Շնորհակալ եմ, կանխատեսումներդ իրականացան
Անկեղծ եմ ասում, Պետական Քննությունը նենց հավես անցավ, շատերը հուզվում էին, անգամ լաց լինում, բայց իմ դուրը շատ եկավ
Փաստորեն հարևան ենք
Էս վերջերս մի հատ կոնկուրսի էի մասնակցում (Բարեպաշտ Սերունդ Հիմնադրամ), որտեղ ներկայացված էին տարբեր ֆակուլտետների գերազանցիկներն ու առաջատարներն: Հերթով ելույթ էինք ունենում, մեր կատարած աշխատանքներն ու հեռանկարները ներկայացնում, որ ժյուրին ընտրի ամեն ֆակուլտետից լավագույնին: Սոցիոլոգներն էլ կաին, ու անկեղծ ասած ինձ վրա ամենաշատը իրանց ելույթները տպավորություն գործեցին: Զգացվում էր, որ ձեր ֆակուլտետում մակարդակը միջինից բարձր է: Ապրե՛ք:
Ձեր ֆակուլտետին հաջողություններ եմ մաղթում, ու թու-թու-թու, կաշառքներից հեռու լինեք![]()
Դասերն են կրճատել ու ծրագիրը շատ սեղմ ենք անցնում: Օրինակ` եթե անցյալ տարի 1-ին կուրսեցիները անցնում էին "Ձեռնարկությունների կառավարում" առարկան, մենք այս տարի չենք անցնում, հանել են, կամ որ անցյալ տարվա 1-ին կուրսեցիները "Ընդհանուր տնտեսագիտություն" առարկան անցնում էին 2 կիսամյակ, մենք այդ ամբողջ ծրագիրը անցնում ենք 1 կիսամյակում: Հետո, անցյալ տարի դասերը մինչը մայիսի 24-ն էր, իսկ այս տարի` մինչև մայիսի 8-ը, և նման շատ-շատ հարցեր...![]()
Ժողովուրդ, ՀՊՄՀ-ից, ավելի կոնկրետ` Հայկական պետական մանկավարժական համալսարանից ինչ-որ մեկը կա? Ահավոր շատ հետաքրքիր ա ձեր կարծիքը տվյալ բուհ-ի մասին:
Ժողովուրդ ջան ո՞վ գիտի ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ և ԲՈՐՍԱՅԱԿԱՆ համալսարանի մասին: սենց բան կա տ՞ե չէ:![]()
Էս մեր մասին ոչ ոք ոչինչ չի՞ ասում: Բայց չգիտես ինչու, թերթերը մեջտեղից ճղվում են մեր բուհի մասին բամբասանքներ տարածելու համար:
Եթե Բժշկականի մասին ա խոսքը, ուրեմն ես բամբասանք ունեմԲայց համարյա 2 տարվա հնության
Վերջին կուրսի ուսանողներին ընդամենը մեկ-երկու օր են տվել վարձը մուծելու համար, ով որ չի կարողացել էդ 2 օրում վարձը ճարի, դուրս ա մնացել: Հետո վարձը բերել ա... բայց էդ տարի վարձերը 100.000ով թանկացած են եղել, ու էդ մարդիկ վերականգնվել են` ստիպված լինելով մուծել իրենց վարձից 100.000 դրամով ավելի շատ...
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Աաաաաաա, էդ պատմությունը մի տարվա հնություն էլ չունի: Մեր կուրսի հետ ա կատարվել: Իրականում սենց ա էղել: Նախ, ամբողջ համալսարանին են նույն ժամկետը տվել, բայց ոչ թե երկու օր, այլ մինչև սեպտեմբերի x-ը (սկզբում 15 էր, բայց կարծեմ հետաձգել էին): Հետո, հայտարարել էին, որ եթե ինչ-որ մեկն ինչ-ինչ պատճառներով չի կարա տա, թող դիմում-պարտավորագիր գրի, ավելի ուշ վճարի: Իսկ ամենակարևորը... ո'չ ժամկետի, ո'չ էլ պարտավորագիր գրելու հնարավորության մասին ուսանողների մեծ մասն ինչ-ինչ պատճառներով տեղեկացված չի եղել: Ու դրա համար ստացվել ա այնպես, որ վերջին օրը զանգել են, ասել են՝ եթե մի քանի ժամվա մեջ չմուծես, դուրս ես մնում: Մի մասը հասցրել ա, մի մասի գնահատականները նայել են, տեսել են, որ լավ սովորող են, դուրս չեն թողել, մի մասն էլ չի հասցրել ու դուրս ա մնացել: Հետո լիքը աղմուկ բարձրացավ, բայց այդպես էլ չապացուցվեց, որ ուսանողներն ընդամենը տեղեկացվածության պակաս են ունեցել:Վերջին կուրսի ուսանողներին ընդամենը մեկ-երկու օր են տվել վարձը մուծելու համար, ով որ չի կարողացել էդ 2 օրում վարձը ճարի, դուրս ա մնացել: Հետո վարձը բերել ա... բայց էդ տարի վարձերը 100.000ով թանկացած են եղել, ու էդ մարդիկ վերականգնվել են` ստիպված լինելով մուծել իրենց վարձից 100.000 դրամով ավելի շատ...
Էսօր ահագին զարմացա, ասեցին տենց բուհ կա, հետն էլ համալսարան է հորջորջվում:
Անգամ շրջանավարտներից մեկի հետ եմ ծանոթացել
Զարմանքս այն էր որ այդ բուհի անվանումից կարելի է մտածել թե տնտեսագիտական ուղվածության է, բայց ...., բայց ինչ ասես որ չունի:
Վերջերս մի տեղ հանդիպեցի, որ գեղարվեստի ինչ-որ ինստիտուտ ուներ հաշվապահության, իրավաբանության ու ծրագրավորման բաժիններ; Լռիվ աբսուրդ; Բայց դե մարդիկ բուհ են բացել փող աշխատեն, սկզբից չեն մտածել անունը դնելիս, հետո տեսել են լավ փողոտ <խադավոյ> մասնագիտություններ են, ձեռի հետ դրել են
Կխնդրեի ոչ ոք չվիրավորվի. կասկածելի ծագումով ու որակով սպը-ները համալսարան կոչելը արդեն սովորական է դարձել, այդպսի կրթոջախների շրջանավարտների անորակությունն էլ արդեն կանխորոշված է, եթե բացառիկ տաղանդ չեն./թեպետ բացառիկ տաղանդները դժվար թե ճ կլասի բուհ գնան./: Ի դեպ լավ տարբերակ է նաև ուղղակի ժամավաճառություն անելու և <<օրինական>> ճանապարհով բաղձալի դիպլոմ ստանալու համար, այն էլ պետական նմուշի:
Հիշեցի Բասարգեչարի Կաթնաղբյուր գյուղի համալսարանի մասինԱկանջդ կանչի Խաչատրյան...
Եվ վերջում.
Կեցցե Երևանի պետական համալսարանը, մեր մայր բուհը...., հետո բժշկական, տնտեագիտական, մանկավարժականը ..... վերջում շքերթը եզրափակում է գյուղակադեմիան
ՈՒռա~ պարոնայք, ուռա~~~![]()
Վերջին խմբագրող՝ Dragon: 29.08.2009, 03:38:
Բայց խի տենց՞՞՞
ես համաիտ չեմ դասակարգմանը որտև ամեն մի պետական բուհ յուրովի լավնա ասեմ ինչի համար։
օրինակ պետական համալսարանում չեմ կարծում լինի գինեգործության բաժին, իսկ դա կա միայն գյուղատնտեսականում, չեմ կարծում, որ բժշկական համալսարանում լինի ասենք թե քումփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի բաժին իսկ դա կա միայն պոլիտեխնիկում, և համալսարանում, որը կիրառական մաթեմատիկան է, այն էլ միայն ծրագրավորում են սովորեցնում, +շաաաաատ լավ մաթեմատիկա, օրինակ չեմ կարծում որ պոլիտեխնիկում լինի խիրուրգիայի բաժին, որը գոյություն ոււնի բժշկական համալսարանում....
մի խոսքով սանդղակավորելը միտք չունի. բոլոր համալսարաններն էլ լավն են։![]()
կներես, ուղղակի տեղյակ չեմ ընդհանրապես բժշկականի ֆակուլտետներից....
հա էդ առումով համաձայն եմ, օրինակ լսել եմ, որ մանկավարժականում, դասապոսը կանգնում ու կարճ կոնկրետ ասումա, փողը բերեք 3 նշանակեմ, իսկ օրինակ պոլիտեխնիկում տենց բան րեմ հանդիպոլ, չեմ ասում, որ չկա , կան էն էլ ոնց, բայց պոլիտեխնիկում գիտելիքը շատա գնահատվում, եթե սովորել էս, գոնե մինիմալ պատասխանում էս դասախոսների մեծ մասը ընդառաջում են, եթե երկուսի էս, կամ մնում էս վերաքննություն, կամ էլ փողով։
Բայց ասեմ ամեն դասախոս էլ չի որ փողի համաձայկնումա, ամեն բուհերում էլ կան երդվյան օրինապաշտներ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ