Cracker (26.09.2009)
Պետք են "Մարիոտտ" հյուրանոցային ցանցին վերաբերվող նյութեր (ցանկացած, բայց ցանկալի ա տնտեսագիտության գծով). Ու հայերեն անպայման )))
Здесь могла быть моя подпись...![]()
Ինձ խորհուրդ ա պետք. ՀՀ-ում աշխատանքի խրախուսման մասին տեղեկատվություն ո՞ր ուղղությամբ ա կարելի ման գալ: Հայերեն, ռուսերեն, կամ անգլերեն -- կարևորը ծեծած ջուր չլինի արդյունքում:
Աշխատանքի շուկայով հլը ինչ-որ բաներ լինումա ճարել, բայց խրախուսման հետ գործս տխուր ա:
Խրախուսման մեջ մտնում են, օրինակի համար, նյութական և ոչ նյութական պարգևատրման ձևերը, ուշադրությունը աշխատողի հանդեպ, զանազան տեսական մեթոդների կիրառումը, կամ աշխատողի լիազորությունների ընդլայնումը նր կողմից հաջող աշխատանքային գործունեության դրսևորումից հետո:իսկ դու խրախուսում ասելով ինչ ես հասկանում??? նախ և առաջ կարաս անդրադառնաս օրենսդրական դաշտին, որի բարելավվումը ինքնին խթանող հանգամանք է:
Խնդիրն այն է, որ այդ ամենը իմ մոտ առկա է զուտ որպես տեսություն՝ դրա կիրառման մասին Հայաստանյան իրականությունում նյութեր թե որտեղից ճարեմ - չեմ պատկերացնում:
Պետք են օրինակ տվյալներ, թե առանձին վերցրած կազմակերպություններում դա ինչպես ա գործի դրվում, բայց պետական որորտում խրախուսումը հանգումա տարրական պրեմիաներին մենակ, իսկ մասնավոր ընկերություններից ինֆորմացիա ճարել չեմ կարողանում:
Տեղական գիտական հետազոտությունների մասին էլ չեմ էլ ասում: Չնայած, մեկ էլ տեսար ու տենցն էլ գտնվեց… մի խոսքով՝ ուրախ կլինեմ թեմայի հետ կապ ունեցող ցանկացած նյութերի, որ կարողանամ գոնե համեմատություն անց կացնեմ մեր ու արտասահմանի միջև:
հաա, դու "մոտիվացիայի" մասին ես ասում.... ինձ թվում էր աշխատանքի շուկայի բարելավման մասին է խոսքը
կարճ ասած, քեզ անձնակազմի կառավարման "հայկական" տարբերակի մասին նյութեր են պետք: Վիվասել որ նամակ գրես, կարող ա պատասխանեն: Իրանց մոտ մի քիչ ավելի հետևողական են անձնակազմի շահադրդման գործոնին:
Ուհու, իրանք, մեկ էլ բիլայնը: Բայց կպատասխանե՞ն արդյոք… ամեն դեպքում վաղը կգրեմ, փորձը դժվար փորձանք բերի:Վիվասել որ նամակ գրես, կարող ա պատասխանեն: Իրանց մոտ մի քիչ ավելի հետևողական են անձնակազմի շահադրդման գործոնին:
Շնորհակալ եմ օգնության համար:կիմանամ կասեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ