Մայրս ասում է, որ գրիչ եմ վերցրել։
Հիմա որ մտածում եմ՝ դժվար թե ավելի համապատասխան իր վերցնեի։
Նախ գրելն իմ տարերքն է. սիրում եմ գրել՝ ցանկացած իմաստով՝ թե՛ ստեղծագործել, թե՛ օրագրային գրառումներ անել, թե՛ պարզապես գրի առնել զանազան կարևոր ու անկարևոր, մեծ ու մանր–մունր բաներ։ Գրչով գրելու ֆիզիկական պրոցեսն անգամ հաճելի է ինձ համար։

Աշխատանքս էլ միշտ կապված է եղել գրելու հետ՝ թարգմանություն, սրբագրություն, լրագրություն։

Մի խոսքով՝ ինչ ինձ հիշում եմ՝ գրիչը միշտ ինձ հետ է։

Էջանիշներ