Եկեք այստեղ եղբայրաբար փնովենք կամ գովենք ԲՈՒՀ-երը, որտեղ սովորել ենք:
Ուսանողներ ջան, գրեք տեսնենք ինչ կա-չկա ՀՀ ԲՈՒՀ-երում: Կաշառեկերություն դեռ կա՞, թե հրաշք է տեղի ունեցել:
Եկեք այստեղ եղբայրաբար փնովենք կամ գովենք ԲՈՒՀ-երը, որտեղ սովորել ենք:
Ուսանողներ ջան, գրեք տեսնենք ինչ կա-չկա ՀՀ ԲՈՒՀ-երում: Կաշառեկերություն դեռ կա՞, թե հրաշք է տեղի ունեցել:
Սովորողին ոչ ոք չի կարող ստիպել, որ կաշառք տա: Կաշառակերությունը սնվում է կաշառք տվողներով: Է, սովորեք մի տվեք, իսկ եթե ուզում են ասենք $300 ոչ թե ուսանողի պատկերացրած $30-ը դա ուսանողի պրոբլեմնա:
StrangeLittleGirl (26.08.2009), urartu (10.09.2009), Vardik! (11.11.2013), Մուշեղ Ասատրյան (18.05.2009)
Ամենևին էլ ոչ: Կաշառակերությունը փտած սիստեմի հետևանք ա, եթե դու չես սովորում էնտեղ, որտեղ պետք է կամ ընդհանրապես հայտնվել ես ԲՈՒՀ-ում մի շարք օբյեկտիվ/սուբյեկտիվ հանգամանքների բերումով(բանակից ազատվել, պապայի բնագավառն ա, հարևանն ա խորհուրդ տվել, քեռու տղուց հետ չմնալու համար), ապա կաշառքը լրիվ նորմալ երևույթ է:
Տղա եք UCLA-ն փողով ավարտեք, կամ Քեմբրիջը, կամ մի հատ քոսոտ CCNA սերտիֆիկատ ստացեք փողով: Ձուկը գլխից ա փտում, պատճառահետևանքային կապը չափազանց մեծ ա, որպիսի կարողանաս հենց էնպես ասել. "է կաշառք չտայիր, հետո էլ կաշառակեռին բան չասեյիր"
Freeman (03.07.2010)
Կաշառակերությունը միշտ էլ եղել ա, որովհետև միշտ էլ կան բուհում պատահական հայտնված ուսանողներ:Քեմբրիջ... չէ չէ մի Սթենֆորդ Հլա թող պոլիտեխնիկ ավարտեն . հետո...
Սովորել եմ ԵՊՀ-ում։ Կաշառք տվել եմ մի անգամ՝ ֆիզկուլտուրայի ստուգարք ստանալու համար։ Բացականեր շատ ունեի։ Մեր դասախոսը ֆունկցիա ուներ, որ կախված բացակաների քանակից որոշում էր թե ինչքան կաշառք պիտի մուծես։ Մոնոտոն աճող, ոչ մի կետում զրո արժեք չընդունող ֆունկցիա էր Դա իհարկե չափազանցեցնում եմ, ով բացականեր չուներ, հանգիստ ստանում էր, պարզապես այդպիսի մարդ չկար մեր խմբում Եվ ընդհանրապես, ես անձամբ ոչ մի ուսանողի չեմ ճանաչում, ով իրոք սովորած լինի ու դասախոսը կաշառք պահանջած լինի։ Նման դեպքերի մասին մենակ չեռեզներով եմ լսել։
Իսկ կաշառակերությունը հետևանք է այն բանի, որ ԲՈՒՀ-ի ուսանողների զգալի մասը այդտեղ է ոչ սովորելու նպատակով։ Կարծում եմ դա բոլորն էլ հասկանում են։ Դժբախտաբար, այդ հանգամանքը վերացնելը այսօրվա պայմաններում այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն ինքը հանդիսանում է մեր երկրում առկա հիմնախնդիրների հետևանք։
Vardik! (11.11.2013)
Ես Բրյուսովումն եմ ավարտում ու ասեմ, որ դեռ տենց չի եղել, որ ինչ-որ մեկից բացահայտ կաշառք ուզեն ստանալու համար: Նույնիսկ եթե էդ տեսակ բան լինի էլ, հաստատ բացահայտ չի: Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ, չորս տարի ա սովորում եմ, իմ սովորելով ստացել եմ գնահատականս, ոչ ոք ինձնից ոչինչ չի ուզել հինգ դնելու համար
Իսկ կաշառակերությունը կա, քանի դեռ տվողներ կան:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Հիմա Կաշառքին ուրիշ անուն են տալիս.. Օրինակ .. ՃԳ-ի դասախոսը սաղին ասում էր եկեք մոտս պարապեք որ հասցնեք... Տենց էլ տավարը 81ս չդրեց 78 դրեց.. բայց իրա մոտ "պարապող" տապոռներին 81 դրեց Բա...
Loading your personal settings....
Morpheus_NS (11.05.2009)
ինչքան կոնկրետ ամբիոնի դասախոսները չեն վերցնում, որքան այլ ամբիոններից ժամանածներն են փորձում մի երկու տարվա ապրուստ ապահովել
ես գումար չեմ տվել դեռ, ֆիզկուլտուրան էլ 1-ին կուրսում ծանոթով եմ ստացել
կաշառքի մասին ինչ ա պետք? հարցրեք, պատասխանեմ... նույնիսկ կաշառք փոխանցելու մեխանիզմները...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինչ բամբասելու թեմայա վոր
Էսօր իմացել եմ, որ մի խեղճ դասախոսի ենքան են ծեծել, որ մահամերձ պարկածա
Էտքանը հերիք չի ԿԳԲ-ն իբրթե իրա սեյֆից դակումենտա հանել որտեղ գրվածա տե որ ուսանողը ինչքանա տալու:
Դե եկեք խոսանք
Որպես Բրյուսովի շրջանավարտ՝ ես էլ հաստատեմ ասածներդ։
Դե հա, էդ ֆիզկուլտի հարցն իրոք բարդ էր։ Բրյուսովում սովորելու ընթացքում մի քանի դասախոսի մասին եմ լսել, որ փող են վերցնում, չնայած էդ բոլորն էլ ինձ դասավանդել են, ու փողի մասին որևէ ակնկարկ անգամ չեմ լսել իրենցից։ Ու, ճիշտն ասած, ինչքան էլ որ լսեի կողքից, ոչ մի կերպ չէի պատկերացնում, որ իրենք ընդունակ են կաշառք վերցնելու...
Ֆիզկուլտի դասախոսը դրանցից մեկն էր։ Մենք մի քանի աղջիկներով լողի էինք գնում ֆիզկուլտի փոխարեն, բայց դե ֆիզկուլտի դասախոսն էր դա կազմակերպում, ու, հիմա չգիտեմ ոնց է, էն ժամանակ ամիսը հազար դրամ էինք վճարում պոլիտեխնիկի լողավազանում լողի գնալու համար ու փողն անձամբ իրեն էինք տալիս, բայց կարծեմ պարզվեց, որ էդ փողը մեր դասախոսի գրպանն էր գնում իրականում։ Չգիտեմ, գուցե ինչ–որ բան պիտի վճարեինք, բայց ավելի քիչ, տեղյակ չեմ։ Համենայնդեպս, հիշում եմ, որ եթե էդ ամսական հազար դրամն իրեն արդեն մուծած էինք լինում, արդեն իր հեչ պետքն էլ չէր՝ կգնայինք լողի, թե չէ։ Պատահում էր, որ քննություններով զբաղվածության պատճառով որոշ ժամանակ չէինք գնում, ու ամեն ինչ նորմալ էր։ Փաստորեն, մենք ակամա կաշառատուներ էինք դառնում, էլի։
Բայց հիշում եմ, որ աղջիկներից շատերն ընդհանրապես չէին գնում ֆիզկուլտի (դե, մեզ մոտ համարյա բոլորն էին աղջիկ ), ու էդ չգնացողները, փաստորեն, անհամեմատ ավելի շատ էին վճարում դասախոսին՝ բնականաբար, արդեն որպես կաշառք, քան մենք՝ լողի գնալու կամ չգնալու համար։ Դե արդեն պատկերացրեք, թե էդ դասախոսն ինչքան փող էր կպցնում...
Հ. Գ. Այ մարդ, էս ի՜նչ բամբասել բամբասեցի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2009, 03:42:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Katka (08.05.2009)
Ես սովորել եմ Ֆրանսիական համալսարանում: Մեր մոտ կաշառք չկա Մաքսիմում որոշ անտաղանդներ ավարտում են հազիվ հազիվ ծանոթների միջոցով, բայց ոչ թե սովորողների հաշվին: Ամեն դեպքում նույնիսկ իրանք քննությանը մինիմում անցողիկի համար պարապում են
Կարոտել եմ համալսարանս
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Նայիր տես ինչ եմ նկատել: Դու գնում ես դասի, որ մի բան սովորես: Մեկ, երկու անգամ նստում ես լեկցիաների, ձգտում ես հնարավորինս չբացակայել սեմինարներից, բայց քանի որ շատ հաճախ, ոչ միշտ, բայց հաճախ և ոչ երբեմն, շատ տաղտուկ, ինֆորմացիայից զուրկ դասեր են լինում, հաջորդ անգամ չես գնում, բացակայում ես, զարթուցիչդ անջատում ես ու ասում.«Լավ է, մեկ է ընկեր Սուփրանյանն է» :Բայց դե ընկեր Սուփրանյանը բացականերդ հաշվի է առնում ու հետո վրեժ լուծում: Էս մեր ժամանակներում:Բոլոնյան համակարգում ամեն ինչ կարծեմ ուրիշ է:
Անգրագետ դասախոսը, իշխանավորը գրագետ երևալու համար տարածում է համատարած անգրագիտություն:
Ես էլ կաշառք չեմ տվել ու սովորել եմ և համամիտ եմ, որ սովորողը ստանում է, բայց առաջանում է մեկ այլ բամբասելու թեմա. ի՞նչ է այսօր ուսուցանվում ՀՀ բուհ-երում, արդյո՞ք գիտելիքը, որ մենք բուհ-երում ստանում ենք, մեզ պետք է:
Իսկ շատերը սովորելու նպատակով գալով` տեսնում են, որ սովորելու բան չկա և ինքնակրթությունը ավելի ճիշտ է, մի քանի փորձ ձեռնարկելով, պայքարելով դասախոսների հետ` թյու են անում ու զբաղվում իրենց գործերով:
Բրյուսովը մի ուրիշ թեմա է: Փոշմանել եմ, որ Բրյուսով չեմ տվել: Հա, ի դեպ, ծանոթ սովորողներ ունեմ այդ ԲՈՒՀ-ում և շատ գոհ են, ես էլ նկատում եմ, որ այդ ԲՈՒՀ-ում դասախոսները մի տեսակ նվիրված են դասավանդում: Խոսքս ռուս-անգլիական ֆակուլտետի մասին է: Բայց մի հատ բամբասեմ.ձեր ռեկտորը իրեն աչքիս թույլ մարդկանցով է շրջապատում, շատ լավ դասախոսների նեղացրել է ու նրանք դիմում են գրել և դուրս եկել(ասեկոսնե՞ր են, թե՞ իրականություն)
Գրականությունը ձեր բուհ-ում լավ են դասավանդում:Բայց աչքիս էս Բոլոնյան համակարգը ձեր բուհ-ն էլ փչացրեց: Ուռաաաաաաաաա: Բոլորս անգրագետ ենք մնալու:
Ես էլ տասնհինգ անգամ պրես եմ արել: Դասի գնալուց կամ խագարում էի կամ էլ մենակ թենիս խաղում: Դասախոսս երես էր տվել: Դե սուբյեկտիվ մարդ էր: Վերջում ասաց չեմ դնելու ստուգարքդ, եթե պրես չանես, և 15 անգամ պրես արեցի, դրանից հետո սպորտը շատ սիրեցի և հիմա ամեն առավոտ 30 րոպե վազում եմ:
Հ.Գ. Բա ուրիշ ի՞նչ կա: Ուսխորհուրդներից չե՞ք ուզում բամբասել: Ես, օրինակ, մեր ուսխորհրդից զզվում էի, որովհետև արշավ կազմակերպելը դեռ չի նշանակում ուսանողության զարգացմանը և ակտիվ ուսանողական կյանքին նպաստել: Նենց անշնորհակալ ուսանող եմ, բոլորից բամբասում եմ:
Սովորել եմ պոլիտեխում, չեմ սովորել, ծանոթ չունեի, կաշառք չեմ տվել նույնիսկ ֆիզկուլտի համար. ՊՈԼԻՏԵԽում կաշառքներ չեն լինում!!! ավարտել եմ բարեհաջող, երբեմն դուրս մնալով ու բանակ գնալով հիմա աշխատում եմ մասնագիտությամբ ու ինձնից գոհ են հա, մոռացա ասել, որ բամբասել չեմ սիրում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ