Բնականաբար ոչ ոք չի ուզում տառապել, ուստի մարդիկ սկզբնապես փնտրում են տառապանքի պատջառը, այնուհետև փնտրում են տառապանքներից ազատվելու ճանապարհները:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Լիովին համաձայն եմ: Մարդու /թեկուզ որպես կենսաբանական էակ/ բնույթից է գալիս որևէ բան փնտրելը սեփական պահանջմունքներից ելնելով ու ձգտումը բավարարել դրանք: Իսկ բավարարման համար օգտագործված նյությը վերջի վերջո սպառում է իրեն, ու պահանջմունքը նորից է առաջանում: Կամ էլ, եթե մեկը դեռ բավարարված է, մեկ ուրիշն է առաջ գալիս, ու էդպես անվերջ:
Բայց ամենակարևորը այն է, որ մարդ ունի պահանջմունք հասկանալու բոլոր պահանջմունքների, արարքների ու ընդհանրապես ամեն ինչի իմաստը, որն էլ միշտ փնտրում է:
Մարդը փնտրում է այն ինչի կարիքը ունի: իսկ ես փնտրում եմ մարդկային ազնվություն և ազատություն:![]()
Մարդ կարա փնտրի այն ինչ ուզումա, բայց գտնելով հասկանա որ բնավ ետ չեր ցանկանում:
Իմ կարծիքով, քանի որ ամեն մի փնտրածը գտնելու պահին մարդը երջանիկ ա զգում իրեն, անկախ նրանից, թե քանի րոպե կամ վայրկյան ա տևում էդ երջանկությունը, հետևաբար՝ մարդը միշտ երջանկություն ա փնտրում: Յա տակ դումայու![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Համաձայն եմ, որ մարդիկ լույս աշխարհ են գալիս որևէ նպատակով: Բայց մինչ այդ, մենք պետք է գտնենք մեզ: Մենք այնքան ենք հեռացել մեզանից, որ գնալով ավելի դժվար է դառնում «դարձը մեր տուն»: Մարդիկ սուտ նպատակներ են իրենց առջև դնում, և հասնելով հիասթափված ու անբավարարված են զգում իրենց: Իսկ ինչի՞. Որովհետև իրենց կյանքի նպատակն են համարում փող վաստակելը, փառք ձեռք բերելը, հանրահայտ դառնալը, որովհետև կարծում են, որ դրանք իրենց կերջանկացնեն: Իմ կարծիքով «երջանկության փնտրտուքը» յուրօրինակ թակարդ է դարձել մարդկանց համար: Մարդիկ ընկած երջանկություն են ման գալիս, բայց կարծում եմ կամ երջանիկ ես, կամ ոչ: Երբ դու չես գնահատում քեզ տրված կյանքը, որը ինքնին հրաշք է, չես տեսնում քեզ շրջապատող մարդկանց, երբեք երջանիկ չես լինի:Երևի մի փոքր հեռացա թեմայից, բայց ասեմ, որ գտիր քեզ և տուր մարդկանց այնքան բան, ինչքան կարող ես:Սա է մեր գերագույն խնդիրը:
ցանկացած մարդ իր ամողջ կյանքում ձգտում է մի նպատակի, իսկ հետո ձգտում է դրա հակառակին, ու այդպես անըդպեջ տատանվում է. /Հոգու Առաջնային Բևեռներ/
օրինակ` սեր-ազատություն
ներքին աշխարհ-արտաքին աշխարհ
նյութական-հոգևոր
հանգստություն-անհանգստություն /որ ստիպի իրեն ինչ որ բան անել/
աստվածային-նյութական
ամեն մարդու ունի իր անձնական Առաջնային Բևեռները,
....իսկ ձեր կարծիքով, որն է ձեր ԱԲ-ն?
Վերջին խմբագրող՝ Գևոր: 20.07.2009, 04:18:
Իսկ եթե ես ավելացնեմ ընդամենը մի միտք, մի բառ՝ մարդը ներդաշնակություն է փնտրում Ձեր նշած
սիրո ու ազատության միջև
ներքին և արտաքին աշխարհների միջև
նյութականի և հոգևորի միջև
հանգստության-անհանգստության միջև
աստվածայինի ու նյութականի միջև
եթե ուշադիր հետևելու լինենք, փոքր հասակից մարդն անցնում է ճանաչողական, վերլուծական, իմաստավորման էտապներ: Ու ամեն էտապներում մարդու որոնածը Ձեր նշածներից որևէ մեկի իրագործումն է: իսկ երկու բառով ես կասեի, մարդը մշտապես փնտրում է հանգստություն, ներդաշնակություն ինքն իր հոգու հետ…Մեկն այն համարում է գտած, եթե ձմեռային լավ վերարկու է գնում, մյուսը՝ ստամոքսին հաճելի կերակուր, երրորդը՝ երբ գտնում է իր նման մտածող մեկին…Այդ ներդաշնակությունը ամեն մեկը յուրովի է զգում ու հաստատում:
Բայց թվում ա, մարդն ամբողջ կյանքում բավարարություն ա փնտրում, երբ դրա պակասը լրացնում ա, մի պահ հաճույք ա ապրում, բայց հետո նորից հասկանում ա, որ դատարկ ա, ու էդ դատարկությունը փորձում ա մի ուրիշ բանով լրացնի...
Վերջին խմբագրող՝ Ariadna: 23.07.2009, 12:20:
Դեկադա (02.08.2009)
Անկախ ամենի ինչից նաև գտածից ու նաև տվածից մարդը միշտ փնտրումա, գտավ նորն ա ման գալիս: Ու ամենից շատ փնտրումա բավարարվածություն` եթե նա չբավարարվեց գտածով, տրվածով` ոչ մի խոսք չի կարա գնա ներդաշնակության կամ էլ հանգստության մասին:
Ինձ թվում է, մարդիկ սովորաբար իրենք էլ չգիտեն, թե ինչ են փնտրում: Համենայն դեպս՝ մարդկանց մեծ մասը: Ըստ իս՝ երբ մարդը կարողանա հստակ իմանալ և պատկերացնել, թե ինչ է իր փնտրածը, նա լրջագույն մի քայլ կանի այն գտնելու ուղղությամբ: Սակայն մարդիկ այս պարզ բանը չեն անում, դրա փոխարեն նյարդանում են, զայրանում, սկսում են իրենց ոտել:
Մեծ հաշվով մարդը փնտրում է հոգեկան բավարարվածություն, սա կարծես արդեն ասել եմ: Բայց նույն այդ «բավարարվածություն» կոչվածը ինքնին անառարկա մի բան է, այսինքն այն, առանձին վերցրած, առանց իր բաղկացուցիչ տարրերի, դատարկություն է:
Այսպիսով, ըստ իս, մարդիկ փնտրում են այն երևույթները, առարկաները և զգացմունքները, որոնք իրենց ամբողջության մեջ կստեղծեն «բավարարվածության» վիճակ...
![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 03.08.2009, 09:38: Պատճառ: Անլուրջ գրառում։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ