User Tag List

Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Եղիշե Չարենց

  1. #121
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով թե' բարն է ճիշտ, թե' բառը: Միայն ինքը՝Չարենցը կիմանա, թե ո՞ր տառն է գրել:
    Չարենցի գործերում ,ըստ իս, ուշադրության արժանի ուրիշ հակասություններ կան: Դրանց մասին կարելի է խոսել: Օրինակ՝ «Նավզիկեում» գրում է.

    Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
    Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
    Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
    Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

    Ինչու՞ չսիրած, երբ ամբողջ երկը սիրո անմրցելի խոստովանություն է, ինքն էլ նախաբանում գրել է .«ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
    ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
    ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ»:

    Կամ էլ մի ուրիշ օրինակ.
    Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
    Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

    Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
    Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

    Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
    Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

    Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
    Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

    Այդ ինչպե՞ս է, որ սիրուց հարբած մարդը գնում է գլուխը դնի «ուրիշ գոզալների գիրկը»: Կուզենայի, որ հոգեբանական այս առեղծվածը քննեինք: Սա միայն հանճարներին է հատու՞կ, թե՞ հասարակ մահկանացուներն էլ այդ ապրումներն ունենում են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (01.04.2011)

  3. #122
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, բա եթե «բառ»-ով տարբերակը սխալ է, ինչու՞ հայ լեզվաբանները չեն բողոքում 1000 դրամանոցի վրա բանաստեղծությունից մեջբերված տողերի դեմ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Ի դեպ, 1000 դրամանոցի նախորդ տարբերակը եղել է «բար» տարբերակով:
    Իսկ չեն բողոքում, ոչտեւ, արդեն այս թեմայում էլ նշվել է` ոչ մի տարբերակն էլ չի հիմնավորված:

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան, իսկ «լացակումած լար» արտահայտության կողքին «արևահամ բառ» արտահայտություն պատկերացնո՞ւմ ես :
    Ես ներողություն եմ խնդրում, համեմատությունս սխալ էր պրունակում. «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունները համեմատել էի «արեւահամ բառ»-ի հետ, այնինչ պետք է համեմատեի «Հայաստանի բառ»-ի հետ (արեւահամը ածական է): Ամեն դեպքում` սազի լարն ու մնացածը խելքին մոտ են, իսկ Հայաստանի բառը ես չեմ հասկանում, կարծում եմ` Չարենցն էլ չէր հասկանա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (08.07.2010)

  5. #123
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ներողություն եմ խնդրում, համեմատությունս սխալ էր պրունակում. «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունները համեմատել էի «արեւահամ բառ»-ի հետ, այնինչ պետք է համեմատեի «Հայաստանի բառ»-ի հետ (արեւահամը ածական է): Ամեն դեպքում` սազի լարն ու մնացածը խելքին մոտ են, իսկ Հայաստանի բառը ես չեմ հասկանում, կարծում եմ` Չարենցն էլ չէր հասկանա:
    Բնականաբար ես չեմ կարող պնդել, որ Չարենցը «բառ» է գրել, բայց ես հասկանում եմ «Հայաստանի բառ» արտահայտությունը, յուրովի ու շատ գեղեցիկ, ու խիստ հավանական եմ համարում, որ Չարենցը հենց իմ հասկացածն էլ նկատի ունենար:

    Փորձեմ բացատրել:
    «Հայաստանի բառը» չհասկացողները երևի չեն հասկանում, թե ինչու՞ պետք է խոսվի «Հայաստանի բառի», այլ ոչ թե «Հայերեն բառի» մասին: Որովհետև նրանք կարծում են, որ ի վերջո բառը հայերեն է, անկախ նրանից, թե որտեղ է արտասանվում: Չէ: Էդպես չի: Օրինակ ես սիրում եմ հենց Հայաստանի բառը, խոսքը, ոչ թե հայերենը: Որովհետև «Պարսկաստանի հայերեն բառը» այն բառը չի, որ ես սիրում եմ, այնտեղ շատ է երկարում, որովհետև «Ռուսաստանի հայերեն բառը» այն բառը չի, որ ես եմ սիրում, շատ է կոպտանում, որովհետև «Ֆրանսիայի հայերեն բառը» այն բառը չի, որ ես եմ սիրում, շատ է ղ-ասացվում...

    Իսկ կոնկրետ ես սիրում եմ հենց Հայաստանի բառը, էն խրոխտ ու ուժեղ բառը, խոսքը, որը այդպիսի հնչեղություն կարող է ստանալ հենց միայն մեր հողի վրա, հենց մենակ մեր արևով սնվելուց, մեր արևի տակ կոփվելուց, մեր արևի համը ստանալու, մեր մոտ արևահամվելուց: Ու իհարկե կարող է լինել Հայաստանի բառ, Հայաստանի խոսք, ու իհարկե այդ Հայաստանի բառը կսազի Չարենցի բանաստեղծությանը, անկախ նրանից, թե Չարենցն իրականում բար է գրել, թե բառ: Ես իհարկե կուզեի, որ մի օր իմանանք թե Չարենցը հատկապես որ տարբերակով է գրել, բայց առավել շատ կուզեի, որ պարզվեր, որ հենց իմ հասկացած տարբերակով ա գրել, որ ինքը էն եզակի գրողն ա, որը բառի հնչեղությունը, ուժգնությունը, արտահայտչաձևը, համն ու հոտը հենց մեր երկրի հետ ա կապել, էդպիսի սիրուն համեմատություն ա ստեղծել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 08.07.2010, 10:27:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), Ariadna (09.07.2010), Nanik (09.07.2010), Yevuk (09.07.2010), Դեղին մուկիկ (20.04.2017), Լեո (08.07.2010), Մանուլ (08.07.2010), Նաիրուհի (09.07.2010)

  7. #124
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞րբ է ծագել այս վեճը՝ դժվար է ասել; Գուցե դեռ բանաստեղծի կենդանության ժամանակ; Բայց տարիներ շարունակ վեճը կրել է բանավոր խոսք ու զրույցի բնույթ և որևէ «սպառնալիք» չի ներկայացրել բանաստեղծության տեքստի համար: Վերջինս թվում էր անսասան, քանի որ հեղինակի կենդանութան ժամանակ եղած երկու տպագրությունները, որոնց նա կարող էր հետևել, ունեն բառ ձևը, որը ոչ ոք իրավասու չէ փոխելու: 20-ական թթ. արտասահմանում կատարված արտատպությունները ևս, ինչքան մեզ հայտնի է, բառ ձևով են:
    Սակայն հետագայում իրավիճակը էապես փոխվեց, երբ 1962թ. Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատորում, առանց որևէ հիմնավորման կամ նույնիսկ ծանոթագրության, բանաստեղծությունը տպագրվեց արևահամ բար ձևով: Դրանով սկիզբ դրվեց տեքստաբանական մի ցավալի սխալի, որը, չունենալով գիտական և իրավական որևէ հիմք, ունի այն «առավելությունը», որ համապատասխանում է պոեզիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներին:
    ...Առաջարկվող ուղղումն անընդունելի է ոչ միայն իր բացարձակորեն կամայական բնույթի պատճառով, այլև այն, որ էապես իջեցնում է բանաստեղծության բովանդակությունը: Այդ առաջարկի կողմնակիցները երևի չեն նկատում, թե ինչքան է հասարակացվում, նույնիսկ գռեհկացվում բանաստեղծության սկիզբը, երբ «արևահամ բառի» հմայքն ու խորությունը փոխարինվում են «արևահամ բար», այսինքն՝ միրգ, պտուղ սիրելու պրոզայիկ իրողության արձանագրմամբ:
    Բացի այդ, բանաստեղծական խոսքի մեջ տառացի ճշգրտություն որոնողներին պետք է հիշեցնենք, որ «արևահամ» մակդիրն ինքնին արդեն որոծակի փոխաբերություն է և երբեք ուղղակի առումով հասկացվել չի կարող, եթե նույնիսկ կիրառվի մրգի նկատմամբ: Արևն ի՞նչ համ կարող է ունենալ, կամ ո՞վ է որոշել այդ համը...
    ...Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև մի կարևոր փաստ: Վ Սուտիրինի «Очерки литературы Закавказа», Թիֆլիս, 1928թ. գրքում բերված է Չարենցի բանաստեղծության առաջին և վերջին տների ռուսերեն տողացի թարգմանությունը, որը, մեր խորին համոզմամբ, կատարել է ինքը՝ բանաստեղծը: ...Իր գրքի առաջաբանում Սուտիրինը հայտնում է, որ Անդրկովկասի ազգային գրականությունների հետ ծանոթանալու համար իրեն «ամենաէական օգնություն են ցույց տվել» մի շարք տեղացի գրողներ: Հայերից հիշատակվում է նաև Չարենցը: Էլ ինչո՞վ պիտի օգներ Չարենցը ռուս քննադատին, եթե ոչ վեճերի առիթ դարձած իր բանաստեղծությունների տողացի թարգմանությամբ:
    Ահա առաջին տողը.
    Люблю я «солнцевкусное» слово сладкой Армении моей...

    Հոդվածն ամբողջությամբ՝ Էդ. Ջրբաշյան, «Չորս գագաթ», Ե. 1982, էջ 433-446
    Շարունակությունը կտեղադրեմ ավելի ուշ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 09.07.2010, 13:12:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.07.2010), CactuSoul (09.07.2010), Chuk (09.07.2010), Mephistopheles (04.12.2013), Nanik (09.07.2010), Yevuk (09.07.2010), Արևհատիկ (10.07.2010), Հայուհի (09.07.2010), Ձայնալար (09.07.2010), Մանուլ (09.07.2010), Նարե (10.07.2010), Շինարար (09.07.2010), Ռուֆուս (30.11.2013)

  9. #125
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ինչպե՞ս է, որ սիրուց հարբած մարդը գնում է գլուխը դնի «ուրիշ գոզալների գիրկը»: Կուզենայի, որ հոգեբանական այս առեղծվածը քննեինք: Սա միայն հանճարներին է հատու՞կ, թե՞ հասարակ մահկանացուներն էլ այդ ապրումներն ունենում են:
    Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.07.2010)

  11. #126
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը
    Ես էլ չնայած կին եմ, բայց լրիվ պատկերացնում եմ Տենց ժամանակ մենակ ուրիշ «գոզալը» կփրկի։ Էս օֆֆթոփ է՞ր
    When life gives you lemons, make lemonade

  12. #127
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    որ համապատասխանում է պոեզիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներին:
    ...Առաջարկվող ուղղումն անընդունելի է ոչ միայն իր բացարձակորեն կամայական բնույթի պատճառով, այլև այն, որ էապես իջեցնում է բանաստեղծության բովանդակությունը: Այդ առաջարկի կողմնակիցները երևի չեն նկատում, թե ինչքան է հասարակացվում, նույնիսկ գռեհկացվում բանաստեղծության սկիզբը, երբ «արևահամ բառի» հմայքն ու խորությունը փոխարինվում են «արևահամ բար», այսինքն՝ միրգ, պտուղ սիրելու պրոզայիկ իրողության արձանագրմամբ:
    Վախ, Ջրբաշյան ջան, ի՜նչ սրտիցս էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.07.2010), Նաիրուհի (09.07.2010)

  14. #128
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակություն

    Այսքան անառարկելի փաստարկներից հետո էլ բար-ի կողմնակիցները «զենքերը վայր չդրեցին»: Նրանց նոր առարկությունները շարադրված են Ռ. Իշխանյանի «Չարենցի լեզվի զարգացման շրջանները» հոդվածում:
    Իշխանյանը համոզված է, որ Չարենցը նախապես գրած է եղել «արևահամ բար»: Եվ ահա ինչպես է նա հիմնավորում իր այդ պնդումը. «...Հազիվ թե Չարենցը սկզբնապես Հայաստանի արևահամ բառ գրած լինի՝ հայոց լեզու իմաստով, քանի որ այդ կապակցության մեջ բառ-ը ուժեղ չի խորհրդանշում լեզու իմաստը, և Հայաստանի լեզու ընդունված անվանում առհասարակ չկա, ինչպես որ սովորական չէ Ռուսաստանի լեզու, Վրաստանի լեզու և այլն: Սա, կարծում ենք, գլխավոր փաստարկն է հօգուտ բար-ի»:
    Չենք ուզում մտնել այս տարօրինակ տերմինաբանական վեճի մեջ, բայց ակամայից հարց է ծագում. հոդվածագիրն արդյոք չի՞ շփոթում քնարական բանաստեղծությունը գիտական հոդվածի կամ լեզվաբանության դասագրքի հետ:
    Այնուհետև Իշխանյանը մի ամբողջ նորահայտ լեգենդ է շարադրում այն մասին, թե ինչպես ի վերջո բար-ը վերածվեց բառ-ի: Նա գրում է. «ըստ երևույթին պետք է հավատալ Գ. Աբովի այն վկայությանը, ըստ որի 1922-ի ժողովածուի մեջ ձեռագրում եղած բար-ը վրիպակով բառ է տպագրվել, իսկ Չարենցը որդեգրել է այդպես անակնկալ հայտնված բառը իր բանաստեղծության համար»:
    Բայց, նախ, այդ ի՞նչ վկայություն է, որո՞նք են նրա աղբյուրները՝ անհայտ է: Աբովի բավական ծավալուն հուշերը Չարենցի վերաբերյալ ընդգրկում են 1919-1925 թվականները, բայց այնտեղ այդ մասին որևէ խոսք չկա: Իսկ կողմնակի շուրթերից լսած լուրերը չի կարելի ոչ այդքան անվերապահորեն վերագրել Աբովին և ոչ էլ, մանավանդ, փաստարկ դարձնել գիտական լուրջ հարցի քննության ժամանակ: Եվ ապա, մեզ լավ հայտնի է, որ 1922 թ. սկզբին գտնվելով Մոսկվայում Չարենցն անձամբ հետևել է Երկերի երկհատորյակի տպագրությանը: Միքայել Մազմանյանը հիշում է. «Չարենցը տպարանից չէր հեռանում, սրբագրում էր, հետևում էր շարվածքին, տպագրությանը»:
    ...Ոչ մի հիմք չկա կարծելու, որ այնուամենայնիվ գրքում տեղ գտած տարրական բնույթի վրիպակների թվին է պատկանում նաև բառ-ը: Ընդհակառակը, հեղինակի անմիջական հսկողության պայմաններում բոլորովին հավանական չէ ենթադրել, թե վերլուծվող բանաստեղծության մեջ կարող էր սպրդել այդպիսի՝ իր բովանդակությամբ սկզբունքային և ձևով պարզունակ սխալ: Ահա թե ինչու պետք է առանց մնացորդի մերժել իբրև եղելություն ներկայացվող այս անհիմն վարկածը:
    Առավել ևս մերժելի են այն հետևությունները, որ Իշխանյանն անում է Չարենցի ստեղծագործական աշխատանքի ընթացքի մասին՝ հենվելով միևնույն վարկածի վրա:
    «Հավանական է նաև, որ Չարենցն անմիջապես համակերպված, ապա որդեգրած լինի այդ բառը: Իրոք, այդպիսի մի զորավոր հայրենասիրական բանաստեղծության մեջ եթե չի հիշատակվել հայության ամենաէական հատկանիշը և եթե վրիպակով հայտնված բառը, թեև լեզվաիմաստային ու հանգային որոշ խախտումների պատճառ է դառնում, բայց և յուրօվսանն վերացնում է ավելի լուրջ թերին,-այն պետք է որ ընդունվեր և որդեգրվեր Չարենցի նման բանաստեղծի կողմից: Այսպիսով, հայոց լեզվին տրվող Հայաստանի բառ անունն ամենահաաջողը չէ, բայց և ավելի լավ է, որ «Ես իմ անուշ»-ում հայոց լեզվի իմաստն այդ կերպ արտահայտվի, քան բոլորովին չլինի…»:
    Այսպես, ուրեմն, մեր օրերի բանասերը շատ լավ գիտակցում է, որ «այդպիսի մի զորավոր հայրենասիրական բանաստեղծության մեջ» պետք է անպայման հիշատակվեր նաև հայոց լեզուն: Բայց բանից պարզվում է, որ դա նախապես չի գիտակցել ինքը՝ այդ բանաստեղծության հանճարեղ հեղինակը, և միայն գրաշարի պատահական սխալն է, որ օգնել է նրան՝ հասկանալու այդ տարրական պահանջը: Ահա թե մեծ բանաստեղծին ի՜նչ տարօրինակ դեր է հատկացվում այս ամբողջովին հորինված պատմությամբ, որը բար-ի տարբերակն ինչ-որ կերպ պաշտպանելու և «փրկելու» կողմնակի փորձ է:
    ...Մենք հատուկ չենք քննի բար-ն արդարացնելու համար բերվող «հանգաբանական փաստարկը». իբր թե, Չարենցը չէր կարող գրել բառ, քանի որ այն լավ չի հանգավորվում լարի, պարի, քարի կամ սարի հետ: Տաղաչափական տարրական գիտելիքների շփոթի վրա հիմնված այդ պնդումն արդեն հերքված է Պարտիզունու «Մի կարևոր ճշտում» հոդվածում:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.07.2010), Chuk (10.07.2010), lusattik (23.05.2013), Mephistopheles (04.12.2013), Արևհատիկ (10.07.2010), Լեո (10.07.2010), Նարե (10.07.2010), Շինարար (10.07.2010), Ռուֆուս (30.11.2013)

  16. #129
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիր հոդված է: Լրիվ իմ սրտից է բխում: Երախտիքս եմ հայտնում հոդվածի հեղինակին՝ Էդ. Ջրբաշյանին:
    Նաիրուհի, շնորհակալություն հոդվածը տեղադրելու համար:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.07.2010)

  18. #130
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը

    Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
    Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:
    Երբ ինչ-որ մեկին էնքան ես սիրում, որ գրեթե սրբացնում ես, նրան որպես մարմնական էակ ընկալելը սրբապղծություն է դառնում, հետևաբար, միայն ուրիշների գիրկը կարող ես դնել գլուխդ:


    Մի ուրիշ հարց տամ էլի, լուսավորեք, խնդրեմ, ինձ անգրագետիս, "բաՐ" ի՞նչ է նշանակում:

  19. #131
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    79
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    "բաՐ" ի՞նչ է նշանակում:

    պտուղ

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Whyspher Whisper (10.07.2010)

  21. #132
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս երկու դրվագ Ջրբաշյանի հոդվածից

    Այս, թերևս բավականին ձգձգված, վեճն ավարտելուց առաջ չեմ կարող չմեջբերել արևահամ բառ-ին Հր. Քոչարի տված մեկնաբանությունը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչքան կարևոր տարր է այդ պատկերը բանաստեղծության ճիշտ ըմբռնման համար: Քոչարը գրում է. ««Արևահամ բառն եմ սիրում…»: Դա այն լեզուն է, որով մարդիկ սովորեցին խոսել Արարատյան շոգ դաշտում, որով երգեր երգեցին Գողթան գավառի գուսանները Արաքսի ափերին՝ արևախանձ ժայռերի մոտ»:

    Այս բոլորը, ահա՛, մենք չպետք է տեսնենք բանաստեղծության մեջ, եթե հետևենք չարաբաստիկ բար-ի վարկածին: Չափից ավելի մեծ գին չէ՞ դա բանասիրական մի հորինված վեճի դիմաց (ընդգծումն իմն է-Ն.):
    Եվ քանի որ այս հոդվածն սկզբից ևեթ քնարական-անձնական որոշ երանգ ստացավ, թող թույլ տրվի վկայակոչել մի փոքրիկ հուշ-դրվագ: 1967 թ. սեպտեմբերին էր, գրական աշխարհը պատրաստվում էր նշելու Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակը: Ի թիվս այլ գրքերի տպագրվում էր Չարենցի քնարական երգերի ժողովածուն, որը կազմել և խմբագրել էր Պարույր Սևակը: Պատահաբար իմացա, որ հրատարակչության մի ղեկավար աշխատող կարգադրել է Չարենցի բանաստեղծության մեջ բառ-ը դարձնել բար: Երբ նույն օրը գրականության ինստիտուտում հանդիպեցի Սևակին ու հայտնեցի նրան այդ մասին, նրա վերաբերմունքը եղավ անսպասելիորեն կտրուկ ու անզիջում: Իմ ներկայությամբ նա անմիջապես հեռախոսով կապվեց հրատարակչության հետ և հայտնեց, որ եթե բանաստեղծությունը տպագրվելու է այդ ուղղումով, ապա ինքը պահանջում է, որ գրքի վրայից հանվի իր՝ իբրև կազմողի և խմբագրողի, անունը: Գիրքը լույս տեսավ բառ ընթերցմամբ: Իսկ Պարույր Սևակը բանաստեղծություն հասկանում էր...

    Հ. Գ. Ինքս թեև Սևակին հանճարեղ բանաստեղծ չեմ համարում, բայց համարում եմ հարգանքի արժանի բանասեր. Ջրբաշյանի վերջին նախադասության հետ համաձայն եմ… (Ն.)
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.07.2010), Chuk (12.07.2010), Լեո (10.07.2010), Ռուֆուս (30.11.2013)

  23. #133
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն հաստատ "բաՌ"ը ավելի ճիշտ կլինի

  24. #134
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    79
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն հաստատ "բաՌ"ը ավելի ճիշտ կլինի
    հոդվածը կարդա Նաիրուհու մեջբերած, այնտեղ մանրակրկիտ ձևով ապացուցված է, որ Չարենցը օգտագործել է բառ բառը, իսկ բարը սերմանվել է մեր մեջ տպագրական սխալի արդյունքում:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.07.2010)

  26. #135
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը
    Զգացված եմ սիրալիր պատասխանի համար, բայց կցանկանայի քիչ ավելի հանգամանալից պարզաբանում լսել...

Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2012, 17:03
  3. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •