User Tag List

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Եղիշե Չարենց

  1. #61
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Այսօր Չարենցի մահվան օրն է…
    Եկեք հարգենք տաղանդավոր բանաստեղծի հիշատակը, որն ասես մարգարեացել էր.

    ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
    Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
    Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
    Կարոտներիս գագաթն է այն` վերջի~ն քնար.–
    Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
    Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
    Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
    Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
    Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
    Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
    Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
    Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
    Անբոց մորմոքը նաիրյան իմ ո~րբ հոգու.
    ................................................................................
    Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
    Ու լուսավոր առավոտները իմ հոգու
    Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
    Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու:
    Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
    Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
    Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
    Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
    ................................................................................
    Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
    Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
    Տա~մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
    Ու օրորվեմ` եղերական ու անբասիր…
    Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
    Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
    Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
    Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
    Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
    Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
    Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
    Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

    Սիրում եմ Չարենցի բորբ ոգին…Մի առիթով նա գրել է. «Եթե ուզում ես, որ լսեն քեզ` պիտի դառնաս դարի շունչը», ու նա դարձել է…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2010), Դեղին մուկիկ (20.04.2017)

  3. #62
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Տաղ անձնական

    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
    Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
    Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով -
    Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
    Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
    Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. -
    Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, - ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
    Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
    Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
    Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
    Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
    Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի -
    Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
    Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
    Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
    Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
    Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
    Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում -
    Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2010), Լուսաբեր (24.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  5. #63
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՉԱՐԵՆՑՅԱՆ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՎԱՎԵՐԱԳԻՐ


    Հանրահայտ փաստ է, որ 1930-ական թվերի կեսին խորհրդային տոտալիտար համակարգը երկիրը վերածել էր մի հսկայական բանտի, որտեղ հասարակությունը մատնված էր բացարձակ մեկուսացման ու հսկողության: Այդ հալածանքներն առավել խստությամբ կրում էին մտավորականները, արվեստի և գրականության աչքի ընկնող ներկայացուցիչները: Մշակութային ոլորը պատվել էր գործակալների ցանցով, խստագույն գրաքննությունն ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկումներով ու մատնություններով: Բազմաթիվ լրտուներ իրենք էլ գրողներ էին, ստեղծագործական միությունների անդամներ, ովքեր նստում, զրուցում էին գրչակից ընկերների հետ, իսկ այնուհետև այդ զրույցների բովանդակությունը հանձնում հատուկ ծառայություններին: Նման տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էին պատժիչ մարմինների կողմից, որոնց հետևում էին §կանխարգելիչ միջոցառումները¦: Այլախոհությունը հատուցվում էր կյանքի գնով կամ սիբիրյան անժամկետ տաժանակրությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակում գտնվում էին եզակի անհատներ, որոնք շարունակում էին պայքարել հանուն մարդկային արժանապատվության և ստեղծագործ մտքի ազատության: Չարենցն այդ բացառիկների թվում էր:
    Նրա անհանդուրժողականության, բողոքների և ընդվզումների շարքն այսօր կարող ենք լրացնել ևս մեկով: Այդպիսի հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական արխիվում պահվող մի փաստաթուղթ: Նրա արխիվային համարն էª ֆոնդ 3, ցուցակ 3, գործ 121, էջ 61-69: Այս բավականին ընդարձակ, մեքենագիր փաստաթղթը, որն առաջին հայացքից կարծես թե որևէ առնչություն չէր կարող ունենալ մեծ բանաստեղծի հետ, իրականում կրում է արժեքավոր տեղեկություններ, որոնց լույսի ներքո մի շարք իրադարձություններ ստանում են առավել տրամաբանական ու արժանահավատ մեկնաբանություններ:
    Փաստաթուղթն ունի այսպիսի ընդարձակ անվանում. §ԽՍՀՄ ՆԳԺԿ Պետանվտանգության գլխավոր վարչության Գաղտնի- քաղաքական բաժնի հատուկ հաղորդագրությունը գրողներ Ի. Ս. Պոստուպալսկու, Պ. Ս. Կարաբանի (Շլեյման) և Վ. Ի. Նարբուտի հակախորհրդային խմբի մասին¦:
    §Խիստ գաղտնի¦ մակագրությունը կրող այս հաղորդագրությունը կազմվել է 1936 թ. հունիսի 25-ին, հիշյալ բաժնի պետ, պետանվտանգության կապիտան Ստրոմինի կողմից: Գրության պատճեններն անմիջապես ուղարկվել են մի քանի հասցեներով: Դրանցից առաջինը ստացել է ՆԳ ժողկոմ Յագոդան:
    Գաղտնի ծառայությունների անհանգստությունն էր հարուցել այն փաստը, որ դեռևս 1935 թ. ամռանը ուկրաինացի գրող Իգոր Պաստուպալսկու նախաձեռնությամբ, նրա հայրենակից Պավել Կարաբանի և ռուս գրող Վլադիմիր Նարբուտի ակտիվ մասնակցությամբ հիմնադրվել էր Խորհրդային գրողների միությունից անկախ մի կազմակերպություն, ուր համախմբվում էին ազատ հայացքներով ու §վտանգավոր¦ նպատակներով գրողները: Հիմնադրումից շատ չանցած խմբին անդամագրվում են ևս մի քանի ազդեցիկ մտավորականներ, իսկ աշնանն այդ կազմակերպությունն արդեն խորհրդանշական անուն ուներ և կոչվում էր §Ավագների միավորում¦: Ինչպես իր զեկույցում գրում էր անվտանգության աշխատակիցը, §…պարբերաբար կազմակերպվող հավաքների ժամանակ խումբը հակախորհրդային ոգով քննարկում էր հասարակական-քաղաքական և գրական խնդիրներ….¦:
    Սակայն վերադառնանք այդ գաղտնի խմբում Չարենցի դերակատարությանը, անուն, որը փաստաթղթում հիշատակվում է մի քանի անգամ: Ահա, հաղորդագրության առաջին էջերից մեկում կապիտան Ստրոմինը գրում է. §…Խմբի անդամների առաջին խորհրդակցությունից հետո կապեր են հաստատվել ուկրաինացի գրողներ Բաժանի, Ռիլսկու, Պանչի, Կոպիլենկոյի, Սեմենկոյի և ուրիշների հետ, ազգայնականորեն տրամադրված հայ գրող Եղիշե Չարենցի հետ: Արդյունքում ազգային հանրապետությունների գրողների հետ կապերն ընդլայնվել ու ամրացել են…¦:
    Չարենցը ե±րբ կարող էր իմանալ նորաստեղծ կառույցի գոյության և դրա նպատակների մասին: Ո±վ կարող էր նրան հայտնել այդպիսի տեղեկություններ և ստանալ անդամակցելու համաձայնությունը: Ամենայն հավանականությամբ, խմբի և Չարենցի միջև կապավորի դերը ստանձնել է Մ. Բաժանը, որը, ինչպես փաստաթղթում է ասվում, §նախորդ տարվա (այսինքնª 1935-ի) ամառը անցկացրել է Վրաստանում և կապեր ունի տեղի ազգայնական գրողների հետ…¦: Հայտնի փաստ է, որ նույն տարվա աշնանը Միկոլա Բաժանը Պ. Տիչինայի հետ եղել է նաև Երևանումª Հայաստանում սովետական կարգերի հաստատման 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Միաժամանակ հայտնի է, որ Չարենցը նրան հրավիրել է տուն և երկար զրուցել: Կարող ենք ենթադրել, որ հենց այդ հանդիպումն էլ կանխորոշել է դեպքերի հետագա ընթացքը:
    Իսկ ինչպիսի±ն էր Չարենցի մասնակցության աստիճանը: Արդյո±ք նա համագործակցում էր միայն հեռակա կարգով, թե մասնակցե±լ է այդ գաղտնի հավաքույթներին, որոնք սովորաբար գումարվում էին նախաձեռնողներից որևէ մեկի տանը:
    Ամենայն հավանականությամբ, ներկայությունը մի շարք դեպքերում եղել է ուղղակի: Այդ մասին խիստ հետաքրքիր վկայություն ենք գտնում նույն Բաժանի հուշերում: Վերջինիս հիշողության մեջ հատկապես տպավորվել է մոսկովյան մի երեկո, որը նա անց է կացրել Չարենցի հետª մի խումբ ռուս գրողների շրջապատում: Ի դեպ, ներկաներից շատերի անունները հիշատակվում են քննության առարկա հաղորդագրության էջերում իբրև §Ավագների միավորման¦ անդամներ: Ուկրաինայում հրապարակած իր հոդվածում Մ. Բաժանն այդ մասին հետևյալն է գրել. §…Հիշում եմ, հիշում, և վերջ չկա հիշողություններիս, որ սկիզբ են առնում այն երեկոյից, երբ Պավլիկի (Պավել Անտակոլսկու) հրավերով նրա մոտ եկանք Նիկոլայ Տիխոնովը, Վիկտոր Գոլցևը, Եղիշե Չարենցը և ես: Հայազգի Եղիշեին և ինձª ուկրաինացուս, ուրախալի էր լսել, թե ինչպես են ռուս գրողներըª Պավլիկը, Նիկոլայը և Վիկտորը, հուզված խոսում մեր բազմազգ գրականության գլուխգործոցները համամիութենական ընթերցողին հասցնելու իրենց ձգտման և ստեղծագործական օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին…¦: Այդ օրը ամենքը հիացած էին Չարենցիª Բաժանի խոսքերովª §փոքրահասակ, կրակոտ, հիվանդագին, նյարդային շարժումներով, ամիջական հակազդեցությամբ, նուրբ դատողություններով, շատ անկեղծ և հաճախ իր կարծիքը հայտնելիս շատ կտրուկ, լեռնային սրաթռիչ թռչնի կիսադեմով այդ մարդու¦ ելույթով: Այժմ դժվար չէ կռահել, թե ինչի մասին կարող էր խոսել Չարենցն այն երեկո:
    Իսկ որ նրա կարծիքի հետ խմբի անդամները հաշվի էին նստում, և նրա որոշ առաջարկություններ դարձնում քննարկման նյութ, այդ մասին հավաստում էին նաև անվտանգության աշխատակիցներն ու նրանց գրող-ինֆորմատորները: Ահա ևս մի հատված գաղտնի փաստաթղթից. §…Այդ հավաքի ժամանակ Պաստուպալսկին նորից գրողների առանձնահատուկ կազմակերպություն ստեղծելու հարցը բարձրացրեցª ի հակադրություն խորհրդային Գրողների միության: Պաստուպալսկին հայտարարեց. §Հետաքրքիր է, որ բոլոր հանրապետություններում ընկերները միանման են մտածում: Լավ կլինի իսկական մարդկանց կազմակերպություն ստեղծել: Չարենցն ինձ ասաց, որ եթե կրկին վերաբացենք գրասերների ընկերությունը,- իսկ դա իսկապես գաղափար է,- այնտեղ միայն իսկական մարդիկ կլինեին¦:
    Հետաքրքրական է, որ Չարենցը վկայակոչել է դեռևս հեղափոխությունից առաջ մշակութային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող ընկերությունª համոզված լինելով, որ այն կարող էր իբրև նախատիպ ծառայել նորաստեղծ միության համար:
    Նույն փաստաթղթում մի քանի անգամ հիշատակվում է բանաստեղծ ու արձակագիր Լեոնիդ Պերվոմայսկու անունը: Վերջինս մասնակցել է 1936 թ. մայիսի 1-ին կայացած գաղտնի հավաքին:
    Զարմանալի զուգադիպությամբ (իսկ գուցե նաև ոչ պատահաբար) հենց նույն օրը, երբ խմբի անդամները իրենց զրույցում հերթական անգամ հիշատակում էին Չարենցի անունը, §Լիտերատուրնայա գազետա¦ թերթում տպագրվել էր Պերվոմայսկու բանաստեղծությունըª նվիրված Չարենցին: Այդ ստեղծագործությունը անսովոր երկար ու հետաքրքիր վերնագիր ուներª §Եղիշե Չարենցինª հայ բանաստեղծին, որին, ինչպես և շատ-շատերին, զարմացրել է իմ ազգանունը¦:
    Մոսկովյան կապերի մասին անուղղակիորեն վկայող փաստերից մեկն էլ կարել է համարել այն, որ երբ Մոսկվայում նույն այդ օրերին նախապատրաստվում են լույս ընծայել Չարենցի ռուսերեն ժողովածուն, ապա բանաստեղծի խնդրանքով արտահաստիքային խմբագիր է ընտրվում Իգոր Պաստուպալսկին: Եվ դա այն դեպքում, երբ գիրքն արդեն ուներ նշանակված մեկ այլ խմբագիր: Միայն թե, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
    Եթե հիշում եք, մատնագիր- փաստաթուղթը կազմվել էր 1936 թ. հունիսի 25-ին: Երեք օր անց Չարենցի ժողովածուն ստորագրվում է տպագրության… և այլևս լույս չի տեսնում (ի դեպ, չհրատարակված այդ գրքի եզակի օրինակը այժմ էլ պահպանվում է Մոսկվայում, գրականության և արվեստի կենտրոնական արխիվում): Սակայն դա ընդամենը դժբախտությունների շղթայի առաջին օղակներից էր: Ուշադրություն դարձնելով այս ամսաթվին և Չարենցի կյանքում այդ պահից հետո կատարված իրադարձությունների հաջորդականությանը, պետք է արձանագրել, որ դրանցում տրամաբանական կապի գոյությունը միանգամայն իրատեսական է: Հետագա օրերին նա հայտնվում է մեկուսացման մեջ: Շաբաթներով փակվում է տանը: Թերթերն այլևս ոչ մի բառ չեն գրում նրա մասին: Օգոստոսի սկզբին արգելում են բուժման նպատակով արտասահման մեկնել: Մի քանի օր անց Բերիան նրան կանչում է Թբիլիսի, որտեղ կայանում է ծանր ու ճնշող խոսակցություն Սեպտեմբերի 24-ին ՆԳԺԿ-ն Չարենցից տեղեկանք է վերցնում Երևանից չբացակայելու համար: Իսկ դեկտեմբերի 15-ին նա արդեն գրում էր.
    Իմ մահվան օրը կիջնի լռություն
    Ծանր կնստի քաղաքի վրա,
    Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
    Կամ լուր աղետիª թերթերում գրված…
    Ողբերգության ավարտը կանխորոշված էր ի սկզբանե…

    ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
    ,,ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ,, 2007
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.02.2008, 03:15:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեղին մուկիկ (20.04.2017)

  7. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր Չարենցի մահվան օրն է…
    Եկեք հարգենք տաղանդավոր բանաստեղծի հիշատակը, որն ասես մարգարեացել էր.

    Սիրում եմ Չարենցի բորբ ոգին…Մի առիթով նա գրել է. «Եթե ուզում ես, որ լսեն քեզ` պիտի դառնաս դարի շունչը», ու նա դարձել է…
    «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր...»

  8. #65
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Կամաց, կամաց, կամաց, կամաց,
    Ոտքերն հողին, հողին, հողին`
    Եկավ-գնաց, եկավ-գնաց,
    Գունատ, դեղին, գունատ, դեղին:

    Ձեռքը շարժեց - մեկ վեր, մեկ վար,
    Ոտքը խփեց - մեռե՛լ, մեռե՛լ,-
    Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
    Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

    Ահա՛, ահա՛, - թեքվե՜ց, թեքվե՜ց,
    Կընկնի՛, կընկնի՛... բայց չէ՛, նայի՛,
    Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
    Մնաց մի պահ` աչքը մահի:

    Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
    Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
    Այդպես հոգի՛ս պիտի մեռնի -
    Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (24.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  10. #66
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
    Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ
    Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
    Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

    Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
    Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
    Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
    Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

    Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
    Մշուշում միայն, մեր հոգու վրա
    Թևերն էր փռել մի անտես թռչուն
    Ու դողում էին թևերը նրա...

    ***********

    Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
    Հոգևար հոգուս- աչքերիս վրա...

    Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
    Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...

    Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
    Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մաեստրո (22.03.2011), Նաիրուհի (20.12.2011)

  12. #67
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Հեռացումի խոսքեր

    Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
    Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
    Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
    Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:

    Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
    Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
    Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
    Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:

    Հավիտյան գոց ու անխոս թափառել եմ ու լռել
    Ոչ ոք ,ոչ ոք ,չգիտե, արդյոք ինչ է կյաքս ,ես
    Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
    Կյաքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր:

    ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...
    Մոտենում է քույր իմ ախ, իրիկունս միգամած,
    Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից
    Ի՞նչպես ,ի՞նչպես ընդհունեմ կյանքիս բաժակը քամած:

    Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:
    Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս,ես
    ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան....
    -Ինչ էլ լինի , քույր իմ քույր, հեռանալիս չանիծես
    Խեղճ կարոտը թևերիս , որ երբեք քեզ չհասան:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեղին մուկիկ (20.04.2017), Նաիրուհի (14.06.2010)

  14. #68
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Անքնություն

    Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
    Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
    Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
    Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

    Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
    Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
    Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
    Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

    Ավելացվել է 7 րոպե անց
    ***
    Դու - հողմային մշուշ ու մահ,
    Դու - կրակի դուստր բարի,-
    Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
    Քեզ է կանչում սիրտս` արի՜:

    Հասե՜լ է փառքդ արդեն վառ
    Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
    Քե՜զ եմ նետում եղբայրաբար
    Իմ արյունի ճիչը վերջին:

    Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
    Արյունոտե սիրտս հիմա -
    Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
    Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

    Ավելացվել է 11 րոպե անց
    ***
    Լեցուն է սիրտս լացով,
    Թակարդ է բախտը հինում.
    Չգիտեմ ու՞ր եմ գնում
    Վարանքով, մթին կասկածով ...
    Ինձ խաբում, ինձ դավում են թևերս,
    Ինձ տանում են գուցե դեպի մահ.
    Ախ, դատարկ է շուրջս, ամա,-
    Եվ դահիճ են դարձել ընկերներս...
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 09.06.2008, 03:28: Պատճառ: Գրառման ավելացում
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Selene (27.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  16. #69
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Նա գիտե ինքն էլ, թե ինքն ինչի է տեր,
    Բայց իր դիզած ոսկին ավելի է եթե,
    Քան բուրգերը հսկա, աշտարակները ցից —
    Նա սիրում է խորհել, պաղարյուն ու հանգիստ,
    Խորը, զգաստ սիրով,
    Որ ինքն ունի արդեն, որպես բարիք ու գանձ-
    Իսկական ակն հողի զրնգան ու զնգան:


    Ամբոխն ատում է իրեն, բայց պատկանում է նրան.
    Նախանձում են բոլորն էլ — ոսկին պսա՛կն է նրա:
    Ցանկությունը երկրային, հրդեհումը նրա կեզ
    Լափում է սիրտը նրանց, ինչպես իր սիրտը լափեց:


    Ինքը — նա է, որ տալիս է ուզածին
    Դյութիչ վաստակը հացի:
    Ի՞նչ հոգ, որ նա կեղեքում է բոլորին. —
    Ով իր դռնից հեռացավ — նա դառնալու է նորից:
    Որպես հսկա ջրապտույտ, որպես հորձանք.
    Թավալվում է ուժը նրա ահեղաձայն,
    Փրփրում է, եռում ու քաշում է իր մեջ
    Տերևներ ու ճյուղեր և քարեր ու սերմեր, —
    Կարողություն, հասույթ, տնտեսություն ու կյանք
    Եվ կոպեկնե՛րն անգամ,
    Որ խուղերի մթում, գիշերն ամեն ծառա
    Համարում է ծածուկ իր ճրագի առաջ:


    Այսպես ահա, հսկա իր դեզերով փողի
    Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
    Նա տիրում է բոլո՛ր արքաների վրա
    Ու վճըռում բախտը ծովերի ու հողի:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  17. #70
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Կատուներն ու Ես

    Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում,
    Որ ես իզուր վիրավորում եմ իմ խեղճ
    ՈՒ խայտառակ գոյությամբ
    Վեհությունը աշխարհի...
    Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում...
    Եվ ո՞վ ասաց. մի կատու,
    Որ գարնան դեմ, սիրակարոտ մլավելով,
    Երազում էր տա՜ք գգվանքներ ու խնդում:
    Նա նստել էր կտուրին,
    ՈՒ իր մրսած կողերն հողին քսելով,
    Մլավելով աղիողորմ,
    Կանչում էր որձ կատուներին, որ, ավա՜ղ, չկային...
    Գարնան արևն իրիկնային
    Գցել էր պաղ մի ճառագայթ կողերին
    ՈՒ արևի տակ գարնան
    Տաքանում էր կարոտը ո՜րբ կողերի...
    ՈՒ կատվային աչքերում,
    Արդեն մարող ճառագայթի նման խաղճ,
    Հուրհուրում էր վերջին տագնապը սիրո,
    Որ դեռ մխում էր ցամաքած սրտի մեջ:
    Երկա՜ր, երկա՜ր մլավում էր հուսահատ:
    Եվ որպես սև դառնություն -
    Այդ աղեխարշ մլավյունը իրիկվա
    Հոսում էր վար կտուրից,
    Որպես թախիծ, որպես թույն...
    Նայում էի ես երկա՜ր:
    Լու՜ռ էր այնպես: ՈՒ միայն ջուրն էր կաթում,-
    Երբ դիմացի կտուրից,
    Գաղտնագողի մոտենալով-
    Ցատկեց հանկարծ մի կատու:
    Դեռ չէր տեսել: Բայց հանկարծ
    Նա նկատեց - մլավյունը խղճուկ
    Փոխվեց մի սուր, արնափրփուր խնդության:
    Եվ իրարու մոտեցած.
    Արդեն մարող լույսերի տակ արևի,
    Նրանք իրար միացան,
    Չիմանալով, որ նայում է մի չար աչք - ներքևից...
    Հետո... Ների՛ր ինձ, երկի՛նք,
    Որ հալհլոցը գարնան
    ՈՒ տեսարանը հեթանոս այդ սիրո
    Մեջս շարժեց չար մի կիրք...
    Եվ ես, հանկարծ,
    Ի՛նքս էլ դեռ լավ չհասկացած, թե ինչու,
    Վերցրեցի մի բուռ ձյուն
    ՈՒ խփեցի կատուներին սիրարծած...
    Եվ ա՛յդ պահուն միայն ես
    Նկատեցի, որ եթե
    Ես պատահմամբ այդ չար քայլը չանեի-
    Սիրով տարված կատուները կտուրից
    պիտի գետին ընկնեին...
    Սակայն իմ թաց ձյունագնդից արթնացած
    Սուր զայրացած, որ չթողին, որ խաղան -
    Նրանք ահեղ մլավեցին դեպի ցած -
    ՈՒ փախան..
    Ո՜վ երկինք,
    Ների՛ր, որ ես ոչնչի չե՜մ պետք եկել,
    Որ կյանքս ողջ երգ է եղել ու քամի...
    Բայց մի անգամ, միայն մի,-
    Երբ գարուն էր, հալհլոց -
    Ես փրկել եմ - թեկուզ կամքիս հակառակ -
    Երկու կատվի ... կտուրից վայր ընկնելուց...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.02.2009), Լուսաբեր (24.02.2009), ԿԳԴ (24.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  19. #71
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ


    I


    Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
    Կապույտ երկնքի խորությամբ արբած:
    Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
    Ուրախ էինք մենք և մեր սիրտը — բաց:
    Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
    Ոլորապտույտ մեր առաջ փռված:

    Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
    Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
    Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
    Որպես երազում արձակած մի ճիչ:
    Ո՜չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
    Կախարդել էր մեզ առավոտը ջինջ:

    Պար էինք խաղում ու երգեր ասում,
    Զենքերի փայլով հրճվում էինք մենք:
    Կարծես մանկական կապույտ երազում՝
    Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
    Ո՜չ հրաժեշտի անորոշ հուզում,
    Ո՜չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ:

    Անսահման դաշտն էր փռված մեր առաջ:
    Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
    Աշխարհի հեռուն՝ բա՛ց, լայնատարա՛ծ,
    Արևի շնչով լվացված կարծես:
    Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
    Թավալվում էր մի հսկա օձի պես:

    Թեթև քայլերով ու սրտով թեթև
    Քայլում էինք մենք կայտառ ու ջահել:
    Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
    Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել...
    Նայում էին մեզ լեռները պարթև՝
    Կոչո՜ւմն է նրանց — հավիտյա՜ն նայել:

    Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք:
    Վրաններն արդեն զարկըված էին,
    Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
    Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
    Զնգացին նորից հազա՜ր երգ ու վանկ
    Եվ վերջին անգամ պղպջաց գինին:

    Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
    Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
    Երբ հոգնած մտանք վրանները մեր,
    Խոտերի վրա պառկեցինք անուժ,
    — Է՛, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ, —
    Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ:

    II

    Եվ ուրախ էինք այսպես — երեք օր:
    Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
    Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
    Մի տառապանքի խորշակ կար վառած:
    Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր
    Մեր հոգին անօգ ու բազմաերազ:

    Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն:
    Անձրևներ էին մեր գլխին տեղում:
    Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
    Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում:
    Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
    Անձրևների տակ մրսում էր, դողում:

    Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ:
    Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար:
    Փտել էր արդեն անձրևների տակ.
    Ի՞նչ ցեղից էր նա — այդ ո՞վ կիմանար:
    Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
    Սրբել էր, տարել անձրևը վարար:

    Երկա՛ր կանգնեցինք: Մի զինվոր — ընկեր
    Դիակն հրելով, խնդաց խելագար:
    Բայց չէ՞ որ նա՜ էլ կրել է զենքեր,
    Եղել է մեզ պես կյանքի սիրահար:
    Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ
    Այսպիսի դիակ դառնալու համար:

    Եվ անցա առաջ: Լեռներից անդին
    Երևաց հանկարծ արեգակը հուր:
    Եվ ես մոռացա այն այլանդակ դին,
    Շնչեցի հողի թարմությունը խոր,
    Եվ նորի՛ց իմ բաց ու լցված սրտին
    Աշխարհը թվաց այնքան թա՛րմ ու նո՛ր:

    Արևի ոսկի մատները իջան
    Ու գուրգուրեցին հեռուները թաց:
    Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
    Խոտերի միջից առվակը խնդաց:
    Եվ թեթև՛ նետած սլաքի նման
    Դեմից մի թռչուն անցավ սրընթաց:

    Ախ, այդ դաշտերի հեռո՛ւն ոսկեգույն,
    Այդ երկինքների կապո՛ւյտը պայծառ...
    Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
    Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝
    Չըպե՜տք է, որ մարդն հեկեկա անքուն —
    Աշխարհում մի օր ապրելու համար:

    Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
    Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով:
    Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
    Ամենքի համար կա մի վիշտ անթով —
    Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
    Ահաբեկիչի խելագար խանդով:

    Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
    Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
    Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
    Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն:
    Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —
    Կյանքը դարձնում նզովյա՜լ գեհեն:

    Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
    Երբեք հեռուներն այս լա՛վ աշխարհի,
    Ուր արևը բյո՛ւր հրաշք է վառել,
    Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
    Գգվի հիացքով երջանկավայել —
    Ամե՜ն մի խոտի, ամե՜ն մի քարի:

    Ախ, ո՛չ... Սատանա՜ն քրքջացել է այս
    Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
    Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
    Վառել է ոսկի հասկերը բոլոր: —
    Սրտի կսկիծով ես անցա առաջ
    Ու շուրջս նորից նայեցի մոլոր: —

    Եվ ահա — կրկին մի քանի դիակ:
    Եվ այստեղ ահա — վարսեր կանացի:
    Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ —
    Փտած փշրանքներ արնաներկ հացի:
    Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ,
    Քարացա՛ծ սրտով, լուռ, առա՜նց լացի...

    Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք:
    Մարմինը չկա: Ընկած է անձայն:
    Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
    Իսկ քիչ է՜լ այն կողմ — ատամներ ցիրցան:
    Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
    Մոռացել էին մի հին հրացան:

    Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
    Եվ մեր հայացքից արյուն էր կաթում:
    Լուսնոտի նման բութ ու շվարած՝
    Այլևս ոչինչ չէինք նկատում:
    Մի ծա՜նր կսկիծ ուսերիս առած՝
    Լուռ քայլում էինք արնաբույր տոթում:

    Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք:
    Անունն էր միայն, իսկ ինքը չկար:
    Այլանդակ գուղձեր, դևի ապարանք:
    Մնացինք՝ հանգիստ առնելու համար:
    Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
    Զրույցներ զազիր ու խայտանկար...

    III


    Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
    Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ:
    Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
    Բայց տրտունջ չկար հոգու համար:
    Նախատում էինք տրտնջացողին,
    Դեպի նա դառնում անողոք ու չար:

    Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք
    Թափարիզ լեռան ծերպերով անտես:
    Այնքան գեղեցիկ չի՜ եղել երբեք
    Տոկացող կամքի մաքառումը վես:
    Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք
    Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ: —

    Սառած — ծերպերով գնում էինք մենք՝
    Ե՜վ զենք, և՜ զրահ ուսերիս առած:
    Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝
    Սայթաքում էինք, բայց անցնում առաջ:
    Վագրերի նման ճկուն էինք մենք՝
    Հայացքներս լուրթ գագաթին հառած:

    Վերելքը ծանր էր և ուղին — ավեր:
    Եվ այնտեղ չկար ո՜չ մարդ, ո՜չ թռչուն:
    Եվ շարա՛ն-շարա՛ն բարձրանում էր վեր
    Մեր բեռնավորված ընկերների չուն:
    Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
    Ոտքերիս կպած մեզ վա՜ր էր կանչում:

    Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
    Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք:
    Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
    Ուր ո՜չ արարած, ո՜չ բույս կար, ո՜չ կյանք:
    Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
    Անհո՛ւն զգացինք, որ ապրում ենք, կա՛նք:

    Հպարտ հայացքով նայում էի ես
    Եվ խմում էի անսահման հեռուն:
    Բարձրության վրա անհո՛ւն է այնպես
    Մարդկային հոգին աշխարհը սիրում:
    Անբառ հրճվանքով զգում էի ես,
    Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում:

    Եվ՝ խորասուզված կույս հեռուների
    Անսահման ու խոր անհունության մեջ —
    Ես հոգուս խորքում խոստանում էի
    Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ —
    Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր —
    Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց:

    Մոտեցա... և քար կտրած մնացի: —
    Սառույցի վրա ընկած էր մի կին,
    Որ առանց խոսքի ու առանց լացի
    Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին:
    Դողդոջ մատներով փշրանքը հացի
    Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին:

    Աչքերը թարթեց նա վերջին անգամ
    Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ:
    Սարսափելի էր այս ամենն այնքան,
    Որ մեր շրթերից ո՜չ մի բառ չընկավ:
    Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
    Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ:

    Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
    Եվ անալելու թաղեցինք նրան:
    Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
    Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան:
    Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
    Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն:

    Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
    Այդ ճամփաների հետքերով ավեր:
    Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ
    Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր:
    Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
    Եվ չէինք կարող այլևս ցավել:

    Մենք չէինք կարող խղճալ ոչ-ոքի.
    Սարսափն էր նստել մեր հոգիներում:
    Զգում էինք, որ — մի մութ թշնամի
    Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն:
    Զգում էինք, որ — չար ոսո՜խ կա մի,
    Որ վերք է տալիս ու մահ է բերում:

    Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
    Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի:
    Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
    Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի:
    Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
    Էլ ո՜չ ոք իր այս ուխտը չխախտի:

    Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝
    Դառնում էր մեկը ճամփաներից ետ:
    Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով —
    Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ:
    Բարեկամ էր նա... բայց մե՜ր արյունով
    «Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ...

    Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար.
    Եվ ամեն մի իր լարում էր դավեր:
    Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
    Այն ճամփաների հետքերով ավեր,
    Ուր ո՜չ մի էակ այլևս չկար,
    Ուր չէ՜ր կարող մարդ խղճալ ու ցավել...

    IV


    Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
    Որ գտնվում էր ծովակի ափին:
    Հրդեհված էր նա: Այստեղ ու այնտեղ
    Մի քանի տներ դեռ մխում էին:
    Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
    Դեռ երգում էին իրենց երգը հին:

    Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
    Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
    Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
    Վետվետում էին ու թռչում առաջ:
    Անուշ ճիչերով պատմում էին մեզ
    Հազար մանկական զրույց ու երազ:

    Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
    Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
    Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
    Մեռելաստանի իր նինջը մռայլ:
    Եվ չէ՜ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
    Չար ալիքների զրույցները չար:

    Իսկ այգիների շուրջպարը կանաչ
    Ձգվում էր անծա՛յր ու անծա՛յր հեռու:
    Բնությունը, գիրգ ստինքները բաց,
    Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու —
    Պատրաստ էր ամե՜ն անցորդի առաջ
    Իր աշնանային տռփանքը տալու:

    Երկու ընկերով ներս մտանք այգին
    Եվ տեսանք մեր դեմ — խաղողի մի ծով:
    Անձնատուր եղած բախտի քմայքին՝
    Սնվել էր անմահ արևի բոցով:
    Հովերը նրան օրորել էին
    Կարկաչուն ծովի հեռո՛ւ զնգոցով:

    Մոռացած մի պահ հոգնությունը մեր
    Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի —
    Մոռացած ամեն քանդում ու ավեր,
    Բնության անճառ հմայքին գերի՝
    Չորացած, ծարավ շրթունքները մեր
    Վայելում էին բերքը տունկերի —

    Երբ տունկերի մեջ... տեսանք մի դիակ:
    Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր:
    Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
    Նրանց ստվերին ընկեր էր դարձել...
    Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
    Զարհուրանքալի մեզ տալով հարցեր:

    Ընկերս ճչաց ու ընկավ գետին:
    «Ջո՛ւր», — շշնջացին շրթերը նրա:
    Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
    Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
    Ուզեցի նայել հատակի ջրին —
    Ոչինչ չերևաց: Պարան կար: Առա, —

    Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ: —
    Լսեցի հեռու ճղփոցը ջրի:
    Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես:
    Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.
    Էլի՛ մի վայրկյան... Եվ հանկարծ ասես
    Իմ դեմ ոգինե՛ր ելան շուրջպարի...

    Չռած աչքերով նայում էի ես
    Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
    Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
    Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին:
    Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
    Ջրհորի մոտից հեռացա լռին:

    Հարբածի երեր, տարտամ քայլերով,
    Որպես հալածված երկու ուրուներ՝
    Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով, —
    Եվ սարսափահար հայացքները մեր
    Ո՜չ այգի էին էլ տեսնում, ո՜չ ծով, —
    Ուր Մա՜հն էր արդեն իր թույնը քամել...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.02.2009), Kuk (28.03.2010), Նաիրուհի (14.06.2010)

  21. #72
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    V


    Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
    Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար —
    Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
    Մեռած Քաղաքի փողոցները մառ:
    Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
    Ու տենդում էր մեր սիրտը դիվահար:

    Մեռած Քաղաքում ո՜չ մի մարդ չկար:
    Եվ ամայացած շենքերը ավեր,
    Մութ, մահատեսիլ, կույրերի նման
    Փորած աչքերով նայում էին վեր:
    Եվ չէին կարող նրանց հանդիման
    Գետին չնայել հայացքները մեր:

    Չգիտեմ ինչու — մենք մտանք մի տուն:
    Անարև, անբիբ աչքերի նման
    Նայում էին մեզ կասկածով անքուն
    Պատուհանների խոռոչները լայն:
    Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
    Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան:

    Ներս մտանք: Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
    Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ:
    Խոռոչի նման բացված ահահոտ՝
    Քրքջում էր կարծես բերանն արնաներկ:
    Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ
    Պատմում էին մեզ պղծումներ անելք:

    Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
    Ուղեղս կարծես արդեն ի՜մը չէր:
    Ու պար բռնեցին երկինք ու գետին,
    Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել...
    Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
    Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր...

    Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ
    Մեռած Քաղաքի ավեր շենքերում:
    Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
    Խեղերի նման ցատկոտում, պարում,
    Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
    Սատանայական տենդոտ շուրջպարում:

    Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
    Աչքերս անլույս խավարին հառած,
    Պառկել էի ես — ահավոր, անքուն:
    Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
    Ցատկոտում էին, բառաչում, տնքում
    Մեռելներ զարհուր ու բազմատարազ:

    Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
    Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
    Հետույքներ ուռած ու արնակալած —
    Խեղկատակ, արագ ցատկոտում էին, —
    Իմ սարսափահար աչքերի առաջ,
    Անթափանց միգում գերեզմանային...

    Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
    Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում, —
    Խինդի էր նման ոռնոցը տխուր,
    Լացի էր նման խինդը կարկաչուն, —
    Բայց մահո՜ւ նման, և՜ ծանըր, և՜ խոր —
    Կրծում էր հոգիս ամե՜ն մի հնչյուն:

    Եվ դժժում էր իմ աղեղում բորբոք
    Երգը այդ շփոթ, սատանայական,
    Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
    Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
    Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
    Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ:

    Թռչում էի ես, որպես մի ուրու —
    Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
    Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
    Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում:
    Եվ ես հասկացա, որ հեռո՛ւ-հեռուն
    Ծո՜վն է շառաչում գիշերվա տոթում: —

    Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
    Արևի նման կարմրավառ լուսին,
    Մեռելներ զվարթ ու խայտանկար —
    Պա՛ր էին խաղում, երգում միասին...
    Թռչկոտում էին սեթևեթ ու չար
    Եվ երգում էին Աստղկա մասին...

    Խե՜նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
    Ապրում է այնտեղ — ջրերի խորքում.
    Թո՜ղ բուքը ոռնա՛ աշխարհի վրա —
    Իրե՛ն ինչ՝ նա կա՜ — անմահ, անհերքում, —
    Եվ մի՜շտ գեղեցիկ ու կույս կմնա
    Իր աստվածային, անհուն եզերքում:

    Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
    Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ,
    Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
    Սատանայական տագնապի մի երգ, —
    Ու ցատկում էին խավարի միջում
    Մարմինները մառ, սրունքները մերկ...

    Ու ձուլած իրար սեր, ցնորք ու մահ,
    Լուսնահար ծովի երգով օրորուն —
    Ուղեղիս բորբոք կտավի վրա
    Թանձրացան նրանք ու անցան հեռուն, —
    Եվ խավարն իջավ աչքերիս վրա
    Եվ ո՜ղջը կորավ աներազ նիրհում...

    VI


    Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
    Ճի՜շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր:
    Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
    Կռվելու, կռվով մեռնելու համար:
    Նահանջում էր դեռ թշնամին արագ —
    Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար:

    Թնդանոթները թնդում էին թունդ,
    Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
    Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
    Ավեր է փռում նա, հարված ու վերք,
    Եվ դառնում են շեն գյուղեր — մոխրակույտ,
    Եվ ծուխը կապույտ բարձրանում է վեր:

    Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
    Սյունապատ լեռան ահավոր կողով:
    Դժվար էր ուղին: Բայց աչքերս հառած
    Փախչող թշնամուն՝ անհուն մի կորով
    Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
    Եվ սրտերս այրում քանդումի հրով:

    Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
    Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին —
    Նայեցի հեռուն: — Վարը, հողմավար,
    Ծովն էր աղմկում գանգատով մթին:
    Զարնվում էին ջրերը իրար,
    Ու խուլ, ու վարար մորմոքում էին:

    Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
    Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ:
    Գորշացել էին ջրերը կապույտ
    Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ:
    Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
    Համակեց հանկարծ էությունս ողջ:

    Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս:
    Ու կատակ թվաց արած գործը մեր:
    Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից:
    Թնդանոթները թնդում էին դեռ:
    Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
    Թվում էի ինձ մենա՛կ ու անտեր:

    Հանկարծ կանգ առա ես ձորամիջին:
    Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ:
    Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
    Ջղաձգորեն մեռնում էր արդեն:
    Հե՛յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
    Սա՜ էլ էր փախչում այս վայրից գեհեն:

    Ո՞ւր էիր փախչում, խղճո՜ւկ անասուն...
    Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց:
    Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
    Միայն Մա՜հն է տեր՝ անողոք ու մեծ:
    Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
    Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեg:

    Տե՜ս, այլանդակված այժմ ընկած է նա:
    Սևացել է, տե՜ս, արճիճի նման:
    Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
    Ոչ ոք չի՜ փորի նրան գերեզման, —
    Ոչ ոք չի՜ տխրի, որ նա զոհ եղավ
    Մի արնածարավ, անիմաստ ցասման:

    Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
    Նայեցի ահով նրա երեսին, —
    Ու առաջ անցա քայլերով արագ,
    Հոգուս բեռ արած խեղճությունը իմ:
    Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
    Կռվում էին դեռ ու քանդում էին:

    Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ —
    Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ:
    Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
    Ուսին շալակած պարտություն, ամոթ:
    Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
    Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ:

    Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
    Հանգստանալու հեռավոր գյուղում:
    Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
    Ցողուններն էին ծուլորեն մխում:
    Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
    Աշնան գիշերի մեգ-մառախուղում:

    Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
    Հոգնած զինվորի եռանդով անշեջ:
    Մեռելի նման ահավոր, տխուր
    Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ:
    Գնում էինք լուռ, չգիտեմ, թե ո՜ւր՝
    Միշտ նո՜ւյն ծովափով — անվե՛րջ ու անվե՛րջ:

    Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ —
    Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի:
    Բայց ծալվում էին սրունքները մեր.
    Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի —
    Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՜ծ դեռ,
    Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե — լինի:

    Ու մնաց այնտեղ: Ես անցա առաջ:
    Նրան երևի ձիով կբերեն:
    Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՛նչ արած...
    Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
    Հասնեմ — նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
    Որ երազները հոգիս օրորեն:

    Բարձրանում էի: Վայրենի քամին
    Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
    Եվ մթնում էին հայացքները իմ,
    Լցվում էր հոգիս թանձր մշուշով:
    Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
    Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով:

    Մենակ, անընկեր: Հսկա բուի պես
    Ավազե մատներն աչքերիս հառած՝
    Ոռնում էր քամին: Ընկնում էի ես,
    Նորից բարձրանում ու անցնում առաջ:
    Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ,
    Եվ ոգիս — այնքան կամքի ուժ առած:

    Ու վատնում էի ճիգերս հետին:
    Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա:
    Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
    Դեպի անդունդը՝ ուղի՜ղ դեպի մահ:
    Բայց ո՜չ... Մեռնողի տագնապով մթին
    Գրկեցի քարերն ու ոտքի ելա:

    Քայլեցի նորից: Եվ հանկարծ իմ դեմ
    Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ:
    Ա՛, հասել էի ես գյուղը արդեն:
    Հասել էի ես: Կես-գիշեր էր ուշ: —
    Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
    Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ…

    VII


    ...Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ:
    Մենք դաշտում էինք: Ձյունոտ լեռներից
    Հարձակվում էին նրանք — բյուրավոր,
    Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
    Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր —
    Ու փախչում էին, ու գալիս նորից:

    Եվ ընկնում էին նրանք շարեշար,
    Մռնչում էին գազանների պես:
    Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
    Շարժըվում էին նորից դեպի մեզ:
    Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար —
    Եվ սվինամարտն ահա սկսվեց:

    Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
    Սվինի զարկով գլորում գետին:
    Վագրերի նման խորամանկ ու չար,
    Ապրելու հսկա ծարավով հետին՝
    Խոշտանգում էինք — ապրելո՜ւ համար, —
    Եվ կռվում էինք, և կռվում էինք:

    Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
    Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում:
    Եվ շատերն էին ընկնում մեզանից
    Եվ ոտքերի տակ մեր անշնչանում:
    Չէ՜ինք տարբերվում վայրի գազանից
    Ահի ու արյան այդ խառնարանում: —

    Կոխոտում էինք ընկերների դին,
    Ընկերների դին դիրք էինք անում:
    Ու վատնում էինք ճիգերս հետին
    Անհասկանալի տագնապով անհուն:
    Եվ չգիտեինք, և չգիտեինք,
    Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում:

    Իրիկունն իջավ: Անհուն խավարի
    Խավար ծալքերում կորավ ամեն բան:
    Եվ իջավ մռայլ երազը Չարի
    Այն խայտաճամուկ դաշտերում անբան:
    — Է՛, մնաք բարի, ընկերնե՜ր արի,
    Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան:

    Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝
    Ձյունագիշերի մրրիկների տակ:
    Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
    Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ:
    Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ,
    Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք:

    Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
    Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ:
    Բայց մարմինս հավե՛րժ, հավե՛րժ մարդկային՝
    Ապրել էր ուզում: Մահապարտի պես
    Հայացքներս հառած ահավոր Մահին՝
    Մյուսների հետ փախչում էի ես:

    Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
    Գնդակներն էին թռչում ու շաչում:
    Եվ ընկնում էին ընկերները մեր
    Սատանայական խուճապի միջում:
    Եվ ընկնում էին անգի՛ն ընկերներ:
    Եվ վերջին անգամ մեզ էին կանչում:

    Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
    Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
    Մեռելների պես սփրթնած էինք,
    Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
    Անխոս հայացքով իրար թաղեցինք,
    Իրար հոգու մեջ գերեզման մտանք:

    * * * * * * * * * * * * * * * *

    Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
    Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
    Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
    Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
    Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն —
    Մնում են միայն այլանդակ գանգեր:

    Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
    Քամին է միայն ոռնում ու կոծում,
    Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
    Նենգավոր ու խոր ձյուների ծոցում:
    Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
    Անդրշիրիմյան տոնող Աստծուն...

    * * * * * * * * * * * * * * *

    Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
    Այս խայտանկար, ավերակ գյուղում,
    Ուր ամեն տան մեջ մա՛ հ է ու ավեր,
    Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
    Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
    Քմահաճ բախտի ժրաջան մեղուն:

    Եվ առօրյա է հիմա մեզ համար
    Մարդկային անթաղ, այլանդակված դին:
    Ահաբեկիչի քրքիջով համառ
    Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին:
    Եվ իմաստ չունի այլևս հիմար
    Ճակատագրի որոշած Անդին:

    Եվ գինին այստեղ ծորում է առատ,
    Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում:
    Այլևս չկա և ո՜չ մի արատ,
    Որ ծաղիկ չտա մեր գինով այգում:
    Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
    Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում...

    VIII


    …Երեկ առավոտ բարձրացա կանուխ
    Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա:
    Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
    Լսում էի ես կարկաչը նրա:
    Կապույտ երկնքում ո՜չ ամպ կար, ո՜չ ծուխ:
    Եվ ես մոռացա՛ տաժանքն առօրյա…

    Ա՛խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
    Դաշտերի ոսկի՛ հեռաստաններում,
    Ուր մի անսահման թախիծ կա փռած
    Եվ մի հոգեթով տխրության հեռու,
    Ուր հավերժության ցնորքը անհաս
    Ճախրում է կարծես ոսկի՛ դաշտերում...

    Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
    Որ չեմ հավատում կարմիր երազին:
    Միրաժի նման փարվում է հոգուս
    Անէ աշխարհի քնքշությունը հին:
    Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս —
    Եվ չե՜ն էլ լսել քնքշության մասին…

    Օ՛, խորհուրդների հավերժական մա՜յր,
    Որ տառապանքի ու տարփանքի մեջ
    Հղանում ես միշտ կյանքեր անհամար —
    Հազար գույներով՝ հազա՜ր ելևէջ, —
    Որ հղանում ես աշխարհի համար
    Հավիտենական կշռույթների վեճ...

    О՛, դո՜ւ, բարբարո՛ս, խելագա՛ր, ցավո՛տ,
    Երբեմն իմաստուն, երբեմն — գազան,
    Աշխարհներ այրող կախարդական խո՛տ,
    Աշխարհներ շինող բախտի գավազա՛ն, —
    Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
    Ոչնչի՛ մասին — աղո՛թք սրբազան...

    ...Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝
    Ապրելու հսկա տենչը բեռ արած —
    Քայլել անիմաստ մի կյանքի համար,
    Մարել — ու վառել աստղերը մարած,
    Որ — տիեզերքի զառանցանքը մառ
    Չցնդի՛ երբեք ու մնա — երազ...


    1915 — 1916
    ռազմաճակատ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  23. #73
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Չարենցասերներին խորհուրդ եմ տալիս (կներեք հանդուգնությանս համար ) լսել Տիգրան Մանսուրյանի «Արս Պոետիկա» ալբոմը, որտեղ Չարենցի բանաստեղծությունները հնչում են Մանսուրյանի անաղարտ նոտաների ներքո, բայց միայն երգ է առանց երաժշտության։ Զգում ես Չարենցի ոգին....

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  25. #74
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարենցասերներին խորհուրդ եմ տալիս (կներեք հանդուգնությանս համար ) լսել Տիգրան Մանսուրյանի «Արս Պոետիկա» ալբոմը, որտեղ Չարենցի բանաստեղծությունները հնչում են Մանսուրյանի անաղարտ նոտաների ներքո, բայց միայն երգ է առանց երաժշտության։ Զգում ես Չարենցի ոգին....
    Հղում վ ստուձիյու, փլիզ :

    Չարենցի էպիգրամներն են մահացու լավը.

    Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
    Սխալվում է միշտ ու կարծիք փոխում.
    Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
    Որ մատն ուզում է բերանը կոխի,
    Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (20.04.2017), Selene (27.02.2009), Նաիրուհի (14.06.2010)

  27. #75
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղիշե Չարենց

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հղում վ ստուձիյու, փլիզ :
    Ոնց որ թե մենակ վճարովի կայքերում է Եթե չգտնես, սիրով կձայնագրեմ

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2012, 17:03
  3. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •