Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...
Ավելացվել է 7 րոպե անց
***
Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...
Ավելացվել է 11 րոպե անց
***
Լեցուն է սիրտս լացով,
Թակարդ է բախտը հինում.
Չգիտեմ ու՞ր եմ գնում
Վարանքով, մթին կասկածով ...
Ինձ խաբում, ինձ դավում են թևերս,
Ինձ տանում են գուցե դեպի մահ.
Ախ, դատարկ է շուրջս, ամա,-
Եվ դահիճ են դարձել ընկերներս...
Էջանիշներ