User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2007

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2007

    Մոտենում է ավարտին 2006 թվականը։ Պատմությանն է հանձնվում ևս մեկ տարի։ Ըստ ավանդույթի՝ տարեվերջին ի մի է բերվում արվածն ու անելիքը։ Մենք նույնպես որոշեցինք չդավաճանել ավանդույթին և թեթևակի անդրադառնալ արվածին, ինչպես նաև թեթևակի խոսել անելիքների մասին։ Ինչո՞ւ թեթևակիորեն։ Դե, անցյալի մասին ավելի մանրամասն կխոսենք մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ մարտի 17-ին։
    Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2006 թվականը լավ տարի էր։ Տարին անցավ հանգիստ, առանց խոշոր ցնցումների։
    2006 թվականի մարտի 17-ին համացանցում հայտնվեց Akumb.am-ը։ Ինչը, անշուշտ, նշանավոր իրադարձություն էր հայկական և ընդհանրապես համացանցում։ Մենք առաջինն էինք, ով ինտերնետից հայ օգտվողներին հնարավորություն տվեց շփվել հայերեն լեզվով, հայերեն միջավայրում։ Պարզ էր, որ ճանապարհը լինելու է բարդ ու փշոտ, սակայն մենք ունեինք նաև գործողությունների հստակ մշակված ծրագիր։ Արդեն ստեղծված և ստեղծվող նախագծերի համար, որոնք մենք կիրականացնենք 2007 թվականին, առաջնային խնդիր էր համակարգչից օգտվողներին առավելագույնս հարմար ու հեշտ հայերեն մեքենագրման համակարգով ապահովելը։ Հենց այդ նպատակով ստեղծվեց http://hayeren.akumb.am-ը, մեր երկրորդ խոշոր անհրաժեշտ նախագիծը, որը իրականություն դարձավ հունիսի 28-ին, իսկ վերջնական տեսքով ներկայացրինք հոկտեմբերին։ Այս ամենը իրականացնելուց հետո, որոշակի դադար վերցրինք։ Հարկավոր էր հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել Akumb.am-ի մասին։ Ընդամենը 9 ամսում Ակումբի անդամ դարձավ ավելի քան 1000 մարդ։ Դուք գտաք մեզ, իսկ մենք ձեզ ։ Մեծամասնությունը կայքի մասին իմացել է նույնիսկ ադմինիստրացիայից անկախ, ընկերներից ու ծանոթներից։ Մեկ անգամ մտնելով Ակումբ.am, հուրախություն մեզ, հիմնական մասը դարձել է մշտական անդամ, ինչը մեր տարած աշխատանքի լավագույն գնահատականն է
    Անհրաժեշտ բարձր մակարդակ ապահովելու համար, ստեղծման երկրորդ իսկ օրը՝ մարտի 21-ին, ակումբում բացվեց «Օֆֆտոպանոց» թեման, որը հետագայում ընդգրկվեց նորաստեղծ «Ի՞նչ կա-չկա» բաժնում։
    Ակումբի այցելուները տարբեր տարիքի, սեռի, ազգության, քաղաքացիության ու մասնագիտության տեր մարդիկ են։ Որոնց ընդհանուր հետաքրքրություններից, ընդհանուր նպատակներից և այլ ընդհանրություններից բացի, միավորում է ամենակարևորը հայերեն՝ շփվելու ցանկությունը։
    2006 թվականի ավարտին, ձեր շնորհիվ Ակումբի անդամների վստահ կարող ենք ասել, որ Ակումբ.am նախագիծը կայացել է։
    Իհարկե եղել են և որոշակի խոչընդոտներ (օրինակ՝ Chuk-ի բանակ գնալը), խնդիրներ, թյուրիմացություններ, հարաբերությունների վատթարացում։ Դրանց մի մասը հետագայում հարթվել է, մյուս մասն առայժմ չի հաջողվել։ Սակայն մենք հուսով ենք, որ դրանք նույնպես կմնան 2006 թվականի պատմության մեջ, չէ՞ որ Ամանորը ներելու և ընդառաջելու լավագույն ժամանակահատվածն է։

    Վիրտուալ կյանքի հետ մեկտեղ, Ակումբում մեծ ուշադրություն են դարձնում նաև իրական կյանքում ծանոթանալուն ու շփվելուն՝ միմյանց ավելի մոտ ու լավ ճանաչելու համար։ Այդ նպատակով 2006 թվականի ապրիլին որոշվեց Ակումբի հանդիպումների օրը դնել շաբաթ օրը։ Անդրանիկ հանդիպումը մայիսի 6-ին էր։ Անդրանիկ 2 հանդիպումը՝ մայիսի 7-ին։ Անդրանիկ 3-ը՝ մայիսի 8-ին , որից հետո ակումբցիները հանդիպում են ամեն շաբաթ գրեթե նույն տեղում, գրեթե նույն ժամին, գրեթե նույն կազմով։ Հուլիսի 22-ին ստեղծվեց վեբ էջ , որտեղ տեղադրվեցին բոլոր հանդիպումների նկարները։ Անց է կացվել երկու ֆուտբոլային խաղ, որից մեկը ակումբցիների միջև, մյուսը ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ։ Երկու խաղում էլ Ակումբը հաղթել է։

    Այսքանը թռուցիկ 2006 թվականին կատարված ամենակարևոր իրադարձությունների մասին։ Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ 2006 թվականը արգասաբեր տարի էր և լուրջ հիմքեր ունենք ակնկալելու, որ 2007 թվականը նույնպես այդպիսին կլինի։ 2007 թվականին նույնպես մենք հավատարիմ կմնանք մեր նշանաբանին «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը» ( «Քայլ առ քայլ դեպի հայատառ համացանց») և Աստծո օգնությամբ Ակումբ.ամ ի բոլոր անդամների հետ միասին կնվաճենք նորանոր հորիզոններ, կիրականացնենք նոր նախագծեր, որոնցից մեկն արդեն իրականացվում է և կներկայացնենք հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդի մասին լուրջ քննարկումները կսկսվեն Ամանորի տոներից հետո։

    Ակումբ.am-ի ադմինիստրացիան սրտանց շնորհավորում է ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Առողջություն ու ջերմություն ձեզ ու ձեր ընտանիքներին։ Ցանկանում ենք, որ խոզը խոզություն չանի և առատաձեռն լինի բոլորիս նկատմամբ։ Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի 2007 թվականին։

    :santa

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.03.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Ուզում եմ իմ և Ուրվականի (չգիտեմ երևի այս տարում նա այլևս որևէ գրառում չանի) կողմից շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ցանկանալ առողջություն, երջանկություն և իհարկե անխափան Ինտերնետ: Հուսով եմ, որ այս տարի կընդլայնվի Ակումբի հանդիպումների աշխարհագրությունը և հանդիպմանը մասնակցողների կազմը: Ակումբը իրոք շատ կարևոր քայլ է հայատառ ինտերնետի կայացման և զարգացման բարդ ճանապարհին: Ես էլ եմ ուզում հավատալ, որ վեճերը, գժտությունները կմնան այս տարում, իսկ նոր տարում ավելի կխորանան ակումբցինրի ջերմ և բարի զգացմունքները:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 25.12.2006, 21:05:

  4. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    շատ լավ էր ձևակերպված…ես էլ եմ հույսով, որ հետագա ակումբի գործունեությունը կշարունակվի, և էլի նոր և լավ ծանոթություններ կլինեն
    սրտանց շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #4
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 5

    Վերջ... այս տարի սա իմ վերջին գրառումն է: Դե կարծում եմ, որ ինքներդ էլ հասկանում եք, որ վերջում վատ բաների մասին չեմ խոսելու: Ուղղակի կասեմ հետևյալը. արդեն էս ֆորումը դառել է իմ օրվա մի մասը. շատ հետաքրքիր բաներ պարզեցի այստեղ, նույնիսկ որոշ բաներ սովորեցի: Ցավում եմ, որ չկարողացա ձեր հետ ծանոթանալ: Շատ օբյեկտիվ պատճառներով այս տարի այլևս չեմ կարողանա այստեղ գրառումներ կատարել, այդ պատճառով ուզում եմ մի քիչ ժամանակից շուտ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՖՈՐՈՒՄԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: Ցանկանում եմ բոլորիդ գալիք տարում ձեր ունեցած նպատակներից գոնե կեսի իրականացում, առողջ եղեք, լավ պահեք ձեզ, ու միշտ լավ գրառումներ ու լավ թեմաներ ստեղծեք, ինչպես հիմա արվում է: Չեմ ուզում առանձին անուններ տալ, բոլորդ էլ ձեր ոճի մեջ անհատականություններ եք: Թող խոզի տարին բոլորիդ համար առատության, ուրախության ու լիքը լավ բաների տարի լինի: Շնորհավոր Նոր Տարի:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


  7. #6
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    երբ նոյեմբերին գտա այս կայքը, վարաքվեցի նոր վիրուսով, անունը ակումբամանիա
    ու գիտեք այն ինձ դուր է գալիս
    Շնորհավոր Գալիք Ամանոր և Սուրբ ծնունդ
    իսկ կյանքը շարունակվում է...

  8. #7
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Ակումբի հետագա գործունեությանը ամեն կերպ կնպաստենք
    Շնորհավոր ակումբի ու բոլորիդ ամանորը
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  9. #8
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Ակումբը ասես մի մեծ ընտանիք լինի մեզ բոլորիս համար: Այստեղ օրը շատ հետաքրքիր է անցնում: Շնորհավոր այս մեծ ընտանիքի Ամանորը և Սուրբ ծնունդը:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Եսել մանրից միանում եմ շնորհավորանքներին , ձեզ շատ առողջություն եմ ցանկանում, մի քիչ էլ հաջողություն, էտ 2-ը որ եղան, մնացածը կլինի:

  11. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Բոլորիտ ցանկանում եմ քաջ առողջություն ու որ ձեր բոլոր նպատակները ընթանան առանց խոչընդոտների:
    ՇՆՈՐՀԱՎՈՐ

  12. #11
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Ասեմ,որ երբ նտա այս սայտը,շատ որախացա քանի որ այստեղ բոլորը հնարավորություն ունեն արտայայտել իրենց մտքերը և կարծիքները. Միայն ափսոսում եմ որ ավելի շուտ չեմ իմացել այս կայքի մասին.Բայց դեռ ամեն ինչ առջևում է.
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

  13. #12
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    ես էլ եմ շնորհավորում բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս տարին լինի ուրախության ու երջանկության տարի: Լինենք միմյանց նկատմամ ներողամիտ, բարի ու նրբանկատ: Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ ու որ բոլորդ կյանքում լինեք հաջողակ մարդ: Ուսանողներին թեթև քննություններ: Էս մեր հայ ազգին խաղաղություն: Ու մի բան, որ շատ եմ ուզում, որ փողոցներում այլևս մուրացկաններ չլինեն:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  14. #13
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    իսկ կյանքը շարունակվում է...

  15. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    Դե ինչ, ամփոփենք տարին: Շատերի համար այս տարին եղավ ձեռքբերումների տարի, ոմանք մուտք գործեցին ուսանողական կյանք, ոմանք գտան իրենց սիրած գործը, ոմանք հաջողությամբ իրականացրին վաղուց մշակված ծրագրերը, հասան նոր բարձունքների կյանքում,իսկ մի քանիսի համար տարին նույնիսկ երջանիկ տարի եղավ, երջանիկ բոլոր առումներով:
    Ինչևէ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՆՈՐ ՏԱՐԻՆ:
    Ցանկանում եմ բոլորին ուրախ տարի, թող ժպիտը անպակաս լինի բոլորիդ դեմքից, թող նոր տարին ձեզ համար դառնա նորանոր նվաճումների, նոր հաջողությունների տարի:
    Մաղթում եմ բոլորին նպատակների իրականացում, անսպառ եռանդ, երազանքների իրականացում, սեր, ջերմություն, խինդ ու լիություն, ընտանեկան համերաշխություն,:
    Թող նոր տարին նոր ճանապարհներ բացի բոլորիդ առաջ, առանց խոչընդոտների, միայն վերելքներով: ՈՒՐԱԽ ՏԱՐԻ և ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ ՁԵԶ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  16. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

    ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2008
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 31.12.2016, 23:30
  2. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
    Հեղինակ՝ Պարոն Ն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 08.01.2009, 18:20
  3. Շնորհավոր Սուրբ Ծնունդ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.01.2007, 16:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •