Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա...
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...
Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա...
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...
Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:
"Կապուտաչյա Հայրենիքից"
Կա հոգեկան անհունության մի վայրկան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
ՈՒ դառնում են ուղևորները ճամփից
Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար
Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր,
Սիրտս վառել է կրակները անմար'
Հին երազները ու կարոտները հրե:
Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում
Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք,
ՈՒ կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին,
Լույս կվարեք մառախուղում ու մուժում
ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,
Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:
Նաիրուհի (14.06.2010)
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...
Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից...
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ:-
-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն,-
Պոռնիկի պեզ ընկած, աղոթքի պես հեզ...
"Խեղկատակ"-ից
Կուզե՞ք-երգեմ
Ձեզ համար,
Հիմա,
Այնպես երգեմ ,որ զգաք ինչ-որ կուզեք - սեր
Կուզեք - մահ:
Ես երգում եմ ,որ հուզեմ
Տալիս եմ երգս լուսե
ՈՒմ որ կուզեք ,թեկուզ նա լինի պոռնիկը վերջին
Դուր չի՞ գալիս ձեզ միթե այս քնքշությունը
Առջի
Ես երգում եմ ակամա:
Ինչ էլ երգեմ, կուզեք -սեր ,
կուզեք-մահ:
բայց չեմ կեղծում ես երբեք
լսեք երգերս
Ահա-
լսեք երգերս , բայց թե -
Չհարբեք:
Ես չեմ ուզում , որ հարբեք
լավ չէ , գիտե՞ք , երբ որ մի
Անհուն կարոտ դառնում է քաղցր
Քամի
Հեռացումի խոսքեր
Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:
Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:
Հավիտյան գոց ու անխոս թափառել եմ ու լռել
Ոչ ոք ,ոչ ոք ,չգիտե, արդյոք ինչ է կյաքս ,ես
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Կյաքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր:
ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...
Մոտենում է քույր իմ ախ, իրիկունս միգամած,
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից
Ի՞նչպես ,ի՞նչպես ընդհունեմ կյանքիս բաժակը քամած:
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:
Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս,ես
ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան....
-Ինչ էլ լինի , քույր իմ քույր, հեռանալիս չանիծես
Խեղճ կարոտը թևերիս , որ երբեք քեզ չհասան:
Առավոտ
Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես:
Ես արդեն հնացել եմ
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Հեռացել ու անցել եմ _
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ իմ սիրտը պահել է
Կրակները հին:_
Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր:
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկանչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսկում է
Իմ հոգին հուզել_
Ես կարծես ծերացե´լ եմ.
Ծերացել ու դարձել եմ
ՈՒ նորից երազել եմ
Կարոտանք ու սեր...
Ծիածանը
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.06.2006, 11:16:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
«ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» շարքից
ՍՈՆԵՏ
* * *
Ես ձեզ ինչպե՞ս չսիրեմ։ - Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի,
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար երգեր նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՛ն,
Ձեր շրթունքերը գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին,
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում,
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրով հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի
Եվ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին՝ լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի,
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող,
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հանճարեղ է, բայց սիրել ոչ մի կերպ չեմ կարողանում:
Ne inducas in tentationem...
Ճիշտ որ կարդաս, երևի կստացվի:Riddle-ի խոսքերից
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
1920.6.X
Milli (08.08.2011), Դեղին մուկիկ (20.04.2017), Նաիրուհի (14.06.2010), Նարե (07.12.2011)
Պետք չէ, որ սիրես:Riddle-ի խոսքերից
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Չարենցից իմ ամենա–ամենա–ամենասիրած երկու բանաստեղծություններն են Մահվան տեսիլը ու Հարդագողի ճամփորդները... Հատկապես էս վերջինի համար գժվում եմ...
ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
(Սիրելի Վիվանին)
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահակա՛ն աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու -
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի...
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն -
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...
1916-1917
***
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...
1917
И скучно и грустно, и некому руку подать...
Milli (08.08.2011), Դեղին մուկիկ (20.04.2017), ԿԳԴ (27.11.2010), Նաիրուհի (14.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ