«Հազար դիակների տունը» ֆիլմից հետո ես երկար մտորումների մեջ էի. զգացի, որ իմ ուղեղում էլ մի խուլ ձեղնահարկ կա, որտեղ թաքնված է այդ ֆիլմի զգացողությունը:
Այն է՝ սպանելու հաճույքը: Անկանոն, արյունալի մորթոցին: Նույնիսկ զգում եմ, որ ամենաշատ հաճույք կստանաի բութ գործիքով, օրինակ՝ կուվալդով մարդու գանգը պատին ճզմելուց:
Իհարկե, այս ամենը հուսալիորեն փակված է, բանալին՝ գցված ծովըու արտահայտվում է միայն ֆանտազիաների տեսքով, բայց ցանկացաղ դեպքում: Հասարակությունը ճնշել է մեր գիշատիչ բնազդները, բուսակերները նույնիսկ ուզում են մեզ համոզել, որ մենք բնավ գիշատիչ չենք:
Այդ ամենը կուտակվում է, դաժան ու արյունարբու բնազդներ առաջացնելով: Պատկերացրեք, մի օր պայթելու է՝ հասարակության մասշտաբով: Այդ ժամանակ «Քսանութ օր անց» ֆիլմի գաղափարը կիրականանա՝ ագրեսսիայով հիվանդ մարդկանց ամբոխները կմորթեն իրար, արյունը փողոցներով կհոսի:
Սարսափելի է, չէ՞: Ավելի սարսափելի է այն, որ իմ մի մասն այդ ժամանակ երջանիկ կլինի![]()
Էջանիշներ