User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Այլևս երբեք...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլևս երբեք...

    Դժվար էր որոշում կայացնելը, բայց այնուամենայնիվ որոշեցի ու հեռացա...Ավելի շուտ` փախա, փախա տնից` առանց հետոյի մասին մտածելու: Այնքան քայլեցի, մինչև անգամ շրջապատող իրերն ու մարդիկ սկսեցին անծանոթ թվալ: Բայց օտար միջավայրը, ինչքան էլ տարօրինակ է, ինձ միայն վստահություն ներշնչեց. այստեղ ինձ չեն գտնի, համենայնդեպս, եթե գտնեն էլ, դա շուտ չի լինի, ժամանակ կպահանջվի:
    Ամբողջ օրը չափչփեցի անծանոթ փողոցները: Նա խոստացել էր, որ կգա, գիտեր, որ փախնելու եմ տնից: Հույս ունեի` կհանդիպենք, բայց արդեն վստահ չէի, որ ուզում եմ...
    Մոտալուտ գիշերվա ցուրտը կամաց-կամաց զգացնել էր տալիս, բայց հաճելի էր: Սառը օդը շոյում էր անգամ ոսկորներս, ու դրանից միայն մի զգացում էր մեջս` ես կենդանի եմ, ես շնչում եմ...
    Օդը երբեք այդքան հագեցած չէր եղել թարմությամբ, ես վայելում էի, կլանում էի օդի յուրաքանչյուր մոլեկուլը: Ու ես երբեք ինձ այդքան երջանիկ չէի զգացել, որքան այդ օրը` առանց գիշերելու տեղ ունենալու, մրսած, սոված, հոգնած...Չնայած այդ ամենին արտասովոր թեթևություն էի զգում: Չէի ուզում պատկերացնել, թե ինչ է լինելու մեկ, երկու, տասներկու ժամ հետո, մեկ օր հետո... Բայց գիտեի, գիտեի, որ դա հավերժ չի շարունակվելու, գալու է ժամը ու ես վերադառնալու եմ: Ու քանի դեռ պահը չէր եկել, որոշեցի չմտածել հետոյի մասին:
    Շուտով մթնելու էր, և ես գնալու տեղ չունեի, իսկ նա չկար ու չկար: Աստիճանաբար ընտելացա այն մտքին, որ փողոցում եմ գիշերելու ու նա չի գալու, բայց նրա դեմ չարացած չէի:
    Քայլերս նորից ուղղեցի մոտակա զբոսայգին, որտեղ պայմանավորվել էինք հանդիպել: Սոված էի: Պայուսակս քրքրեցի, հույսով, որ գոնե մեկ-երկու կոնֆետ կգտնեմ, բայց իզուր: Հոգնած էի: Ամբողջ օրը թափառել էի: Նստեցի մոտակա նստարաններից մեկին: Ցուրտ էր: Ավելի պինդ փաթաթվեցի վերարկուիս մեջ: Աչքերս հոգնածությունից փակվում էին, ցավում էին ոտքերս, քունս տանում էր, իսկ դատարկ ստամոքսս հանգիստ չէր տալիս:Արդեն մութ էր, բայց զբոսայգում անցորդներ դեռ կային: §Ինձ հիմա փնտրում են... Ինչ լավ էր` հեռախոս չվերցրի...¦
    Չէ, չէի ափսոսում փախուստիս համար, բայց անելիքս արդեն չգիտեի: Պարզ էր, որ զբոսայգին շուտով լրիվ կդատարկվի:Ես մի փոքր վախեցա այդ մտքից: Իսկ եթե հարբած խուլիգաններ կամ գազազած շներ հանդիպե՞ն...
    Մտքերի մեջ ընկած` ինքս էլ չիմացա, թե ինչպես նիրհեցի: Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մի անծանոթ, կիսաշշուկ փայն լսեցի.
    -Երկա՞ր ես քնելու:
    Ես վեր թռա, բայց ձայնի մեջ այնքան քնքշություն կար, որ չվախեցա: Նա էր...
    -Այս ժամին, մենակ... չե՞ս վախենում,- ժպտում էր մի փոքր մեղավոր,- ներիր, ավելի շուտ գալ չկարողացա... Բայց գիտեի, որ այստեղ կգտնեմ քեզ:
    -Ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ չես գալու:
    -Լրիվ մրսել ես, արի քայլենք,- ասաց նա` անկաշկանդ բռնելով ձեռքս, ասես համոզվելու համար, թե չի՞ սխալվել:
    Ես ակամա հետևեցի նրան: Դողում էի. սովը, մրսածությունն ու հուզմունքը միախառնվել էին: Բայց քայլելով` մի փոքր տաքացա: Բավականին երկար քայլեցինք: Նա ինձ անընդհատ հարցեր էր տալիս ու ես նրան նորովի էի բացահայտում այդ օրը: Կամաց-կամաց ամբողջանում էր նրա` իմ մեջ կառուցված պայծառ կերպարը:
    -Ես չգիտեմ ոնց եմ հետ վերադառնալու: Ես չեմ կարողանա...
    -Երբեք պետք չի փոշմանել արածի համար:
    -Ես չեմ փոշմանել... Գոնե հիմա, գոնե այս պահին ես չեմ փոշմանել,- մինչ այդ դողդողացող ձայնս ավելի ինքնավստահ հնչեց:
    Մենք թեքվեցինք մի նեղլիկ ու մութ նրբանցք ու ես զգացի, որ վախենում եմ: Այդ հասկանալով` նա ժպտաց.
    -Ես այստեղ եմ ապրում: Բարձրանանք վերև:
    -Չէ, ավելի լավ է` քայլենք:
    -Թեյ կխմենք, կտաքանաս,- նորից ժպտաց նա:
    Ես անխոս հետևեցի նրան: Շքամուտքը լուսավորված չէր: Նա բռնել էր ձեռքս ու մթության մեջ` բջջայինի աղոտ լուսավորության տակ, բարձրացանք վերև:
    Տանը տաք էր: Նա օգնեց հանել վերարկուս, հետո տաք թեյ բերեց: Մենք երկար, շատ երկար զրուցեցինք, նույնիսկ չեմ էլ հիշում ինչի մասին, բայց հաճելի էր նրա հետ: Ինձ նրա հետ ոչինչ չէր կաշկանդում, հակառակը, ես երբեք ինձ այդքան թեթև չէի զգացել: Մենք պարզապես գետնին էինք նստել, առանց կոշիկների, միայն նասկիներով: Թեյը վաղուց էինք խմել, մեղմ երաժշտություն էր միացրել, որ լրիվ համահունչ էր իմ ներքին հանգստությանն ու հոգեվիճակին: Ես լրիվ կտրվել էի իրականությունից, որովհետև... երևի ուղղակի շատ էի ուզում:
    Նա ձեռքս պահել էր ափի մեջ` տաք էր, անսովոր ջերմություն էի զգում մեջս: Նրա աչքերը այնքան խորաթափանց էին, խելացի: Ու միայն այդ պահին զգացի, որ բավական երկար ժամանակ է` ոչ մեկս արդեն չենք խոսում:
    Ինձ հետ երբեք նման բան չէր պատահել, բայց ես, չգիտես ինչու այդ պահին այնպես ուզեցի գրկել նրան...Նա կողքիս էր, շատ մոտ ու ինչ-որ կերպ զգում էի նրա շնչառությունը: Նա շոյեց գլուխս: Մազերս, որ թափվել էին դեմքիս, զգուշորեն կողքի տարավ` ասես պատահաբար կպնելով դեմքիս: Նրա մատների ջերմությունից անսովոր հոսանք էր անցնում մարմնովս: Չգիտեմ, այդ ջերմությունն էր, թե իմ հոգնածությունը, բայց աչքերս փակվում էին, չնայած, որ քնել չէի ուզում: Երևի կուզենայի, որ ասեր ինչ-որ բան, բայց նա համառորեն լռում էր:Աչքերն էին խոսում, իսկ ես նրա աչքերի մեջ երկար նայել չէի կարողանում...
    Նրա տաք, զարմանալիորեն նուրբ մատները սահեցին ականջներիս մոտից մինչև պարանոցս...
    -Երկար վիզ ունես,-վերջապես խոսեց նա:
    Երևի ժպտում էր:
    Չգիտեմ, հոգնածությունն էր, թե անկանխատեսելի ցանկությունը, բայց ես գլուխս դրեցի նրա ուսին ու փակեցի աչքերս: Նա գրկեց ինձ: Դա հաճելի էր, մի նոր` ջերմ ու տաք հոսանք անցավ մարմնովս: Ես սեղմվեցի նրան: Փորձեցի փակ աչքերով <որսալ> նրա հոտը: Նա մազերս հետ տարավ ու ու քնքշությամբ համբուրեց վիզս: Երբ զգաց, որ չեմ դիմադրում, ավելի համարձակ գրկեց ինձ, իսկ համբույրները ավելի ջերմ ու ավելի կրքոտ դարձան: Շունչս կտրվում էր:


    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ comet: 07.05.2009, 09:10:
    Ես ոչինչ չեմ ուզում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես այլևս նախկինը չեմ...
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.06.2015, 21:39
  2. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.09.2008, 12:05
  3. Այն, ինչ երբեք չի մոռացվում...
    Հեղինակ՝ Vicki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.12.2007, 18:10
  4. Բիլ Գեյթսը այլևս ամենահարուսը չէ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.07.2007, 13:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •