Գլոբալ հիմնախնդիրներից է նաև երկրի օզօնային շերտի քայքայումը:Օզոնը տարածված է մթնոլորտի 10-45 կմ բարձրության շերտում,բայց նրա հիմնական պարունակությունը գտնվում է ստրատոսֆերայում 22-25կմ բարձրության վրա:Նորմալ ճնշման պայմաններում նրա ընդհանուր հաստությունը կազմում է ընդամենը 3-4մմ:Օզօնային շերտը պաշտպանում է երկրի մակերեվույթը և ամբողջ կյանքը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Կլանելով այդ ճառագայթները ՝օզոնը մթնոլորտի վերին շերտերում էականորեն ազդում է ջերմաստճանի բաշխման վրա:
Օզոնի մոլեկուլի քայքաայման կատալիզատորներն են ՝ ազոտի օքսիդները ,ջրածինը,քլորըը,բրոմը:Սակայն ամենակտիվ քայքայիչներն են սառնարաններում կիրառվող ֆրիոններն են որոնք օգտագործվում են որպես լուծիչներ:Այս նյութերի արտանետումը մթնոլորտ կազմում է մոտ 1.4 մլն տոննա:
Էջանիշներ