User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Ա1+ հեռուստաընկերություն

  1. #61
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ա1+»-ը մրցութային փաթեթ ներկայացրեց

    Ա1+»-ն այսօր հայտ է ներկայացրել կապուղիների մրցույթին մասնակցելու համար:

    «Ա1+»-ն մասնակցում է միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուսալիքի կապուղի ստանալու մրցույթին:

    Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մասնակիցների ցանկը կհրապարակի հոկտեմբերի 22-ին իր կայք էջում:

    Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ` ի պաշտպանություն ազատ խոսքի եւ «Ա1+»-ի եթեր վերադարձի: Անց է կացվելու դրամահավաք-արշավ, եւ բոլոր նվիրատվությունները համարվելու են հեռուստատեսության վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվեներ:

    «Ա1+»-ը եթերազրկված է 2002թ ապրիլի 2-ից:
    www.a1plus.am

  2. #62
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նվիրատվությունը կհամարվի քվե

    «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը.


    «Հայաստանում ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ, որի գերագույն նպատակը «Ա1+» հեռուստաընկերությանը օժանդակելն է եթեր վերադարձի, ինչպես նաեւ` հանրային նշանակության եւ շահույթ չհետապնդող հեռուստատեսային արտադրանքի ստեղծման եւ հեռարձակման գործում:

    «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը ձևավորվել է 10 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդով, որի անդամներն են հոգաբարձուների խորհրդի կազմում են Բորիս Նավասարդյանը, Կարեն Ջանիբեկյանը, Կարինե Խոդիկյանը, Նունե Սարգսյանը, Տիգրան Տեր-Եսայանը, Արամ Աբրահամյանը, Արթուր Սաքունցը, Լարիսա Ալավերդյանը,Կարինե Դանիելյանը եւ Լևոն Բարսեղյանը։

    Առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կհրապարակի իր գործողությունների պլանը, որում` նախատեսվում է հանրային իրազեկում իրականացնել նախաձեռնության մասին, մրցույթում «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հասարակական պահանջը վերահաստատելու համար պաշտպանված դրամահավաք իրականացնել Հայաստանում եւ սփյուռքում, ՀՌԱՀ աշխատանքը հասարակության շահի դաշտ բերելու գործողություններ իրականացնել եւ այլն:

    Հիմնադրամի հաշվեհամարին քաղաքացիները, նրանց միավորումներն ու կազմակերպություններն ամբողջ աշխարհից կկարողանան իրենց դրամական հատկացումները կատարել` ինչը կծառայի «Ա1+» հեռուստաընկերության մրցութային հայտի ամրապնդմանը եւ ժողովրդական հեռուստաարտադրանքի ստեղծմանը: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը բոլոր նվիրատվությունները համարելու է հեռուստատեսության վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվեարկություն:

    Մանրամասնաերը` հաջորդիվ»:
    www.a1plus.am

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.10.2010), Հայկօ (23.10.2010)

  4. #63
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ա1+»-ը դիտել են 8 միլիոն անգամ

    «Ա1+»-ի youtube-ի էջում տեղադրված տեսանյութերն դիտվել են արդեն 8 մլն անգամ: Ընդ որում` այցելուների մեծ մասը Հայաստանից են, այսինքն` հայաստանցի հեռուստադիտողը տեղեկատվություն է փնտրում հենց «Ա1+»-ում:

    Ինչպես ցույց է տալիս «այցերի» ուսումնասիրությունը`«Ա1+youtube»-ի այցելուների թիվը 2008թ առ այսօր միայն աճում է: Ի դեպ, 2 մլն դիտում գրանցվել է վերջին 7 ամսվա ընթացքում. Այս տարվա մարտին` «Ա1+»-ի youtube-ի էջի դիտել են 6 մլն , հուլիսին` 7մլն, իսկ հոկտեմբերի ավարտից մեկ շաբաթ առաջ` արդեն 8 մլն անգամ:

    Մեր էջի այցելուների 86 տոկոսը տղամարդիկ են: Ամենամեծ թիվը կազմում են 35-54 տարեկանները: Ի դեպ, «Ա1+-youtube»-ի էջը, կարելի է ասել,բոլորի համար է, քանի որ, ըստ վիճակագրության` այն դիտում են 13-ից մինչեւ 65 տարեկանները` տարբեր տոկոսային հարաբերությամբ:
    www.a1plus.am

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.10.2010), Հայկօ (23.10.2010)

  6. #64
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն


    «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը.

    Հոկտեմբերի 28-ին` ընդամենը յոթ օրից կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթեները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, ով իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները:

    «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը` խորհրդանշական նվիրատվության տեսքով, սկսված է: Կարեւոր է ոչ թե գումարն Է, այլ Ձեր մասնակցությունը, որը Ձեր քվեն է Ժողովրդական ալիքի` Ձեր հեռուստաընկերության համար:

    Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար:

    Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ` հոկտեմբերի 28-ին:

    Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հայցով` Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման վերաբերյալ Եվրադատարանի 2 տարի առաջ կայացրած վճիռը վերջապես կարող է ի կատար ածվել, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթը լինի ազատ, արդար եւ թափանցիկ:

    Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք` հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը իշխանություններից պահանջող հեռուստաընկերություն, պարզ կդառնա այդ օրը:

    «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու` հակառակ 2002թ ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժված լինելու փաստի:

    «Ա1+»-ն մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին` որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:

    Հանրությունն աջակցում է «Ա1+»-ին` ի դեմս «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի:

    Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007թթ ՀՌԱՀ անդամ, Մշակույթի նախկին փոխնախարար,արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը,«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

    Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ Հայաստանում ժողովրդական հեռուստաալիք ունենալու` բացվել է հաշվեհամար: Աշխարհի ցանկացած անկյունից յուրաքանչյուր ոք կարող է դրամական փոխանցում կատարել, ինչը կհամարվի «Ա1+»-ի վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվե:

    Դարձիր ժողովրդական հեռուստալիքի պատվիրատուն: Գումարը կարող է լինել նույնիսկ խորհրդանշական, կարեւորը Ձեր մասնակցությունն է:

    Ստորեւ ներկայացնում ենք հաշվեհամարը.
    ---------------------------------------------------------------------------------------------------

    Դրամով փոխանցումների դեպքում`

    «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ

    «Մելտեքս» ՍՊԸ

    AMD - Հ/Հ 23800 - 01250350100
    ----------------------------------------------------------------------------------------------------

    Արտերկրից փոխանցում կատարելիս պետք է նշել բանկային բոլոր տվյալները:

    Եվրոյով փոխանցումների դեպքում`


    Intermediary Bank
    DEUTSCHE BANK AG
    FRANKFURT/ MAIN, GERMANY
    SWIFT: DEUTDEFF
    Acc. No. DE 42500700100947722500

    Beneficiary Bank
    CJSC AREXIMBANK GAZPROMBANK GROUP
    Yerevan, Armenia
    SWIFT: RKASAM22

    Beneficiary: Meltex LTD
    01250350149
    ---------------------------------------------------------------------------------------------------

    Դոլարով փոխանցումների դեպքում

    Intermediary Bank DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS,
    NEW YORK, USA
    SWIFT: BKTRUS33
    ABA: 021001033

    Beneficiary Bank
    CJSC ‘‘AREXIMBANK- GAZPROMBANK GROUP''
    Yerevan, Armenia
    SWIFT: RKASAM22

    Beneficiary Meltex LTD
    01250350101

    ---------------------------------------------------------------------------------------------------

    Ռուսական ռուբլիով փոխանցումների դեպքում`


    Банк-посредник

    ГПБ (OAO)
    Mocква, РФ
    К/с 30101810200000000823
    БИК 044525823
    ИНН 7744001497
    SWIFT: GAZPRUMMXXX

    Банк-получателя:

    ЗАО АРЭКСИМБАНК ГРУППА ГАЗПРОМБАНКА
    Ереван, РА
    SWIFT: RKASAM22
    Корреспондентский счет в ГПБ (ОАО)
    Nօ. 30111810700000005936


    Получатель: "Мелтекс" ООО
    01250350158


    Ա1+

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.10.2010)

  8. #65
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկել են հայտնի մտավորականներ


    Այսօր «Ա1+»-ը ՀՌԱՀ-ում ներկայացրեց իր մրցութային փաթեթը: Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա վարկանիշային քվեարկություն, որի արդյունքում 11-րդ հաճախությամբ հեռարձակվելու արտոնագիրը կտրամադրվի կամ «Ա1+» հեռուստաընկերությանը, կամ «Արմնյուզին»:

    Իսկ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որն աջակցում է «Ա1+»-ին շարունակում է իր գործունեությունը:

    Արդեն 4 հազարից ավել մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 4 հազար քվե ի պաշտպանություն «Ա1+»-ի:

    Որոշակի դժվարություններ առաջացել են արտերկրից կատարվող դրամական, տրանսֆերային փոխանցումների առումով, սակայն դրանք շտկվող հարցեր են, եւ մոտ նույնքան ձայն այս պահի դրությամբ ակնկալվում է սփյուռքից: Հիշեցնենք, որ հիմնադրամը գործում է ընդամենը 1 շաբաթ: Իսկ գործունեությունը շարունակվելու է մինչեւ տարեվերջ:

    Ի դեպ, փոխանցումներ կատարում են ինչպես շարքային քաղաքացիներ, «Ա1+» մշտական հեռուստադիտողներն ու երկրպագուները, այնպես էլ անվանի մտավորականներ, հանրությանը քաջածանոթ, հեղինակավոր մարդիկ. Մասնավորապես աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, հանրահայտ բժիշկ Վահան Վարդապետյանը:

    «Ա1+»-ը իր երախտագիտությունն է հայտնում մեր եթեր վերադարձով շահագրգռված բոլոր մարդկանց եւ հիշեցնում, որ կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ անվանական փոխանցումը, որը հաշվարկվում է որպես քվե` ի պաշտպանություն «Ա1+»-ի:
    www.a1plus.am

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.10.2010), Rammer (29.10.2010)

  10. #66
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինչ լուր Ա1-ի մրցույթից

  11. #67
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ինչ լուր Ա1-ի մրցույթից
    Դեկտեմբերի 16-ին մրցույթի արդյունքները պարզ կլինեն:

  12. #68
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Շանս է ոչ թե «Ա1+»-ի, այլ` իշխանությունների համար»

    «Ա1+» հեռուստաընկերությունը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում մրցելու է «Արմնյուզ» ՍՊ ընկերության հետ: Այս մասին հայտարարվել է ՀՌԱՀ-ի նիստում: 18 մրցույթից ընդամենը երկուսում են ներկայացվել մեկից ավելի հայտեր: «Ա1+»-ն ու «Արմնյուզ»-ը դիմել են լրատվական ուղղության հեռուստաալիքի կապուղի ստանալու համար: Մրցութային փաթեթները բացվելու են հոկտեմբերի 28-ին: Մեր հարցերին պատասխանում է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

    - 6 տարի առաջ «Ա1+»-ը մեկ անգամ արդեն «մրցել է» «Արմնյուզ»-ի հետ եւ ՀՌԱՀ-ի կողմից պարտվող ճանաչել: Ձեր կարծիքով պատահակա՞ն է, որ Ձեր մրցակիցը կրկին «Արմնյուզն է»:

    - Չեմ կարծում, որ պատահական է: Այսօր «Արմնյուզը» կապուղի է զբաղեցնում որպես լրատվական ալիք: Մեր առաջին հանդիպման ընթացքում «Արմնյուզը» տապալվեց, անկախ նրանից, թե ինչ գնահատական տվեց նրան ՀՌԱՀ-ը: «Արմնյուզն» այս տարիների ընթացքում իր մրցույթային ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչել, որեւէ առաջընթաց դաշտում չի ապրել, քանի որ իր ծրագիրը ընդամենը հեքիաթ էր, որն այսօրվա նրա վիճակի հետ որեւէ կապ չունի:

    - Ձեր ծրագիրն ինչպիսի՞ն է, հեքիաթ չէ՞:

    - Մենք միշտ ներկայացնում ենք իրատեսական ծրագրեր` ռեալ հաշվարկներով:

    - Անկախ Ձեր ներկայացրած ծրագրերից, փաստն այն է, որ «Ա1+»-ը ՀՌԱՀ մրցույթներում ռեկորդակիր «պարտվող է»: Ի՞նչ եք կարծում, այս անգամ ՀՌԱՀ-ը իր որոշումը կայացնելու է` հիմք ընդունելով «Ա1+»-ի ներկայացրած ծրագիրը, թե՞ հերթական քաղաքական պատվերն է իրականացնելու:

    - Փաստն այն է, որ այսօր Հայաստանի իշխանություններին որեւէ ոլորտում պրոֆեսիոնալներ պետք չեն: Այն մարդիկ, ովքեր պատահական հայտնվում են հեռարձակման ոլորտում, նրանց շնորհիվ ձեւավորվում է այն, ինչ այսօր մենք ունենք Հայաստանում` անիմաստ հեռուստատեսություն` անիմաստ լրատվությամբ:

    - Ի՞նչ խնդիր են լուծում այսօրվա հեռուստաընկերությունները:

    - Ընդամենը մեկ խնդիր` առաջին դեմքերի աթոռն ու թիկունքն են փորձում պաշտպանել, սակայն նույն իշխանությունները հոգնել են այդ հեռուստաընկերություններից, որովհետեւ այդ ամենը անում են շատ անգրագետ եւ փնթի:

    - Դուք ի՞նչ խնդիր եք պատրաստվում լուծել:

    - «Ա1+» խնդիրը եղել եւ մնում է նույնը` ժողովուրդը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում իր երկրում եւ ինչ է իրեն սպասվում վաղը: Եթե այդ խնդիրը չլուծվի, նույն իշխանությունները մնալու են մոլորության մեջ, որի մեջ արդեն «խեղդվել» են եւ իր իրենց հետեից այսօր փորձում են տանել ժողովրդին:

    - «Ա1+»-ի կարգախոսն է`«Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»: Այս տարիների ընթացքում չհամոզվեցի՞ք, որ այս իշխանությունները պատրաստ չեն իրենք իրենց տեսնել, չե՞ք պատրաստվում փոխել Ձեր կարգախոսը:

    - Ոչ, չեմ պատրաստվում: Այդ կարգախոսը չի վերաբերվում իշխանություններին, այն ուղղված է ժողովրդին: Ժողովուրդը պետք է դիտի եւ ճանաչի իրեն, հասկանա իր դերն այս երկրում: Դա է «Ա1+» -ի խնդիրը, եթե իշխանությունները ցանկանում են, կարող են միանալ ժողովրդին: Դա իրենց խնդիրն է:

    - Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասում «Ա1+»-ին առաջիկա մրցույթում:

    - Անկախ նրանից, թե ինչ գնահատական կդնի մեզ ՀՌԱՀ-ը, մենք համոզված ենք, որ մեր ծրագիրը հաղթելու է: Ինչպես ասում են`մեղքը ՀՌԱՀ-ի վիզը: Ես կարծում եմ, որ այս անգամ ՀՀ իշխանությունները հեռատես կգտնվեն, եւ կկանխեն «Ա1+» -ի նոր հայցի լսումը Եվրադատարանում: Առաջիկա մրցույթը շանս է ոչ թե «Ա1+»-ի համար, այլեւ ՀՌԱՀ-ի` վերջապես օրինական դաշտ վերադառնալու համար:

    - ԵԽ Գլխավոր քարտուղարը Երեւանում հայտարարեց, որ իրենք քաջատեղյակ են «Ա1+»-ի խնդրին, այդ հարցը բարձրացնում է ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում, սակայն խնդիրը պետք է լուծվի մեր ազգային ինստիտուտների կողմից: Չե՞ք կարծում, որ «Ա1+»-ի հարցը դարձել է գործիք միջազգային կառույցների ձեռքում` հարկ եղած դեպքում ՀՀ իշխանություններին ճնշելու համար:

    - Դա ոչ թե «Ա1+»-ի շնորհիվ է, այլ` մեր իշխանությունների հիմարության: Այս մրցույթում նրանք շանս ունեն ավելի խոհեմ գտնվելու եւ մաքրվելու: Թող օգտվեն:

    - Ինչպե՞ս եք վերաբերում այն ձեւակերպմանը, թե «Ա1+»-ը ընդդիմադիր հեռուստաընկերություն է:

    - Դա անգրագետ ձեւակերպում է: Ընդհանրապես ընդդիմադիր կամ իշխանամետ հեռուստաընկերություն կամ ԶԼՄ չի լինում:

    - Դուք այդպես եք ասում, սակայն առաջին անգամ ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին մրցակցին հաղթող ճանաչեց, քանի որ նա իր մրցութային ծրագրում խոստացել էր «բարի» լուրեր հաղորդել:

    - Բարի լուրեր «Ա1+»-ն այսօր էլ չի հաղորդում եւ ապագայում էլ չի հաղորդելու: Լուրը բարի կամ չար չի լինում, լուրը` լուր է: Եթե ՀՌԱՀ-ը բարի լուրերի պակաս ունի, թող մի հեռուստաընկերություն էլ բացի Գրիգոր Ամալյանն եւ իր համար մատուցի բարի լուրեր: Մեր ժողովուրդն այսօր օբյեկտիվ լրատվության պակաս ունի:

    - Դուք ասում եք, որ հեռուստաընկերություն ընդդիմադիր կամ իշխանամետ չի լինում: Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ընդդիմությունն անընդհատ բարձրացնում է «Ա1+»-ի հարցը:

    - «Ա1+»-ի հարցն այսօր բարձրացնում են նաեւ եւրոպական կառույցները, ԱՄՆ պետդեպարտամենտը, իրավապաշտպան կազմակերպությունները: Եթե երկրում իշխանությունները թույլ են տալիս անօրինականություններ, ընդդիմությունը պարտավոր է բարձրաձայնել այդ մասին: Իսկ որեւէ մեկը կասկած չունի, որ «Ա1+»-ը եթերազրկվել է իշխանությունների անօրինականությունների արդյունքում: Ի տարբերություն իշխանությունների` ընդդիմությունը հասկացել է, թե ինչ է նշանակում ազատ խոսք:

    - Նախքան 2002թ. «Ա1+ը»-ի եթերազրկումը` «Ա1»-ը մեկ անգամ եթերազրկվել է այսօրվա ընդդիմության իշխանության տարիներին: Սա չի նշանակում, որ անկախ նրանից, ովքեր են իշխանության «Ա1+» ը իշխանությունների համար անընդունելի է:

    - Պետության կայացման ճանապարհին շատ սխալներ են լինում: Եթերազրկումը այս սխալներից մեկն էր: Փառք Աստծո, որ այն մարդիկ, ովքեր մինչեւ 2002թ. թույլ են տվել «Ա1+»-ի եթերազրկումը հասկացել են, որ դա սխալ էր: Այսօր այդ մարդիկ իշխանության չեն: Ես երբեք չեմ ցանկանա, որ այս վարչախումբը իր գործած սխալը հասկանա` իշխանությունը կորցնելուց հետո: Ես հույսով եմ, որ «Ա1+»-ի եթեր կվերադառնա շատ ավելի շուտ:

    - Մրցույթից առաջ ի պաշտպանություն «Ա1+»-ի` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը: Ո՞րն է դրա նպատակը:

    - Ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ լուրը: Ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե որքան գումար կհավաքվի, շատ հստակ նշված է. որ փոխանցվող գումարները լինելու են սիմվոլիկ: Այստեղ կարեւորն այն գաղափարն է, որ ժողովուրդը, այդ թվում` ՀՀ-ից սահմաններից դուրս ապրող մարդիկ կարող են ձեւավորել իրենց համար նախընտրելի հեռուստատեսությունը: Ես սպասում եմ շատ ձայների, որոնք մեծ նշանակություն կունենան հոկտեմբերի 28-ին, երբ ՀՌԱՀ-ը կբացի մրցույթների փաթեթները: Այդ ձայները կվկայեն, որ մեր ժողովուրդը «Ա1+»-ին ցանկանում է տեսնել եթերում:

    - Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակցի «Արմնյուզի» շանսերը առաջիկա մրցույթում:

    - Նախ ես մրցույթին մասնակցող բոլոր հեռուստաընկերություններին մաղթում եմ հաջողություն` ազնիվ եւ արդար մրցույթում: Եթե «Արմնյուզի» ներկայացրած ծրագիրն իսկապես հաղթի, ես առաջինը կշնորհավորեմ նրան: Սակայն նախկին մրցույթում նրա ներկայացրած ծրագիրն ու լրատվական դաշտում նրա այսօրվա գործունեությունն այլ բան են հուշում:

    Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը
    Ա1+

  13. #69
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՌԱՀ-ն այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը. ՀԱԿ
    Հայ ազգային կոնգրեսն այսօր հանդես է եկել հայտարարությամբ «Ա1+» հեռուստաընկերության խնդրի առնչությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել հօգուտ «Ա1+»-ի կազմակերպված քվեարկություն-հանգանակությանը։ ՀԱԿ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

    «2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի և տեղեկատվության տարածմանը։ Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի։ Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով`վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը։ Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումների՝ թե թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչև 60-70, ընդհակառակը՝ դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի։ Այժմ էլ, հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որ տվյալ հաճախականության վրա մրցակից ունի։ Այսինքն՝ մրցույթը կազմակերպված է նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, և արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները։

    Միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաև յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ակտիվորեն մանակցել այդ քվեարկությանը։ Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջև»։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.12.2010), Moonwalker (16.12.2010)

  15. #70
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՌԱՀ-ը խախտել է թափանցիկության սկզբունքը
    «Ա1+»-ին աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

    Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ի պատասխան «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը` 2010թ. դեկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ եւ «Արմնյուզ» ՓԲԸ մրցույթային առաջարկների փաթեթները պատճենահանման համար կարող են տրամադրվել 2011թ. հունվարի 20-ից հետո:

    «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է, որ ՀՌԱՀ-ը չի ապահովել հեռուստահաճախությունների մրցույթի թափանցիկության սկզբունքը` «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ին ողջամիտ ժամկետներում չտրամադրելով պահանջվող տեղեկատվությունը:

    Այսպիսով, ՀՌԱՀ-ը խախտել է «Մելտեքս»ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվության ազատության իրավունքը, որով կասկածի տակ է դնում մրցույթի անցկացման անաչառությունը:

    15 դեկտեմբեր, 2010թ.
    www.a1plus.am

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.12.2010), Moonwalker (16.12.2010), Աթեիստ (16.12.2010)

  17. #71
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ա1+"-ը եթեր չստացավ

    Քիչ առաջ ՀՌԱՀ-ը հայտարարեց հեռարձակման մրցույթների արդյունքները: "Ա1+"-ը վերստին եթեր վերադառնալու հնարավորություն չստացավ: ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադեւոսյանից, "Ա1+"-ի փաթեթը գնահատել էին 0, իսկ նրա մրցակցի` "Արմնյուզի" փաթեթը` 6:Արա Թադեւոսյանը երկու փաթեթներն էլ գնահատել էր 2: Քվեարկության արդյունքներով` "Ա1+"-ը հավաքել էր ընդամենը 2, իսկ "Արմնյուզը"-ը` 44 միավոր:

    Եթերազրկվեց նաեւ "ԱԼՄ"-ն` պարտվելով "Երեւան"-ին: "ԱԼՄ"-ն հավաքել էր 32, իսկ "Երեւանը"`40: Տիգրան Կարապետյանը դուրս եկավ դահլիճից:

    Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։

    Մանրամասներն ավելի ուշ:
    http://www.a1plus.am/am/social/2010/12/16/a1plus

  18. #72
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՌԱՀ-ը խախտել է թափանցիկության սկզբունքը
    Սակայն ի՞նչ օգուտ: Ասենք թե խախտելա:


  19. #73
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիստից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Նախ նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակիցներից մեկի՝ «Մելտեքս» ՍՊ ընկերության հայտում և կից փաստաթղթերում առկա են ընկերության բիզնես ծրագրի ֆինանսական ապահովումը հիմնավորող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ Բրիտանական «HOBBINGTON MANEGMENT LIMITED» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը և Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը։ Համապատասխան երկրների իրավասու հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ նման գործող կազմակերպություններ գոյություն չունեն։
    http://www.tvradio.am/

    Կասկածներ ունեմ, որ իրոք կեղծել են, քանի որ նման տեղեկատվությունը դժվար չէ ճշտել ու իրականությանը չհամապատասխանող նման տվյալներ չէին հրապարակի:

    Եթե կեղծել են, ուրեմն առաջին հերթին իրենց ապաշնորհության պատճառով եթեր չեն ստացել:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.12.2010)

  21. #74
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. #75
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ա1+"-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները
    Հենց նոր ավարտվեց "Ա1 +" հեռուստաընկերությանն աջակցող "ժողովրդական հեռուստատեսություն" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը:
    Խորհուրդը ընդունել է հետեւյալ հայտարարությունը.

    "Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար և թափանցիկ մրցույթներ` արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով "Ա1 +" հեռուստաընկերությանը:

    Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը "Ա1+"-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված:

    Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը:

    "Ա1+"-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ Հոգաբարձուների խորհուրդը
    իր խորը հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից:

    Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի "Մելտեքս" ՍՊԸ ("Ա1+") գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:

    Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը` "Ժողովրդական հեռուստատեսություն" ստեղծելու ուղղությամբ",-ասված է հայտարարության մեջ:
    a1plus.am

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (20.12.2010), Ariadna (17.12.2010), Chuk (17.12.2010)

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. «Գալա» Շիրակի անկախ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 24.02.2011, 18:08
  3. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •