User Tag List

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Եղիշե Չարենց

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    «Մահվան տեսիլը» Չարենցի գլուխգործոցն է, ամենա-ամենան: Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա չի տեղադրվել այս թեմայում:
    Ի դեպ, լավ հիշեցի, կարելի է ստորագրությունս փոխել

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (15.11.2012)

  3. #32
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Չարենցից իմ ամենա–ամենա–ամենասիրած երկու բանաստեղծություններն են Մահվան տեսիլը ու Հարդագողի ճամփորդները... Հատկապես էս վերջինի համար գժվում եմ...
    Չարենցը լիքը ամենա-ամենա-ամենա-ներ ունի, ես չեմ կարա ասեմ էս ինչը քն մյուսից լավնա, ո՞րն ասեմ՝ "Նավզիկե՞ն", "Մարի, Էգ թռչո՞ւն"-ը, թե՞ չգիտեմ որը:
    Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
    Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
    Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
    Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

    Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
    Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
    Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
    Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

    Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
    Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
    -Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
    Որ երազում երազեցինք ու անցանք...
    1916-1917
    Բայց մեկա, փշաքաղվում եմ ամեն անգամ էս տողերից, մեկ-մեկ էս կարդալուց ամբողջ մարմինս դողում ա… անհնար բան ա, սենց նկարագրել էն միտքը, որ երևի ցանկացած մարդու մտքով անցնում ա: Բայց երևի ոչ մեկին էս թեմայով նույնիսկ իրանց սեփական մտորումները էդքան չեն հուզի, ոնց որ էս տողերն էն կարում հուզեն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեղին մուկիկ (20.04.2017)

  5. #33
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին

    Ո՜վ գալիքի սերմնացաններ, ո՜ր լիաբուռ
    Նետելու եք ձեր սերմը մեր ձեռքերով հերկած
    Այս դաշտերում, բերրի այս հերկերում՝
    Մեր քրտինքով, երգով ու արյունով ներկած,-

    Ո՜վ, որ գալու եք զվարթ ու թեթևաքայլ,-
    Արևի և ոգու ծնծղաններով ձեր լուրթ,-
    Ահավասիկ գրում եմ, որպես հեռու եղբայր,
    Մեր ընթացքի համար յոթը խորհուրդ:-

    Եվ առաջին խորհուրդս, որ հղում եմ կարմիր
    Մեր օրերից այս բորբ ու գալիքնաբեր,-
    Անդրանիկ բուռը ձեր անեզրական սերմի
    Մեր դաշտերի վրա իբրև ցնո՜րք թափեք:

    Փռե՜ք իբրև բարիք, որ անհատնում է,
    Մեր երկրի թռչուններին ու հովերին,-
    Թող անսահման լինի նրանց խնդությունը,
    Անսահման էր ինչպես տառապանքը մեր հին:

    Դեպի Հյուսի՛ս հղեք ձեր շնորհը երկրորդ,
    Դեպի տափաստաններն ընդարձակ,
    Ուր բռնըկած Կարմիր Ուրագանը մի օր
    Այս հերձեցյալ երկրում և ամենուր
    Գարնան անձրև՜ դարձավ:

    Իսկ երրորդ բուռը ձեր անհատնելի սերմի
    Դեպի լյառը Մասիս սերմանեցե՜ք,-
    Թող թանձրացյալ թռչի, իբրև ցնորք ջերմին,
    Դեպի կուրծքը նրա ձյունածեծ:-

    Ապա մի բուռ ցորյան կամ ցնորք,
    Ձեր նման լուսափայլ ու ազնիվ
    Սերմանեցե՜ք դեպի այս հին ավանը Նորք,
    Որ աձնտեղ նո՜ր մի բողբոջ հասնի:

    Հինգերորդ բուռը ձեր անհատնելի գանձի
    Սերմանեցեք ոքու՜ն մեր ի նվեր,
    Որ օրերում հեռու երկնեց այս երգն անծիր,
    Այս երազանքը վեհ:

    Իսկ վեցերորդ ձեր բուռը, ո՜վ սերմնացաններ,
    Հղերցե՛ք անցյալի՜ ոսկորներին,-
    Եվ կլսեք հանկարծ հառաչանքի ձայներ
    Մեր երկրի բոլո՜ր խորքերից:-

    Եվ նո՜ր ապա, այս վեց հղումներից հետո,
    Լցրե՛ք դուք բուռը ձեր և, յոթերորդ անգամ-
    Ձեր ապագա հունձքի անե՛զըր կարոտով
    Սերմանեցե՛ք ձեր հերկը անեզրական...

    Ավելացվել է 19 րոպե անց
    Մեր լեզուն

    Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված է հրով անշեջ դարերում հին:-

    Եվ վարպետներ, խոհարարն ու հանճարեղը,
    Հղկել են այն դարեր, որպես մարմար,
    Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
    Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

    Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
    Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
    Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
    Նոր խոհերի վրա ժանգ չչոքի:-

    Այդ նրանից է, որ մեր օրվա ոգուն
    Այլևս չի կարող լինել պատյան
    Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
    Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա:-

    Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
    Թումանյանի բարբառը գեղջական,-
    Բայց նա կգա-լեզուն այս երկաթյա բերքի
    Եվ խոհերի այս խոր ու երկրակամ...
    Վերջին խմբագրող՝ Srtik: 19.02.2007, 10:48: Պատճառ: Գռարման ավելացում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  7. #34
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
    Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
    Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
    Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
    Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
    Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
    Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
    Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
    Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
    Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
    Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
    Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
    Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
    Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (06.04.2011), Դեղին մուկիկ (20.04.2017), ԿԳԴ (27.11.2010), Նաիրուհի (14.06.2010)

  9. #35
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՍՈՄԱ


    I

    Որպես քուրմը Գանգէսի,
    Կարոտակեզ, սիրակեզ -
    Կեանքս տվե՜լ եմ լույսիդ
    Եւ երգում եմ քեզ
    Քե՜զ եմ երգում այս կարմիր
    Աշխարհում հիմա,-
    Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
    Խելագա՜ր սոմա՛:

    II

    Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
    Ու սիրտս - գարուն,
    Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում
    Այս չար աշխարհում:
    Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
    Քո դէմքը հրե,-
    Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
    Ով որ քեզ սիրե:

    Ու սիրտս տված մահի անուրջին,-
    Մա՜հ էի տենչում,-
    Բայց տեսայ հանկարծ քո դէմքը վերջին
    Այս աղջամուղջում:

    Քո դէմքը տեսա, որպես սրբազան
    Մի զոհաբերում.
    Քո դէմքը տեսա աշխարհասասան
    Այս հրդեհներում:

    Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
    Հրդեհի պարին,-
    Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,
    Վառվող աշխարհին...


    III

    Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
    Երկնային մի քույր,
    Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
    Թույն, թախիծ ու բույր:

    Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
    Բույսերը բոլոր.
    Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
    Քաղցր ու ահավոր:

    Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
    Գինի հրակեզ,
    Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -
    Ցանկանում ենք քեզ:

    Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
    Դու, որպես գինի,-
    Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
    Որ այս աշխարհում քո կամքը լինի...

    IV

    Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
    Սրբազան դու սեր,
    Ոգեվորության դու քա՜ղցր գինի,
    Երկունքի գիշե՜ր:

    Արշալույսների սրբազան արգանդ,
    Ոգու Կաթն Ծիր.
    Արեվից առաջ դո՛ւ երկնից անցար,
    Ոսկի փռեցիր:

    Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,
    Դու - ազատությո՜ւն,
    Դու - վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
    Դու - ոգու խնդում:

    Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
    Հոսում ես արագ,
    Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
    Վառվում ես յանկարծ, դառնում ես կրակ:-

    Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
    Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
    Երբ մարդու սրտում առաջին անգամ
    Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար...

    Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
    Սրտից ծփալով - անցար աշխարհին,
    Եւ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
    Հանձնեցիր հրին:

    Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.
    Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
    Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
    Մեզ մխիթարել...

    Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
    Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.
    Օրհնվի՛ թող քո անունը նորից,
    Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:

    Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
    Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
    Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
    Բռնկվի՛ր կրկին ու կրկին անգամ,
    Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,
    Խելագա՜ր Սո՛մա...

    V

    Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
    Մխացել է դա՜ր ու դարե՜ր,
    Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
    Քանի՜ ոսկի ջահ է վառել...
    Քանի՜ ոսկի ջահ է վառել...
    Երկրի մուԺում,
    Քանի՜ ոսկի ջահ է վառել
    Կյանքի փոշում:
    Դա՜ր ու դարեր մեր սրտերում
    Վառվել է վառ,
    Բայց հրդեհվել չի կամեցել
    Աշխարհը վառ:

    Ով չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -
    Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:
    Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
    Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում:
    ինիդ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
    Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

    Ու գիշերի թանձր մթում -
    Հրե մի սուր -
    Դուրս է թռչում գերեզմանից ՝
    Վառվում է զուր...
    Սո՛մա, գինիդ, որով հարբել,
    Խենթ ենք հիմա -
    Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
    Երկունք ու մահ.
    Մա՛հ է տվել ու գերեզման,
    Հող ու անհուն -
    Որ դուրս թռչի, ազատ վառվի -
    երեզմանում...
    Ու չեր վառվում դա՜ր ու դարեր
    Աշխարհը քար.
    Հիմա վառվեց...Խե՜նթ ենք մենք էլ
    Ու խելագար:-

    Պա՜ր ենք բռնել խելագար,
    Հրդեհում ենք ու վառում -
    Այն ամենը, ի՛նչ որ կար
    Հազարամեա աշխարհում:

    Ու արյունը մեր ՝ խառնված հրին ՝
    Վառվում է ագահ,-
    Ու լույս է տալիս վառվող աշխարհին
    Դեմքդ հեռակա:

    VI

    Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
    Եւ մեր շուրջպարում - հրդեհի պարում
    Հէքյա՛թ է կեանքը, ուր մարդը - կրակ:

    Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
    Կյանքերը մեր կարեվեր,
    Ու վառվում է աղջամուղջում
    Ողջակիզվող սիրտը մեր:

    Ամբոխները զրահապատ
    Ծափ են զարկում ու պարում,
    Ջա՛հ է դարձել ամեն մի մարդ
    Կրակապատ աշխարհում:

    Ու պար բռնած ու խելագար
    Ե՜րգ ենք ասում կրակին -
    Ու վառվում է աշխարհը քար
    Մրրիկներում կրակի:

    Կիրակի է կյանքն հիմա -
    Ջահազարդվա՜ծ, կրակուն -
    Ու պարում են կյանք ու մահ
    Սո՛մա, քո սուրբ կրակում...

    VII

    Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,-
    Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,-
    Զվարթ ու սեգ,
    Եկեք, մտե՛ք շուրջպարը մեր -
    Եկե՜ք, եկե՜ք:

    Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
    Երկինք հասած կրակը թեԺ.
    Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
    Ողջակիզվող ու հրակեզ:
    Ով որ եկավ – պետք է իր հետ
    Ողջակիզվող մի սիրտ բերի-
    Եկե՛ք, հսկա պարը մտեք
    Աշխարհային հրդեհների:

    Ու ծավալվի՛ թող
    Աշխարհովը մեկ
    Հրդեհը մաքրող,
    Բոցը հրաշեկ:

    Կյանքը հնամյա,
    Որ մխում է զուր -
    Թող մոխի՛ր դառնա
    Ու անցնի իզուր

    Հո՛ւրը թող մնա,
    Հրդե՛հը հոգու,
    Ու հրաշք դառնա
    Սո՛մա, խոսքը քո:

    VIII

    Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
    Ամբոխները ահագին,
    Որ կյանքը հին ու սնամէջ
    Ողջակիզեն կրակին:

    Ու հուրն ընկած, անդարձ, անել,
    Այրըւում է կյանքը քար -
    Ու հրդեհում պար են բռնել
    Ամբոխները խելագար:

    Ու արյունը մեր, խառնված հրին,
    Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան -
    Ու Ժպտում է քո դեմքը աշխարհին
    Այս հրդեհներում աշխարհասասան...

    IX

    Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
    Մի ոսկի տեսիլ.
    Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
    Հիմա՛ եմ հասել.
    Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ քո կրակում
    Վառվում եմ ես էլ...

    Կը վառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
    Ու զոհաբերում,
    Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ
    Որ չունի մարում -
    Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես
    Այս չար աշխարհում...

    Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
    Բայց քա՜ղցր է այնքան.
    Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
    Ու վաղը չկամ.
    Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
    Տիեզերական:-

    Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ
    Քո ոսկի հրում -
    Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած
    Քո բոլո՜ր գալիք արշալույսներում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.12.2011)

  11. #36
    հանելուկ... sweet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2006
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Եղիշե Չարենց- չեմ սիրում

    Կներեք Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել: Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները : Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)
    Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա: Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, ու ոչ մի աշակերտ չէր սիրում:
    Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
    Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:
    "It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
    Mark Twain.

  12. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց- չեմ սիրում

    Մեջբերում sweet-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ:
    Սևակ կարդա, Հ1 նայի ու կյանքը կլինի պարզ ու երջանիկ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  14. #38
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց- չեմ սիրում

    Մեջբերում sweet-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել: Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները : Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)
    Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա: Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, ու ոչ մի աշակերտ չէր սիրում:
    Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
    Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:
    Հիմա էս մեջբերումն արել եմ, անպայման պիտի պատասխանեմ, բայց չգիտեմ ինչ գրեմ: Փորցեմ պաշտանե՞լ Չարենցին. ինչի՞ համար: Չարենցը դրա կարիքը չունի: Իրա կենդանության օրոք էլ իրան քիչ չեին փնովում ժամանկի շատ հայտնի մարդիկ, որոնց հիմա ոչ ոք չի հիշում: Դրանցից մեկին ուղղված մի էպիգրամ ունի Չարենցը. " Չնչին, ինչպես Արարատին նետված քար…" :

    Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան:
    Ոչինչ, մարդ էլ կա զարմանում ա, որ Աստծուն հավատացողներ էլ կան:

    Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ ,, բառը կա
    Էդ, որովհետև, բոլոր բանաստեղծություններում կյանք կա, իսկական, գուցե և չապրված, բայց իսկական կյանք: Իսկ մահը միշտ կյանքի կողքին ա, եթե չես նկատել:

    Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա:
    Լավ ա, որ դու նման իրավունք չունես:

    Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է
    Որովհետև դա Չարենցի ամենասովորական բանաստեղծություններից է:

    Ընդհանրապես, ինձ թվում ա, որ դու և բոլոր էն մարդիկ, որոնց անունից գրում ես, Չարենց չեք էլ կարդացել, բացառությամբ մի քանի հատվածներից, որ դպրոցում հանձնարարել են:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Հա, մի տեղ էլ նկատեցի, որ "Նավզիկեի" մասին էր ինչ որ բացասական բան ասվել, հիմա չեմ գտնում որտեղ տեսա:
    Ժողովուրդ, Ճիշտ եմ ասում , առանց չափազանցնելու, Կարդացածս բոլոր գրքերը միասին, "Նավզիկեի" արժեքը չունեն: " Նավզիկեն" բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների լավագույն երկն ա:

    Ես ուղղակի ափսոսում եմ, որ Չարենցը հայ ա եղել: Վստահ եմ եթե լիներ մի ուրիշ, ուժեղ երկրից, ամբողջ աշխարհը երդվելու էր իրա անունով, իսկ հիմա իրան ո՞վ գիտի: Ափսոս ա, էդ հրաշքը, որ փակվել ա մի փոքրիկ Հայաստանում: Մենք չգիտեմ խի կարանք մի ինչ որ միջակ Ֆրանսիացի կամ Ռուս գրողի իմանանք, բայց իրանք, մեր հրաշքի մասին չգիտեն: Ու չեն էլ իմանա, քանի որ մենք ինքներս նախ մեր ունեցածը գնահատել չգիտենք:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 28.04.2007, 17:22: Պատճառ: Գրառման ավելացում

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (20.04.2017), Դեղին մուկիկ (20.04.2017), Նաիրուհի (14.06.2010)

  16. #39
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    Լալիս է հոգիս, անվերջ հեկեկում,
    Պատում է սրտիս թախիծ անանուն
    Մինչև ե՞րբ պետք է ես թաքուն տանջվեմ
    Անանց տխրությամբ լամ ու արտասվեմ:

    Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
    Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն,
    Փռված է լույսդ շուրջս և վրաս,
    Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում:

    Քո հեռու երկրի ուղին չգիտեմ,-
    Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ,
    Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
    Հրամայել եմ, որ վրաս իշխես:

    Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
    Քո չարությունը բարիք համարել,-
    Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
    Եվ մահաբեր ձեռքդ համբուրել...

  17. #40
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    1915թ. «Տեսիլաժամեր» շարքից

    Մի լուսե աղջիլ, լուսե մի մեռել
    Օրերի միգում երևում է ինձ:
    Թարթում են միգում կրակները դեռ,
    Ու կարոտը հին խեղդում է նորից:

    Անցնում է, որպես անմարմին տեսիլ
    Ու նորից միգում երևում է նա:
    Ու նորից չկա: Ու նորից գիշեր-
    Փողոցի վրա ու հոգուս վրա:

    Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
    Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
    Կանգնում են թարթող կրակների տակ,
    Ներկած աչքերով կանչում են նորից:

    ՈՒ լուռ է հոգիս: ՈՒ մենակ եմ ես:
    Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
    Ու անցնում է նա - անմարմին, անտես, -
    Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

    Ավելացվել է 7 րոպե անց
    1916-1917 «ԾԻԱԾԱՆԸ» գրքից

    Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային
    փոսում-
    Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
    Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր
    երկրի,-
    Որ պայծառ, մաքուր դարձերից հետո, - Քո
    գրկում բերկրի:
    Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած
    մի զոհ,-
    Մայրամուտային Եզերքը Կապույտ, - լույս
    եզերքը Քո…
    Վերջին խմբագրող՝ Fantazy: 03.05.2007, 22:26: Պատճառ: Գրառման ավելացում
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  19. #41
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    1920-1921 «ՏԱՂԱՐԱՆ»

    ***
    Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
    Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ. -
    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում. - բոլո՜րը քեզ…

    ***
    Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
    Սիրեկանը էլի յարին կմնա:
    Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
    Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

    ՈՒրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
    ՈՒրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
    Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
    Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

    Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
    Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
    Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը-
    Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

    Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
    Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
    Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը-
    Գերեզմանիս մարմար քարին կմնա:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԿԳԴ (27.11.2010), Նաիրուհի (14.06.2010)

  21. #42
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ՇԱՄԻՐԱՄ

    Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
    Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի։

    Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
    Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի։

    Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
    Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան։

    Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
    Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին։

    Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
    Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ։

    Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ –
    Արքաների համար նոր – բավական է մի չպիտ.–

    Միայն ակնարկ մի թեթև – և կտրվեն նրանք քեզ,
    Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ։–

    Կգան մեկ–մեկ ու սիրով – ու կտանջես նրանց դու
    Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու։

    Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
    Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ։

    ... Բայց կլինի մի գիշեր – ու հմայքով նաիրյան
    Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան։

    Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
    Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի։

    Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
    Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին։

    Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
    Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա։

    Նա կմեռնի, որպես զոհ – բայց չես հաղթի դու նրան,
    – Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշու՛րթ Շամիրամ...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  23. #43
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻՆ
    (Դասական Ուղղագրութեամբ)


    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    Երբ խօսում էի մի անգամ քո հետ՝
    Ասացիր դու ինձ, ով «յայտնի» պոէտ.-
    -Գրողը որ կա՝յ պոռնիկ է միայն-
    Ով որ շատ տւեց՝ կտրւի նրան:-
    Եվ դու տրւեցիր, պոռնիկի նման,
    Քեզ «շատ տվեցին»: -
    Բացագանչել է ինձ մնում միայն,-
    -Վա՜յ վերցնողին...



    ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻՆ
    (Նոր Ուղղագրությամբ)


    Երբ խոսում էի մի անգամ քո հետ՝
    Ասացիր դու ինձ, ով «հայտնի» պոետ.-
    -Գրողը որ կա՝ պոռնիկ է միայն-
    Ով որ շատ տվեց՝ կտրվի նրան:-
    Եվ դու տրվեցիր, պոռնիկի նման,
    Քեզ «շատ տվեցին»: -
    Բացագանչել է ինձ մնում միայն,-
    -Վա՜յ վերցնողին...


    1928

    Ավելացվել է 9 րոպե անց
    ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
    (Դասական Ուղղագրութեամբ)
    Requiem Æternam
    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ


    Ա.
    Հայրենի երգն ես դու մեր՝
    Վերադարձած հայրենիք:-
    Դէմքիդ տանջանքն է դրել
    Անագորոյն մի կնիք:-
    Եւ հանճարի հեռակայ
    Հուրն է հանգչում ճակատիդ,
    Ինչպէս մարող ճառագայթ
    Արարատի գագաթին:-

    Բ.
    Հայրենի ե´րգն ես դու մեր
    Հալածական, ինչպէս ամպ,
    Որ քամիներն են ցրել
    Եւ տարիներն ապստամբ:-
    Ժողովրդի հանճարեղ
    Սրտով երկնած ձայն ու շունչ,
    Որ բարբառել ես դարեր
    Օտարութեան մշուշում:

    Գ.
    Առանձին ձայնն է ինչպէս
    Դառնում հնչիւն հայրենի-
    Դաշնութեան մէջ լոկ հնչեղ
    Հայրենական ձայների,-
    Այդպէս մեր հին դաշնութեան
    Ով մարգարէ տարագիր,-
    Դու գտանում ես ահա
    Ե´ւ ժողովուրդ, և´երկիր:

    Դ.
    Հայրենի երգ մեր վսեմ,
    Հազարամեա՜յ մեր հանճար,-
    Լոկ ժողովո'ւրդն է հիւսել
    Քո դաշնութիւնը պայծառ,-
    Քեզ ժողովո´ւրդն է խոնարհ
    Տառապանքով իր ծնել,
    Իր աւիւնով պահել վառ,
    Իր ոգու մէջ ընդունել...

    Ե.
    Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ
    Իր բորբ շնչով տւել շունչ,-
    Ո´չ մի իշխան կամ արքայ
    Քեզ չի´ պահել իր նաշում:-
    Թէ´ հայրենի, թէ´ օտար
    Տիրողների համար միշտ
    Եղել ես- ձա´յն որոտան,
    Եւ յա´ր օտար, և ուրի´շ:-

    Զ.
    Դու աշխատա՜նքն ես երգել
    Եւ քրտինքը մաճկալի,-
    Անջու´ր հանդեր ու հերկեր,
    Սիրոյ երգեր անձկալի...
    Դու պանդուխտի տարագիր
    Սիրտն ես երգել կարօտող՝
    Անհայրենիք արագիլ՝
    Կապւած յուշի նարօտով:-

    Է.
    Հնչիւններ ես հաւաքել
    Հէնքի համար քո երգի
    Դու՝ հանդերից մահաբեր
    Հայրենական եզերքի,-
    Եւ հայրենի հանդերի
    Մրմունջներից չմարող
    Հիւսել ես երգ անթերի
    Սերունդների համար նոր:-

    Ը.
    Դու երգել ես միայն ճորտ
    Ժսղովրդի համար մեր
    Երգեր՝ կեանքի նման խոր
    Եւ զրկանքի նման վեհ:-
    Եւ երգերում քո անհուն-
    Ժողովրդի սրբազան
    Սէ´րն է միայն վեհանում
    Եւ աշխատանքը դաժան:-

    Թ.
    Դու երգել ես միայն բորբ
    Ժողովրդի սրտում մեր
    Վառւող ցնորքն անյողդողդ՝
    Իր գալիքի մասին վէս:-
    Հայրենիքի՜ մասին նոր,
    Կեանքի, որ հաշտ ու ազատ-
    Ծնւելու է արիւնով
    Եւ զոհերով սրբազան...

    Ժ.
    Քո ժողովո'ւրդն է խոնարհ
    Քո երգերում անրջել՝
    Իր կեանքի տենչն անհնար
    Եւ սիրոյ շունչը հնչեղ:-
    Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝
    Տանիքների վրայ մեր,-
    Եւ սիրոյ խօսք ու շշուկ,
    Հասկերի երգ ու համերգ...

    ԺԱ.
    Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
    Երգը՝ երկրում մեր անշող-
    Տանիքների վրայ մեր
    Եւ սրտերի ղօղանջող:
    Կարկաչում էր նա յուշիկ,
    Մինչև խորշակն այն դաժան
    Յու՜շ դարձրեց ու փոշի
    Երկիր ու երգ սրբազան...

    ԺԲ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Հայրենի հող կոչւող սև
    Այն հեռաստանն արնակոխ
    Որ քո ցնորքն էր լուսէ:
    Քեզ չմնաց անգամ ժանտ
    Այն արեգակն հայրենի,
    Որ աւելի´ էր դաժան,
    Քան թշնամին վայրենի...

    ԺԳ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
    Որ, ինչպէս եզ գլխիկոր,
    Տքնում էր լուռ ու չարքաշ,-
    Սև զրկանքում մտորող
    Քո ժողովո'ւրդն անգամ հեզ,
    Որ լոկ հացի ու սիրոյ
    Յոյզերո´վ էր սնում քեզ...

    ԺԴ.
    Քո ժողովուրդը չարքաշ,
    Հազարամեայ զրկանքով,
    Հազա՜ր սրով զարկած յար՝
    Մարտիրոսեա՜լ իր կեանքով-
    Իր եզերքում հայրենի
    Հազիւ գտած հող մի բուռ-
    Քշւե´լ է յար իր բնից,
    Իր խրճիթից ընդհանուր...

    ԺԵ.
    Քեզ չմնաց անգամ քո
    Հայրենիքում դեռ աճած՝
    Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
    Կամ թոնիրում թխած հաց...
    Գերի երկրում քո անթով
    Անգամ մի մա´յր, որը քեզ
    Սնէ՜ր անգին իր կաթով
    Եւ հավատով իր փրկէր...

    ԺԶ.
    Չար ուրագան մի շաչող,
    Դաժան մրրիկ մի ահեղ-
    Քշեց շիւղի նման չոր,
    Հողմի նման խելահեղ,-
    Եւ տերևներ ինչպէս հին՝
    Ծառից ընկած ու անկեանք-
    Քշեց երախը մահի
    Թէ՝ մայրերին, թէ´ մանկանց...

    ԺԷ.
    Զարհուրելի եռանդով,
    Ինչպէս քաղցած մի գազան-
    Սրբեց կամքով մի քանդող
    Երկիր ու տուն սրբազան...
    Լափեց եզերքը քո հին՝
    Ե´ւ ժողովուրդ, և´վաստակ,
    Եւ անապատ ամայի
    Դարձավ երկիրն Հայաստան...

    ԺԸ.
    Ինչպէս գրքից պոկւած թերթ,
    Կամ չորացած արտի շիւղ,
    Նետւած հողմով այն անեզր
    Մահւան քամուն ու փոշուն,
    Դու՝ հանճարի նման մեր՝
    Հազարամեայ ուրւական՝
    Դարձար տերև մահամերձ,
    Քշւած ոգի ու վկա...

    ԺԹ.
    Հողմով տարւած ինչպէս շիւղ,-
    Ուղիներում դու տեսար
    Հրաճարակ կեանք ու խուղ,
    Եւ ժողովուրդ հրկիզած:-
    Ինչպէս մահո´ւ մանգաղով,-
    Տեսար գիւղե՜ր դու հնձած,-
    Այս ժողովո´ւրդն էր քո ողջ,
    Որ քեզ տւեց երգի ձայն...

    Ի.
    Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,
    Խուղերի ծուխ ու փոշի՝
    Քշւած ձեռքով անողորմ
    Զարհուրելի մի ուժի,-
    Խելակորոյս քո ոգին
    Դո´ւրս շպրտւեց երկրից յար,-
    Եւ թափառեց տարագիր,
    Իբրև մեռա՜ծ երգի բառ:

    ԻԱ.
    Վիթխարի եզ մի ինչպէս՝
    Սովից տոչոր՝ յանկարծ գայ,
    Լիզէ մի ողջ ոսկի դէզ
    Եւ չթողնի հե´տք անգամ,-
    Այդպէս աղետն այն զարհուր
    Անցաւ բարձրիկ քո դաշտից,-
    Եւ դաշտն ամբողջ դարձավ մու´ր,
    Ինչպէս արտը երաշտից:-

    ԻԲ.
    Հալածակա՜ն, որպէս քո
    Ո´ղջ ժողովուրդն այն պահին-
    Խելակորոյս քո ոգով
    Չտրւեցի՜ր դու Մահի...
    Ո´չ,- չմեռա´ր այնժամ դու,
    Այլ սարսափից խելագար՝
    Երազեցիր դառնալ տուն,
    Որ աշխարհում էլ չկար...

    ԻԳ.
    Եւ՝ սարսափից խելագար
    Ե´ւ գզգզւած, և´բոկոտն
    Մահւան սքեմ դու հագար
    Եւ սնւեցիր քո ոգով:-
    Բայց քո ոգին չքամեց
    Եւ չէ´ր կարող քամել ժանտ
    Այն զոհերի մեծամեծ
    Արիւնը սուրբ ու անչափ...

    ԻԴ.
    Անհնարին էր, վարպետ,
    Որ քո ոգին ստեղծող
    Յղիանա՜ր ու արբեր
    Աւիւնով ժանտ ու խոցող...
    Անհնարին էր, որ քո
    Երգի ոգին հանճարեղ
    Նայիրական իր երգով
    Այնժամ երգեր մի արև...

    ԻԵ.
    Անհանգրւան, ինչպէս նոր,
    Հալածական Արքայ-Լիր՝
    Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
    Անէացած մի երկի´ր,-
    Զգեցած մահ ու սարսափ,
    Տեսած և´ահ, և´դժոխք,-
    Ինչպէս կարող էր անսալ
    Ոգին քո կեանք ու ցնորք...

    ԻԶ.
    Քո հին սրինգը գրկած,
    Իբրև մանուկ մի ազատ,
    Որ դեռ պահում է երգած
    Երգերիդ շունչն հարազատ,-
    Քո այդ եղեգն երգեցիկ
    Հեռու ափեր դու տարար,
    Բայց դու երբեք չերգեցիր
    Նրանով- ե՜րգ փրկարար...

    ԻԷ.
    Անհանգրւան տարւեցիր
    Երկրից-երկիր, որպէս մերկ,
    Անհայրենիք մուրացիկ,
    Որ հացի տեղ-ունի ե´րգ:-
    Բայց չլսեց ոչ ոք քեզ,
    Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
    Միայն քամին մորմոքեց,
    Միայն անձրևն իջավ ցած...

    ԻԸ.
    Եւ ափերում այն օտար,
    Ուր քեզ նետեց հողմը սև-
    Դու ունկնդիր չգտար,
    Իսկ պատահմամբ թէ լսեց
    Քեզ մի անցորդ կամ մոլոր
    Մի ուղևոր ահաբեկ,-
    Տեսար, որ նոյն հողմերով
    Քշւածներ են նրանք հեք...

    ԻԹ.
    Նրանք՝ իրենք-տարագիր,
    Իրենք՝ և´որբ, և´անճար-
    Ունկնդրում են քո երգին,
    Որ երազեն ու տենչան,-
    Որ՝ բռնելով քո թելից
    Իրենց սրտով կարոտող
    Դառնան երկիրն այն էլի,
    Գոնէ յուշով փարատող...

    Լ.
    Ինչ պիտի տար սրտին քո,
    Քո հանճարին որբացած
    Նրանց անհող արցունքով
    Ցօղւած ոգիդ նրբաձայն...
    Հեռու երկրից քո այն վառ,
    Ժողովրդից՝ դարձած յուշ-
    Ո՞նց քո ոգին որոտար
    Կարօտանքից նրանց ուշ...

    ԼԱ.
    Որքան էլ պիրկ նա լիներ՝
    Ստեղծագործ քո ոգին-
    Ո՞ր դաշտերում նա հինէր
    Երգն իր անմահ մորմոքի...
    Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
    Հող չի´ յաճախ ճանաչում,-
    Բայց սե´րմն հոգու-միայն իր
    Հայրենիքում է աճում...

    ԼԲ.
    Ամայացա՜ւ քո ոգին,
    Ինչպէս անջուր հանդի հող,
    Եւ մազերին քո չոքեց
    Ձմեռ ու ձիւն անողոք:-
    Եւ գետնահար, որպէս ծառ`
    Պոկւած հողմով կատաղի-
    Բեկւեց ոգին քո պայծառ`
    Առանց բոյրի ու շաղի:-

    ԼԳ.
    Քո հեռաւոր երկրի ջեռ
    Արոտների նման ա'յն,
    Որ դարձրեց սև մի ձեռք
    Հերկ` խորշակեալ և ունայն,-
    Խորշակեալ դաշտ դարձավ չոր
    Այդպէս ոգի'ն քո հնչեղ,
    Որ ո'չ արև կենսաշող,
    Ոչ յոյսի շող չշնչեց:-

    ԼԴ.
    Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
    Քո մազերին զառամեալ,-
    Եւ` հալածւած ոսոխից`
    Երազեցիր միայն մահ...
    Զառանցանքի մէջ զարհուր
    Երազւեցին քեզ հեռվից-
    Հրդեհ ու ջարդ ընդհանուր
    Եւ գլխատում արևի...

    ԼԵ.
    Ապա խաւար իջավ խոր
    Եւ հանճարեղ քո ոգում
    Փռւեց գիշեր ու ժխոր,
    Եւ մտքի մուժ բորբոքուն.-
    Եւ տարինե՜ր անցան սին,
    Եւ քո ոգին խելագար
    Կիզւեց հուրո´վ այն զազիր,
    Մինչև գիշեր վերջին գար:-

    ԼԶ.
    Ո՜վ հարենի մեր երգի
    Հրէ հանճար տառապած,
    Դու չտեսա՜ր քո երկրի
    Արշալոյսը փառապանծ...
    Իբրև աճիւն դու եկար,
    Իբրև մեռա՜ծ տարագիր,-
    Հին դաշնութեան դու վկա
    Եւ առաջին քարակիր...

    ԼԷ.
    Անհանգրւան, ինչպէս մի
    Տերև, պոկւած իր ծառից՝
    Քեզ վտարեց մի քամի
    Քո հայրենի աշխարհից,-
    Եւ քո ոգում՝ հայրենի
    Յուշն արիւնով նա նշեց-
    Զառանցանքով արիւնի՝
    Յորդած կարմիր մի գիշեր...

    ԼԸ.
    Ճի´շտ է վարպետ:- Քո ոգուն
    Իջած մուժի´ նման մառ-
    Եւ հալածող մահաթոյն,
    Եւ խաւարի պէս խաւար,-
    Այն օրերում մեր երկրի,
    Մեր աշխարհի´ վրայ ողջ-
    Իջել էր սե՜ւ աւերքի
    Զարհուրելի մռայլ քո´ղ...

    ԼԹ.
    Այն օրերին արդէն մեր
    Ողջ աշխարհում համարեայ՝
    Նստե´լ էր սև, ինչպէս նեռ,
    Մեր սև ոսոխն հնօրեայ,-
    Ինչպէս բերքի տեղ հանդի՝
    Հնձեն թուփեր վարդենի,-
    Այդպէս մահու գերանդին
    Հունձն էր արել արդէն իր:-

    Խ.
    Ո´ղջ աշխարհում արդէն մեր,
    Ծայրէիծայր համարեայ
    Կենդանի հունտ էր ինչ դեռ
    Պարտեզներում հնօրեայ
    Եւ՝ ամենից առաջ՝ ինչ
    Բողբոջ ու ծի´լ էր ոգու՝
    Որ շիւղ անգամ էլ չաճի-
    Հնձել էր ձեռքն ահարկու:-

    ԽԱ.
    Վերջին հողի վրայ լոկ,
    Վերջին քարին հայրենի,
    Ցցւած կղզու նման շող՝
    Օվկիանում արիւնի,-
    Վերջին քարի վրայ այդ,
    Դեռ մնացած անողող՝
    Զառանցում էր յուսահատ
    Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

    խԲ.
    Զառանցում էր կիսամեռ
    Ժողովրդի մեր մի բուռ
    Մնացորդը, որ չունէր
    Էլ փրկութեան կարծես դուռ:-
    Հորդաներով ամեհի
    Շրջապատւած ու ողող՝
    Տէրն էր նաև «հայրենի»
    Քշում անդունդն անողոք...

    ԽԳ.
    Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝
    Կառչած լաստին մօտեցող-
    Ծովահէնն է հրում լերկ
    Մոլեգնութեամբ դէպի ծով.-
    Ժողովրդի ինչպէս մեր
    Բեկորները այդ չնչին.-
    «Հայրենական» տերն էր դեռ
    Հրում անդունդը վերջին...


    (Շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ vartabooyr: 06.05.2007, 08:54: Պատճառ: Գրառման ավելացում

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  25. #44
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց

    ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
    (Շարունակելի #2)
    (Դասական Ուղղագրութեամբ)
    Requiem Æternam
    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    ԽԴ.
    Փորձանքներից յարատև
    Արդէն կորած, անուղի,
    Այդ շիւղն անգամ մահամերձ
    Ժողովրդի ու հողի,-
    «Իր» տէրերի ձեռքով սև,
    Որպէս դիակ՝ կրծքին քար-
    Պիտի սուզւէր վերջապէս,-
    Թէ փրկութիւնը չգար...

    ԽԵ.
    Բայց փրկութիւնը եկավ
    Խոր խաւարում, ինչպէս լոյս
    Արեգակի հեռակայ,
    Որ ճառագում է վերուստ...
    Որպէս հրա՜շք նա եկաւ,
    Որպէս որո´տ շառաչեց,
    Խնդութիւնից խելագար,
    Մի փրկչի´ պէս փառաճեմ...

    ԽԶ.
    Մեզ հայրենի տւեց հող,
    Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
    Դաշտ՝ արգանդում իր պահող
    Հանճարի հունտն արևկայ,
    Հանճարի հուրը այն որբ,
    Որ դարերից մինչև մեր
    Այս օրերը հրաբորբ
    Երգն է երկնել մեր անմեռ...

    ԽԷ.
    Եւ եզերքում մեր նորոգ,
    Հայրենիքում ահա մեր
    Արդ ողջունոմ ենք սիրով
    Քո վերադարձը վարպե՜տ:-
    Իր տարագիր հանճարի
    Վերադարձն է տոնում արդ
    Ժողովուրդը քո արի
    Հայրենիքով իր անպարտ:-

    ԽԸ.
    Հազարամեայ ճորտ անհող
    Իմ աներկիր ժողովուրդ,
    Էլ չկայ քեզ կործանող
    Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
    Եւ հնամեայ իր երգով
    Գիրկն է դառնում քո անմահ-
    Ահա քո շուրջը երգող
    Քո ձայնապետը անմահ:-

    ԽԹ.
    Վերադարձել է ահա
    Քո հայրենիքը ազատ,
    Մեռած սրտում քո պահած
    Նրա փոշին սրբազան.
    Գուրգուրեցի՜ր այն խաւար
    Զառանցանքում քո անդուռ,
    Բայց չբացւեց քեզ համար
    Դարձի շաւիղ դէպի տուն...

    Ծ.
    Հալածական երգ մեր հին,
    Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
    Դեմքիդ կնիքը մահի,
    Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
    Չորս ծայրերում աշխարհի
    Ինչքան եղար դու խաչւած,
    Մինչ հայրենիք դառնայիր՝
    Նոր պայքարում նւաճւած...

    ԾԱ.
    Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝
    Ոգու զրոյց դու մեր հին,
    Որքան զրկանք ու կորուստ
    Եւ լուսէ զոհ մենք բերինք-
    Մինչ այս դարձի համար քո,
    Ե´ւ հայրենի, և´ ազատ-
    Այլ պայքարով ու երգով
    Հիմնեցինք հող հարազատ:-

    ԾԲ.
    Եւ չգիտեմ ես՝ արդեօք
    Կա՞յ աշխարհում մի այլ երգ,
    Որ քո երգի նման խոր,
    Եւ արնաթոր, ինչպէս վէրք-
    Ժողովրդի սրտում իր
    Տարիներով որբացած
    Լինի այնքա՜ն մտերիմ,
    Որքան ուղին՝ նոր բացած:

    ԾԳ.
    Եւ չտեսար, ո´վ երգիչ,
    Այս հայրենիքը նորոգ,
    Որն իբրև մայր ամոքիչ
    Արևային իր սիրով
    Բուժէր քո սիրտը խոցւած
    Սև տէգերով անցեալի,
    Դափնեպսակ դնէր պարզ
    Քո ճակատին պանծալի:

    ԾԴ.
    Իբրև աճիւն դու եկար
    Քո հայրենիքը, որ քեզ
    Յուշ էր թւում սրբացած,
    Մեռած զրոյց, որ որպէս
    Արդէն անդարձ, կորած հեք,
    Ննջած մի այր՝ դրած հող,-
    Չի´ բարձրանայ էլ երբեք,
    Որ արևի ըմպէ շող...

    ԾԵ.
    Արդեօք կարո՞ղ էր քո սուրբ,
    Բեկւած հոգին երազել,
    Որ դառնալու ես մի օր
    Քո հայրենիքը վսեմ,
    Որ պիտի շուրջդ բուրի
    Սերն ու գգւանքը մեր այս
    Եւ Չարենցը համբուրի
    Քո շրթունքները մեռած...

    ԾԶ.
    Բայց հայրենի երկրում քո,
    Մայր քաղաքում նրա հին,
    Պատւանդանի վրայ նոր
    Եւ սրտերի վրայ հիր՝
    Ահա մարմինը քո սուրբ,
    Իբրև մասունք զմռսած՝
    Բարձրացել է վեհաշուք
    Եւ բարձաբերձ՝ իբրև սար...

    ԾԷ.
    Սեր է բերել և գորով
    Քո ժողովուրդն ահա քեզ-
    Քո հնօրեայ երգերով
    Օրորելով սիրտդ կէզ.-
    Սիրտդ տանջանք տեսած լոկ
    Եւ չարչարանք կրած հեզ,-
    Ահա քեզ փա՜ռք երգելով՝
    Այնքան հպարտ ենք արդ, տե´ս...

    ԾԸ.
    Կարօտով խոր իբրև վէրք
    Եւ երկիւղով սրբազան-
    Խոնարհւել եմ ահա ես
    Աճիւնիդ դէմ երգաձայն,-
    Սիրտն ու հոգին իմ ահա
    Նոյն ափսոսանքն են յորդում՝
    Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
    Որ չտեսար քո որդուն...

    ԾԹ.
    Կարծես տեսել եմ ես քեզ,
    Մանկութիւնից մինչև մահ
    Դեգերել եմ կարծես ես
    Ուղիներում այն ամայ,-
    Բռնած քո ձեռքը դողդոջ,
    Յանուն ջրի ու հացի՝
    Դեգերել եմ որպէս գող՝
    Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

    Կ.
    Այդպէս բռնած ձեռքը ծեր
    Հալածական իմ հօր՝ ես
    Հաց եմ լեղի մուրացել
    Հեռուներում աղեկէզ.-
    Ցուրտ բակերում ժամերի
    Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
    Երազել եմ ես մեր հին
    Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

    ԿԱ.
    Եւ հեռավոր մի ժամի
    Պատերի տակ ցրտահար՝
    ես առաջին անգամ ինձ
    Երջանիկ եմ տեսել, հա´յր:-
    Հա՜յր, առաջին անգամ ես
    Կեանքում ժպիտ տեսայ քո
    Շրթունքներին, երբ որ քեզ
    Մի բաժակ թէյ տւի գոլ...

    ԿԲ.
    Յետոյ փակել եմ յոգնած
    Քո աչքերը՝ ընկած խոր,-
    Եւ քարերին այն պառկած՝
    Ննջել կողքին մեռած հօր:-
    Առավոտեան իմ մռայլ,
    Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-
    Երանութեան անայլայլ
    Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

    ԿԳ.
    Եւ հողմերին հեռավոր
    Տալու մարմինը քո հայր,
    Կարո՞ղ էի ես արդեօք
    Զառանցանքում անգամ վառ-
    Օ՜, երազել անգամ լոյս
    Վերադարձիդ մասին այս,-
    Որ հայրենիք ես գալու,
    Իբրև աճիւն զմռսած...

    ԿԴ.
    Մի՞թէ իրօք դու այն բիրտ
    Ծերունին չես ննջած յար,
    Որ անունով միայն իր
    Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
    Ինչպէս մեռած մարգարէ
    Քարաքանդակ իր նաշում,
    Մի՞թէ դու չես երկարել
    Այն իրիկւայ մշուշում...

    ԿԵ.
    Եւ մատները այն դողդոջ,
    Մոմէ մատներն այն բարակ,
    Որ փակեցին մի օր քո
    Յոգնած կոպերն անկրակ՝
    Չէի՞ն արդեօք այն իմ խեղճ
    Մատները որբ՝ դեռ գերի
    Նւագների տրտմաշեշտ
    Եւ Տերեանական երգերի...

    ԿԶ.
    ...Իբրև մեռած մարգարէ՝
    Պառկել էր նա այդպէս միշտ.
    Դեմքը մի քիչ երկարել
    Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-
    Իսկ անդագաղ նրան երբ
    Իջեցըրինք գերեզման-
    Խաղաղութեամբ նայեց վեր
    Եւ արքայի էր նման...

    ԿԷ.
    Եւ վայրկեանին ահա այդ,
    Երբ որպէս սուրբ մի նաշից,
    Արքայական վեհութեամբ
    Նայեց նա խեղճ իր փոսից,-
    Ես հասկացայ, որ այդ խիստ,
    Այդ մռայ մարդն աշխարհում
    Բարի մի հայր էր միայն
    Եւ տխրութիւնն էր սիրում...

    ԿԸ.
    Այն տխուր մարդն էր, որ իր
    Մռայլ տեսքի տակ ունէր
    Մի անսահման սիրող սիրտ
    Եւ երազի հեռուներ,-
    Որ ահաբեկ իր կեանքում
    Ոչ մի անգամ չժպտած,
    Բայց գիտէի, որ հոգում
    Ունի հուրեր մշտակայծ...

    ԿԹ.
    Տխուր մի մարդ էր նա լոկ
    Եւ երազող ունէր սիրտ,
    Ունէր ոգի համբերող,-
    Դեմքն էր նրա միայն բիրտ:-
    Դեմքն էր նման փականքի,
    Որ նա երբէք չբացեց.-
    Ահաբեկւել էր կեանքից
    Եւ զրկանքից քարացել:

    Հ.
    ...Ո´չ մի անգամ չժպտաց
    Նա յոգնատանջ իր կեանքում:-
    Տեսայ ամպի պէս մթնած
    Ես նրա դէմքը մանկուց:-
    Գոց մնաց դուռն երկաթէ
    Մինչև վայրկեանը մահւան,-
    Եւ միայն մայրս գիտէր,
    Որ այնտեղ սէրն է պահւած:

    ՀԱ.
    ...Չհամբուրեց աշխարհում
    Զավակներին նա երբէք,-
    Եւ ժամերով նստած լուռ՝
    Չպատահեց, որ արբէր:-
    Մարդու հանդէպ չարացած՝
    Ո´չ խոհերի, ո´չ հացի
    Նա չունեցաւ բարեկամ,
    Լռութիւնից իր բացի:

    ՀԲ.
    ...Եւ տարիներ միայն վերջ՝
    Արդէն բեկւած, արդէն լուրջ՝
    Նոր հասկացայ միայն ես,
    Երբ նրա պէս դարձա լուռ-
    Որ երգերում բոլոր իմ
    Եւ խոհերում այնքան վեհ՝
    Ինչ կա անհուն ու խորին,
    Այդ միայն ն´ա է տւել...

    ՀԳ.
    ...Որ իր ամբողջ կեանքում լուռ
    Ի´նչ չէր վատնել նա երբեք,
    Ի´նչ չէր այրել իբրև հուր
    Եւ չէր երգել իբրև երգ,-
    Երազներում իր տխուր,
    Պահած անգամ իրենից.-
    Թաքցրել է այնքան խոր,
    Որ իբրև գանձ բաշխի ինձ...

    ՀԴ..
    Կայ տառապանք անվեհեր
    Նայիրական քո դէմքին՝
    Խոհն աշխարհի այն աւեր,
    Շողն հանճարի աներկիր...
    Նա էր այդպէս պառկել վեհ
    Մի օր հողէ իր փոսում-
    Որպէս վկայ հանճարեղ՝
    Հազարամեայ մի նաշում...

    ՀԵ.
    Եւ յիրաւի´.- դու անմահ
    Հայրն ես երգի մեր համայն,
    Որ տարագիր գտած մահ՝
    Տուն ես դարձել արդ միայն:-
    Դու թաղւելու ես եկել
    Երկրում քո նոր, որ արդէն
    Դարձել է հաշտ ու հզօր
    Եւ քեզ բերում է վարդեր...

    ՀԶ.
    Կարդում եմ ես քո յոգնած,
    Մագաղաթեայ կոպերին
    Եւ ճակատի վրայ բարձր-
    Մտերմութիւն մի վերին:-
    Նոյն մտորումն ու անհուն
    Նայիրեան խոհն հարազատ,-
    Նոյն երազանքն անանուն՝
    Հազարամեայ´ երազած:-

    ՀԷ.
    Ճգնաւորի դէմքով ծեր՝
    Մարտիրոսի դէմքով սուրբ,-
    Օ՜, ուրվական դու վսեմ,
    Թափառական մեր Յիսուս,-
    Ճգնաւորի ճակատով
    Եւ մորմոքով վկայի՝
    Նո՜ր ես յառնում ահա դու
    Իբրև վկայ ներկայի...

    ՀԸ.
    Օ՜, վարդապետ անվեղար,
    Որ վայրերում վրդովիչ
    Ձայնի հովի´ւ լոկ եղար՝
    Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
    Դու աղօթքի փոխարէն
    Ձայն խնկեցիր միայն վեհ-
    Դէպի երկինք, որ բիւրեղ
    Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

    ՀԹ.
    Ո՜վ Նայիրեան հանճարի
    Հազարամեայ դու տեսիլ,-
    Որքան զրկանք ու չարիք
    Դու աշխարհում կրեցիր,-
    Մարտիրոսեալ յաւիտեան,
    Որպէս անհող մարգարէ-
    Դու հանգրւան չգտար
    Կեանքում-դարեր ու դարեր:-

    Ձ.
    Եւ միայն արդ, Նահպե´տ,
    Գիսախռով, կորացած,
    Հազարամեայ յոգնաբեկ
    Թափառումից քո դարձած՝
    Պիտի յառնի շողշողուն
    Հանճարիդ հուրն այգաբեր,-
    Եւ խոր հանգչեն մեր հողում
    Քո ոսկորներն յոգնաբեկ...

    ՁԱ.
    Իբրև աճիւն դու դարձար
    Քո հայրենիքը ազատ,-
    Իբրև մասունք մի պայծառ,
    Իբրև նշխար հարազատ,-
    Եւ հայրենի քո հողում,
    Հին հանճարի իբրև սերմ՝
    Կբարձրանա´յ նա բեղուն,
    Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

    ՁԲ.
    Իբրև աճիւն դու դարձար,-
    Բայց հայրենի երկրում քո
    Հանճարիդ հունտն հրացայտ
    Կբարձրանա՜յ նոր բերքո´վ:-
    Բեղմնաւորւած սրբազան
    Քո աճիւնով և անեզր
    Արեգակով մեր կիզած՝
    Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

    Ձ.
    Մե՜ծ ցնծութիւն է հիմա
    Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
    Տօնն է երգի իր անմահ
    Տօնում յառնած մի երկիր:-
    Դարձի համար քո այս վեհ,
    Վերադարձի քո անմահ-
    Կեանք ենք կերտել արդէն մենք
    Ե´ւ արևոտ, և´անմար:

    ՁԴ.
    Վերադառնա՜ն պիտի դեռ
    Հազա՜ր սրտեր տարագիր,
    Զարհուրելի հեռուներ
    Տարւած հողմով յարաբիրտ:-
    Իբրև սրտե՜ր կենդանի,
    Իբրև աճիւն կամ մասունք-
    Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
    Հողն են իրենց երազում...

    ՁԵ.
    Վերադառնա՜ն պիտի դեռ
    Հայրենի հողը բուրեան՝
    Իբրև նորո՜գ երկրի տէր՝
    Ե´ւ Թումանեան, և´Տէրեան:-
    Շիրիմներից իրենց որբ
    Իրենց դարձին են նայում
    Ե´ւ Դուրեանի սիրտը բորբ,
    Ե´ւ Մեծարենցն հմայուն:-

    ՁԶ
    ...Միջագետքից-Օրենբուրգ,
    Հելեսպոնտից մինչև Վան,-
    Ո՞ր աշխարհում արդեօք սուրբ
    Չկայ մասունք Նայիրեան...
    Ո՞ր ափերով աշխարհի
    Քո մերկ ոտքերը չանցան,-
    Օ՜, նայիրեան հանճարի
    Հազարամեայ Սերմնացան...

    ՁԷ.
    Պիտի դառնան դեռ հերթով
    Տարագիրներն այդ անթիւ,-
    Որ աճիւնով կամ սրտով
    Դառնան աղբիւր եռանդի:-
    Կենդանի սիրտ, թէ աճիւն-
    Իբրև հունտեր հանճարեղ,
    Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
    Հայրենի հողն այդ իրենց:-

    ՁԸ.
    Իսկ դու´, ոգի´ երգի մեր,
    Վերադարձած արդէն տուն,-
    Օ, սրբազա՜ն բերքի պէս
    Ընդունեց սիրտը խնդուն,-
    Ցնծութիւնից խելագար
    Ժողովրդի սիրտը քեզ.-
    Իբրև աճիւն դու եկար,
    Բայց իբրև կեանք ընդունեց:-

    ՁԹ.
    Ինչպէս երգերը քո ջերմ,
    Ժողովրդի սիրտը մեծ
    Իբրև բարիք, իբրև սերմ
    Մի ոգեղէն ընդունեց,-
    Քեզ կընդունէ այդպէս յար
    Հայրենի հողն արդարև-
    Ե´ւ քո աճիւնը արդար,
    Ե´ւ քո ոգին հանճարեղ:-

    Ղ.
    Թո´ղ ամոքւի վերջապէս
    Հազար սրով զարկած խոր-
    Սիրտդ հողում մեր հրկէզ,
    Որպէս գրկում սիրած մօր:-
    Որպէս վսե՜մ ողջակէզ՝
    Յոգնած աճիւնը քո թո´ղ
    Գտնի հանգի՜ստ վերջապէս-
    Եւ հայրենի դառնայ հող...

    ՂԱ.
    Եւ հայրենի այդ հողից,
    Չանցած գարուն մի քանի-
    Կելնեն շքե՜ղ և ուղիղ
    Երգի շիւղե՜ր կենդանի:-
    Եւ շշունջում գեղեցիկ,
    Հնչեղ երգում նրանց խոր-
    Կապրի հանճարը քո ջինջ՝
    Անմահ երթի՜ ելած նոր...

    ՂԲ.
    Կխաղաղւի՜ վերջապէս
    Խոնջած աճիւնը քո յար:-
    Դարձած մոխի՜ր կենսաբեր,
    Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-
    Անէացա՜ծ, սրբացած
    Կապրի ոգիդ հմայող՝
    Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
    Եւ հայրենի դարձած հող...


    ՎԵՐՋ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

  27. #45
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղիշե Չարենց- չեմ սիրում

    Մեջբերում sweet-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել:
    Բայց ի՞նչ ես կարդում: Որքան ես կարդացել Չարենցին որ այդպիսի կարծիք ես յայտնում, չը լինի թե Հակոբ Օշականը քո վրա ազդել է և դու էլ նրա նման ցանկություն ունես, Չարենցին «այդ ռուսահայ պատանին» անւանել:
    Դու քեզ Ն.Աղբալյանից ավելի վեր ես դասո՞ւմ որ համարձակվում ես այդպիսի արտահայտություն անես, երբ Աղբալյանը Չարենցին ներկայացրեց ամենաեծ պոետը, որի մասին Չարենցը գրեց.

    -Եւ ինչո՞ւ չը ցնծար իմ հոգին
    Երբ նիկոլ Աղբալյանը մի օր (հետագային փոխված տարբերակը՝ երբ մի լուրջ քննադատ)
    Թնդացնելով դահլիճն ու ֆոայեն
    Ավետեց ամբողջ աշխարհին,
    Թե ծնվել է մեծ մի պոետ,
    Եւ անունն է Եղիշե Չարենց,
    Ցնցա Հայաստան աշխարհ,
    Ցնծա Եղիշէ Չարենց...


    Խնդրեմ ներողամիտ գտնվեք եթե վերոհիշեալ տողերում սխալներ լինեն, ես դրանց հիմնվելով հիշողությանս վրա եմ գրել:

    Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները:
    Դու քանի՞ հատ բանաստեղծություն ես գրել որ հիմա այդպէս պոռոտախոսութիւն ես անում և մեր ամենամեծ հանճարիե քննադատում ես:

    Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)
    Ուրեմն եթե մեկը իր մահւան մասին մտածի կամ խոսի անպայման շուտ պիտի մեռնի՞, այ քեզ տրամաբանություն;

    Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա:
    Ինչքան բախտավոր ենք որ դու և քո նմանները գործի գլուխ չեն:

    Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, ու ոչ մի աշակերտ չէր սիրում:
    Սուտն էլ պոզ ու կոտոշ կունենա՞, որտեղ էր այդ քո դպրոցը, մեզ էլ ասա´ որ իմանանք:

    Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
    Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:
    Այդ շատ-շատերն էլ քո նման տրամաբանութիւնից զուրկ և բանաստեղծություն չը ճանաչող անձնավորություններ են: Պատճառը որ դու միայն «Ես իմ անուշ..»ն ես սիրում այն է որ բարդ մի նյութ չի և 2-րդ - 3-րդ դասարանների աշակերտների համար է:

    Ինչ վերաբերում է բարդ բանաստեղծությունների մասին, դա արդեն ուրիշ խնդիր է: Հենց մի ժամ առաջ «ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ» բանաստեղծությունը դրեցի այս կայքէջի գրական բաժնում, կարդա եթե կարողությունն ունենաս ըմբռնելու այդ և պիտի տեսնես որ Պ. Սևակը իր «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ.-ը գրելու ժամանակ դրանից է ներշնչվել: Սևակը Չարենցի գործերի կարգավորումը իր վրա էր առած և տարիներ մատենադարանում այդ ուղղությամբ աշխատանք էր տարել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.05.2007, 14:46:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.06.2010)

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2012, 17:03
  3. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •