User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Եղիշե Չարենց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եղիշե Չարենց

    էրեխեք, Սահյանի մասին թեմաից ես սկսեցի սիրել նրան, թեև մինչև էտ էլ որոշ բաներ կաեդացել էի, ու դուրս եկել էր: Գուցե մեկն էլ էս թեմայով իր համար Չարենց բացահայտի: Ու թեև հասկանում եմ , որ "հայ գրականութըան գոհարներ" թեման բացվել ա, որ ամեն մի բանաստեղծի համար առանձին թեմա չբացվի, բայց Չարենցը ամեն մի բանաստեղծ չի: Չարենցը... այսինքն ես իմ վրա պատասխանատվություն չեմ վեցնի Չարենցին բնութագրելու, բայց էս թեման կբացեմ ու կխնդրեմ , որ ով ինչ ունի Չարենցից, դնի էստեղ: Էս դրածները ես ինտեռնետից եմ հանել, բայց իրա լավագույն գործերը ցհեմ ճարել, ով դնի, իրա արևը երկար-երկար ապրի:-)
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.06.2006, 10:41:

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    Քույր, գուցե՜ չընկանք...
    Գուցե մեկը,- ո՞վ-
    Երազել է մեզ
    Անլույս գիշերով...

    Թվում էր հոգուս,
    Թե երկուսս ենք մենք,
    Բայց, նայի՛ր, հիմա
    Դարձել ենք- երեք...

    Երկուսս էլ հիմա
    Կանչում ենք նրան-
    Փնտրելով կորած
    Ուղիները Տան:

    Կամուրջներ չկան:
    Իսկ գետը- վարար:
    -Փնտրելով նրան,
    Փնտրում ենք իրար...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (30.09.2010), Նաիրուհի (26.02.2015)

  4. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ՊԱՏԳԱՄ

    Նոր լույս ծագեց աշխարհին.
    Ո՞վ այդ արևը բերեց:--

    Ահա ոսկյա մի արև՝
    ճառագումով իր հրե՝
    Այգաբացի պուրպուրե

    Նժույգների վրա հեգ՝
    Նոր աշխարհին ու մարդուն
    Հղում է լույս զվարթուն,
    Նոր աշխարհին ու մարդուն
    Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
    Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
    Հրակարմիր, հրավարս,
    Ադամանդյա լույսը այս:-

    Կքած կյանքի բեռի տակ,
    Խոր գերության ընդերքում,

    Իմաստության մի գետակ
    Հիմարության համերգում--
    Քանի՜ տարի, քանի՜ դար
    Վկայեցիր անհերքում...

    Ափերին այն խավարտչին,
    ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
    Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
    Որ գերության անհաղորդ՝
    Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
    Մթության մեջ այն համառ
    Այս այգաբացն էր կրում,
    Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
    Հնուց պահած իր ջրում
    Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...

    Կքած կյանքի բեռի տակ՝
    Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

    Ահա վառվում է մեր նոր
    Հաղթանակի լույսը բորբ.
    Լվանում է նա հիմա
    Վառվող ոգին մեր անմահ,
    Չքնաղ արև'ն այդ արի,
    Վառված հրով աշխարհի...
    Չկա՜ ուրիշ արև է'լ.
    Նա' է միայն, որ դարեր
    Անմար՝ պիտի արևէ'...

    Լույսով վառված սակայն այդ՝
    Նժարներից հիմա մենք
    Հիմարությամբ չթափենք

    Իմաստությունն այն արար.--
    Մեր անցյալի խորամիտ
    Է'ջն այն արդար ու ռամիկ՝

    Մեծահանճար ու վարար...

    1933.V. 9

    Սա աքրոստիկոս է, որի տողերի երկրորդ տառերով կազմվում է հետևյալ նախադասությունը." Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է":

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  6. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան`
    Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար
    Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ
    Եվ - մաքուր ցորյանի նման - գրում ես հնչյուններ հայրենի...

    1936

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  8. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով
    Քացի չեմ տալիս իմ ընկերներին,
    Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով
    Եվ տարիներով "ընկածի" դերին
    Եղել ենթակա և ընտելացել...
    Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ
    Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել,
    Այլ,- վատ եղբայրներ,- էշի ոտներով...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  10. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ՔԱՄԻՆ

    Քամին,
    Աշնան քամին
    Թռցնում է դեղին նժույգները իրա:
    Ինչ-որ մի տեղ հիմա
    Հավաքել է մի
    Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
    Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

    Քամին, Աշնան քամին
    Հռնդում է հիմա.
    Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
    Սարսափահար դարձած նախիրների նման:

    Քամին, Աշնան քամին...
    Քաղաքը գորշ ու մութ:
    Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
    Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

    Փողոցները երկա՜ր,
    Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
    Փողոցները, որ կան,
    Փողոցների ներկան,
    Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
    Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

    Քամին,
    Աշնան քամին
    Մոլորվել է ասյտեղ.
    Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
    Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
    Քամին,
    Աշնան քամին...

    Հռնդում է,
    Փնչում,
    Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
    Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
    Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
    Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

    Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
    Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
    Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
    Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
    Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
    Անօգնական կքած բուլվարների վրա:

    Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
    Ցնծոտիներ հագած պառավների նման,-
    Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
    Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

    Ծառերը ծե՜ր, հիվանդ,
    Ծառերը ծուռ ու չոր,
    Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
    Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
    Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
    Երբե՛ք,
    Երբե՛ք,
    Երբե՛ք...

    Օ, գթացե՛ք հիմա.
    Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
    Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
    Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

    Օ, գթացե՛ք հիմա.
    Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
    Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
    Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
    Քամին,
    Աշնան քամին...

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Milli (08.08.2011), Արևածագ (30.09.2010), Նաիրուհի (14.06.2010), Նարե (07.12.2011)

  12. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    42
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

    Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
    Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
    Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
    Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
    Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
    Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
    Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
    Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
    Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
    Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
    Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
    Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
    Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
    Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
    Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
    Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
    Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
    Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
    Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
    Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
    Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
    Ու լուսավոր առավոտները իմ հոգու
    Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
    Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
    ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
    Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
    Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
    Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
    Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
    Իմ երգիչի երազներով ու հրերով,
    Անհրապույր իմ օրերի երգով մթար
    Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
    Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
    Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
    Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
    Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
    Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
    Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
    Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
    Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
    Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
    Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
    Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
    Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
    1920.6.X

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Milli (08.08.2011), Դեղին մուկիկ (20.04.2017), Նաիրուհի (14.06.2010), Նարե (07.12.2011)

  14. #8
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    1920-1921 «ՏԱՂԱՐԱՆ»

    ***
    Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
    Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ. -
    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում. - բոլո՜րը քեզ…

    ***
    Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
    Սիրեկանը էլի յարին կմնա:
    Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
    Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

    ՈՒրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
    ՈՒրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
    Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
    Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

    Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
    Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
    Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը-
    Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

    Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
    Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
    Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը-
    Գերեզմանիս մարմար քարին կմնա:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԿԳԴ (27.11.2010), Նաիրուհի (14.06.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՇԱՄԻՐԱՄ

    Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
    Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի։

    Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
    Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի։

    Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
    Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան։

    Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
    Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին։

    Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
    Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ։

    Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ –
    Արքաների համար նոր – բավական է մի չպիտ.–

    Միայն ակնարկ մի թեթև – և կտրվեն նրանք քեզ,
    Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ։–

    Կգան մեկ–մեկ ու սիրով – ու կտանջես նրանց դու
    Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու։

    Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
    Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ։

    ... Բայց կլինի մի գիշեր – ու հմայքով նաիրյան
    Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան։

    Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
    Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի։

    Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
    Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին։

    Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
    Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա։

    Նա կմեռնի, որպես զոհ – բայց չես հաղթի դու նրան,
    – Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշու՛րթ Շամիրամ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  18. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻՆ
    (Դասական Ուղղագրութեամբ)


    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    Երբ խօսում էի մի անգամ քո հետ՝
    Ասացիր դու ինձ, ով «յայտնի» պոէտ.-
    -Գրողը որ կա՝յ պոռնիկ է միայն-
    Ով որ շատ տւեց՝ կտրւի նրան:-
    Եվ դու տրւեցիր, պոռնիկի նման,
    Քեզ «շատ տվեցին»: -
    Բացագանչել է ինձ մնում միայն,-
    -Վա՜յ վերցնողին...



    ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻՆ
    (Նոր Ուղղագրությամբ)


    Երբ խոսում էի մի անգամ քո հետ՝
    Ասացիր դու ինձ, ով «հայտնի» պոետ.-
    -Գրողը որ կա՝ պոռնիկ է միայն-
    Ով որ շատ տվեց՝ կտրվի նրան:-
    Եվ դու տրվեցիր, պոռնիկի նման,
    Քեզ «շատ տվեցին»: -
    Բացագանչել է ինձ մնում միայն,-
    -Վա՜յ վերցնողին...


    1928

    Ավելացվել է 9 րոպե անց
    ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
    (Դասական Ուղղագրութեամբ)
    Requiem Æternam
    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ


    Ա.
    Հայրենի երգն ես դու մեր՝
    Վերադարձած հայրենիք:-
    Դէմքիդ տանջանքն է դրել
    Անագորոյն մի կնիք:-
    Եւ հանճարի հեռակայ
    Հուրն է հանգչում ճակատիդ,
    Ինչպէս մարող ճառագայթ
    Արարատի գագաթին:-

    Բ.
    Հայրենի ե´րգն ես դու մեր
    Հալածական, ինչպէս ամպ,
    Որ քամիներն են ցրել
    Եւ տարիներն ապստամբ:-
    Ժողովրդի հանճարեղ
    Սրտով երկնած ձայն ու շունչ,
    Որ բարբառել ես դարեր
    Օտարութեան մշուշում:

    Գ.
    Առանձին ձայնն է ինչպէս
    Դառնում հնչիւն հայրենի-
    Դաշնութեան մէջ լոկ հնչեղ
    Հայրենական ձայների,-
    Այդպէս մեր հին դաշնութեան
    Ով մարգարէ տարագիր,-
    Դու գտանում ես ահա
    Ե´ւ ժողովուրդ, և´երկիր:

    Դ.
    Հայրենի երգ մեր վսեմ,
    Հազարամեա՜յ մեր հանճար,-
    Լոկ ժողովո'ւրդն է հիւսել
    Քո դաշնութիւնը պայծառ,-
    Քեզ ժողովո´ւրդն է խոնարհ
    Տառապանքով իր ծնել,
    Իր աւիւնով պահել վառ,
    Իր ոգու մէջ ընդունել...

    Ե.
    Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ
    Իր բորբ շնչով տւել շունչ,-
    Ո´չ մի իշխան կամ արքայ
    Քեզ չի´ պահել իր նաշում:-
    Թէ´ հայրենի, թէ´ օտար
    Տիրողների համար միշտ
    Եղել ես- ձա´յն որոտան,
    Եւ յա´ր օտար, և ուրի´շ:-

    Զ.
    Դու աշխատա՜նքն ես երգել
    Եւ քրտինքը մաճկալի,-
    Անջու´ր հանդեր ու հերկեր,
    Սիրոյ երգեր անձկալի...
    Դու պանդուխտի տարագիր
    Սիրտն ես երգել կարօտող՝
    Անհայրենիք արագիլ՝
    Կապւած յուշի նարօտով:-

    Է.
    Հնչիւններ ես հաւաքել
    Հէնքի համար քո երգի
    Դու՝ հանդերից մահաբեր
    Հայրենական եզերքի,-
    Եւ հայրենի հանդերի
    Մրմունջներից չմարող
    Հիւսել ես երգ անթերի
    Սերունդների համար նոր:-

    Ը.
    Դու երգել ես միայն ճորտ
    Ժսղովրդի համար մեր
    Երգեր՝ կեանքի նման խոր
    Եւ զրկանքի նման վեհ:-
    Եւ երգերում քո անհուն-
    Ժողովրդի սրբազան
    Սէ´րն է միայն վեհանում
    Եւ աշխատանքը դաժան:-

    Թ.
    Դու երգել ես միայն բորբ
    Ժողովրդի սրտում մեր
    Վառւող ցնորքն անյողդողդ՝
    Իր գալիքի մասին վէս:-
    Հայրենիքի՜ մասին նոր,
    Կեանքի, որ հաշտ ու ազատ-
    Ծնւելու է արիւնով
    Եւ զոհերով սրբազան...

    Ժ.
    Քո ժողովո'ւրդն է խոնարհ
    Քո երգերում անրջել՝
    Իր կեանքի տենչն անհնար
    Եւ սիրոյ շունչը հնչեղ:-
    Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝
    Տանիքների վրայ մեր,-
    Եւ սիրոյ խօսք ու շշուկ,
    Հասկերի երգ ու համերգ...

    ԺԱ.
    Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
    Երգը՝ երկրում մեր անշող-
    Տանիքների վրայ մեր
    Եւ սրտերի ղօղանջող:
    Կարկաչում էր նա յուշիկ,
    Մինչև խորշակն այն դաժան
    Յու՜շ դարձրեց ու փոշի
    Երկիր ու երգ սրբազան...

    ԺԲ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Հայրենի հող կոչւող սև
    Այն հեռաստանն արնակոխ
    Որ քո ցնորքն էր լուսէ:
    Քեզ չմնաց անգամ ժանտ
    Այն արեգակն հայրենի,
    Որ աւելի´ էր դաժան,
    Քան թշնամին վայրենի...

    ԺԳ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
    Որ, ինչպէս եզ գլխիկոր,
    Տքնում էր լուռ ու չարքաշ,-
    Սև զրկանքում մտորող
    Քո ժողովո'ւրդն անգամ հեզ,
    Որ լոկ հացի ու սիրոյ
    Յոյզերո´վ էր սնում քեզ...

    ԺԴ.
    Քո ժողովուրդը չարքաշ,
    Հազարամեայ զրկանքով,
    Հազա՜ր սրով զարկած յար՝
    Մարտիրոսեա՜լ իր կեանքով-
    Իր եզերքում հայրենի
    Հազիւ գտած հող մի բուռ-
    Քշւե´լ է յար իր բնից,
    Իր խրճիթից ընդհանուր...

    ԺԵ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Հայրենիքում դեռ աճած՝
    Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
    Կամ թոնիրում թխած հաց...
    Գերի երկրում քո անթով
    Անգամ մի մա´յր, որը քեզ
    Սնէ՜ր անգին իր կաթով
    Եւ հավատով իր փրկէր...

    ԺԶ.
    Չար ուրագան մի շաչող,
    Դաժան մրրիկ մի ահեղ-
    Քշեց շիւղի նման չոր,
    Հողմի նման խելահեղ,-
    Եւ տերևներ ինչպէս հին՝
    Ծառից ընկած ու անկեանք-
    Քշեց երախը մահի
    Թէ՝ մայրերին, թէ´ մանկանց...

    ԺԷ.
    Զարհուրելի եռանդով,
    Ինչպէս քաղցած մի գազան-
    Սրբեց կամքով մի քանդող
    Երկիր ու տուն սրբազան...
    Լափեց եզերքը քո հին՝
    Ե´ւ ժողովուրդ, և´վաստակ,
    Եւ անապատ ամայի
    Դարձավ երկիրն Հայաստան...

    ԺԸ.
    Ինչպէս գրքից պոկւած թերթ,
    Կամ չորացած արտի շիւղ,
    Նետւած հողմով այն անեզր
    Մահւան քամուն ու փոշուն,
    Դու՝ հանճարի նման մեր՝
    Հազարամեայ ուրւական՝
    Դարձար տերև մահամերձ,
    Քշւած ոգի ու վկա...

    ԺԹ.
    Հողմով տարւած ինչպէս շիւղ,-
    Ուղիներում դու տեսար
    Հրաճարակ կեանք ու խուղ,
    Եւ ժողովուրդ հրկիզած:-
    Ինչպէս մահո´ւ մանգաղով,-
    Տեսար գիւղե՜ր դու հնձած,-
    Այս ժողովո´ւրդն էր քո ողջ,
    Որ քեզ տւեց երգի ձայն...

    Ի.
    Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,
    Խուղերի ծուխ ու փոշի՝
    Քշւած ձեռքով անողորմ
    Զարհուրելի մի ուժի,-
    Խելակորոյս քո ոգին
    Դո´ւրս շպրտւեց երկրից յար,-
    Եւ թափառեց տարագիր,
    Իբրև մեռա՜ծ երգի բառ:

    ԻԱ.
    Վիթխարի եզ մի ինչպէս՝
    Սովից տոչոր՝ յանկարծ գայ,
    Լիզէ մի ողջ ոսկի դէզ
    Եւ չթողնի հե´տք անգամ,-
    Այդպէս աղետն այն զարհուր
    Անցաւ բարձրիկ քո դաշտից,-
    Եւ դաշտն ամբողջ դարձավ մու´ր,
    Ինչպէս արտը երաշտից:-

    ԻԲ.
    Հալածակա՜ն, որպէս քո
    Ո´ղջ ժողովուրդն այն պահին-
    Խելակորոյս քո ոգով
    Չտրւեցի՜ր դու Մահի...
    Ո´չ,- չմեռա´ր այնժամ դու,
    Այլ սարսափից խելագար՝
    Երազեցիր դառնալ տուն,
    Որ աշխարհում էլ չկար...

    ԻԳ.
    Եւ՝ սարսափից խելագար
    Ե´ւ գզգզւած, և´բոկոտն
    Մահւան սքեմ դու հագար
    Եւ սնւեցիր քո ոգով:-
    Բայց քո ոգին չքամեց
    Եւ չէ´ր կարող քամել ժանտ
    Այն զոհերի մեծամեծ
    Արիւնը սուրբ ու անչափ...

    ԻԴ.
    Անհնարին էր, վարպետ,
    Որ քո ոգին ստեղծող
    Յղիանա՜ր ու արբեր
    Աւիւնով ժանտ ու խոցող...
    Անհնարին էր, որ քո
    Երգի ոգին հանճարեղ
    Նայիրական իր երգով
    Այնժամ երգեր մի արև...

    ԻԵ.
    Անհանգրւան, ինչպէս նոր,
    Հալածական Արքայ-Լիր՝
    Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
    Անէացած մի երկի´ր,-
    Զգեցած մահ ու սարսափ,
    Տեսած և´ահ, և´դժոխք,-
    Ինչպէս կարող էր անսալ
    Ոգին քո կեանք ու ցնորք...

    ԻԶ.
    Քո հին սրինգը գրկած,
    Իբրև մանուկ մի ազատ,
    Որ դեռ պահում է երգած
    Երգերիդ շունչն հարազատ,-
    Քո այդ եղեգն երգեցիկ
    Հեռու ափեր դու տարար,
    Բայց դու երբեք չերգեցիր
    Նրանով- ե՜րգ փրկարար...

    ԻԷ.
    Անհանգրւան տարւեցիր
    Երկրից-երկիր, որպէս մերկ,
    Անհայրենիք մուրացիկ,
    Որ հացի տեղ-ունի ե´րգ:-
    Բայց չլսեց ոչ ոք քեզ,
    Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
    Միայն քամին մորմոքեց,
    Միայն անձրևն իջավ ցած...

    ԻԸ.
    Եւ ափերում այն օտար,
    Ուր քեզ նետեց հողմը սև-
    Դու ունկնդիր չգտար,
    Իսկ պատահմամբ թէ լսեց
    Քեզ մի անցորդ կամ մոլոր
    Մի ուղևոր ահաբեկ,-
    Տեսար, որ նոյն հողմերով
    Քշւածներ են նրանք հեք...

    ԻԹ.
    Նրանք՝ իրենք-տարագիր,
    Իրենք՝ և´որբ, և´անճար-
    Ունկնդրում են քո երգին,
    Որ երազեն ու տենչան,-
    Որ՝ բռնելով քո թելից
    Իրենց սրտով կարոտող
    Դառնան երկիրն այն էլի,
    Գոնէ յուշով փարատող...

    Լ.
    Ինչ պիտի տար սրտին քո,
    Քո հանճարին որբացած
    Նրանց անհող արցունքով
    Ցօղւած ոգիդ նրբաձայն...
    Հեռու երկրից քո այն վառ,
    Ժողովրդից՝ դարձած յուշ-
    Ո՞նց քո ոգին որոտար
    Կարօտանքից նրանց ուշ...

    ԼԱ.
    Որքան էլ պիրկ նա լիներ՝
    Ստեղծագործ քո ոգին-
    Ո՞ր դաշտերում նա հինէր
    Երգն իր անմահ մորմոքի...
    Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
    Հող չի´ յաճախ ճանաչում,-
    Բայց սե´րմն հոգու-միայն իր
    Հայրենիքում է աճում...

    ԼԲ.
    Ամայացա՜ւ քո ոգին,
    Ինչպէս անջուր հանդի հող,
    Եւ մազերին քո չոքեց
    Ձմեռ ու ձիւն անողոք:-
    Եւ գետնահար, որպէս ծառ`
    Պոկւած հողմով կատաղի-
    Բեկւեց ոգին քո պայծառ`
    Առանց բոյրի ու շաղի:-

    ԼԳ.
    Քո հեռաւոր երկրի ջեռ
    Արոտների նման ա'յն,
    Որ դարձրեց սև մի ձեռք
    Հերկ` խորշակեալ և ունայն,-
    Խորշակեալ դաշտ դարձավ չոր
    Այդպէս ոգի'ն քո հնչեղ,
    Որ ո'չ արև կենսաշող,
    Ոչ յոյսի շող չշնչեց:-

    ԼԴ.
    Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
    Քո մազերին զառամեալ,-
    Եւ` հալածւած ոսոխից`
    Երազեցիր միայն մահ...
    Զառանցանքի մէջ զարհուր
    Երազւեցին քեզ հեռվից-
    Հրդեհ ու ջարդ ընդհանուր
    Եւ գլխատում արևի...

    ԼԵ.
    Ապա խաւար իջավ խոր
    Եւ հանճարեղ քո ոգում
    Փռւեց գիշեր ու ժխոր,
    Եւ մտքի մուժ բորբոքուն.-
    Եւ տարինե՜ր անցան սին,
    Եւ քո ոգին խելագար
    Կիզւեց հուրո´վ այն զազիր,
    Մինչև գիշեր վերջին գար:-

    ԼԶ.
    Ո՜վ հարենի մեր երգի
    Հրէ հանճար տառապած,
    Դու չտեսա՜ր քո երկրի
    Արշալոյսը փառապանծ...
    Իբրև աճիւն դու եկար,
    Իբրև մեռա՜ծ տարագիր,-
    Հին դաշնութեան դու վկա
    Եւ առաջին քարակիր...

    ԼԷ.
    Անհանգրւան, ինչպէս մի
    Տերև, պոկւած իր ծառից՝
    Քեզ վտարեց մի քամի
    Քո հայրենի աշխարհից,-
    Եւ քո ոգում՝ հայրենի
    Յուշն արիւնով նա նշեց-
    Զառանցանքով արիւնի՝
    Յորդած կարմիր մի գիշեր...

    ԼԸ.
    Ճի´շտ է վարպետ:- Քո ոգուն
    Իջած մուժի´ նման մառ-
    Եւ հալածող մահաթոյն,
    Եւ խաւարի պէս խաւար,-
    Այն օրերում մեր երկրի,
    Մեր աշխարհի´ վրայ ողջ-
    Իջել էր սե՜ւ աւերքի
    Զարհուրելի մռայլ քո´ղ...

    ԼԹ.
    Այն օրերին արդէն մեր
    Ողջ աշխարհում համարեայ՝
    Նստե´լ էր սև, ինչպէս նեռ,
    Մեր սև ոսոխն հնօրեայ,-
    Ինչպէս բերքի տեղ հանդի՝
    Հնձեն թուփեր վարդենի,-
    Այդպէս մահու գերանդին
    Հունձն էր արել արդէն իր:-

    Խ.
    Ո´ղջ աշխարհում արդէն մեր,
    Ծայրէիծայր համարեայ
    Կենդանի հունտ էր ինչ դեռ
    Պարտեզներում հնօրեայ
    Եւ՝ ամենից առաջ՝ ինչ
    Բողբոջ ու ծի´լ էր ոգու՝
    Որ շիւղ անգամ էլ չաճի-
    Հնձել էր ձեռքն ահարկու:-

    ԽԱ.
    Վերջին հողի վրայ լոկ,
    Վերջին քարին հայրենի,
    Ցցւած կղզու նման շող՝
    Օվկիանում արիւնի,-
    Վերջին քարի վրայ այդ,
    Դեռ մնացած անողող՝
    Զառանցում էր յուսահատ
    Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

    խԲ.
    Զառանցում էր կիսամեռ
    Ժողովրդի մեր մի բուռ
    Մնացորդը, որ չունէր
    Էլ փրկութեան կարծես դուռ:-
    Հորդաներով ամեհի
    Շրջապատւած ու ողող՝
    Տէրն էր նաև «հայրենի»
    Քշում անդունդն անողոք...

    ԽԳ.
    Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝
    Կառչած լաստին մօտեցող-
    Ծովահէնն է հրում լերկ
    Մոլեգնութեամբ դէպի ծով.-
    Ժողովրդի ինչպէս մեր
    Բեկորները այդ չնչին.-
    «Հայրենական» տերն էր դեռ
    Հրում անդունդը վերջին...


    (Շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ vartabooyr: 06.05.2007, 08:54: Պատճառ: Գրառման ավելացում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  20. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
    (Շարունակելի #2)
    (Դասական Ուղղագրութեամբ)
    Requiem Æternam
    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    ԽԴ.
    Փորձանքներից յարատև
    Արդէն կորած, անուղի,
    Այդ շիւղն անգամ մահամերձ
    Ժողովրդի ու հողի,-
    «Իր» տէրերի ձեռքով սև,
    Որպէս դիակ՝ կրծքին քար-
    Պիտի սուզւէր վերջապէս,-
    Թէ փրկութիւնը չգար...

    ԽԵ.
    Բայց փրկութիւնը եկավ
    Խոր խաւարում, ինչպէս լոյս
    Արեգակի հեռակայ,
    Որ ճառագում է վերուստ...
    Որպէս հրա՜շք նա եկաւ,
    Որպէս որո´տ շառաչեց,
    Խնդութիւնից խելագար,
    Մի փրկչի´ պէս փառաճեմ...

    ԽԶ.
    Մեզ հայրենի տւեց հող,
    Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
    Դաշտ՝ արգանդում իր պահող
    Հանճարի հունտն արևկայ,
    Հանճարի հուրը այն որբ,
    Որ դարերից մինչև մեր
    Այս օրերը հրաբորբ
    Երգն է երկնել մեր անմեռ...

    ԽԷ.
    Եւ եզերքում մեր նորոգ,
    Հայրենիքում ահա մեր
    Արդ ողջունոմ ենք սիրով
    Քո վերադարձը վարպե՜տ:-
    Իր տարագիր հանճարի
    Վերադարձն է տոնում արդ
    Ժողովուրդը քո արի
    Հայրենիքով իր անպարտ:-

    ԽԸ.
    Հազարամեայ ճորտ անհող
    Իմ աներկիր ժողովուրդ,
    Էլ չկայ քեզ կործանող
    Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
    Եւ հնամեայ իր երգով
    Գիրկն է դառնում քո անմահ-
    Ահա քո շուրջը երգող
    Քո ձայնապետը անմահ:-

    ԽԹ.
    Վերադարձել է ահա
    Քո հայրենիքը ազատ,
    Մեռած սրտում քո պահած
    Նրա փոշին սրբազան.
    Գուրգուրեցի՜ր այն խաւար
    Զառանցանքում քո անդուռ,
    Բայց չբացւեց քեզ համար
    Դարձի շաւիղ դէպի տուն...

    Ծ.
    Հալածական երգ մեր հին,
    Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
    Դեմքիդ կնիքը մահի,
    Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
    Չորս ծայրերում աշխարհի
    Ինչքան եղար դու խաչւած,
    Մինչ հայրենիք դառնայիր՝
    Նոր պայքարում նւաճւած...

    ԾԱ.
    Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝
    Ոգու զրոյց դու մեր հին,
    Որքան զրկանք ու կորուստ
    Եւ լուսէ զոհ մենք բերինք-
    Մինչ այս դարձի համար քո,
    Ե´ւ հայրենի, և´ ազատ-
    Այլ պայքարով ու երգով
    Հիմնեցինք հող հարազատ:-

    ԾԲ.
    Եւ չգիտեմ ես՝ արդեօք
    Կա՞յ աշխարհում մի այլ երգ,
    Որ քո երգի նման խոր,
    Եւ արնաթոր, ինչպէս վէրք-
    Ժողովրդի սրտում իր
    Տարիներով որբացած
    Լինի այնքա՜ն մտերիմ,
    Որքան ուղին՝ նոր բացած:

    ԾԳ.
    Եւ չտեսար, ո´վ երգիչ,
    Այս հայրենիքը նորոգ,
    Որն իբրև մայր ամոքիչ
    Արևային իր սիրով
    Բուժէր քո սիրտը խոցւած
    Սև տէգերով անցեալի,
    Դափնեպսակ դնէր պարզ
    Քո ճակատին պանծալի:

    ԾԴ.
    Իբրև աճիւն դու եկար
    Քո հայրենիքը, որ քեզ
    Յուշ էր թւում սրբացած,
    Մեռած զրոյց, որ որպէս
    Արդէն անդարձ, կորած հեք,
    Ննջած մի այր՝ դրած հող,-
    Չի´ բարձրանայ էլ երբեք,
    Որ արևի ըմպէ շող...

    ԾԵ.
    Արդեօք կարո՞ղ էր քո սուրբ,
    Բեկւած հոգին երազել,
    Որ դառնալու ես մի օր
    Քո հայրենիքը վսեմ,
    Որ պիտի շուրջդ բուրի
    Սերն ու գգւանքը մեր այս
    Եւ Չարենցը համբուրի
    Քո շրթունքները մեռած...

    ԾԶ.
    Բայց հայրենի երկրում քո,
    Մայր քաղաքում նրա հին,
    Պատւանդանի վրայ նոր
    Եւ սրտերի վրայ հիր՝
    Ահա մարմինը քո սուրբ,
    Իբրև մասունք զմռսած՝
    Բարձրացել է վեհաշուք
    Եւ բարձաբերձ՝ իբրև սար...

    ԾԷ.
    Սեր է բերել և գորով
    Քո ժողովուրդն ահա քեզ-
    Քո հնօրեայ երգերով
    Օրորելով սիրտդ կէզ.-
    Սիրտդ տանջանք տեսած լոկ
    Եւ չարչարանք կրած հեզ,-
    Ահա քեզ փա՜ռք երգելով՝
    Այնքան հպարտ ենք արդ, տե´ս...

    ԾԸ.
    Կարօտով խոր իբրև վէրք
    Եւ երկիւղով սրբազան-
    Խոնարհւել եմ ահա ես
    Աճիւնիդ դէմ երգաձայն,-
    Սիրտն ու հոգին իմ ահա
    Նոյն ափսոսանքն են յորդում՝
    Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
    Որ չտեսար քո որդուն...

    ԾԹ.
    Կարծես տեսել եմ ես քեզ,
    Մանկութիւնից մինչև մահ
    Դեգերել եմ կարծես ես
    Ուղիներում այն ամայ,-
    Բռնած քո ձեռքը դողդոջ,
    Յանուն ջրի ու հացի՝
    Դեգերել եմ որպէս գող՝
    Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

    Կ.
    Այդպէս բռնած ձեռքը ծեր
    Հալածական իմ հօր՝ ես
    Հաց եմ լեղի մուրացել
    Հեռուներում աղեկէզ.-
    Ցուրտ բակերում ժամերի
    Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
    Երազել եմ ես մեր հին
    Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

    ԿԱ.
    Եւ հեռավոր մի ժամի
    Պատերի տակ ցրտահար՝
    ես առաջին անգամ ինձ
    Երջանիկ եմ տեսել, հա´յր:-
    Հա՜յր, առաջին անգամ ես
    Կեանքում ժպիտ տեսայ քո
    Շրթունքներին, երբ որ քեզ
    Մի բաժակ թէյ տւի գոլ...

    ԿԲ.
    Յետոյ փակել եմ յոգնած
    Քո աչքերը՝ ընկած խոր,-
    Եւ քարերին այն պառկած՝
    Ննջել կողքին մեռած հօր:-
    Առավոտեան իմ մռայլ,
    Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-
    Երանութեան անայլայլ
    Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

    ԿԳ.
    Եւ հողմերին հեռավոր
    Տալու մարմինը քո հայր,
    Կարո՞ղ էի ես արդեօք
    Զառանցանքում անգամ վառ-
    Օ՜, երազել անգամ լոյս
    Վերադարձիդ մասին այս,-
    Որ հայրենիք ես գալու,
    Իբրև աճիւն զմռսած...

    ԿԴ.
    Մի՞թէ իրօք դու այն բիրտ
    Ծերունին չես ննջած յար,
    Որ անունով միայն իր
    Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
    Ինչպէս մեռած մարգարէ
    Քարաքանդակ իր նաշում,
    Մի՞թէ դու չես երկարել
    Այն իրիկւայ մշուշում...

    ԿԵ.
    Եւ մատները այն դողդոջ,
    Մոմէ մատներն այն բարակ,
    Որ փակեցին մի օր քո
    Յոգնած կոպերն անկրակ՝
    Չէի՞ն արդեօք այն իմ խեղճ
    Մատները որբ՝ դեռ գերի
    Նւագների տրտմաշեշտ
    Եւ Տերեանական երգերի...

    ԿԶ.
    ...Իբրև մեռած մարգարէ՝
    Պառկել էր նա այդպէս միշտ.
    Դեմքը մի քիչ երկարել
    Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-
    Իսկ անդագաղ նրան երբ
    Իջեցըրինք գերեզման-
    Խաղաղութեամբ նայեց վեր
    Եւ արքայի էր նման...

    ԿԷ.
    Եւ վայրկեանին ահա այդ,
    Երբ որպէս սուրբ մի նաշից,
    Արքայական վեհութեամբ
    Նայեց նա խեղճ իր փոսից,-
    Ես հասկացայ, որ այդ խիստ,
    Այդ մռայ մարդն աշխարհում
    Բարի մի հայր էր միայն
    Եւ տխրութիւնն էր սիրում...

    ԿԸ.
    Այն տխուր մարդն էր, որ իր
    Մռայլ տեսքի տակ ունէր
    Մի անսահման սիրող սիրտ
    Եւ երազի հեռուներ,-
    Որ ահաբեկ իր կեանքում
    Ոչ մի անգամ չժպտած,
    Բայց գիտէի, որ հոգում
    Ունի հուրեր մշտակայծ...

    ԿԹ.
    Տխուր մի մարդ էր նա լոկ
    Եւ երազող ունէր սիրտ,
    Ունէր ոգի համբերող,-
    Դեմքն էր նրա միայն բիրտ:-
    Դեմքն էր նման փականքի,
    Որ նա երբէք չբացեց.-
    Ահաբեկւել էր կեանքից
    Եւ զրկանքից քարացել:

    Հ.
    ...Ո´չ մի անգամ չժպտաց
    Նա յոգնատանջ իր կեանքում:-
    Տեսայ ամպի պէս մթնած
    Ես նրա դէմքը մանկուց:-
    Գոց մնաց դուռն երկաթէ
    Մինչև վայրկեանը մահւան,-
    Եւ միայն մայրս գիտէր,
    Որ այնտեղ սէրն է պահւած:

    ՀԱ.
    ...Չհամբուրեց աշխարհում
    Զավակներին նա երբէք,-
    Եւ ժամերով նստած լուռ՝
    Չպատահեց, որ արբէր:-
    Մարդու հանդէպ չարացած՝
    Ո´չ խոհերի, ո´չ հացի
    Նա չունեցաւ բարեկամ,
    Լռութիւնից իր բացի:

    ՀԲ.
    ...Եւ տարիներ միայն վերջ՝
    Արդէն բեկւած, արդէն լուրջ՝
    Նոր հասկացայ միայն ես,
    Երբ նրա պէս դարձա լուռ-
    Որ երգերում բոլոր իմ
    Եւ խոհերում այնքան վեհ՝
    Ինչ կա անհուն ու խորին,
    Այդ միայն ն´ա է տւել...

    ՀԳ.
    ...Որ իր ամբողջ կեանքում լուռ
    Ի´նչ չէր վատնել նա երբեք,
    Ի´նչ չէր այրել իբրև հուր
    Եւ չէր երգել իբրև երգ,-
    Երազներում իր տխուր,
    Պահած անգամ իրենից.-
    Թաքցրել է այնքան խոր,
    Որ իբրև գանձ բաշխի ինձ...

    ՀԴ..
    Կայ տառապանք անվեհեր
    Նայիրական քո դէմքին՝
    Խոհն աշխարհի այն աւեր,
    Շողն հանճարի աներկիր...
    Նա էր այդպէս պառկել վեհ
    Մի օր հողէ իր փոսում-
    Որպէս վկայ հանճարեղ՝
    Հազարամեայ մի նաշում...

    ՀԵ.
    Եւ յիրաւի´.- դու անմահ
    Հայրն ես երգի մեր համայն,
    Որ տարագիր գտած մահ՝
    Տուն ես դարձել արդ միայն:-
    Դու թաղւելու ես եկել
    Երկրում քո նոր, որ արդէն
    Դարձել է հաշտ ու հզօր
    Եւ քեզ բերում է վարդեր...

    ՀԶ.
    Կարդում եմ ես քո յոգնած,
    Մագաղաթեայ կոպերին
    Եւ ճակատի վրայ բարձր-
    Մտերմութիւն մի վերին:-
    Նոյն մտորումն ու անհուն
    Նայիրեան խոհն հարազատ,-
    Նոյն երազանքն անանուն՝
    Հազարամեայ´ երազած:-

    ՀԷ.
    Ճգնաւորի դէմքով ծեր՝
    Մարտիրոսի դէմքով սուրբ,-
    Օ՜, ուրվական դու վսեմ,
    Թափառական մեր Յիսուս,-
    Ճգնաւորի ճակատով
    Եւ մորմոքով վկայի՝
    Նո՜ր ես յառնում ահա դու
    Իբրև վկայ ներկայի...

    ՀԸ.
    Օ՜, վարդապետ անվեղար,
    Որ վայրերում վրդովիչ
    Ձայնի հովի´ւ լոկ եղար՝
    Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
    Դու աղօթքի փոխարէն
    Ձայն խնկեցիր միայն վեհ-
    Դէպի երկինք, որ բիւրեղ
    Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

    ՀԹ.
    Ո՜վ Նայիրեան հանճարի
    Հազարամեայ դու տեսիլ,-
    Որքան զրկանք ու չարիք
    Դու աշխարհում կրեցիր,-
    Մարտիրոսեալ յաւիտեան,
    Որպէս անհող մարգարէ-
    Դու հանգրւան չգտար
    Կեանքում-դարեր ու դարեր:-

    Ձ.
    Եւ միայն արդ, Նահպե´տ,
    Գիսախռով, կորացած,
    Հազարամեայ յոգնաբեկ
    Թափառումից քո դարձած՝
    Պիտի յառնի շողշողուն
    Հանճարիդ հուրն այգաբեր,-
    Եւ խոր հանգչեն մեր հողում
    Քո ոսկորներն յոգնաբեկ...

    ՁԱ.
    Իբրև աճիւն դու դարձար
    Քո հայրենիքը ազատ,-
    Իբրև մասունք մի պայծառ,
    Իբրև նշխար հարազատ,-
    Եւ հայրենի քո հողում,
    Հին հանճարի իբրև սերմ՝
    Կբարձրանա´յ նա բեղուն,
    Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

    ՁԲ.
    Իբրև աճիւն դու դարձար,-
    Բայց հայրենի երկրում քո
    Հանճարիդ հունտն հրացայտ
    Կբարձրանա՜յ նոր բերքո´վ:-
    Բեղմնաւորւած սրբազան
    Քո աճիւնով և անեզր
    Արեգակով մեր կիզած՝
    Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

    Ձ.
    Մե՜ծ ցնծութիւն է հիմա
    Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
    Տօնն է երգի իր անմահ
    Տօնում յառնած մի երկիր:-
    Դարձի համար քո այս վեհ,
    Վերադարձի քո անմահ-
    Կեանք ենք կերտել արդէն մենք
    Ե´ւ արևոտ, և´անմար:

    ՁԴ.
    Վերադառնա՜ն պիտի դեռ
    Հազա՜ր սրտեր տարագիր,
    Զարհուրելի հեռուներ
    Տարւած հողմով յարաբիրտ:-
    Իբրև սրտե՜ր կենդանի,
    Իբրև աճիւն կամ մասունք-
    Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
    Հողն են իրենց երազում...

    ՁԵ.
    Վերադառնա՜ն պիտի դեռ
    Հայրենի հողը բուրեան՝
    Իբրև նորո՜գ երկրի տէր՝
    Ե´ւ Թումանեան, և´Տէրեան:-
    Շիրիմներից իրենց որբ
    Իրենց դարձին են նայում
    Ե´ւ Դուրեանի սիրտը բորբ,
    Ե´ւ Մեծարենցն հմայուն:-

    ՁԶ
    ...Միջագետքից-Օրենբուրգ,
    Հելեսպոնտից մինչև Վան,-
    Ո՞ր աշխարհում արդեօք սուրբ
    Չկայ մասունք Նայիրեան...
    Ո՞ր ափերով աշխարհի
    Քո մերկ ոտքերը չանցան,-
    Օ՜, նայիրեան հանճարի
    Հազարամեայ Սերմնացան...

    ՁԷ.
    Պիտի դառնան դեռ հերթով
    Տարագիրներն այդ անթիւ,-
    Որ աճիւնով կամ սրտով
    Դառնան աղբիւր եռանդի:-
    Կենդանի սիրտ, թէ աճիւն-
    Իբրև հունտեր հանճարեղ,
    Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
    Հայրենի հողն այդ իրենց:-

    ՁԸ.
    Իսկ դու´, ոգի´ երգի մեր,
    Վերադարձած արդէն տուն,-
    Օ, սրբազա՜ն բերքի պէս
    Ընդունեց սիրտը խնդուն,-
    Ցնծութիւնից խելագար
    Ժողովրդի սիրտը քեզ.-
    Իբրև աճիւն դու եկար,
    Բայց իբրև կեանք ընդունեց:-

    ՁԹ.
    Ինչպէս երգերը քո ջերմ,
    Ժողովրդի սիրտը մեծ
    Իբրև բարիք, իբրև սերմ
    Մի ոգեղէն ընդունեց,-
    Քեզ կընդունէ այդպէս յար
    Հայրենի հողն արդարև-
    Ե´ւ քո աճիւնը արդար,
    Ե´ւ քո ոգին հանճարեղ:-

    Ղ.
    Թո´ղ ամոքւի վերջապէս
    Հազար սրով զարկած խոր-
    Սիրտդ հողում մեր հրկէզ,
    Որպէս գրկում սիրած մօր:-
    Որպէս վսե՜մ ողջակէզ՝
    Յոգնած աճիւնը քո թո´ղ
    Գտնի հանգի՜ստ վերջապէս-
    Եւ հայրենի դառնայ հող...

    ՂԱ.
    Եւ հայրենի այդ հողից,
    Չանցած գարուն մի քանի-
    Կելնեն շքե՜ղ և ուղիղ
    Երգի շիւղե՜ր կենդանի:-
    Եւ շշունջում գեղեցիկ,
    Հնչեղ երգում նրանց խոր-
    Կապրի հանճարը քո ջինջ՝
    Անմահ երթի՜ ելած նոր...

    ՂԲ.
    Կխաղաղւի՜ վերջապէս
    Խոնջած աճիւնը քո յար:-
    Դարձած մոխի՜ր կենսաբեր,
    Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-
    Անէացա՜ծ, սրբացած
    Կապրի ոգիդ հմայող՝
    Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
    Եւ հայրենի դարձած հող...


    ՎԵՐՋ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  22. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

    Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
    ՍԻԱՄԱՆԹՈ


    ՄՈՒՏՔ


    Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
    Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
    Սիրտս կիզած բազում արևների հրով,
    Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
    Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
    Ահավորված, ինչպես բարձր լերան առջև -
    Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
    Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ...
    Արդ՝ մանուկ եմ ես նորից, ե՛ւ անուժ, ե՛ւ դողահար,
    Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,-
    Լեզվիս վրա կսկիծ, ե՛ւ ջերմություն, ե՛ւ վահր՝
    Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած:-

    Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,
    Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր,-
    Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
    Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե:-

    Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
    Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
    Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
    Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:

    Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,
    Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
    Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով
    Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ...

    Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
    Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,-
    Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ,-
    Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ...

    Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
    Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
    Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
    Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ:-
    Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
    Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
    Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
    Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին:-

    Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
    Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ -
    Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,
    Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ...

    Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
    Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ -
    Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթության Պառնաս,
    Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես:-

    Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
    Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ,-
    Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
    Թող դարերի՛ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ:-

    Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
    Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե -
    Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
    Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե:-

    Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
    Որ ուղեցույց են հայցում, ե՛ւ առաջնորդ արդար, ե՛ւ կորովի հանճար -
    Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը -
    Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար...

    Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
    Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,-
    Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
    Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը:-

    Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
    Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
    Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
    Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ:-

    Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
    Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
    Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան,-
    Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ:-

    Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
    Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
    Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
    Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի...


    Ա

    Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-
    Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
    Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
    Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:
    Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
    Անուղի, ինչպես մոլորված երկու կույր կամ անօգ մանուկ:
    Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե՛ մոտիկը մեր, թե՛ հեռուն,
    Միևնո՛ւյն լռությունն անհուն:

    Խտանում է մեր դեմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր
    Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ:-
    Մոտենում ենք մենք ժայռերին - և տեսնում ենք վիթխարի ծառեր,
    Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ:-

    Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
    Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,-
    Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-
    Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած:-

    Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
    Մոտենում է մեկը. դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.
    Եվ ահա - ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-
    Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա:-

    Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
    Քայլերով, կանգնում է մեր դեմ,- ուրվական է կարծես նա ցավի.-
    Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
    Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:

    Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
    Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
    Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրա,
    Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

    «- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,
    Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
    Բայց չքնաղ հայրենիքը քո - ինձ համար հայրենիք չդարձավ,
    Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,- չբուժեց իմ սիրտը ցավից:

    Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
    Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
    Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,
    Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին:-

    Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
    Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
    Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
    Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:

    Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
    Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս,-
    Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
    Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս:-

    Եվ երգս իզուր չհնչեց:- Հայրենի եզերքից քո լուրթ
    Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու -
    Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
    Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու:-

    Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
    Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին,-
    Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,
    Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»:-


    Ասաց - և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
    Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած,-
    Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
    Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:

    Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
    Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ:-
    Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
    Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում... Եվ անձայն անցանք մենք առաջ:-

    Բ

    Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,
    Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
    Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
    Եվ թվում են ծառերն անտառի - սարսափից քարացած դեմքեր:

    Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -
    Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
    Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
    Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:

    Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,
    Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:
    Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան
    Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:

    Խարույկի շուրջը թափված՝ մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
    Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան:-
    Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր -
    Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:

    Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
    Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
    Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
    Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:

    Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
    Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
    Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.
    Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:

    Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
    Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
    Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝
    Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.

    «- Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
    Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր,-
    Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
    Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը - և հա՛ր առկայծե:

    Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքված,
    Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,-
    Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
    Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն:-

    Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
    Իմ քնարը, գրիչն իմ հատու - սրբազան մրրի՛կ սերմանեց,-
    Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա -
    Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք»...

    Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
    Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.-
    Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
    Եվ խարույկը չէր բորբոքում... Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

    «- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
    Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-
    Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
    Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»:-

    Այսպես նա կանչեց,- և ահա, անտառի խորքից ելնելով,
    Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
    Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
    Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:


    (Շարունակելի)

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  24. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Հենվիր, ով ճիվաղ, նրանց որմերին,
    Հայցիր նրանցից և՛ «պատիվ», և՛ «գանձ»,-
    Ոչ միայն հոգիդ մուրացիր նրանց,
    Այլև մարմինըդ, ո՜վ ողորմելի…
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.06.2009), Նաիրուհի (14.06.2010)

  26. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Իմ ամենասիրածը .

    Մեֆիստոֆել

    Եվ ասաց նա ինձ. «Լսի՛ր, լսի՛ր,-
    Ափերիցդ հորդող քո էներժին,
    Որ տալիս ես դու գինու, կանանց,-
    Տու՛ր անպարտելի խոսքիդ, գրչիդ,
    Դարձրու այն մաղձ, թույն ու թանաք…»-

    Եվ ես ասացի.- Լսու՛մ եմ, սի՛ր:-
    DIXI
    carpe noctem

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2010), Նաիրուհի (14.06.2010)

  28. #15
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    ԱՍՊԵՏԱԿԱՆ


    I

    Մի հոգնած, տխուր տրուբադուր,
    Օրերի գորշ ճամփեքին
    Երգում էր հարվածը հատու,
    Մահացու հարվածը իր տեգի:
    Երգում էր նրանց երգը լուսե,
    Մարմինները նրանց ալ-կրակ,
    Երգում էր սերը նրանց սև
    Ու վերքի արյունն ալվլան:

    II

    Երգում էր կարոտն իր արթուն,
    Երգում էր ամո՛թը այն սև,
    Որ կարող է դարձնել մարդուն
    Գետնահար ստվեր մի նսեմ:
    Իր մռայլ օրերի բանտում,
    Աշխարհի գո՜րշ ճամփեքին
    Երգում էր հեք մի տրուբադուր
    Մահացու հարվածն իր տեգի...

    III

    «... Հոգնած ու թույլ մի խաչակիր
    Ես մի օր այն դղյակը մտա.
    Ասպետի լաթեր էր հագիս,
    Զրահներս ժանգոտած ու թաց:
    Ես դառնում էի սուրբ Քաղաքից
    Եվ սրտիս թագուհուն նվեր
    Ես տանում էի ցավը վերքիս
    Ու կարոտս՝ բա՛րձր ու վեհ...

    IV

    Դարբասը շռինդով բացվեց. —
    Մի զինվոր էր մառ ու մթին:
    — Կտանես ողջո՛ւյնս ձեր վեհ
    Ու խիզախ, անհաղթ ասպետին:
    Ասացի. ու կրկին փակվեցին
    Դարբասները մութ ու մռայլ:
    Հոգնած խրխնջում էր իմ ձին
    Այն օտար ճամփեքի վրա:

    V

    Ու նորից մռայլ շռինդով
    Բացվեցին դարբասները վեհ...
    Եվ ասաց. — Ալֆոնս Անդոն
    Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր:
    Ու բռնեց ձիուս սանձից,
    Հանեց զրահներս թաց:
    Եվ ահա, ես՝ թողած իմ ձին՝
    Այն մռայլ դղյակը մտա:

    VI

    — Ողջո՛ւյն պիլիգրիմ ասպետին.
    Ձեզ ծառա Ալֆոնս Անդո:
    Ու իջավ գլուխս գետին
    Մի անհուն ու խոր եռանդով:
    Եվ երբ, շարժումով մի անփույթ,
    Բարձրացրի աչքերս լուռ —
    Ես տեսա աչքե՛րը նրա մութ
    Ու մորուքը ճերմակ ու սուր:

    VII

    Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
    Իննսուներեք տարեկան...
    Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
    Դեռ նայում էին չար ու ագահ:
    Նա կարող էր լինել արքա
    Մավրերի, կամ ցեղին Արաբ,
    Նա կարող էր լինել բռնակալ —
    Ամբո՛ղջ աշխարհի վրա:

    VIII

    Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
    Բայց իրանը, պիրկ ու խիզախ՝
    Նա պահում էր անմար խանդով
    Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ:
    Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
    Պղնձե վահանի նման թեք,

    Եվ իր քայլքը` բիրտ ու վստահ-
    Նժույգի քա՛յլք էր երկաթե:

    IX

    — Ընդունե՛ք հարկը դղյակիս
    Որպես ձեր հարկն հարազատ...
    Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
    Օրհնությունը, իբրև ընծա: -
    Ես նրան դրախտ ցանկացա,
    Ես նրան տվեցի երկու խաչ, —
    Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
    Հնչեցին քնար ու ծնծղա:

    X

    …Ու մտան երկու գեղանի
    Աղջիկներ՝ հուր-հրեղեն…
    Մոտեցան կլոր սեղանին,
    Դրեցին գավաթներ հողե:
    Ու ճկուն շարժումով մի պարե`
    Իրենց սեգ ողջույնը տվին...
    Ուխտավո՛ր, նման մի արև
    Մի՛ անգամ թող կյանքդ արևի:

    XI

    Ուխտավո՛ր, մի՛ անգամ կյանքիդ
    Օրերում տխուր ու մռայլ
    Թող ցոլա հրհուր ու անգին
    Այդպիսի մի բախտ քո վրա:
    Թող բացվի այդպիսի մի լույս
    Երկրային կյանքում քո խավար —
    Եվ ապա՝ տանջանքին հլու`
    Թող սիրտդ հավիտյա՛ն նվա:

    XII

    Երկու լույս էին վառ նրանք…
    Երկու բոց սպիտակ ու սև,
    Երկու խոլ արև հուրհուրան,
    Երկու հուր հրաշքներ լուսե…
    Մեկի բոյը — սեգ մինարեթ,
    Մյուսինը — սև մի սոսի.
    Մեկը վառ, պայծառ մի արև,
    Մեկը կաթ, արծաթ մի լուսին:

    XIII

    Բեդվինի խարույկներ էին խոլ
    Սևամած աչքերը մեկի,
    Մյուսի աչքերը — տխուր
    Միրաժներ էին անմեկին:
    Մեկի կուրծքը մզկիթ էր սպիտակ,
    Մյուսինը — սե՜գ մի տաճար.
    Մեկը բիլ գազե՛լ էր կապուտաչ,
    Մեկը հուր նժույգ սևաչյա...

    XIV

    Մեկը թիռ քայլում էր թեթև,
    Թռչկոտում էր, որպես բիլ գազել…
    Մյուսի քայլքն հրաթև —
    Թռի չք էր դաշտերում ավազե...
    Աշխարհում դեռ չի երազել
    Նման բախտ և ո՛չ մի արքա, —
    Բայց այդ վառ բախտին տիրացել,
    Տիրացե՛լ էր Անդոն չարկամ:

    XV

    Ու հոսում էր հուր-հրահուր,
    Թափվում էր գինին սեղանին:
    Ու տարփում էին բո՛ց մի մահու
    Մարմինները նրանց գեղանի:
    Ու քամում էր գավաթը հողե,
    Ու նայում էր Անդոն չարկամ-
    Կույսերին հո՛ւր-հրեղեն՝
    Աչքերով չա՛ր ու ագահ:

    XVI

    Ու իջավ, որպես սև գիշեր
    Իմ սրտին թախիծը մռայլ:
    Ու մի ամպ՝ մութ-մշուշե`
    Ծանրացավ հոգուս վրա:
    Ու ոռնաց մրրի՛կը իմ հոգում,
    Ուրագանը շաչե՛ց ավազե -
    Մի վա՛գր էր իմ սրտում մորմոքում,
    Վիրավոր էր չա՛ր մի բազե:

    XVII

    Մոռացել էի արդեն ես
    Իմ սրտի թագուհուն լուսե,
    Որի դեմքը կյանքում հողմածեծ
    Տարինե՛ր էի երազել:
    Մոռացա կարոտը իմ վառ,
    Մոռացա թագուհուն իմ անգին,
    Որի մի՛ հայացքի համար
    Ես դարձել էի խաչակիր:

    XVIII

    — Հանգի՛ստ ասպետիդ վաստակած-
    Ու ոտքի ելավ Անդոն:
    Մռայլ` բարձրացավ ու գնաց,
    Հեռացավ, որպես հուշ անթով:
    Ու նրա ետևից գնացին
    Աղջիկները հո՛ւր-գեղանի...
    Իսկ ես... մինչև լույս մնացի`
    Կռթնած կլոր սեղանին:

    XIX

    Մինչև լույս մնացի կիսաքուն
    Կռթնած կլոր սեղանին,
    Մինչև լույս պարեցին իմ հոգում
    Այն կույսերը հուր-գեղանի:
    Մինչև լույս, ինչպես ալվլան
    Երկու բոց, սպիտակ ու սև`
    Իմ հոգում պարեցին նրանց
    Մարմինները լո՛ւյս ու լուսե:

    XX

    Եվ, ինչպես հավաքվում է քամին
    Դաշտերում մառ ավազե,
    Կամ ինչպես չար թշնամուն
    Մոտենում են քայլերն հովազի,
    Կամ ինչպես բեդվինը չարկամ
    Հարձակվում է հեռվից հանկարծ
    Մի կարոտ խոր ու ագահ
    Իմ հոգում շաչեց ու ընկավ:

    XXI

    Մինչև լույս աղմկեց իմ հոգում
    Այդ կարոտը, որպես ուրագան,
    Մինչև լույս մռնչաց անքուն
    Այդ կարոտը չա՛ր ու ագահ:
    Մինչև լույս իմ հոգում շաչեց
    Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,-
    Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
    Անապատ էր արդեն գորշավազ:

    XXII

    Անապատ էր արդեն գորշ ու շոգ
    Իմ հոգին՝ տապ ու մթին,
    Ուր անբավ կարոտը ճնշող
    Հղանում էր տենդեր անմեկին:
    Կախված էր իմ գլխին կարծես
    Անշարժ ու շոգ մի արև —
    Ու ծարավ արշավում էի ես
    Դաշտերում անջուր -մոխիրե...

    XXIII

    Ու թվում էր, թե նորի՛ց, նորի՛ց
    Ահա ես` խոլ մի խաչակիր –
    Թռչում եմ դաշտերով մոխիրե`
    Ժանգոտած զրահներ հագիս:
    Արշավում եմ անխոնջ ու ծարավ
    Ու նորից եռանդ եմ ու վազք,-
    Դաշտերով տոթ, գորշավազ
    Արշավո՛ւմ եմ դեպի Դամասկ:

    XXIV

    Այն գիշերը ուշ լուսացավ,
    Այն գիշերը տևեց մի դար:
    Այն գիշերը անթիվ անգամ
    Ես Կարմիր Քաղաքը մտա:
    Այն գիշերը խեղդամահ արի
    Իմ սրտում հազա՛ր սարացին,
    Եվ նայում էին ինձ խավարից
    Այն կույսերը հուր-հրածին...

    XXV

    Առավոտը, մռայլ, բացվեց:
    Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի:
    Գլխիկոր` դեռ նստած էի ես`
    Կռթնած կլոր սեղանին:
    Իմ սրտում անապատ էր արդեն,
    Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ-
    Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
    Լսեցի հեռու մի շշուկ:

    XXVI

    Ու վագրի նման վիրավոր
    Ցատկեցի իսկույն ես տեղից՝
    Ու թռա անհուն ծարավով,
    Ինչպես նետ՝ պոկված աղեղից:
    Ու իջա ես դղյակի
    Ներքնահարկը մռայլ ու մութ.
    Ու խեղդում էր արդեն իմ հոգին
    Մի կարոտ` համր ու անգութ:

    XXVII

    Եվ ահա աչքերով բոցակեզ
    Ու սրտի վագրային խանդով –
    Ես տեսա՝ դանդաղ այնպես,
    Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն:
    Ու նրա քայլերին դանդաղ
    Հետևում էին հեզանազ,
    Օրորուն քայլերով խանդոտ –
    Այն կույսերը փայլ ու երազ…

    XXVIII

    Ես նայում էի անկյունից:
    Հեռանում էին համրաքայլ..
    Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
    Լցվում է սիրտս ագահ:
    Եվ ահա ես տեսա, որ թեթև
    Այն կույր սերը հուր-գեղանի
    Ծերունի ասպետի ետևից
    Հեզանազ, մտան բաղանիք...

    XXIX

    Մի առյուծ էր, որ — իմ սրտում
    Վիրավոր` խոլ մռնչաց:
    Իմ հոգում փոթորիկ էր պայթում,
    Ճարճատում էր մրրիկ մի չար:
    Ես կանգնել էի քարացած,
    Ես զգում էի, ուր հիմա
    Կծալվեն ոտքերս հանկարծ
    Հողմածեծ շամբերի նման:

    XXX

    Եվ ես էլ չիմացա — ինչպես
    Հաջորդ վայրկյանին, խանդոտ –
    Քարացել էի արդեն ես
    Այն մռայլ, այն մութ դռան մոտ:
    Եվ զգում էի ես միայն
    Մի կարոտ՝ հուր-խելագար,
    Որ մի էգ բորենու նման
    Ուտում էր սիրտս ագահ:

    XXXI

    Ես կանգնել էի դռան մոտ,
    Բայց տեսնում էի արդեն ես
    Մարմինները նրանց խանդոտ,
    Մարմինները լույս ու հրկեզ:
    Եվ տեսնում էի, որ մռայլ
    Ծերուհու անկար խանդով
    Հրեղեն մարմինները նրանց
    Չարչարո՛ւմ է Ալֆոնս Անդոն...

    XXXII

    Ես տեսնում էի կույսերի
    Մարմինները՝ երկու ա՛լ-կրակ,
    Որ ծերի մութ գիշերին
    Գալարվում էին ալվլան:
    Ես տեսնում էի ծերունու
    Մարմինը՝ չոր-հողագույն.
    Մի ճիվա՛ղ էր սև-լրբենի,
    Մի կտրիճ էր Ալֆոնս Անդոն...

    XXXIII

    Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
    Գալարուն ու տոթ կույսերին,
    Ու խմում էր անհագ եռանդով
    Քրտինքները նրանց ուսերի:
    Քրտնքոտ ծնկներին էր փարում,
    Ձեռքերով մարում էր երկու բոց,
    Գրկում էր մեջքերը գալարուն,
    Փարվում էր` չար ու անթով:

    XXXIV

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

    XXXV

    Ես տեսնում էի մշուշում
    Տարփանքով վառվող երկու բոց,
    Երկուսի մեջտեղում — ծեր մի շուն.
    Ու լալիս էր հոգիս հողմակոծ:
    Որպես հուր երկու ժապավեն,
    Երկու օձ` սպիտա՛կ ու սև —
    Ծերունու մարմինը փաթաթել,
    Գալարվում էին օձաձև:

    XXXVI

    Ես նայում էի հուսահատ
    Ու ճչում էր հոգիս խանդից
    Եվ ուզում էր հոգիս-նզովված
    Տիեզերքն ու կյանքը քանդի:
    Կուտակվում էր կրծքում իմ տոչոր,
    Ահռելի ու սև մի սամում,-
    Ես արդեն — մի վա՛գր էի չար,
    Փոթորի՛կ էի ես անհուն:

    XXXVII

    Ես կարող էի բյուրավոր
    Ոսոխներ խեղդել, հոշոտել,-
    Հորդահոս արյան ծարավով
    Արնահամ դիակներ ուտել:
    Որպես չար, արնախում բորենի
    Ես կարող էի սի՛րտը հանել —
    Թե ընկած լիներ ծերունին
    Իմ ճանկերը պիրկ ու անել:

    XXXVIII

    Բայց կանգնել էի ես քարացած
    Ու խղճուկ էի, որպես շուն:
    Լսվում էր ներսից երգի ձայն,
    Ու պարում էին մշուշում:
    Ու պարում էին երկու հուր,
    Երկու բոց` սպիտակ ու սև-
    Ու փարվում էին ծերունուն
    Գալարքով խո՛լ — օձաձև…

    XXXIX

    Պայթե՛ց փոթորիկը գլխիս
    Եվ սիրտս ահեղ մռնչաց:
    Մրրիկի պես շաչով մտա ներս,
    Բորենու պես ագահ ու չար:
    Ու իջավ տեգս երկաթե
    Նրա չոր կրծքին ծերուկ, —
    Ու հաջորդ վայրկյանին արդեն
    Թավալվում էր նա ա՛լ լճերում:


    Ու լցվեց բաղանիքը հանկարծ
    Կանացի սուր ճիչերով.
    Զգացի, որ կրծքիս ընկան,
    Բռնեցին ինձ երկու ուրու:
    Երկու բոց` սպիտակ ու սև,
    Երկու հուր հրեշներ է՛գ.
    Երկու չար ոսոխներ օձաձև.
    Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ:

    XԼI

    Ու վայում էին կատաղի,
    Ու ծեծում էին ինձ նրանք:
    Նրանց դեմքը դարձել էր դեղին
    Ու հայացքը՝ օձ ալվլան:
    Այդ վայրկյանը հուր-արյունի
    Զառանցանք էր՝ խոլ միստերի.
    Ու հոսում էր ալ մի գինի
    Դեպի սիրտս նրանց զիստերից...

    XԼII

    Ճանկռթում էին նրանք ինձ,
    Գազազած՝ ձեռքերս կծում,
    Ու թքում էին դեմքիս
    Վահրով՝ դառն ու կծու:
    Ու լուսե մատներով չարկամ
    Իմ աչքե՛րն էին փորփրում.
    Օ, մահու քա՛ղցր վայրկյան,
    Օ, նզո՛վք, անեծք, աններում:

    XԼII

    Զառանցանք էր, տենդ էր թվում
    Այդ վրեժը չար էգերի:
    Ու տրվել էի ես հլու
    Նրանց չար, տանջող կամքերին:
    Ու խփում էին երեսիս
    Նրանք հուր-թեթև ոտքերով:
    Ու անհույս, սև մի կսկիծ
    Լռվում էր սիրտս խռով...

    XԼIV

    Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
    Ու հասան մեռած ծերուկին:
    Կախվեցին նրա չոր դեմքից,
    Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն:
    Ու ներկաս էր արյունը նրա սև,
    Ծերունու արյունը մութ-
    Մարմինները նրանց լուսե,
    Մարմինները դառն ու անգութ:

    XԼIV

    Համբուրում էին ծերուկի
    Սպիտակ շրթերը նրանք:
    Ու ճչում էին դառնագին,
    Ու կանչում էին — նրան:
    Ու սրբում էին վերքի
    Արյունը մազերով իրենց սև: —
    Ու ընկած էի ես մեջքիս`
    Մերժված, խեղճ ու անսեր…

    XԼIV

    Ո՛վ երկինք, պայթի՛ր գլխիս,
    Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.
    Տատասկնե՛ր թող բացվեն ճամփիս,
    Կայծակնե՛ր գլխիս թող շողան:
    Կուրանա՛ն թող աչքերն իմ դաժան,
    Չորանա՛ թող ձե՛ռքը իմ չար,
    Թող գգվի ինձ մա՛հ տարաժամ,
    Թող հոգիս դժոխքո՛ւմ ճչա...

    XԼVII

    Ինձ գցին բանտը դղյակի,
    Ինձ համար սուսեր սրեցին:
    Բայց էլի լիքն էր հոգիս
    Այն սիրով հուր-հրածին:
    Ու մռայլ բանտից ես փախա,
    Որ կյանքի գո՜րշ ճամփեքին
    Երգեմ իմ այս սե՛րն արնահամ
    Ու հատու հարվածը իմ տեգի:

    XԼVIII

    Չուզեցի մեռնել բանտում
    Ու թաղել սերս անհետ:
    Ուզեցի լինել տրուբադուր,
    Դղյակից-դղյակ թափառել:
    Ուզեցի, որ լուռ չմնա,
    Չմարի սիրտս հրկեղ, —
    Ուզեցի ապրե՛լ մշտական,
    Որ նրանց գովքը երգեմ:

    XԼIX

    Երկու լույս էին վառ նրանք,
    Երկու բոց սպիտակ ու սև,
    Երկու խոլ արև հուրհուրան,
    Երկու հուր-հրաշքներ լուսե:
    Մեկի բոյը — սեգ մինարեթ,
    Մյուսինը — սև մի սոսի.
    Մեկը — վառ, անմար մի արև,
    Մեկը — կաթ, արծաթ մի լուսին:

    Լ
    Բեդվինի խարույկներ էին խոլ
    Սևամած աչքերը մեկի,
    Մյուսի աչքերը — տխուր
    Միրաժնե՛ր էին անմեկին:
    Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
    Մյուսինը – սե՛գ մի տաճար,
    Մեկը — բիլ գազե՜լ էր կապուտաչ,
    Մեկը — հուր-նժո՛ւյգ սևաչյա:

    ԼI

    Մեկը թիռ քայլում էր թեթև,
    Թռչկոտում էր, որպես բիլ գազել.
    Մյուսի քայլքն հրաթև —
    Թռիչք էր դաշտերում ավազե:
    Աշխարհում դեռ չի՛ երազել
    Նման բախտ և ո՛չ մի արքա,
    Բայց այդ վառ բախտին տիրացել,
    Տիրացե՛լ էր Անդոն չարկամ...

    ԼII

    Ես կարող էի նրանց հետ
    Աստծու գահին տիրանալ,
    Դամասկի վրա հարձակվեք
    Մեն-մենակ` հա՛ղթ ու անահ:
    Ես կարող էի, որպես շուն,
    Հավիտյան նրանց ո՛տքը լիզել. —
    Օ, նրանց ոտքերի՛ փոշում
    Ինձ համար դրախ՛տ էր լուսե:

    ԼIII

    Բայց ահա — հոգնած մի տրուբադուր.
    Օրերի գորշ ճամփեքին
    Երգում եմ հարվածը հատու,
    Մահացու հարվածը իմ տեգի:
    Երգում եմ նրանց երգը լուսե,
    Մարմինները նրանց ա՛լ-կրակ,
    Երգում եմ սե՛րը նրանց սև
    ՈԼ վերքիս արյո՛ւնն ալվլան:

    ԼIV

    Երգում եմ կարոտն իմ արթուն,
    Երգում եմ ամո՛թը այն սև,
    Որ կարող է դարձնել մարդուն
    Գետնահար ստվեր մի նսեմ:
    Ուխտավո՛ր, լսի՛ր հիմա դու.
    Աշխարհի գո՛րշ ճամփեքին
    Երգում է հե՛ք մի տրուբադուր
    Մահացու հարվա ծը իր տեգի…

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2010), Հայկօ (07.07.2009), Նաիրուհի (14.06.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2012, 17:03
  3. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •