Երեկ էս թեմայում գրառում արեցի, բայց հանգամանքների բերումով գրառումս ոչ թե պատմվածքի մասին կարծիքս էր արտահայտում, այլ ուղղված էր քննարկողներից ոմանց, իսկ կարծիքս էդպես էլ չգրեցի, թեև շնորհակալության ու վարկանիշի տեսքով արտահայտել էի հենց սկզբից։ Ինչևէ, թյուրիմացություններից խուսափելու համար թերևս պիտի միանգամից գրեի... Ուզում եմ սխալս ուղղել։Ուղղակի սկզբում մի տեսակ խոսքեր չէի գտնում, իսկ էնքան որ մի բան գրելու համար չուզեցի գրել։
Պատմվածքն ինձ դուր եկավ։ Պարզ ու միաժամանակ չձանձրացնող ոճով էր գրված, ավելորդ ու ձգձգված մանրամասներից զերծ, նկարագրություններն էլ ինձ համար բավական կենդանի ու իրական էին։ Մի խոսքով՝ կարդալիս ինձ հաջողվեց «մտնել» հերոսուհու մաշկի մեջ։
Բայց մի դիտողություն անեմ, հա՞.պատմվածքի մեջ «ես»–երն ու «նա»–երը տեղ–տեղ ավելորդ էին. շատ դեպքերում առանց էդ դերանունների էլ պարզ է լինում, որ ենթական «ես»–ն է կամ «նա»–ն, ու նախադասությունն առանց դրանց ավելի բնական է հնչում։ Եթե լավ չպատկերացրիր, թե ինչ նկատի ունեմ, կասես, կոնկրետ օրինակների վրա ցույց կտամ։
![]()
Էջանիշներ