Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Սովորողին ոչ ոք չի կարող ստիպել, որ կաշառք տա: Կաշառակերությունը սնվում է կաշառք տվողներով: Է, սովորեք մի տվեք, իսկ եթե ուզում են ասենք $300 ոչ թե ուսանողի պատկերացրած $30-ը դա ուսանողի պրոբլեմնա:
Նայիր տես ինչ եմ նկատել: Դու գնում ես դասի, որ մի բան սովորես: Մեկ, երկու անգամ նստում ես լեկցիաների, ձգտում ես հնարավորինս չբացակայել սեմինարներից, բայց քանի որ շատ հաճախ, ոչ միշտ, բայց հաճախ և ոչ երբեմն, շատ տաղտուկ, ինֆորմացիայից զուրկ դասեր են լինում, հաջորդ անգամ չես գնում, բացակայում ես, զարթուցիչդ անջատում ես ու ասում.«Լավ է, մեկ է ընկեր Սուփրանյանն է» :Բայց դե ընկեր Սուփրանյանը բացականերդ հաշվի է առնում ու հետո վրեժ լուծում: Էս մեր ժամանակներում:Բոլոնյան համակարգում ամեն ինչ կարծեմ ուրիշ է:
Անգրագետ դասախոսը, իշխանավորը գրագետ երևալու համար տարածում է համատարած անգրագիտություն:
Ես էլ կաշառք չեմ տվել ու սովորել եմ և համամիտ եմ, որ սովորողը ստանում է, բայց առաջանում է մեկ այլ բամբասելու թեմա. ի՞նչ է այսօր ուսուցանվում ՀՀ բուհ-երում, արդյո՞ք գիտելիքը, որ մենք բուհ-երում ստանում ենք, մեզ պետք է:


Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

Իսկ կաշառակերությունը հետևանք է այն բանի, որ ԲՈՒՀ-ի ուսանողների զգալի մասը այդտեղ է ոչ սովորելու նպատակով։ Կարծում եմ դա բոլորն էլ հասկանում են։ Դժբախտաբար, այդ հանգամանքը վերացնելը այսօրվա պայմաններում այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն ինքը հանդիսանում է մեր երկրում առկա հիմնախնդիրների հետևանք։
Իսկ շատերը սովորելու նպատակով գալով` տեսնում են, որ սովորելու բան չկա և ինքնակրթությունը ավելի ճիշտ է, մի քանի փորձ ձեռնարկելով, պայքարելով դասախոսների հետ` թյու են անում ու զբաղվում իրենց գործերով:

Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
Ես Բրյուսովումն եմ ավարտում ու ասեմ, որ դեռ տենց չի եղել, որ ինչ-որ մեկից բացահայտ կաշառք ուզեն ստանալու համար: Նույնիսկ եթե էդ տեսակ բան լինի էլ, հաստատ բացահայտ չի: Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ, չորս տարի ա սովորում եմ, իմ սովորելով ստացել եմ գնահատականս, ոչ ոք ինձնից ոչինչ չի ուզել հինգ դնելու համար

Իսկ կաշառակերությունը կա, քանի դեռ տվողներ կան:
Բրյուսովը մի ուրիշ թեմա է: Փոշմանել եմ, որ Բրյուսով չեմ տվել: Հա, ի դեպ, ծանոթ սովորողներ ունեմ այդ ԲՈՒՀ-ում և շատ գոհ են, ես էլ նկատում եմ, որ այդ ԲՈՒՀ-ում դասախոսները մի տեսակ նվիրված են դասավանդում: Խոսքս ռուս-անգլիական ֆակուլտետի մասին է: Բայց մի հատ բամբասեմ.ձեր ռեկտորը իրեն աչքիս թույլ մարդկանցով է շրջապատում, շատ լավ դասախոսների նեղացրել է ու նրանք դիմում են գրել և դուրս եկել(ասեկոսնե՞ր են, թե՞ իրականություն)
Գրականությունը ձեր բուհ-ում լավ են դասավանդում:Բայց աչքիս էս Բոլոնյան համակարգը ձեր բուհ-ն էլ փչացրեց: Ուռաաաաաաաաա: Բոլորս անգրագետ ենք մնալու:


Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
ինչքան կոնկրետ ամբիոնի դասախոսները չեն վերցնում, որքան այլ ամբիոններից ժամանածներն են փորձում մի երկու տարվա ապրուստ ապահովել

ես գումար չեմ տվել դեռ, ֆիզկուլտուրան էլ 1-ին կուրսում ծանոթով եմ ստացել
կաշառքի մասին ինչ ա պետք? հարցրեք, պատասխանեմ... նույնիսկ կաշառք փոխանցելու մեխանիզմները...
Ես էլ տասնհինգ անգամ պրես եմ արել: Դասի գնալուց կամ խագարում էի կամ էլ մենակ թենիս խաղում: Դասախոսս երես էր տվել: Դե սուբյեկտիվ մարդ էր: Վերջում ասաց չեմ դնելու ստուգարքդ, եթե պրես չանես, և 15 անգամ պրես արեցի, դրանից հետո սպորտը շատ սիրեցի և հիմա ամեն առավոտ 30 րոպե վազում եմ:


Հ.Գ. Բա ուրիշ ի՞նչ կա: Ուսխորհուրդներից չե՞ք ուզում բամբասել: Ես, օրինակ, մեր ուսխորհրդից զզվում էի, որովհետև արշավ կազմակերպելը դեռ չի նշանակում ուսանողության զարգացմանը և ակտիվ ուսանողական կյանքին նպաստել: Նենց անշնորհակալ ուսանող եմ, բոլորից բամբասում եմ: