User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Ա1+ հեռուստաընկերություն

  1. #76
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.tvradio.am/

    Կասկածներ ունեմ, որ իրոք կեղծել են, քանի որ նման տեղեկատվությունը դժվար չէ ճշտել ու իրականությանը չհամապատասխանող նման տվյալներ չէին հրապարակի:

    Եթե կեղծել են, ուրեմն առաջին հերթին իրենց ապաշնորհության պատճառով եթեր չեն ստացել:
    Չեմ կարող բացառել կեղծելու հնարավորություն, չնայած ավելի շատ ունեմ հավատալու Ա1+-ին, քան ՀՌԱՀ-ին, բայց անկախ ամեն ինչից պետք է նաև հակառակ կողմին էլ է պետք լսել, մասնավորապես մեղադրանքին տրված նախնական պատասխանը.

    «Բացատրեմ պարոն Ամալյանին, որ ROGESTON LOGISTICS LTD ընկերությունը ունի տարբեր մասնաճյուղեր, որոնցից մեկն էլ Ռուսաստանում է: Ներկայացրել է գումարներ, դրա համար էլ կնիքը երևի կրկնվում է, քանի որ դա ընդհանուր մի կորպորացիա է, որը տարբեր երկրներում ունի իր մասնաճյուղերը: Այն մեղադրանքը, որ նա ներկայացրել է համարում եմ աբսուրդ»,-ասաց նա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #77
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    HRW. Ա1-ԻՆ ՄԵՐԺԵԼԸ ՀԵՏՔԱՅԼ Է

    Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել անկախ հեռուստատեսությանը` «Ա1+»-ին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի` նախկին մերժումները խախտել են արտահայտվելու ազատությունը, հայտարարել է Human Rights Watch-ը:

    Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար Հայաստանում, - ասել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան: - Հստակ է, որ քննադատին եթեր չթողնելը ավելի կարեւոր է այս կառավարության համար, քան իր միջազգային իրավական պարտավորությունները»:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), Դարք (17.12.2010)

  4. #78
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարող բացառել կեղծելու հնարավորություն, չնայած ավելի շատ ունեմ հավատալու Ա1+-ին, քան ՀՌԱՀ-ին, բայց անկախ ամեն ինչից պետք է նաև հակառակ կողմին էլ է պետք լսել, մասնավորապես մեղադրանքին տրված նախնական պատասխանը.
    Գոնե տվածդ հղումից պարզ է դառնում, որ Ա1-ը փնթի ֆինանսական փաթեթ ա ներկայացրել: Հնարավոր է, որ մնացած հեռուստաընկերությունների փաթեթներն ավելի փնթի են եղել: Բայց Ա1-ը, իմանալով իր նկատմամբ ՀՌԱՀ-ի «հատուկ» վերաբերմունքը, պիտի հարյուր տոկոսանոց մաքուր փաթեթ ներկայացներ, որ մի միլիմետր կպռշկվելու առիթ չտար: Իսկ հիմա ստացվեց ինչպես միշտ - ակնհայտ քաղաքական որոշումը հանգիստ կարող է ներկայացվել որպես նորմալ մրցութային որոշում, ու շատ տեղին:

    Ի միջի այլոց, միայն այն որ Ա1-ի ֆինանսավորողների շարքում Բելիզում գրանցված ինչ-որ ընկերություն է, որը Մովսեսյանը չի ժխտում, արդեն թքած-կպցրած ֆինանսական փաթեթի ապացույց է: Հետաքրքիր է, թե էտ ի՞նչ ֆինասական նորդրում էր պատրաստվում անել ROGESTON LOGISTICS LTD-ը, որի անունը գուգլելուց ընդհամնը երեք էջ հղումներ են գալիս, որոնք գրեթե բոլորը վերաբերվում են Ա1+-ին եթե չթողնելու որոշմանը: Մովսեսյանն էլ, էտ գոյություն չունեցող ընկերությունը ներակայացնում է որպես տարբեր երկրներում մասնաճյուղեր ունեցող ընկերություն:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (17.12.2010), Լեո (17.12.2010)

  6. #79
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, չնայած վերջնական կարծիք ձևավորելուս համար շատ եմ ուզում հետագա քայլերը, բացատրությունները տեսնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #80
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.tvradio.am/

    Կասկածներ ունեմ, որ իրոք կեղծել են, քանի որ նման տեղեկատվությունը դժվար չէ ճշտել ու իրականությանը չհամապատասխանող նման տվյալներ չէին հրապարակի:

    Եթե կեղծել են, ուրեմն առաջին հերթին իրենց ապաշնորհության պատճառով եթեր չեն ստացել:
    Ակնհայտ չլիներ կեղծիքը, տենց միահամուռ զրո չէին գնահատի: Կգնահատեին նորմալ, բայց արմնյուից մի քիչ ցածր ու էլի եթեր չէին տա: Կհիմնավորեին տարբեր բլա-բլաներով: Իսկ հիմա դրել են տեղին զրոներ ու հիմնավորելու կարիք էլ չունեն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.12.2010)

  9. #81
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, չնայած վերջնական կարծիք ձևավորելուս համար շատ եմ ուզում հետագա քայլերը, բացատրությունները տեսնել:
    Չուկ ջան, ցավոք սրտի էս էն դեպքն ա, երբ լրացուցիչ բացատրությունենրը Ա1-ին ավելի հիմար վիճակի մեջ կարող են դնել: Ավելի լավ ա ոչ մի բան էլ չբացատրեն: Իսկ դրանից էլ լավ կլինի, որ եթե գոնե մի քիչ ֆինանսավորող կա, դուրս գան արբանյակային եթեր, գրանցված ասենք Քուվեյթում, կամ նույն Բելիզում:

    Լավ կանեին, ավել պակաս խոսելու ու հայտարարություններ անելու տեղը, ՀԱԿ-ի մի քանի հին թալանչիներից մի տաս միլիոն փող վերցնեին ու կոնկրետ հաշվով կոնկրետ ֆինասական առաջարկ ներկայացնեին: Բայց դե ՀԱԿ-ը մենակ ex ante ու ex post, ու հատկապես ex post հայտարարություններ անելուց ա լավ: Իմպոտենցիան ուղղակի աչք ա ծակում: Լրիվ պալաժիտ արած ունեն: Մենակ ԱԺ ապագե տեղերին բան չլինի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.12.2010)

  11. #82
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն, չես կարողանում, չէ՞, որևէ խոսակցություն դրա վրա շուռ չտաս: Դե ուրեմն գոնե էնքանը հաշվի առ, որ զուտ քո ասած տեսակետից ՀԱԿ-ը Ա1+-ի եթեր գալով ավելի շատ տեղ կունենա ԱԺ-ում, որտև քարոզչական մեծ լսարան ձեռք կբերեր: Այսինքն ինքը չի կարող «պալաժիտ արած ունենա»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #83
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, չես կարողանում, չէ՞, որևէ խոսակցություն դրա վրա շուռ չտաս: Դե ուրեմն գոնե էնքանը հաշվի առ, որ զուտ քո ասած տեսակետից ՀԱԿ-ը Ա1+-ի եթեր գալով ավելի շատ տեղ կունենա ԱԺ-ում, որտև քարոզչական մեծ լսարան ձեռք կբերեր: Այսինքն ինքը չի կարող «պալաժիտ արած ունենա»:
    Չեմ կարում, ճիշտ ես: Չեմ կարում, քանի որ արդեն զզվելի ա ինպոտենտության աստիճանը:

    Համաձայն եմ, անկախ հեռուստաընկերությունը կապահովի ավելի մեծ լսարան ընդդիմության համար, ու հնարավոր է նաև ավելի շատ տեղեր ԱԺ-ում:

    Բայց, ՀԱԿ-ը բացի հայտարարությունից ոչ գրամ ռիսկի չի գնա, հատկապես ֆինասական ռիսկի, քանի որ հարյուր տոկոս վստահություն չկա, որ ազատ եթերը կապահովի նաև լրացուցիչ տեղեր: Իսկ մոտ տաս տոկոսը սենց թե նենց ապահովված ա առանց շատ փող ծախսելու ու մենակ հայտարարություններով:

    Չուկ ջան, էս ամեն ինչը, ներառյալ Նիկոլին տեղափոխելը, զզվելիության աստիճանի ապացույցն են այն բանի, որ գործ ունենք ֆիկտիվ ոչ խորհրդարանական ընդդիմության հետ, որի միակ նպատակը խորհրդարանական ընդդիմության դառնալն է: Մնացածը դետալներ են, քննարկմանը ոչ արժանի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.12.2010)

  14. #84
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուղղակի մի անգամ էլ ասեմ, որ հետդ համաձայն չեմ ու առաջարկեմ թեման չշեղել: Այնուամենայնիվ սույն թեման ՀԱԿ-ի մասին չի, այլ Ա1+-ի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #85
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի մի անգամ էլ ասեմ, որ հետդ համաձայն չեմ ու առաջարկեմ թեման չշեղել: Այնուամենայնիվ սույն թեման ՀԱԿ-ի մասին չի, այլ Ա1+-ի:
    Ճիշտ ա, ՀԱԿ-ի մասին չի, բայց ՀԱԿ-ը միակ կազմակերպությունն ա, որ Ա1-ի կապակցությամբ հայտարարություն ա արել ու պայքարում էր բացման համար: Դրա համար էլ անկախ մեզանից հարցը դիտարկում ենք ընդհանուր կոնտեքստում:

    Ամեն դեպքում, անկախ ՀԱԿ-ի հարցում անհամաձայնությունից, կարող եմ ասել, որ խիստ ցավում եմ որ Ա1-ը չբացվեց: Հայաստանին ահավոր պետք ա անկախ հեռուստաընկերություն: Ու քանի որ արդեն պարզից էլ պարզ ա, որ էս իշխանությունները թույլ չեն տալու նման հեռուստաընկերության գոյությունը իրենց կողմից վերահսկվող եթերում, ուրեմն պետք ա դիտարկել այլ տարբերկաներ - կաբելային ու արբանյակային:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.12.2010), Արշակ (18.12.2010), Լեո (17.12.2010)

  17. #86
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա, ՀԱԿ-ի մասին չի, բայց ՀԱԿ-ը միակ կազմակերպությունն ա, որ Ա1-ի կապակցությամբ հայտարարություն ա արել ու պայքարում էր բացման համար: Դրա համար էլ անկախ մեզանից հարցը դիտարկում ենք ընդհանուր կոնտեքստում:

    Ամեն դեպքում, անկախ ՀԱԿ-ի հարցում անհամաձայնությունից, կարող եմ ասել, որ խիստ ցավում եմ որ Ա1-ը չբացվեց: Հայաստանին ահավոր պետք ա անկախ հեռուստաընկերություն: Ու քանի որ արդեն պարզից էլ պարզ ա, որ էս իշխանությունները թույլ չեն տալու նման հեռուստաընկերության գոյությունը իրենց կողմից վերահսկվող եթերում, ուրեմն պետք ա դիտարկել այլ տարբերկաներ - կաբելային ու արբանյակային:
    Ես հիմա չեմ գտնում, որ տեղադրեմ, երևի մեկ կամ երկու շաբաթ առաջ էր իրանց կայքում կարդացի, որ իրենք գտել են լուծումներ անկախ մրցույթի արդյունքներից եթեր դուրս գալու ու հետևողական գնալու են էդ ուղղությամբ: Ուղղակի քիչ մը խմած էի (), անուշադիր էի կարդում, չեմ հիշում, ամեն դեպքում ինտերնետայի՞ն, թե՞ արբանյակային եթերից էին խոսում: Որ գտնեմ՝ կտեղադրեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #87
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 13-ին «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը կպատասխանի լրագրողների հարցերին:

    Ասուլիսը հրավիրվել է ի պատասխան ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հայտարարության, թե «Ա1+»-ի փաթեթում կեղծ փաստաթղթեր են եղել ֆինանսական օժանդակություն խոստացած ընկերությունների կողմից:

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանն արդեն ՙԱռավոտին՚ հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն տեղեկացվելու է այս նոր գործընթացի մասին. «Ավելի՜ն՝ հունվարի վերջին այստեղ կլինեն Եվրոպայից մեր գործընկեր իրավաբանները եւ մենք անդրադառնալու ենք այս հարցին»:

    Տիգրան Տեր-Եսայանը ասել է նաեւ, թե Գրիգոր Ամալյանի հայտարարություններին արդեն արձագանքել են «Ա1+»-ին ֆինանսական աջակցություն խոստացած ընկերություններից 2-ը:

    «Եվ առաջիկա օրերին կունենանք նրանց կողմից տրված փաստաթղթեր, որոնք կներկայացնենք ե՜ւ հանրությանը, ե՜ւ ՀՌԱՀ-ին: «Մելտեքս» ՍՊԸ-ն երեկ արդեն ՀՌԱՀ է մուտքագրել մի դիմում, որով խնդրել է տրամադրել Անգլիայից եւ Բելիզից իրենց ստացած այն պատասխանների պատճենները, որոնց հղում է արել ասուլիսում: Մենք իրավական գործընթաց ենք սկսում: Ավելի մանրամասն՝ կասենք երկուշաբթի ասուլիսում»,-հայտնել է նա:

    Ասուլիսը կկայանա «Ա1+»-ի խմբագրությունում/ Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ/
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (17.12.2010)

  20. #88
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ՀՌԱՀ-ի 4 անդամները, որոնք նշանակվել են ԱԺ կողմից եւ 0 են գնահատել «Ա1+»-ի մրցութային առաջարկին, պետք է բացատրություններ տան ԱԺ-ում իրենց այդ գնահատականի համար:

    Այսօր նա կոչ արեց ԱԺ խմբակցություններին` հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ` քննարկելու ՀՌԱՀ-ի վերջին որոշումը, որով հերթական անգամ «Ա1+»-ը դուրս թողնվեց եթերից:

    Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, մեղադրել է «Ա1+»-ին փաստաթղթեր կեղծելու մեջ, այն դեպքում, երբ կեղծիքի փաստ, որպես այդպիսին, դատարանի կողմից չկա հաստատված:

    Բացի այդ, ըստ պատգամավորի, եթե «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հանձնաժողովը կարող էր առաջարկել «Ա1+»-ին համապատասխան պարզաբանումներ տալ կամ փոփոխություններ անել փաստաթղթերում:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (18.12.2010), Ձայնալար (17.12.2010)

  22. #89
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պնակալեզներ՝ թարմացված կազմով

    Երբ անցած տարվա աշնանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը (ղեկավարվելով, բնականաբար, լավագույն մտադրություններով) ինձ առաջարկեց դառնալ այն մարմնի անդամը, որը պետք է խորհրդարանի կողմից ընտրեր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր անդամների, ես հրաժարվեցի: Որովհետեւ չէի ուզում անուղղակիորեն մասնակցել հերթական պնակալեզներին՝ տվյալ դեպքում Հայկ Քոթանյանին, Կորյուն Առաքելյանին, Արմեն Մկրտչյանին եւ Արամ Մելքոնյանին ՀՌԱՀ ճամփելուն: Միեւնույն է, ՀՌԱՀ անդամներին ընտրում է ի վերջո մեծամասնությունը, իսկ նա հոգ կտանի, որ հանձնաժողովի անդամ դառնան իշխանություններին հավատարմորեն ծառայող մարդիկ: Այս հանձնաժողովը «օրենքի բարեփոխում» կոչվող իմիտացիայի լավագույն լուսաբանումն է: Իբր՝ եթե կեսն ընտրվում է ԱԺ-ի կողմից, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ նախագահը, ապա այդ մարմինը ավելի «ժողովրդավարական» է եւ «բազմակարծիք»: Բայց մենք երեկ տեսանք, որ վերը թվարկած մարդիկ ճիշտ «նույն սորտի» են, ինչ Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը եւ Սիմավոն Անդրեասյանը (որոշ բացառություն, այնուամենայնիվ, կանեի Արա Թադեւոսյանի համար), եւ բոլորը քվեարկում են միաձայն՝ ստալինյան կթվորուհիների նման:

    Հասկանալի է, որ Գրիգոր Ամալյանը հերթական անգամ առաջադրանք էր ստացել «Ա1+»-ը եթեր չթողնել՝ մնացածը թողնվում է նրա «ստեղծագործական երեւակայությանը»: Պարզ է, որ պարոն Ամալյանը ամեն անգամ պետք է ինչ-որ մի բան «բստրի». այս անգամ նրա «բստրածը» ինձ այնքան էլ հաջող չթվաց, բայց դա իր խնդիրն է, ինչպես նաեւ նրանց, ում նա զրպարտել է: Ինձ հետաքրքրում է մեկ այլ հանգամանք: Ենթադրենք, ՀՌԱՀ անդամները անվերապահորեն հավատացել են Ամալյանի հերյուրանքներին եւ համոզվել են, որ «Ա1+»-ը ոչ մի ներդրում չի կարող անել (չնայած դա սուտ է): Բայց նրանք կարծես թե գրաճանաչ մարդիկ են, իբր՝ ռեժիսոր են, բանասեր, իրավաբան եւ այլն: Այդ մարդիկ իրենց նեղություն տվե՞լ են՝ ծանոթանալու, թե որ չափորոշիչներով է անցկացվում մրցույթը: Եթե այո, ապա նրանք կտեսնեին, որ փողը 6 չափորոշիչներից մեկն է, իսկ մնացածը տարածքն է, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, տեխնիկան եւ այլն: Այդ չափորոշիչներով նո՞ւյնպես «Ա1+»-ը «զրո»-ի է արժանի: Բնականաբար, այդ բոլոր «նրբությունները» իշխանության կամակատարներին չեն հետաքրքրում. նրանք ոչ մի մրցութային փաթեթ էլ չեն կարդում, ընդհանրապես որեւէ գործ չեն անում եւ հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում (ի դեպ, ոչ փոքր) միայն մեկ ֆիզիկական գործողության համար՝ «բարձրացնել» այն թվերը, որոնք իրենց հրահանգել են: Բացառված չէ, որ նման ծառայության դիմաց նրանք օգտվում են նաեւ այլ բարիքներից:

    Այժմ Հայաստանում ոչ Ստալինի ժամանակներն են, ոչ էլ՝ Հիտլերի, եւ տարրական պարկեշտություն դրսեւորելու համար հերոս լինել պետք չէ: Այսինքն՝ ռեժիմը փոխվելուց հետո (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ ոչինչ հավերժ չէ) ոչ ոք չի ունենա այն արդարացումը, թե «ես մեղավոր չեմ, ինձ ստիպել են»:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    aravot.am

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.12.2010)

  24. #90
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցույթի Հետեվանքը՝ Դարձյալ Դատական Գործընթացներ

    Այլ հեռուստաընկերությունների ֆինանսական եւ մյուս խոստումները մշտապես «հալած յուղի» տեղ ընդունած ՀՌԱՀ-ը հատկապես «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերում է հայտնաբերել «ակնհայտ կեղծիքներ»:

    6-ային գնահատումներ

    Թեեւ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի անցկացման կարգի համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները կարող են 0-10 թվերով գնահատել մրցույթի յուրաքանչյուր մասնակցին՝ երեկ 18 մրցույթներից 16-ի դեպքում, որոնց մասնակցում էին մեկական հեռուստաընկերություններ՝ ՀՌԱՀ բոլո՛ր 8 անդամները միահամուռ նշանակում էին 6, ընդհանուրը՝ 48 միավոր: ՀՌԱՀ անդամ, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը սա «Առավոտին» այսպես բացատրեց. «Տրամաբանությունն այսպիսին է՝ եթե ընկերությունը համապատասխանում է օրենքով սահմանված ընտրության 6 չափանիշներին (սեփական արտադրության հաղորդումների գերակայություն, հայրենական արտադրության հաղորդումների գերակայություն, բիզնես ծրագրի հիմնավորվածություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններ եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն)՝ ստանում է 6 միավոր: Եվ քանի որ չկար մրցակցության խնդիր, այսինքն՝ որեւէ մեկը մյուսի հետ համեմատելու, թե մեկի բիզնես ծրագիրը կամ խոստացված ներդրումներն այսպիսին են, մյուսինը՝ այդպիսին, այստեղ չկար որեւէ կոնֆլիկտ: Եվ ով որ համապատասխանում էր այդ 6 չափանիշներին՝ ստացավ 6 միավոր»:

    Միահամուռ քվեարկության պատկերը խախտվեց երկու մրցույթների պարագայում, որտեղ կար իրական մրցակցություն: ԱԼՄ-ի, որը ստացավ 32 միավոր, եւ «Երեւան» հեռուստաընկերության դեպքում, որն էլ ստանալով 40 միավոր՝ ճանաչվեց հաղթող: Եվ երկրորդը՝ «Արմնյուզին» ՀՌԱՀ 7 անդամներն էլի նշանակեցին 6, իսկ «Ա1+»-ին միահամուռ կերպով 0: Բացառությունն Արա Թադեւոսյանն էր, որը ե՛ւ «Արմնյուզին», ե՛ւ «Ա1+»-ին նշանակեց 2:

    ՀՌԱՀ անդամների բացատրություններից

    Վարկանիշային քվեարկությունից հետո ՀՌԱՀ անդամներն անմիջապես գնացին Գրիգոր Ամալյանի սենյակ, եւ դեպի այդ հատված մուտքը հսկում էին ինչ-որ տղաներ: Նրանցից մեկին խնդրեցինք, որ կանչի Կորյուն Առաքելյանին, որն անցած տարի ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե «Ա1+»-ի գործունեությունը միշտ եղել է իր տեսադաշտում. «Իմ դիրքորոշումը ես չեմ փոխել։ Եվ ես ազատ մամուլի, ազատ հեռուստատեսության, ազատ ռադիոյի, անկաշկանդ ռադիոյի կողմնակից եմ ընդհանրապես»: Ուզում էինք պարզել նրա այդ հայտարարության եւ քվեարկության հակասությունը: Սակայն թեեւ մեզ ասել էին՝ սպասեք, հիմա կգա, պրն Առաքելյանն այդպես էլ չեկավ:

    Լրագրողներից չխուսափեց ԱԺ նշանակած մեկ այլ անդամ՝ Արմեն Մկրտչյանը, որը հիշեցնենք՝ ազատամարտիկ է եղել, նախկինում՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարողացել է պաշտպանել հավաքների ազատության իր իրավունքը: Իսկ այժմ ՀՌԱՀ-ի՝ նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ զրո նշանակեց «Ա1+»-ին: Մեր հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իր քվեարկությամբ նա, մեղմ ասած, ստվեր նետեց իր ողջ նախկին գործունեության վրա՝ Արմեն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Ղեկավարվել եմ միայն օրենքով, ինչպես որ միշտ արել եմ»: Եվ պնդեց, թե սա քաղաքական որոշում չէր:

    Իր քվեարկությունը հիմնավորեց նաեւ Արա Թադեւոսյանը, որի հետ զրուցեցինք արդեն այն բանից հետո, երբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասուլիսում հայտարարեց, թե «Ա1+»-ը ներկայացրել է «ակնհայտ կեղծ փաստաթղթեր»: «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի ոչ համոզիչ կամ կեղծ լինելը թույլ չէր տալիս առհասարակ որեւէ գնահատական տալ, քանի որ հասկանալի է՝ եթե ֆինանսական միջոցներ չկան, ապա շատ դժվար է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք կան նախագծում,- ասաց Արա Թադեւոսյանը:- Այնուամենայնիվ, քանի որ ինքս լրագրող եմ եւ «Ա1+»-ում աշխատող լրագրողների մեծ մասին շատ վաղուց եմ ճանաչում՝ ինձ իրավունք վերապահեցի գնահատել 6 չափանիշներից 2-ը՝ տվյալ հեռուստաընկերության բազմակարծություն ապահովելու կարողությունը եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Եվ աչք փակելով այդ փաստաթղթերի վրա՝ «Ա1+»-ին, այնուամենայնիվ, տվեցի 2 միավոր: «Արմնյուզի» դեպքում էլ փորձել եմ գնահատական տալ 2 չափանիշի՝ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը եւ տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունները՝ մեկական միավորով: Իսկ բազմակարծություն ապահովելու կարողության եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության առումով ես վերապահումներ ունեմ «Արմնյուզի» վերաբերյալ, ուստի նպատակահարմար չեմ գտել գնահատել սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների վերաբերյալ չափանիշները»:

    Մանրադիտակի ներքո

    Նախ՝ մի փոքրիկ հիշեցում: 2003-ի հոկտեմբերին «Ա1+»-ն էլի մրցում էր «Արմնյուզի» հետ եւ ներկայացրել էր բազմաթիվ հավաստագրեր, որոնցով փաստվում էր ներդրումներ անելու պատրաստակամությունը: Մասնավորապես «Շեն» ընկերությունը խոստացել էր 200 հազար դոլար արժողությամբ գովազդային արշավ պատվիրել «Ա1+»-ին: Բայց այդ փաստը հայտնի դառնալուց հետո ճնշումներ գործադրվեցին «Շենի» նկատմամբ, ու հենց մրցույթի արդյունքները հրապարակելու օրը Գրիգոր Ամալյանը կարդաց «Շեն» կոնցեռն ՓԲԸ-ի նախագահի գրությունը, որով խնդրում էր չեղյալ համարել պարտավորագիրը: Դրանից հետո «Ա1+»-ն այլեւս իր մրցութային առաջարկում չի ներգրավում տեղական գործարարների:

    Ե՛վ 2003-ին, ե՛ւ այս մրցույթում «Ա1+»-ում ներդրումներ անելու մտադրություն էր հայտնել ֆրանսահայ Ռիչարդ Դանիելյանի «Սոս Քամփինգ Սերվիսը»: «Ա1+»-ի ներկա ծրագրում այդ կապակցությամբ մի քանի փաստաթղթեր կան (տե՛ս լուսանկարները), որոնք պատշաճ ե՛ւ կնքված են, ե՛ւ ստորագրված: Բայց դրանցից մեկը, որը ստորագրել է Ռիչարդ Դանիելյանի կինը, թեեւ էլի ընկերության տիտղոսաթերթի վրա է գրված, բայց ստորագրություն եւ կնիք չկա: Եվ սա առիթ տվեց ՀՌԱՀ նախագահին այս փաստաթուղթը հռչակել կեղծ:

    Նա «ակնհայտ կեղծ» անվանեց նաեւ բրիտանական «Hobbington Management Limited» ընկերության տված հավաստագիրը՝ 55 հազար դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ Բելիզի «Rogerstone logistic limited»-ի կողմից 65 հազար դոլարի աջակցության մասին գրությունը: Պատճառն այն է, որ ՀՌԱՀ-ը նկատի ունենալով այս փաստաթղթերում կնիքի եւ անվանման անհամապատասխանությունը՝ պաշտոնական հարցում էր արել: Եվ «Hobbington Management Limited»-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների ռեգիստրը վարող պաշտոնական մարմնից ստացել էր պատասխան. «Եղել է նման մի ձեռնարկություն Մեծ Բրիտանիայում, որն իր գործունեությունը դադարեցրել է 2007-ին, եւ արդեն 2006-ին նրա ակտիվները կազմել են 2 ֆունտ ստեռլինգ: Այսինքն՝ վաղուց արդեն չի գործում նման ընկերություն, բայց այդ ընկերությունը պարտավորվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Մելտեքս» ՍՊԸ-ին»: Իսկ Բելիզի ռեգիստրը վարող պաշտոնական մարմինը տեղեկացրել էր, որ իրենց երկրում չկա նման անունով կազմակերպություն: «Անձամբ իմ քվեարկության համար որոշիչ է եղել այն, որ ներկայացված բիզնես ծրագրում առկա կեղծ եւ անվավեր փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս ընկերությանն իրականացնել իր ծրագիրը,- ասաց Գրիգոր Ամալյանը:- Որեւէ մեկի իրականացումը իրատեսական չէ, որովհետեւ այդ իրականացման համար ընկերությունը նախատեսել էր միջոցների ներգրավում, որը չունի»: Նկատենք, սակայն, որ «Ա1+»-ի առաջարկում կան ներդրումների վերաբերյալ այլ փաստաթղթեր էլ՝ ասենք, ՌԴ «Պրեստիժ» ընկերությունից՝ 120 հազար դոլարի աջակցության մասին, ՌԴ մեկ այլ՝ «Ռոտոր» ընկերությունից՝ 70 հազար դոլարի աջակցության մասին, վերջապես՝ «Մելտեքս» ՍՊԸ հիմնադիրներ Մեսրոպ եւ Տատյանա Մովսեսյաններն են պատրաստակամություն հայտնել ներդնել 158 622 դոլար գնահատված առկա հիմնական միջոցները ու եւս 100 հազար դոլար: Այնպես որ՝ չափազանցություն է, թե «Ա1+»-ը միջոցներ չունի:

    «Առավոտը» պրն Ամալյանին հիշեցրեց, թե ինչպես առանց որեւէ առարկության ՀՌԱՀ-ը 2002-ին հիմք ընդունեց հօգուտ «Շարմի» «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ ACBA BANK-ի գրությունները՝ 1մլն 850 հազար ԱՄՆ դոլար ներդրումների, կամ 2003-ին հօգուտ «Արմնյուզի»՝ «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ի գրությունը՝ 2,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնելու մասին: Սակայն ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում հետագան ցույց տվեց՝ այդ խոստումներն արժեին միայն այն թուղթը, որի վրա գրված էին: Եվ այս նախադեպերը նկատի ունենալով՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք նույն նախանձախնդրությամբ ՀՌԱՀ-ն ուսումնասիրե՞լ է նաեւ «Արմնյուզի» ներկայացրած փաստաթղթերը. «Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր 18 մրցույթների բոլոր մասնակիցների հայտերը, եւ միակ դեպքը «Մելտեքս» ՍՊԸ-ն չէ, որ հանձնաժողովը կասկածելի փաստաթղթերի կապակցությամբ կատարել է հարցումներ: Դրանց կծանոթանաք շատ ավելի ուշ՝ ըստ հերթականության»:

    ԱԼՄ-ն եթեր կառնի

    ՀՌԱՀ նախագահն ասուլիսում հիմնավորեց նաեւ «Երեւան»-ին 5 եւ ԱԼՄ-ին 4 գնահատելու վերաբերյալ իր քվեարկությունը. «Ըստ 2՝ հայրենական եւ սեփական հաղորդումների վերաբերյալ չափորոշիչների՝ գերազանցում էր «Երեւան» հեռուստաընկերությունը: Ըստ մի չափորոշիչի՝ ակնհայտորեն գերազանցում էր ԱԼՄ-ն: Եվ ըստ 3 չափորոշիչների՝ նրանք հավասարապես բավարար տվյալներ էին ներկայացրել»: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը, սակայն, մեր զրույցում պնդեց, թե իրենք բոլոր 6 չափանիշներով գերազանցել էին «Երեւան» հեռուստաընկերությանը. «Մենք մաքուրով հաղթում էինք իրենց: Այն, որ մենք պարտվեցինք՝ ես բնութագրում եմ որպես քաղաքական որոշում ու դատապարտում եմ այն: Համարում եմ, որ այդ որոշումը հետեւյալ նպատակն էր իր մեջ ներառում, որ ինձ զրկեն եթերից ԱԺ ընտրություններից առաջ, չկարողանամ իմ ոճով հաղորդակցվել հեռուստադիտողի հետ: Բայց մենք կփորձենք գտնել եթեր՝ կա՛մ որեւէ մեկի հետ միանալ, որեւէ մեկից գնել՝ փողով, չգիտեմ ինչով, եթերաժամ վերցնել: Մեզ առաջարկում էին շատ-շատերը՝ նաեւ մարզային հեռուստաընկերությունները, իրենց հետ կարող ենք պայմանավորվել: Այն նպատակը, որ հետապնդում են իշխանությունները, ամբողջովին զրկել մեզ խոսքի հնարավորությունից, չի՛ լինելու»: Տիգրան Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց հասնել մինչեւ ՄԻԵԴ:

    Հակափաստարկներից առայժմ այսքանը

    «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» ասաց, թե Գրիգոր Ամալյանի հայտարարություններին արդեն արձագանքել են նրա նշած ընկերություններից 2-ը. «Եվ առաջիկա օրերին կունենանք նրանց կողմից տրված փաստաթղթեր, որոնք կներկայացնենք ե՛ւ հանրությանը, ե՛ւ ՀՌԱՀ-ին: «Մելտեքս» ՍՊԸ-ն երեկ արդեն ՀՌԱՀ է մուտքագրել մի դիմում, որով խնդրել է տրամադրել Անգլիայից եւ Բելիզից իրենց ստացած այն պատասխանների պատճենները, որոնց հղում է արել ասուլիսում: Մենք իրավական գործընթաց ենք սկսում: Ավելի մանրամասն՝ կասենք երկուշաբթի ասուլիսում»:

    Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն «Առավոտին» թվարկեց մի շարք օրենքներ՝ նշելով. «Եթե նույնիսկ ՀՌԱՀ-ը տեսել էր որեւէ կասկածելի փաստաթուղթ՝ պետք է գրավոր կամ բանավոր դիմեին «Մելտեքս» ընկերությանը եւ ստանային պատասխան: Եվ եթե այն իրենց չբավարարեր ու պարզեին, թե իսկապես կեղծել են՝ այդ ժամանակ գուցե կարելի էր մտածել, թե նրանք արդար են: Բացի այդ՝ եթե չեմ սխալվում, «Ա1+»-ը ներկայացրել էր ֆինանսավորող 8-9 կազմակերպություն: Ընդունենք, թե այդ 3-ը չէին համապատասխանում: Բա մյուսնե՞րը: Եվ արդյոք այդպիսի մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվե՞լ են նաեւ մնացած հեռուստաընկերությունները: Հենց «Առավոտի» իրականացրած ուսումնասիրությունները նախորդ մրցույթից հետո ցույց են տվել, որ բոլոր հեռուստաընկերությունները, որոնք եթեր էին ստացել 2002-2004 թվականներին՝ որեւէ մեկը լիովին չէր կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր: Այսինքն՝ այստեղ հստակ երեւում է միտումնավորություն եւ իշխանության պատվեր»:

    Հ. Գ. Խիստ կողմնակալ վերաբերմունքի եւս մի աննշան արտահայտություն. Գրիգոր Ամալյանն անընդհատ «Ա1+»-ի վերաբերյալ նշում է «Մելտեքս» ՍՊԸ անվանումը, մինչդեռ «Երկիր Մեդիայի» դեպքում չի ասում «Հուսաբեր» ՍՊԸ, «Կենտրոնի»՝ «Մուլտի Մեդիա Կենտրոն», կամ «Հայ TV»-ի դեպքում չէր ասում «Շարկ» ՍՊԸ, իսկ «Ա TV»-ին՝ «Հոպար TV»: Այսինքն՝ չի ցանկանում արտաբերել անգամ «Ա1+» անունը:

    ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
    www.aravot.am

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (20.12.2010), Chuk (18.12.2010), Mephistopheles (19.12.2010), murmushka (18.12.2010)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. «Գալա» Շիրակի անկախ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 24.02.2011, 18:08
  3. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •