User Tag List

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112
Ցույց են տրվում 166 համարից մինչև 175 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Եղիշե Չարենց

  1. #166
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ես, կարողա էլի իմ նման մարդ կա, որ էս չի կարդացել
    Կյանքը
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2017), lusattik (23.05.2013), Smokie (01.05.2017), Վոլտերա (22.05.2013)

  3. #167
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2009
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ ես, կարողա էլի իմ նման մարդ կա, որ էս չի կարդացել
    Կյանքը
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
    բայց անսպասելիորեն թույլ էր...

  4. #168
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
    Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
    Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
    Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
    Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
    Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
    Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
    Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
    որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
    Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
    Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
    Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
    Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
    Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
    Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
    Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
    Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
    Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
    Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ… Ամենա շատը սա եմ սիրում ու մեկ էլ այն մեկը որը չիմանալն ու չսիրելն անհնար է .

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (12.07.2013)

  6. #169
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ: Օգնեք, խնդրեմ, գտնելու Չարենցի "Նավզիկեն"` ռուսերեն թարգմանությամբ: Շատ շնորհակալ կլինեմ եթե գտնվի...

  7. #170
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ )) Միխայիլ Սինելնիկովի թարգմանությամբ այ այս կայքում կա՝ http://magazines.russ.ru/druzhba/2007/10/ch16.html

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2017), IVI Art (20.04.2017), Smokie (01.05.2017)

  9. #171
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեղին մուկիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ )) Միխայիլ Սինելնիկովի թարգմանությամբ այ այս կայքում կա՝ http://magazines.russ.ru/druzhba/2007/10/ch16.html
    офигеть ոչ մի տեղ չէի գտել... Շաաաաատ շնորհակալ եմ:

    "Эта жажда… ей нет утоленья, пока я
    Существую, дышу… Это все для того,
    Чтоб тебя на земле отыскать, Навзикая …"

    Հզոր է, շատ հզոր!!!

  10. #172
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «HOMO SAPIENS»

    I

    Տասերեք թվի ամառը, հունիսին,
    Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
    Անցնում էր, հոգսը երեսին,
    Տասնըվեց տարեկան մի տղա։—
    Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։
    Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
    Հագին սև շապիկ սատինե՝
    Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
    Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
    Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
    Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
    Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
    Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
    Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
    Նա չէր սիրում հորը։
    Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
    Հայրը։— Հիշեց զայրացած։ — Նա երեկ,
    Երբ ինքը կես-գիշերին վերադարձավ տուն —
    Գազազեց ու համոզեց երկար։— Հետո պայման դրեց՝
    Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել քննության։
    Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
    Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին,—



    Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին՝
    Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած...
    Խորը հոգոց հանեց, հառաչեց —
    Ու քայլերը ձգեց։— Երկար
    Ձգվում էր իր դեմ փողոցը։ Գնում էր։
    Ամառվա շաֆրանով ներկած՝
    Հորանջում էր փողոցը քնում իր։
    Փողոցը... Երկու շարք միհարկանի տներ՝
    Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին։
    Իսկ մեջտեղում՝ շոսսե։— Փոշոտ, նեղ,
    Ինչպես գյուղական սայլուղի։ —
    Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
    Դանդաղ անցնում էին ու մտնում տուն։
    Ու կրկին ամայանում էր մայթը։
    Շոգ։ Փոշի։ Խաղաղություն։—
    Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
    Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
    Կանչում էր դիմացի հարևանին —
    Ու կրկին փողոցը ննջում էր։ Լուռ։
    Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
    Իր շուրջը։— Ոտքերը մեքենայաբար
    Տանում էին նրան։— Ճանապարհը
    Չուներ նրա համար հրապուրիչ բան,
    Նա գնում էր այգի։— Կռնատակին
    Նա տանում էր մի գիրք։ — Չսարսափե՛ս,
    Ընթերցո՛ղ։ — Գրքի շապիկին
    Գրված էր՝ «Homo Sapiens»։ —

    II

    Նա կարդում էր երկար, նստած ալեյում1,
    Այն հին կաղնու ներքևը, որի բնին
    Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
    Դանակով փորագրել էր «Արփենիկ»։
    Նա կարդում էր անհագ, լափելով


    Էջերը, գլուխները։ — Գրքի թերթերից
    Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
    Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
    Գլուխը վառվում էր։ Սիրտը
    Թրթռում էր։— Ուզում էր թռչի դո՛ւրս, դո՛ւրս։—
    Տագնապով դարձնում էր թերթերը
    Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ։—
    Չքացել էր աշխարքը։ — Այգին
    Դարձել էր անիրական։ Այգին չկար։
    Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին։
    Կար մի կարոտ միայն։
    Եվ անարատ մի սիրտ կար։ Եվ մի ուղեղ՝
    Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր։

    Գավառցի պատանի կար մի խեղճ
    Նաիրյան այդ խեղճ քաղաքում։
    Նա կարդում էր։ Սուզվում էր անդարձ
    Ցնորքների հորձանքը։ — Գրքի էջերից
    Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
    Որի հոգին, մտքերը, տենչերը
    Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
    Որը բարձր է իր բութ շրջապատից,
    Ինչպես ճահճից — էլբրուսը,— և վարդագույն
    Մի մշուշի նման նրա հոգում
    Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
    Նա կարդում էր անհագ— և գնում էր, հանդուգն,
    Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով։ —
    Եվ թվում էր նրան, թե իր գլխին
    Շառաչում են շանթեր,— և իր սրտում
    Հրդեհներ է վառում անիրական մի կին,
    Մի հանճարեղ աղջիկ... անհագ թերթում
    Ու կարդում էր անվերջ, մինչև հոգնեց։
    Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
    Ընդամենը ուներ... երկու կոպեկ։

    III

    Երեկո էր արդեն, երբ նա հոգնած,
    Գիրքը դրեց մի կողմ։ — Շուրջը նայեց —



    Ամայի էր ալեյը։— Հանճարներին վայել
    Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
    Եվ քայլերը ուղղեց ալեյից դուրս:
    Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ
    Որ վաճառում էր հաց։ — Կես ֆունտ գնեց
    Եվ գրպանում պահած՝ վերադարձավ կրկին
    Նա ամայի ալեյը։— Շուրջը նայեց —
    Չէր երևում ոչ ոք։ — Նա սպասեց մի քիչ,—
    Եվ սկսեց ուտել գաղտագողի։— Մտքում
    Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ գերմարդը —
    Շուտով — կիջնի գիշեր, այգի կգա Նվարդը...
    Նա շտապով կերավ, վերջացրեց։— Հանկարծ
    Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց —
    Եվ որոշեց, որ ինքը դառնալու է կյանքում...
    Մի հանճարեղ պոետ։ —
    Նա որոշեց հանկարծ, միանգամից,
    Եվ սկսեց շրջել ալեյներում խաղաղ,
    Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
    Ուսանողներ՝ հարբած՝ բիլիարդ էին խաղում։
    Ձանձրանալով՝ դանդաղ նա այդտեղից
    Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո —
    Արդեն այգին լցվել էր։ — Դեմը նայեց —
    Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,
    Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
    Իր հանճարեղ Նվարդը... Նա մոտեցավ,
    Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
    Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
    Բայց աղջիկը նրան չշոյեց,
    Չվերցրեց անգամ նրա վարդը...
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Այդ պատանին հետո դարձավ պոետ,
    Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...


    //Հզոր ա էս գործը։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2017), Դեղին մուկիկ (20.04.2017)

  12. #173
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում IVI Art-ի խոսքերից Նայել գրառումը
    офигеть ոչ մի տեղ չէի գտել... Շաաաաատ շնորհակալ եմ:

    "Эта жажда… ей нет утоленья, пока я
    Существую, дышу… Это все для того,
    Чтоб тебя на земле отыскать, Навзикая …"

    Հզոր է, շատ հզոր!!!
    Խնդրեմ
    Իրոք, բավականին լավ ստացված թարգմանություն է:

  13. #174
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊՈԵՏ

    Ինձ համար չարը դառնում է բարի,
    Անգույն առօրյան — մոգական երազ.
    Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
    Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

    Եվ շրջիկների երգերը անհոգ,
    Վազքը կառքերի, փողոցի ուղին —
    Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
    Որ երազել է պոետի հոգին։

    Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
    Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
    Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
    Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

    Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
    Երբ փողոցներում թափառում է նա —
    Նրա թևավոր, աստղային հոգին
    Ճախրում է հեռու աստղերի վրա։

    Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
    Համբուրում նեխած շրթերը կնոջ,
    Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
    Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

    Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
    Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
    Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
    — Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2017), Marcus (04.05.2017), Smokie (01.05.2017), Ձայնալար (21.04.2017)

  15. #175
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում Չարենց, շատ-շատ... Ամեն անգամ նորովի եմ հասկանում նրա ամեն մի տողը:
    Հզոր... հզոր.. հզոր բանաստեղծ...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2017), Marcus (04.05.2017)

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2012, 17:03
  3. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •