User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Այլևս երբեք...

  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլևս երբեք...

    Դժվար էր որոշում կայացնելը, բայց այնուամենայնիվ որոշեցի ու հեռացա...Ավելի շուտ` փախա, փախա տնից` առանց հետոյի մասին մտածելու: Այնքան քայլեցի, մինչև անգամ շրջապատող իրերն ու մարդիկ սկսեցին անծանոթ թվալ: Բայց օտար միջավայրը, ինչքան էլ տարօրինակ է, ինձ միայն վստահություն ներշնչեց. այստեղ ինձ չեն գտնի, համենայնդեպս, եթե գտնեն էլ, դա շուտ չի լինի, ժամանակ կպահանջվի:
    Ամբողջ օրը չափչփեցի անծանոթ փողոցները: Նա խոստացել էր, որ կգա, գիտեր, որ փախնելու եմ տնից: Հույս ունեի` կհանդիպենք, բայց արդեն վստահ չէի, որ ուզում եմ...
    Մոտալուտ գիշերվա ցուրտը կամաց-կամաց զգացնել էր տալիս, բայց հաճելի էր: Սառը օդը շոյում էր անգամ ոսկորներս, ու դրանից միայն մի զգացում էր մեջս` ես կենդանի եմ, ես շնչում եմ...
    Օդը երբեք այդքան հագեցած չէր եղել թարմությամբ, ես վայելում էի, կլանում էի օդի յուրաքանչյուր մոլեկուլը: Ու ես երբեք ինձ այդքան երջանիկ չէի զգացել, որքան այդ օրը` առանց գիշերելու տեղ ունենալու, մրսած, սոված, հոգնած...Չնայած այդ ամենին արտասովոր թեթևություն էի զգում: Չէի ուզում պատկերացնել, թե ինչ է լինելու մեկ, երկու, տասներկու ժամ հետո, մեկ օր հետո... Բայց գիտեի, գիտեի, որ դա հավերժ չի շարունակվելու, գալու է ժամը ու ես վերադառնալու եմ: Ու քանի դեռ պահը չէր եկել, որոշեցի չմտածել հետոյի մասին:
    Շուտով մթնելու էր, և ես գնալու տեղ չունեի, իսկ նա չկար ու չկար: Աստիճանաբար ընտելացա այն մտքին, որ փողոցում եմ գիշերելու ու նա չի գալու, բայց նրա դեմ չարացած չէի:
    Քայլերս նորից ուղղեցի մոտակա զբոսայգին, որտեղ պայմանավորվել էինք հանդիպել: Սոված էի: Պայուսակս քրքրեցի, հույսով, որ գոնե մեկ-երկու կոնֆետ կգտնեմ, բայց իզուր: Հոգնած էի: Ամբողջ օրը թափառել էի: Նստեցի մոտակա նստարաններից մեկին: Ցուրտ էր: Ավելի պինդ փաթաթվեցի վերարկուիս մեջ: Աչքերս հոգնածությունից փակվում էին, ցավում էին ոտքերս, քունս տանում էր, իսկ դատարկ ստամոքսս հանգիստ չէր տալիս:Արդեն մութ էր, բայց զբոսայգում անցորդներ դեռ կային: §Ինձ հիմա փնտրում են... Ինչ լավ էր` հեռախոս չվերցրի...¦
    Չէ, չէի ափսոսում փախուստիս համար, բայց անելիքս արդեն չգիտեի: Պարզ էր, որ զբոսայգին շուտով լրիվ կդատարկվի:Ես մի փոքր վախեցա այդ մտքից: Իսկ եթե հարբած խուլիգաններ կամ գազազած շներ հանդիպե՞ն...
    Մտքերի մեջ ընկած` ինքս էլ չիմացա, թե ինչպես նիրհեցի: Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մի անծանոթ, կիսաշշուկ փայն լսեցի.
    -Երկա՞ր ես քնելու:
    Ես վեր թռա, բայց ձայնի մեջ այնքան քնքշություն կար, որ չվախեցա: Նա էր...
    -Այս ժամին, մենակ... չե՞ս վախենում,- ժպտում էր մի փոքր մեղավոր,- ներիր, ավելի շուտ գալ չկարողացա... Բայց գիտեի, որ այստեղ կգտնեմ քեզ:
    -Ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ չես գալու:
    -Լրիվ մրսել ես, արի քայլենք,- ասաց նա` անկաշկանդ բռնելով ձեռքս, ասես համոզվելու համար, թե չի՞ սխալվել:
    Ես ակամա հետևեցի նրան: Դողում էի. սովը, մրսածությունն ու հուզմունքը միախառնվել էին: Բայց քայլելով` մի փոքր տաքացա: Բավականին երկար քայլեցինք: Նա ինձ անընդհատ հարցեր էր տալիս ու ես նրան նորովի էի բացահայտում այդ օրը: Կամաց-կամաց ամբողջանում էր նրա` իմ մեջ կառուցված պայծառ կերպարը:
    -Ես չգիտեմ ոնց եմ հետ վերադառնալու: Ես չեմ կարողանա...
    -Երբեք պետք չի փոշմանել արածի համար:
    -Ես չեմ փոշմանել... Գոնե հիմա, գոնե այս պահին ես չեմ փոշմանել,- մինչ այդ դողդողացող ձայնս ավելի ինքնավստահ հնչեց:
    Մենք թեքվեցինք մի նեղլիկ ու մութ նրբանցք ու ես զգացի, որ վախենում եմ: Այդ հասկանալով` նա ժպտաց.
    -Ես այստեղ եմ ապրում: Բարձրանանք վերև:
    -Չէ, ավելի լավ է` քայլենք:
    -Թեյ կխմենք, կտաքանաս,- նորից ժպտաց նա:
    Ես անխոս հետևեցի նրան: Շքամուտքը լուսավորված չէր: Նա բռնել էր ձեռքս ու մթության մեջ` բջջայինի աղոտ լուսավորության տակ, բարձրացանք վերև:
    Տանը տաք էր: Նա օգնեց հանել վերարկուս, հետո տաք թեյ բերեց: Մենք երկար, շատ երկար զրուցեցինք, նույնիսկ չեմ էլ հիշում ինչի մասին, բայց հաճելի էր նրա հետ: Ինձ նրա հետ ոչինչ չէր կաշկանդում, հակառակը, ես երբեք ինձ այդքան թեթև չէի զգացել: Մենք պարզապես գետնին էինք նստել, առանց կոշիկների, միայն նասկիներով: Թեյը վաղուց էինք խմել, մեղմ երաժշտություն էր միացրել, որ լրիվ համահունչ էր իմ ներքին հանգստությանն ու հոգեվիճակին: Ես լրիվ կտրվել էի իրականությունից, որովհետև... երևի ուղղակի շատ էի ուզում:
    Նա ձեռքս պահել էր ափի մեջ` տաք էր, անսովոր ջերմություն էի զգում մեջս: Նրա աչքերը այնքան խորաթափանց էին, խելացի: Ու միայն այդ պահին զգացի, որ բավական երկար ժամանակ է` ոչ մեկս արդեն չենք խոսում:
    Ինձ հետ երբեք նման բան չէր պատահել, բայց ես, չգիտես ինչու այդ պահին այնպես ուզեցի գրկել նրան...Նա կողքիս էր, շատ մոտ ու ինչ-որ կերպ զգում էի նրա շնչառությունը: Նա շոյեց գլուխս: Մազերս, որ թափվել էին դեմքիս, զգուշորեն կողքի տարավ` ասես պատահաբար կպնելով դեմքիս: Նրա մատների ջերմությունից անսովոր հոսանք էր անցնում մարմնովս: Չգիտեմ, այդ ջերմությունն էր, թե իմ հոգնածությունը, բայց աչքերս փակվում էին, չնայած, որ քնել չէի ուզում: Երևի կուզենայի, որ ասեր ինչ-որ բան, բայց նա համառորեն լռում էր:Աչքերն էին խոսում, իսկ ես նրա աչքերի մեջ երկար նայել չէի կարողանում...
    Նրա տաք, զարմանալիորեն նուրբ մատները սահեցին ականջներիս մոտից մինչև պարանոցս...
    -Երկար վիզ ունես,-վերջապես խոսեց նա:
    Երևի ժպտում էր:
    Չգիտեմ, հոգնածությունն էր, թե անկանխատեսելի ցանկությունը, բայց ես գլուխս դրեցի նրա ուսին ու փակեցի աչքերս: Նա գրկեց ինձ: Դա հաճելի էր, մի նոր` ջերմ ու տաք հոսանք անցավ մարմնովս: Ես սեղմվեցի նրան: Փորձեցի փակ աչքերով <որսալ> նրա հոտը: Նա մազերս հետ տարավ ու ու քնքշությամբ համբուրեց վիզս: Երբ զգաց, որ չեմ դիմադրում, ավելի համարձակ գրկեց ինձ, իսկ համբույրները ավելի ջերմ ու ավելի կրքոտ դարձան: Շունչս կտրվում էր:


    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ comet: 07.05.2009, 09:10:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. #2
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    -Լույսն ինձ խանգարում է,- հազիվ շշնջացի ես:
    Լույսն անջատելուց հետո նա վերադարձավ ու օգնեց ինձ կանգնել: Նորից գրկեց, ու ես նրա տաք գրկի մեջ ինձ այնքան ապահով զգացի…
    Քունս տանում էր, ու ես պարզորոշ չէի հասկանում ինչ եմ զգում կամ ինչ եմ ուզում: Նրա ձեռքը հագուստիս տակից ներս սահեց ու շոյեց մեջքս: Համբույրներն ավելի կրքոտ էին դարձել` անթիվ, խելահեղ ու արբեցնող: Խավարի մեջ ես մերթ ընդ մերթ գտնում էի նրա շուրթերը` թաց ու տաք: Ինքս էլ չզգացի, թե ինչպես հանեցի նրա վերնաշապիկը: Նրա մարմինը փոքր-ինչ խոնավ էր… ու ես ամուր սեղմվեցի նրան…

    Անսպասելի կիրքն ինձ ամբողջովին կտրել էր իրականությունից:

    Նա ինձ գրկեց ու զգուշությամբ, առանց համբույրները դադարեցնելու պառկեցրեց բազմոցին: Անասելի ցանկություն ունեի զգալու նրա մարմնի ամբողջ ծանրությունն իմ վրա: Ուզում էի խեղդվել նրա գրկում…

    Նրա համբույրները երբեմն ցավոտ էին, բայց այդ ցավն անգամ այդ պահին հաճելի էր: Ես նրան ճանկռելու մեծ ցանկություն ունեի ու այդ ցանկությունս զսպելու մասին անգամ չէի մտածում:

    Բայց և այնպես սկզբի քնքշությունը չէր կորել…

    Հետո իմ մեջ անզուսպ գոռալու ցանկություն առաջացավ, բայց նա, ասես դա զգալով, մեղմորեն ձեռքի ափով փակեց բերանս…..
    * * *
    Երբ աչքերս բացեցի, առավոտ էր: Մի պահ չկարողացա հասկանալ, թե որտեղ եմ ու ինչ է կատարվել: Մի փոքր ժամանակ պետք եղավ, որ նախորդ գիշերը վերականգնվեր մեջս:
    Նա քնած էր: Շնչառությունը դանդաղ էր ու համաչափ: Հրեշտակի խաղաղություն կար դեմքին: Ես զգուշորեն, որպեսզի չարթնացնեմ նրան, հագնվեցի: Հեռանալ չէի ուզում, բայց գիտեի, գիտեի, որ պետք է հեռանամ: Առանց հրաժեշտի չէի կարող, հնարավոր է` էլ երբեք նրան չհանդիպեմ, բայց արթնացնել նույնպես չէի ուզում:
    Բլոկնոտիցս մի թուղթ պոկեցի ու երկտող գրեցի: Հեռացա, հաստատ չիմանալով` երբևէ կվերադառնա՞մ, թե չէ: Երկրորդ տարբերակն ավելի հավանական էր…
    Հեռացա, որովհետև ուղղակի պե'տք էր հեռանալ, որովհետև չկար սեր, կար միայն կիրք` անսպասելի, անծանոթ… անցողիկ միգուցե:
    Հեռացա, որովհետև նա իմը չէր ու երբեք չէր լինի: Որովհետև ես նրան ուղղակի պետք չէի…Որովհետև մենք լրիվ տարբեր աշխարհներում էինք ապրում ու այդ աշխարհները երբևէ խաչվելու տեղ չէին ունենալու, քանի որ շատ տարբեր էին իրարից:
    Հեռացա` ինքս իմ մեջ երդվելով երբե'ք, երբե'ք հետ չնայել...

    «Յոթերորդ օրը»… Ցավոտ էր, բայց ես գտա ինձ: Հասկացա ով եմ, հասկացա ինչ եմ ուզում: Հասկացա, որ իմ կյանքը ճիշտ կառուցելու համար ես ուղղակի պարտավոր էի այդ օրն անցկացնել այնտեղ, նրա գրկում, նրա հետ` ընդարմացած ուղեղով ու անզուսպ կրքի պոռթկումներով… Չկար ափսոսանքի զգացում, չկար այն գիտակցությունը, որ կորցրել եմ ինչ-որ բան… Ընդհակառակը ես գտել էի ինձ …

    Ամբողջ օրն էլի աննպատակ չափչփեցի փողոցները ու հասկացա, որ վերադառնալու եմ: Ինչքան էլ չէի ուզում, ինչքան էլ համարձակությունս չէր ներում, բայց անհրաժեշտ էր:

    Ուշ գիշեր էր երբ վերադարձա: Տան բոլոր լույսերն հանգցրած էին: Ես մթության մեջ խարխափելով բացեցի տան դուռն ու… մի տաք ապտակ ինձ դիմավորեց…
    -Այլևս երբե'ք, երբե'ք չանես այդ բանը…
    Ես ոչինչ չեմ ուզում...

  3. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.05.2009), Ariadna (07.05.2009), Chilly (08.05.2009), Chuk (07.05.2009), Kita (07.05.2009), Lion (08.05.2009), murmushka (08.05.2009), Nadine (07.05.2009), Renata (26.10.2011), Ribelle (11.05.2009), Sona_Yar (08.05.2009), Tig (08.05.2009), unknown (07.05.2009), Արմինե (09.05.2009), Եկվոր (11.05.2009), Երկնային (07.05.2009), Երվանդ (11.05.2009), Մարկիզ (07.05.2009), Ուլուանա (08.05.2009), Փոքրիկ (08.05.2009)

  4. #3
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Բոլոր վարկանիշների համար շնորհակալ եմ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (26.10.2011)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Comet, շարունակում ես ինձ զարմացնելու քո գրածների տարբերությամբ: Նախ ուզում եմ ասել, որ ուղղակի սիրուն էր: Ու հստակ ստացվել է ներկայացնել հերոսի՝ երազանքների ու իրականի սահմանը, երազանքի հրաշքն ու իրականի սառնությունը, չորությունը: Մի խոսքով, ուղղակի ուզում եմ ասել, որ լավն էր: Կեցցե՛ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (08.05.2009)

  8. #5
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Հետաքրքիրն այն է, որ բոլոր comment-ներն ու կարծիքները pm-ով կամ վարկանիշի տեսքով են գալիս:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  9. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն այն է, որ բոլոր comment-ներն ու կարծիքները pm-ով կամ վարկանիշի տեսքով են գալիս:
    Գրածիդ բովանդակությունից է ու ապրածդ երկրից...

    Պատմվածքդ զարմանալիորեն տաք էր ու իրական, շատ իրական, ինձ թվաց թե տեսնում կամ նույնիսկ զգում եմ նրա հպումը, թե այն տղան հենց ես եմ... Ըստ իս ցանկացած պատմվածք հենց դրանով է գնահատելի... շնորհակալ եմ...

  10. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածիդ բովանդակությունից է ու ապրածդ երկրից...

    Պատմվածքդ զարմանալիորեն տաք էր ու իրական, շատ իրական, ինձ թվաց թե տեսնում կամ նույնիսկ զգում եմ նրա հպումը, թե այն տղան հենց ես եմ... Ըստ իս ցանկացած պատմվածք հենց դրանով է գնահատելի... շնորհակալ եմ...
    Մերսի բայց երևակայության գիրկը շատ մի ընկի
    Ես ոչինչ չեմ ուզում...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (08.05.2009)

  12. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի բայց երևակայության գիրկը շատ մի ընկի
    Տենց ա էլի..ասում ես՝ ինչի թեմայում չեք արձագանքում, հետո հենց մեկը համարձակվում ա ՝ բերանը փակում ես

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (08.05.2009)

  14. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    ապրես
    վաղուց եմ քեզ "հետևում"
    իսկականից ապրես

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (11.05.2009)

  16. #10
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ապրես
    վաղուց եմ քեզ "հետևում"
    իսկականից ապրես
    Լիլ, անկեղծ ասած` քո կարծիքն իմ համար կարևոր էր, սպասում էի
    Ես ոչինչ չեմ ուզում...

  17. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    comet ինձ դուր չեկավ:
    Գրելաոճդ իհարկե հիանալի է քեզ ասել եմ: Այստեղ էլ էր այդպես:
    Բայց միտքը լավը չէր: Գաղափարախոսությունը լավը չէր: Ամեն ստեղծագործություն էլ ունի իր գաղափարախոսությունը սրա մեջ՝ ազատամտության գովազդն էր : Ընդարմացնել ուղեղը ու տրվել զգացմունքայնությանն ու մարմնավորին մոռանալով մտքի ու դատողության մասին- սա գովազդվում էր, արդարացվում՝ «… Չկար ափսոսանքի զգացում, չկար այն գիտակցությունը, որ կորցրել եմ ինչ-որ բան… Ընդհակառակը ես գտել էի ինձ …» Այսինքն ստեղծագործության մեջի ուսուցողական միտքը խիստ բացասական կողմի վրա էր:

    Կներես որ գովեստի շարքը չեմ շարունակում: Ամեն դեպքում կարող ես ընդունել որպես սուբյեկտիվ կարծիք: Բայց լավ կլինի, որ հաջորդ ստեղծագործություններիդ մեջ հաշվի առնես նաև ուսուցողական միտքը՝ ստեղծագործության ասելիքին, որ այն դրական կողմի վրա լինի: Բայց դե դա քո գործն է:
    Love has an enemy, but it is already defeated!

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (20.05.2009), Tig (08.05.2009)

  19. #12
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    comet ինձ դուր չեկավ:
    Գրելաոճդ իհարկե հիանալի է քեզ ասել եմ: Այստեղ էլ էր այդպես:
    Բայց միտքը լավը չէր: Գաղափարախոսությունը լավը չէր: Ամեն ստեղծագործություն էլ ունի իր գաղափարախոսությունը սրա մեջ՝ ազատամտության գովազդն էր : Ընդարմացնել ուղեղը ու տրվել զգացմունքայնությանն ու մարմնավորին մոռանալով մտքի ու դատողության մասին- սա գովազդվում էր, արդարացվում՝ «… Չկար ափսոսանքի զգացում, չկար այն գիտակցությունը, որ կորցրել եմ ինչ-որ բան… Ընդհակառակը ես գտել էի ինձ …» Այսինքն ստեղծագործության մեջի ուսուցողական միտքը խիստ բացասական կողմի վրա էր:

    Կներես որ գովեստի շարքը չեմ շարունակում: Ամեն դեպքում կարող ես ընդունել որպես սուբյեկտիվ կարծիք: Բայց լավ կլինի, որ հաջորդ ստեղծագործություններիդ մեջ հաշվի առնես նաև ուսուցողական միտքը՝ ստեղծագործության ասելիքին, որ այն դրական կողմի վրա լինի: Բայց դե դա քո գործն է:
    Կարծում եմ ստեղծագործությունը նախատեսված չէ 1-3 դասարանի մայրենի լեզվի դասագրքում ընդգրկելու համար, որ հեղինակը իրեն կեղծեր միայն նրա համար, որ ուսուցողական ստացվի գրվածքը։ Իսկ եթե ԿԳ նախարարության պատվեր կատարեր, կարծում եմ Comet–ը անպայման կհետևեր, որ ստեղծագորությունը ուսուցողա–դաստիարակչական երանգներ ունենար
    When life gives you lemons, make lemonade

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (12.05.2009), Chuk (08.05.2009), comet (11.05.2009), impression (08.05.2009), Kita (10.05.2009), Nadine (08.05.2009), Renata (26.10.2011), Գալաթեա (08.05.2009), Եկվոր (11.05.2009), Երվանդ (11.05.2009)

  21. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    comet ինձ դուր չեկավ:
    Գրելաոճդ իհարկե հիանալի է քեզ ասել եմ: Այստեղ էլ էր այդպես:
    Բայց միտքը լավը չէր: Գաղափարախոսությունը լավը չէր: Ամեն ստեղծագործություն էլ ունի իր գաղափարախոսությունը սրա մեջ՝ ազատամտության գովազդն էր : Ընդարմացնել ուղեղը ու տրվել զգացմունքայնությանն ու մարմնավորին մոռանալով մտքի ու դատողության մասին- սա գովազդվում էր, արդարացվում՝ «… Չկար ափսոսանքի զգացում, չկար այն գիտակցությունը, որ կորցրել եմ ինչ-որ բան… Ընդհակառակը ես գտել էի ինձ …» Այսինքն ստեղծագործության մեջի ուսուցողական միտքը խիստ բացասական կողմի վրա էր:

    Կներես որ գովեստի շարքը չեմ շարունակում: Ամեն դեպքում կարող ես ընդունել որպես սուբյեկտիվ կարծիք: Բայց լավ կլինի, որ հաջորդ ստեղծագործություններիդ մեջ հաշվի առնես նաև ուսուցողական միտքը՝ ստեղծագործության ասելիքին, որ այն դրական կողմի վրա լինի: Բայց դե դա քո գործն է:
    comet ջան, ներիր, որ քո էջում պատասխանում եմ լա՞վ։

    Ամինա, իսկապես, դա հեղինակի գործն է, գիտե՞ս։
    Ուսուցողական միտքն ու վես գաղափարները դու քո քարոզ-գրառումներում էնքան ես պարտադրում, որ անձամբ ինձ մոտ comet-ի գրածի պես ստեղծագործությունները մաքուր օդ են դառնում։

    Ոչ մի բացասական միտք էլ չկար։ Ու ոչ մի սուտի ուսուցողական գաղափարախոսութուն էլ պետք չի ճխտել։
    Գրված էր շատ գեղեցիկ, անկեղծ, տաք ու կյանքի, իսկական կյանքի համով գործ։

    Եվս մեկ անգամ, ապրես, comet։

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.05.2009), Chilly (12.05.2009), Chuk (08.05.2009), comet (11.05.2009), impression (08.05.2009), murmushka (08.05.2009), Nadine (08.05.2009), Renata (26.10.2011), Եկվոր (11.05.2009), Երվանդ (11.05.2009)

  23. #14
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    էնքան տաք էր, էնքան քաղցր ու մի քիչ հոգեհարազատ
    Ապրես, շատ լավն էր

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (11.05.2009)

  25. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլևս երբեք...

    Հիանալի ու շատ գեղեցիկ պատմվածք էր: Իրոք դուրս եկավ, քանի որ պատմվածքի մեջ այնքան քնքշություն և սեր կար... Ապրես



    Կարելի՞ է ընդամենը 1 հարց. ամենավերջի ապակի իմաստը ո՞րն էր - այսինքն որ նա գեղեցիկ երազից կտրվեց ու վերադարձավ գորշ իրականոթյո՞ւն:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (11.05.2009)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես այլևս նախկինը չեմ...
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.06.2015, 21:39
  2. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.09.2008, 12:05
  3. Այն, ինչ երբեք չի մոռացվում...
    Հեղինակ՝ Vicki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.12.2007, 18:10
  4. Բիլ Գեյթսը այլևս ամենահարուսը չէ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.07.2007, 13:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •