընդունելի է¦,- ասվում է Հայաստանի նախկին արտգործխնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունում:
§Անկախության ճանաչման օրվանից Հայաստանը հանդես է եկել որպես Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից: Բայց մեր անցյալը համատեղ հաղթահարելու մեր ցանկությանը պաշտոնական Անկարան արձագանքեց ձգձգելով եւ բազմաթիվ արգելքներով: Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է: Ձեռք մեկնել կառավարությանը, որը հովանավորում է Հայոց ցեղասպանության ժխտումը լուրջ, խոշոր զիջում է, որն անվտանգության տեսանկյունից կարող է հետեւանքներ ունենալ¦,- նշվում է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի հայտարարությունում:
Սեփական պատմությունը ժխտելու հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը: §Ես չեմ ուզում որ մենք կասկածենք Հայաստանի կառավարության անկեղծ մտադրությունների հարցում: Բայց այդ բարի կամքի դրսեւորումից իրադրությունն այնքան է փոխվել, այնքան նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացն այժմ գտնվում է անորոշ վիճակում: Այս ամենի վերջին դրսեւորումը դարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին երկու երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը¦,- ընդգծվում է Վարդան Օսկանյանի հայտարարությունում:
Նախկին արտգործնախարարի խոսքերով, անկախությունից ի վեր բոլոր կառավարություններին հաջողվել է դիմագրավել Հայաստանից զիջումներ պոկելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերին: §Ես հույս ունեմ, որ Հայաստանի այժմյան ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն եւ վճռականություն կունենա անելու այն, ինչ նախորդները¦,- ասել է Օսկանյանը:
Էջանիշներ