Սովորող ուսանողի համար կարևոր է որակյալ կրթություն ստանալը, խելացի, գիտնական դասախոսներին ուսանելը: Ես չեմ ասում, որ բոլորը ով մասնավոր բուհ է ավարտել անգրագետ է կամ լավ մասնագետ չէ:Քավ լիցի: Ես բուհերի որակից եմ խոսում: ԵՊՀ-ում էլ լիքը թերություն կա, մտքովդ չի էլ անցնի թե որքան քաջատեղյակ եմ ամեն ինչից, բայց մի բան անհերքելի է, անպիսի մասնագետներ, ինչպիսին ունի ԵՊՀ-ն այլ նման ուղվածության բուհ դժվար թե ունենա, կամ հատ ու կենտ: Եթե այդպես չլիներ, բոլորը առաջին հերթին ընդունվելուց ԵՊՀ -ն չէին նշի, հետո նոր մյուսները
8 տարի սովորել եմ ԵՊՀ-ում ` երկու մասնագիտություն. տարօրինակ է, բայց հայրս ոչ մի աթոռ էլ չի առել: Ոչ մի անգամ համալսարան չի էլ եկել: 2-րդ մասնագիտություն ընտրել, ընդունվել եմ, նոր միայն ասել եմ, որ էլի եմ սվորելու: Այ սենց <մազալու> բաներ:
Սխալ ես կարծում, թե ամեն տեղ ու ամեն ինչ որոշողը փողն է: Հարցեր կան, որ էական է, բայց վճռորոշը չէ: Եթե ուսերիդ գլուխ կա, գլխիդ մեջ էլ խելք, հաստատ չես կորչի, դժվարությամբ, բայց կհասնես նպատակին: Պետք չի հուսահատվել:
Բակալավրատս և մագիստարատուրան պետպատվեր են եղել/գերազանց էլ ավարտել եմ/ ,իսկ երկրորդը վճարովի էր, որովհետև առհասարակ հեռակա 2-րդ մասնագիտության անվճարը չկա, թե չէ դրան էլ կհավակնեի /իհարկե եթե էլի աթոռ առնեինք
/: Միակ բանը ինչի վրա փող եմ ծախսել եղել է ուսման վարձը,դասագրքերը:
Գիտեմ հեչ համոզիչ չի հնչում, բայց իրականություն է:
Իդեպ այսպես ԵՊՀ-ում միակը չեմ եղել, լիքը իմ պես ուսանողներ էլ են եղել, շատերին անձմաբ գիտեմ: Ես չեմ բացառում ոչինչ: Ոչինչ բացարձակ չէ, ուղղակի երբ մի քանի բան համեմատում ես, այդ համեմատածներից կարող ես ընտրել մեկը որպես լավագույն: Իհարկե ոչ ոք չի ասում, որ ընդհանրապես դա ամենալավն է, եղածից ենք ընտրում:
Էջանիշներ