Մի անգամ գրեցի այլ թեմայում, արձագանք չեղավ, ստեղծում եմ առանձին թեմա:
Ակռահատիկը սովորոբար կատարում են փոքր երեխայի առաջին ատամը դուրս գալու ժամանակ: Խաշում են լոբի, ոլոռ, ձավար, ապա երեխայի գլուխը ծածկում են մոմլաթի կտորով և այդ խառնուրդը լցնում գլխին: Երեխայի առջև դնում են տարբեր իրեր՝ գրիչ, մկրատ, թել ու ասեղ, մեխ, թղթադրամ, և այլն: Համարվում է, որ երեխան ապագայում կընտրի այն մասնագիտությունը, որը բնորոշող առարկան առաջինը վերցնի՝ գլխին ուտելիքը լցնելուց հետո:
Եթե ձեր պատվին ակռահատիկ կազմակերպել են, ապա կարող եք գրել այս թեմայում, պատմեք ձեր ընտրության մասին և նրա մասին, թե ինչքանով այն իրականացավ
Ես ակռահատիկի ժամանակ գրիչ եմ վերցրել
Երևի այդ ժամանակվանից էլ ծնվել է սերս գրել-կարդալու վերաբերյալ
Ինչ խոսք, տեխնիկայի առաջընթացը որոշ ուղղումներ ևս մտցրել է մանկական ընտրության կատարման գործում
Քույրս ակռահատիկի ժամանակ մկրատ է վերցրել /կասկածում եմ՝ գլխին տաք ապուր լցնողներից վրեժը լուծելու նպատակով, բայց այն ժամանակ դա ընկալվել է որպես ապագա դերձակուհի դառնալու նշան/: Ընտրած մասնագիտությունը ոչ մի կապ չունեցավ մկրատի հետ:
Գաղտնիք չէ, որ «էս դարի» երեխաներն ավելի գործնական են: Եղբորս տղայի ակռահատիկի ժամանակ /մոտ 12 տարի առաջ/ սեղանին ինչ ասես կար դրված, և երեխային անընդհատ մատնացույց էին անում տարբեր իրեր: Բայց ոչ դանակ-մկրատի փայլը, ոչ կարմիր գրիչը, ոչ որևէ այլ իր չգրավեցին Միքայելի ուշադրությունը. նա վճռական տեսքով ձեռք գցեց սեղանին դրված 50 դոլարանոց թղթադրամը և հետո երկար ժամանակ այն ոչ ոքի չէր տալիս:![]()
Էջանիշներ