Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:
30 ապրիլի, 2009թ., Երևան
Մենք՝ հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով և հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված՝ իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»։
Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից
Հայկական հարցի,
Հայաստանի անկախության մասին հռչակագրի,
ՀՀ Սահմանադրությանպահանջների ուղղակի ոտնահարումը:
Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից`
1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը».
2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու՝ Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքները վերացնելու պատրաստակամությունը.
3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը.
4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչև ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում՝ հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով։

Ծանոթացեք նաև համացանցային ստորագրահավաքի միջոցով սույն հայտարարությանը միացած անձանց ցանկին։
http://gopetition.com/online/27397/signatures.html

Միացե’ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:
http://gopetition.com/online/27397.html