«Ա1+»-ի youtube-ի այցելուների թիվը անցել է 7 միլիոնից, եւ այս պահին այդ թիվն է 7040907 :
Պարզվում է, որ մեր այցելուների 80 տոկոսը տղամարդիկ են, իսկ միայն 20 տոկոսը` կանայք: Ացելությունների դեմոգրաֆիական պատկերի ուսումնասիրությունը նաեւ այլ մանրամասներ է բացահայտում: Մեր ամենաակտիվ դիտողները 45-54 եւ 35-44 տարեկանների խմբերն են:
Ընդ որում` եթե դիտարկենք միայն տղամարդկանց, ապա 25-54 տարիքային խումբը հավասար հետաքրքրությամբ նայում է մեր տեսանյութերը:
Իսկ կանանց շրջանում` ամենաակտիվը 45-54 տարիքային խումբն է: Իսկ ընդհանուր տարիքային սպեկտրը բավականին ընդարձակ է 13-65 տարեկաններ:
Հատկանշական է, որ ամենաշատը տեսանյութերը դիտում են Հայաստանում:
«Ձեր ալիքը ռեյտինգային է Հայաստանում»,- ահա այսպիսի հաղորդագրություն ենք կարդում մեր youtube-ի ներքին էջում:
Ի դեպ , ըստ google analytics-ի տվյալներին, ապա
www.a1plus.am -ի 66,34-ից ավելին տոկոսը Հայաստանից են:
Էջանիշներ